ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանում խանդավառությամբ չեն ընդունի Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշումը. իրանագետ 09/19/2019 18:29 | Քաղաքական
Իսրայելում Հայաստանի դեսպանություն ստեղծելու մասին կառավարության որոշումը հարեւան Իրանում խանդավառությամբ չեն ընդունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ակնհայտ է, որ իրանական կողմը մեղմ ասած խանդավառությամբ չի մոտենա այդ խնդրին, հետեւաբար, կարծում եմ, որ մեր արտաքին դիվանագիտությունից որոշակի ջանքեր են պահանջվելու մեր բոլոր գործընկերների հետ հավասարապես աշխատելու եւ ընկալելի դարձնելու համար այն բոլոր գործընթացները, որոնք ընթանում են Հայաստանի ներսում, հատկապես, այդ դեսպանատան բացման հետ կապված։ Այս իմաստով, ակնհայտ է, որ Հայաստանը պետք է կարողանա ընկալելի եւ հասկանալի լեզվով խոսել իր գործընկերների հետ»,-ասել է Վարդան Ոսկանյանը
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ կառավարությունն այսօրվա նիստին միաձայն ընդունեց Իսրայելում Հայաստանի դեսպանություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը։ «ՀՀ-ի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ-ի ապրիլին, և Իսրայելում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար»,-կառավարության նիստին հայտարարել է արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Դիտարկմանը, թե ինչ մեսիջ կարող են տեսնել այս որոշման մեջ հարեւան Իրանում, իրանագետն արձագանքել է.«Իսրայել պետությունը Մերձավոր Արեւելքում Իրանի Իսլամական Հանրապետության հակառակորդներից մեկն է, եթե ոչ համար առաջինը, եւ այս իմաստով, Իրանը, բնականաբար, ջանում է տարածաշրջանով մեկ նաեւ Մերձավոր Արեւելքում սահմանափակել իսրայելական ազդեցությունը, բայց Հայաստանը Իսրայելի հետ չունի խորը համագործակցություն։ Այդ իմաստով իրանցիների համար առավել մտահոգիչ է ադրբեջանաիսրայելական տանդեմը»։
Իրանագետը չի կարծում, որ Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու լուրը պետք է դիտարկել Հայաստանի քաղաքական ուղեգծում փոփոխություն տեսնելու համատեքստում։ Վարդան Ոսկանյանի խոսքով, Հայաստանի հասարակական շրջանակներում Իրանը դրական ընկալումներ ունի։ «Այդ ընկալումը պետք է պահպանվի, որովհետեւ շատ հարցերում հայ-իրանական պետական եւ ազգային շահերը համընկնում են եւ մեր երկու պետությունները նույնիսկ անվտանգության ոլորտում փոխլրացնում են միմյանց, հետեւաբար, հայ-իրանական հարաբերությունները ինչպես եղել են, այնպես էլ պետք է մնան յուրահատուկ դաշտում եւ կրեն նույնիսկ դեպի ռազմավարականի վերաճելու բնույթ»,-շեշտեց իրանագետը։
Դիտարկմանը, թե հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին սպասվում է նաեւ Իրանի նախագահ Ռուհանիի այցը, արդյո՞ք Իսրայելում դեսպանություն հիմնելու որոշման համար տվյալ ժամանակահատվածն ամենանպատակահարմարն էր, Վարդան Ոսկանյանը պատասխանել է.«Բնական է, որ իրանական կողմում տրամադրությունների որոշակի փոփոխություն կլինի , այլ հարց է, թե իրանցիներն այդ մասին կբարձրաձայնեն, թե՝ ոչ»։
Վարդան Ոսկանյանի խոսքով, Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է բավականին ուշադիր լինի. «Գիտեք, նախկինում էլ, մենք ունեցել ենք դեպքեր, երբ Իսրայել պետությունը կամ այդ շահը ներկայացնող անձինք առաջարկել են մեզ զենք գնել Իսրայելից՝ ի պատասխան Ադրբեջանին զենքի վաճառի վերաբերյալ հայկական կողմից հնչած քննադատության։ Բնականաբար, Հայաստանը բոլոր պետությունների հետ պետք է ունենա հարաբերություններ, բայց մենք պետք է հստակորեն սահմանենք մեր դաշնակիցներին՝ բնականաբար, առաջնորդվելով մեր ազգային եւ պետական շահերով, իսկ այդ շահերը թելադրում են Իրանի հետ պահպանել մշտապես վերընթաց կորագծով զարգացող հարաբերություններ»։
Դիտարկմանը, որ երկու օրից սպասվում է վարչապետ Փաշինյանի այցը ԱՄՆ, արդյո՞ք այս որոշումը կարող ենք դիտարկել վարչապետի ամերիկյան այցի համատեքստում, իրանագետը պատասխանել է. «Չեմ կարծում, թե նման խորագնա քաղաքական պարտիայի հետ գործ ունենք, կարծում եմ՝ ուղղակի տեղի է ունեցել պատահական համընկնում»։
Իրանագետի խոսքով, գործընթացի գլխին կանգնած անձինք, թերեւս պետք է բացատրեն, թե ինչու Հայաստանի իշխանությունը հատկապես այս պահին գնաց նման որոշման։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