ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժողովուրդ. -Ոստիկանը մե՜րն ա, ոստիկանը մե՜րն ա. Նիկոլ. -Էլ ձե՜րը չի, իմն ա… 09/18/2019 22:06 | Մեկնաբանություն
Բարի և մարդասեր, ամերիկյան կինոների փրկիչ-ոստիկանի կերպարը, որ կերտվեց այլևս նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանից, կարծես հեղափոխության «դուխով» առաջնորդը այս փուլի հարմար ժամանակավրեպ է համարում:
Միգուցե պատճառն այն է, որ թավշյա, Ժողովրդահաճո առաջնորդից ինքը՝ Փաշինյա՞նն էլ սկսում է գերադասել կոշտ միջոցները: Եվ բնականաբար, այդ պարագայում ինքը չի կարող իր կողքին հանդուրժել բարձրաստիճան ոստիկանի՝ ժողովրդական կերպարով Օսիպյանին: Մանավանդ, հիմա, այսօր, երբ նրա կոկորդին կանգնած է Ամուլսարի հարցը: Այն Ամուլսարի, որը զօր ու գիշեր պահպանում է ժողովուրդը: Այն Ամուլսարի, որն, ըստ ամենայնի, ջրբաժան է դառնալու ժողովրդի և Փաշինյանի միջև: Ամուլսար տանող ճանապարհների ապաշրջափակման մասին արդեն լսել ենք վարչապետից: Պատասխանը՝ «ոչ»-ն է եղել:
Բնականաբար, հաջորդիվ հետևելու են ուժային միջոցները: Այդ ուժային միջոցներին սպասող «ժողովրդավար» Արևմուտքը հիմա այլ խնդիր է դնում Փաշինյանի առաջ՝ պոպուլիստ, ժողովրդահաճո ղեկավարի փոխարեն հիմա էլ կոշտ գործողությունների ունակ պաշտոնյայի կերպարով հանդես գալու խնդիր: Պատճառները թերևս, այլ կերպ կձևակերպվեն՝ ասենք՝ պիտի Ամուլսարը բացեք, այլապես ներդրումներ չեն գա Հայաստան, այլապես լուրջ չեն ընդունում ձեզ. և այլն, և այլն:
Այն, որ թավշյան դառնում է կոշտուկոպիտ, երկաթյա բռնապետություն՝ դեռ ավելի վաղ էր Փաշինյանը ցուցադրել, վեթինգը և դատարանների շրջափակումը՝ վկա: ՀՀՇ-ական շրջանակների հոխորտանքը՝ վկա…
Այսինքն, հիմա բոբոյի դեր է անհրաժեշտ խաղալ, իսկ այդ դերի համար համատարած բոբոներ են անհրաժեշտ, քանզի չի կարող այնպես լինել, որ բարի, ժողովրդական ոստիկանապետ ունենանք, անվտանգային թեմաների վերաբերյալ զգուշացնող և այդ հարցերը կարևորող ԱԱԾ ղեկավար, այսինքն՝ դրական կերպարներ, բայց՝ դեսպոտ-վարչապետ: Հակառակը, վարչապետը պիտի լինի ամենաամենան, բարի ցարը, իսկ մյուսները՝ հակառակը…
Այս համատեքստում արժե հիշել նաև, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանին էլ Փաշինյանը մեկուսացրեց, ընդ որում, հենց այն ժամանակ, երբ նա ակտիվ գործունեություն էր ծավալում և դրական իմիջ ուներ: Վերջինս, ի դեպ, դժգոհելով, որ շարունակում է մնալ մեկուսացված և չի կարողանում մասնակցել պետականաշինությանը, այսօր հրապարակային դիմել է Փաշինյանին, Ամուլսարի հետ կապված իր հին ընկեր Նիկոլին և վարչապետին կոչ անելով և խնդրելով՝թույլ չտալ, որ հայրենիքի ևս մի կարևոր տարածք դառնա կորսված և վտանգավոր. «Նախորդներն առանց այն էլ իրենց հանցավոր պայմանավորվածություններով Հայաստանը դարձրել են հանքաստան, իսկ հեղափոխությունը ենթադրում է հեղափոխություն նաև այս ասպարեզում։ Ուստի չպետք է մի կազմակերպության կատարած փորձաքննության վրա թույլ տալ, որ հայրենիքի ևս մի կարևոր տարածք դառնա կորսված ու վտանգավոր։ Չվախենալով շահագրգիռ մյուս կողմից հնչող միջազգային ատյաններ տանելու հաթաթաներից՝ անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում, ընդառաջ գնալ սեփական ժողովրդին ու դուրս գալ նախորդների լարած թակարդից»։
Արդյո՞ք Փաշինյանը կլսի հին ընկերոջ ձայնը:
Չէ՞ որ պատահական չէ, որ Փաշինյանը մեկ-մեկ սկսել է ձերբազատվել ուժայիններից, ընդ որում, մարդկանցից, որոնք իր կառավարության մեջ հարգանք վայելողներն են: Նկատենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն արդեն իսկ հերքել է իր հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության մասին լուրերը, թեպետ պնդումներ կան, որ Փաշինյանը նրան չի շրջանցի, հերթը նրան էլ կհասնի:
Օդում կախված լուրերի համաձայն, Վալերի Օսիպյանը հրաժարական է տվել, քանի որ չի համաձայնել Ամուլսարը շրջափակող ժողովրդի դեմ ուժով գնալ: Իսկ սա նշանակում է՝ հաջորդիվ կունենանք ոստիկանապետ, որը չի խորշի այդ քայլից: Այսինքն, «Ոստիկանը մե՜րն ա, ոստիկանը մե՜րն ա» վանկարկումին ի պատասխան, Փաշինյանն այսօր ասում է՝ «Էլ ձե՜րը չի, իմն ա…» Հավելենք, որ Օսիպյանի հրաժարականից հետո Գերագույն Խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանն իր ՖԲ էջում գրեց, թե նրա փոխարեն նշանակվելու է Անդրանիկ Քոչարյանը։ Հավելելով, թե՝ «Սկզբից ժողովուրդն է երնեկ տալու Օսիպյանին, հետո՝ Նիկոլը»:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