Թեմաներ
Ուրբաթ 09 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/20/2024   15:03 Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց ու ազատվեց պատժից 09/20/2024   14:58 Դատարանը հրապարակում է Հրայր Թովմասյանի վճիռը՝ ուղիղ 09/20/2024   14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 09/20/2024   14:48 Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro 09/20/2024   14:36 Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ 09/20/2024   14:34 Զախարովային հարցրել են՝ ինչու Ադրբեջանը դեռ պատասխանատվության չի ենթարկել ռուս խաղաղապահների սպանության մեղավորներին 09/20/2024   14:19 «Մարիամ». Աննա Հակոբյանը դստեր հետ լուսանկարներ է հրապարակել 09/20/2024   14:17 Եվրահանձնաժողովը Ուկրաինային կտրամադրի 35 մլրդ եվրոյի վարկ 09/20/2024   14:16 Ինչու է պարբերաբար հետաձգվում «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12.5%-ն փոխանցումը ՀՀ կառավարությանը 09/20/2024   14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ 09/20/2024   14:00 Մոսկվայում տղամարդը ծեծել է աղջկան, ով հրաժարվել է իր հետ ծանոթանալ 09/20/2024   13:55 ՖԻԴԵ-ն շախմատի տղամարդկանց հայկական թիմը ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ 09/20/2024   13:47 Զախարովան արձագանքել է ՀԱՊԿ-ից Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Փաշինյանի խոսքերին 09/20/2024   13:31 «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել 09/20/2024   13:22 Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ 09/20/2024   13:17 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին 09/20/2024   13:05 Պետք է հանգիստ հեռանալ. Զախարովան մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանում արված հայտարարությունը 09/20/2024   13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան 09/20/2024   12:56 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում. Հետք 09/20/2024   12:52 Հաշտության 8 համաձայնություն, դատարանի կողմից կայացված 3 վճիռ՝ ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում 09/20/2024   12:28 Թբիլիսիում ցույց է տեղի ունեցել՝ ի հիշատակ դաժանաբար սպանված տրանսգենդերի 09/20/2024   12:23 Կյանքից հեռացել է Արտաշես Գեղամյանը 09/20/2024   12:21 Մասնակցելու եմ «Սրբազան պայքարի» հավաքին հույսով, որ ինչ-որ կարևոր բաներ արվելու են այլ կերպ, կլինի «սովորական դարձածից» տարբերվող ու բաղձալի արդյունք․ Մելիքյան 09/20/2024   12:10 5-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 09/20/2024   12:10 Լիբանանում նոր պայթյունների վախից մարդիկ անջատում են սմարթֆոնները 09/20/2024   11:51 Գրիգոր Մինասյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունը 09/20/2024   11:49 Թուրքական լիրան ռոկորդային գնով էժանացել է 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/20/2024   11:23 Ուշադրություն արցախցիներին. 40+10 հազար դրամ աջակցությունը ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվի 09/20/2024   11:14 Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան 09/20/2024   11:12 Մի մոռացեք, մենք աշնանը ունենում ենք նաև փոքրիկ ամառ՝ հուսադրել է Սուրենյանը 09/20/2024   11:00 Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախում վերջին ագրեսիայի 265 զոհերի անունները, ինչը ՀՀ ՊՆ-ն այդպես էլ չարեց 09/20/2024   10:50 ԱԽ քարտուղարը մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում է պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ. Աբրահամյան 09/20/2024   10:38 Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը՝ 3 անձի մասով, ավարտվել է 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/20/2024   10:27 Փրկարարները վիրավոր արագիլին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն 09/20/2024   08:23 Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ» 09/20/2024   08:20 Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ» 09/20/2024   08:17 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ» 09/20/2024   08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ» 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   08:04 ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ «Հրապարակ» 09/20/2024   07:55 Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ» 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/19/2024   23:51 ՔՊ-ում այսօր ինքնաքննադատության օր էր. Փաշինյան 09/19/2024   23:35 Սեպտմբերի 19-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին․ Թաթոյան հիմնադրամ 09/19/2024   23:23 ԵՄ-ն Վրաստանին սպառնացել Է չեղարկել առանց վիզայի ռեժիմը «ժողովրդավարության անկման» պատճառով 09/19/2024   23:08 Բայդենի որդու զենք պահելու գործով դատավճիռը կկայացվի դեկտեմբերին
09/19/2024   18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար 09/19/2024   22:53 Սեռական օրգաններում քորը կարող է ծանր հիվանդության ախտանիշ լինել 09/19/2024   17:07 Վրաստանում սպանել են հայտնի տրանսգենդեր մոդելի. կասկածյալը ձերբակալվել է 09/19/2024   15:33 Երևանում ոստիկաններն իրականացրել են «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվողը և բերման ենթարկվել 09/20/2024   11:30 Երգչուհի Շպռոտն ամուսնացել է 09/18/2024   16:55 «ԱրԲատ» գումարտակի հրամանատարն արձագանքել է ՀՀ-ում հեղաշրջման փորձ անելու մեղադրանքին 09/19/2024   08:22 Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը. «Ժողովուրդ» 09/18/2024   16:14 Wildberries-ի գրասենյակի մոտ հնչած կրակոցների հետևանքով զոհ կա 09/19/2024   23:55 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 09/18/2024   19:56 ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/18/2024   21:47 Ականատեսների գնահատականներով՝ հարձակվողները 30-40 հոգի էին․ Wildberries-ը պաշտոնական հայտարարություն է տարածել Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին 09/20/2024   10:32 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը 09/18/2024   18:29 «Գայլ» անունով ներկայացող հաքերը սքրինշոթեր է հրապարակել կառավարության բաց ftp սերվերից ու փրկագին պահանջել՝ սկզբում 2,5 միլիոն դոլարի, ապա 30 հազար. Արթուր Պապյան 09/20/2024   08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» 09/20/2024   11:34 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) 09/18/2024   21:30 ԲԴԽ-ն հարցեր է հղել դատավոր Դավիթ Հարությունյանին՝ առաջարկելով գրավոր պատասխան ներկայացնել 09/19/2024   16:18 Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ վիճաբանություն է ծագել ուղևորի և ավիաընկերութան երկու աշխատակցի միջև. 3 անձ ձերբակալվել է 09/20/2024   11:40 Եկել է բռունցքվելու ժամանակը. «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը 09/19/2024   18:44 Իսրայելական լրատվամիջոցները գրում են լիբանանյան երրորդ պատերազմի սկզբի մասին 09/19/2024   08:20 Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց. վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը. լրացված (տեսանյութ) 09/18/2019   18:11  |  Դատական ռեպորտաժներ

Վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, որով նա պահանջել էր բեկանել տարիներ առաջ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը եւ արդարացնել։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո»-ի թղթակիցը՝ դատարանից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019 թվականի հուլիսի 16-ին Գ.Ջհանգիրյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել շուրջ 10 տարի առաջ կայացված դատական ակտի դեմ, որով ինքը մեղավոր էր ճանաչվել ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել 3 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, ըստ դատավճռի՝ Ջհանգիրյանը 2008թ.-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության վարչական շենք մտնելու պահին չենթարկվելով ոստիկանության աշխատակիցներին, ձեռքով հարվածել էր վարչության աշխատակցին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, նաև պատռել մեկ այլ աշխատակցի համազգեստը:

Սա այս գործով երկրորդ վճռաբեկ բողոքն է, որը ներկայացվել էր Ջհանգիրյանի կողմից։ Առաջին անգամ այն վերին դատական ատյան բողոքարկվել էր նույն 2009 թվականին, սակայն այն ժամանակ Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չէր ընդունել ու վերադարձրել էր։

10 տարի անց ներկայացված բողոքը նախ մակագրվել էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին, որը սակայն ինքնաբացարկ է հայտնել եւ գործով զեկուցող է նշանակվել դատավոր Արթուր Պողոսյանը։

