Թեմաներ
Երկուշաբթի 09 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/28/2020   12:59 Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի խոշոր բանակներից մեկը ունեցող Թուրքիայի ռազմական տեխնիկան. Նաիրա Զոհրաբյան 09/28/2020   12:47 Նոտարական պալատը հասանելի կլինի 24/7 ռեժիմով 09/28/2020   12:44 Ադրբեջանում հայտարարվել է մասնակի զորահավաք «Ռազմինֆո» 09/28/2020   12:37 Հայաստանի բանկերի միության հայտարարությունը 09/28/2020   12:34 Հայկական զինուժի կողմից խոցված «Սմերչի» հրթիռի պոչամասը 09/28/2020   12:03 Մենք ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 09/28/2020   11:49 Խաղաղ բնակչության տեղահանում չի կատարվում. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:31 Մենք հարյուրավոր զոհեր չունենք, կեղծիք է. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:23 Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին. Հովհաննիսյան 09/28/2020   11:21 Մեր տղաները մեխ են խփում նրանց ճակատի մեջ, ովքեր մտածում էին՝ առանց մեզ կարող են քարտեզ գծել Արցախում. քաղաքագետ 09/28/2020   11:16 Այս պահին որևէ կենդանի զինվորական մեր կողմում գերության մեջ չկա. կան ադրբեջանակն զինծառայողների բազում դիեր. Հովհաննիսյան 09/28/2020   11:11 Այս պահին ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան. Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   11:08 Հակառակորդը կիրառել է ՏՕՍ ծանր հրետանային համակարգեր․ Արցախի ՊՆ 09/28/2020   11:03 Ադրբեջանի ԶՈւ հայտնի դարձած կորուստներն այս պահին «Ռազմինֆո» 09/28/2020   10:59 Թուրքիայի կողմից հայ ժողովրդի և Արցախի դեմ սանձազերծած պատերազմի երկարատև ընթացքի դեպքում Ադրբեջանը կոչնչանա որպես պետություն. Սեյրան Օհանյան 09/28/2020   10:54 Ռազմիկը չպետք է մտածի իր թիկունքում գտնվող խնդիրների մասին. Արա Զոհրաբյան 09/28/2020   10:51 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական France 24 լրատվականին 09/28/2020   10:44 ՊԲ-ն հրապարակել է 15 նահատակված հայորդիների անունները 09/28/2020   10:38 Սահմանին զոհված Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014թ.-ից 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/28/2020   10:29 Համոզված եմ՝ տարբեր զորատեսակներում լայնորեն ընդգրկված են նաև Թուրքիայի զինուժի ներկայացուցիչներ. Տիգրան Աբրահամյան 09/28/2020   10:29 Ադրբեջանցիները դժգոհում են. Վարձկանները կոտրում են խանութները, թալանում մարդկանց. Վահագն Թևոսյան 09/28/2020   10:02 Գիշերվա ընթացքում Պաշտպանության բանակն իրականացրել է մի քանի փայլուն ռազմագործողություններ. Արայիկ Հարությունյան 09/28/2020   09:50 Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և տվել հանձնարարականներ հակառակորդի զսպման և նախահարձակ գործողությունների կազմաքանդող հակազդման շուրջ 09/28/2020   09:38 Հայկական կողմը վերականգնել է մի շարք դիրքեր. հակառակորդի մի քանի տասնյակ դիակներ գտնվում են հայկական կողմում 09/28/2020   09:29 Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ. ՊՆ Խոսնակ 09/28/2020   02:19 Միշտ ագրեսիվ գործողություններն իրականացվել են ադրբեջանական կողմից, բայց միշտ ապարդյուն իր համար․ ԱՀ ԱԳ նախարար 09/28/2020   01:06 Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին 09/28/2020   00:25 Արցախից Հայաստան բուժօգնության է տեղափոխվել 18 վիրավոր 09/28/2020   00:21 Արցախում այս պահին կա խնդիր կապի հետ․ Սամվել Մարտիրոսյան 09/28/2020   00:15 Սրանք «բախումներ» չեն, Հայաստանը դարձել է Ադրբեջանի չհրահրված հարձակումների զոհը․ Քիմ Քարդաշյան 09/28/2020   00:04 ՀՀ ՊՆ-ն հրապարակել է 16 նահատակված հայորդիների տվյալները 09/27/2020   23:44 Իրավիճակը կարող է հանգեցնել ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատի ներկայացնելուն. Ղազարյան 09/27/2020   22:33 Արցախի դեմ կռվում է նաև Թուրքիան․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:30 Սուքիասյան ընտանիքը 100 միլիոն դրամ է փոխանցում բանակի համար 09/27/2020   22:25 