Գագիկ Ջհանգիրյանը վճռաբեկ դատարանից պահանջեց բեկանել 11 տարի առաջ կայացրած դատական ակտը եւ արդարացնել իրեն։ Դատախազը՝ Պետրոս Պետրոսյանը չառարկեց։ Վերջինիս խոսքերով՝ վճռաբեկ բողոքը բերվել է այն հիմքով, որ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը՝ խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

«Անկյունաքարային համարելով բերված վճռաբեկ բողոքի դատավարական իրավունքի խախտումների վերաբերյալ դիրքորոշումները՝ գտնում եմ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ»,- նշեց դատախազը։ Մասնավորապես, ըստ նրա, խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը։ Դատախազը նշեց, որ եղել են պատշաճ չհետազոտված, չստուգված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքներում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հակառակ դիրքորոշումը ողջամիտ կամայականությունը հերքելու հանգամանքներում։ Բացի այդ՝ դատաքննության ընթացքում դատարանը անհիմն կերպով մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունները։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ բողոքը բերվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքերով, այսինքն՝ նախորդ դատաքննությունների ընթացքում տեղի են ունեցել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպտագույն խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ դատարանը բավարարեց նախկին զինվորական դատախազի բողոքը եւ նա արդարացվեց։

Նշենք, որ մամուլում վերջին շրջանում պարբերաբար շրջանառության մեջ էին մտցվում տեղեկություններ նախկին զինվորական դատախազի, ում անունը կապվում է տարբեր աղմկոտ գործերի, այդ թվում «Հոկտեմբերի 27»-ի գործով պատշաճ քննություն չիրականացնելու, զինվորական տարբեր հանցագործություններ կոծկելու հետ, բարձր պաշտոնի նշանակվելու մասին։ Մասնավորապես՝ նշվում էր նրա գլխավոր դատախազ հնարավոր նշանակման մասին։ Սակայն նրա պաշտոն ստանալու հարցում առկա է օրենսդրական արգելք։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազ նշանակվելու կարգը սահմանված է «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, որի 34-րդ հոդվածը թվարկում է սահմանափակումները։

Ըստ այդմ՝ դատախազ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչև դատվածությունը չի մարվել կամ հանվել։

Վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումից հետո Գագիկ Ջհանգիրյանը կարող է հավակնել պաշտոնի։ 

 

 

 

Հեղինակ` Իզաբել Սահակյան


Հարակից հրապարակումներ`

09:34 17/09/2019  |  Մամուլ«Բա իմ հա՞րցն ինչու չեմ լուծում». Գագիկ Ջհանգիրանը՝ «հարց լուծող» դառնալու մասին. «Հրապարակ»
17:20 03/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Ջհանգիրյանը փորձում է հաղթահարել պաշտոն ստանալու օրենսդրական արգելքը
09:18 21/06/2019  |  ՄամուլՆվեր՝ Ջհանգիրյանին. Նրա համար ստեղծվելու է նոր քննչական մարմին. «Ժամանակ»
09:37 11/06/2019  |  ՄամուլԴարձ ի շրջանս յուր. Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն. «Ժամանակ»
01:20 27/03/2019  |  Վերլուծություններ«Հոկտեմբերի 27»–ի քրեական գործից մաս անջատելու 2000թ. որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով. Ջհանգիրյանը` դատախազության կոլեգիայում
10:47 18/01/2019  |  ԼՐԱՀՈՍԱմենամեծ ցանկության դեպքում անգամ Ջհանգիրյանը չի կարող նշանակվել գլխավոր դատախազ
10:06 18/01/2019  |  ՄամուլԳագիկ Ջհանգիրյանը հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին. «Ժամանակ»
08:27 13/04/2017  |  ՄամուլԳագիկ Ջհանգիրյանն` իր հնարավոր նշանակման մասին. «Փաստ»
10:38 12/04/2017  |  ՄամուլՀայտնի է՝ ինչ պաշտոններ կստանան խորհրդարանից դուրս մնացածները.«Հրապարակ»
09:37 17/11/2015  |  ՄամուլԳագիկ Ջհանգիրյանը սկսել է խախտել լռության «ուխտը». «Իրատես de facto»

Արխիվ

[]