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին 09/27/2020   22:19 Այո, ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ․ ԱՀ նախագահ 09/27/2020   22:02 Վարչապետը հանդիպել է ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմին 09/27/2020   21:53 Տեղի է ունեցել «Կամավորական շարժում» ՀԿ կամավորների հավաքը. Հայտարարություն 09/27/2020   21:51 Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են 09/27/2020   21:43 Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել, քննարկվել են ռազմական ագրեսիայի մանրամասները 09/27/2020   21:38 Սուտ է, Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին ադրբեջանցիների վերահսկողության տակ չէ. ՊՆ 09/27/2020   21:34 Տիրապետում ենք տեղեկությունների և՛ գրոհայինների, և՛ ընդհանրապես Թուրքիայի միջամտության, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառության մասով․ Հովհաննիսյան 09/27/2020   21:28 Մխիթար Հայրապետյանը Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի համանախագահի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է շփման գծում իրավիճակը 09/27/2020   21:20 Արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք. ԱՆ կոչը 09/27/2020   21:18 Ճանաչել Արցախի Հանրապետությունը և ռազմաքաղաքական պայմանագիր կնքել. Ժամն է միասնության. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 09/27/2020   21:13 Ադրբեջանն ունեցել է 200 զոհ, 30 զրահատեխնիկայի, 20 ԱԹՍ-ի կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան 09/27/2020   21:04 «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ. Հայտարարություն 09/27/2020   21:01 ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով 09/27/2020   20:57 ՀՀ տարածքում արգելվում է հավաքների անցկացումը
09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/26/2020   15:22 «ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության հաջորդ էջում մեծ տառերով գրված է՝ ՊԱՏԵՐԱԶՄ». Գուրգեն Եղիազարյան 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/27/2020   11:06 Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր. մեկ կին ու մեկ երեխա. ՊՆ 09/27/2020   11:28 Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ. ՊԲ 09/27/2020   09:00 Հակառակորդը շփման գծում հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ. Ջամալ Հարությունյան 09/27/2020   10:53 Մերոնք թշնամու ռազմական տեխնիկայի և գրոհային խմբերի ջարդ են կազմակերպել. Աբրահամյան 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   12:43 Հայաստանում հայտարարվել է զորահավաք. Փաշինյան 09/26/2020   17:08 Կամ պետք է ինքնասպան լինեմ, կամ հանցագործ դառնամ, ապրելու հնարավորություն չունեմ.նախկին գործարար 09/27/2020   13:25 ՊԲ. ադրբեջանական զինուժի առաջխաղացումը կասեցնելու համար, հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ 09/27/2020   09:28 Ադրբեջանը հրետակոծում է Ստեփանակերտը 09/27/2020   09:11 Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ 09/27/2020   10:29 Արցախն ունի քաղաքացիական զոհեր. ՄԻՊ 09/27/2020   09:35 Ադրբեջանը տանկերի կորուստներ ունի. Ա. Հովհաննիսյան 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան

Ռ.Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն 09/17/2019   13:43  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիեբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց միջնորդություններ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։

Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ այս միջնորդությունները ներկայացրած են եղել դեռեւս երեք ամիս առաջ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին․ «Սակայն որոշում կայացնելիս մեր միջնորդությունները քննարկման առարկա չեն դարձել, այդպիսով դատական համակարգի կողմից խախտվել է  արդար դատաքննության իրավունքը»։

Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դատավարության այս փուլում կալանավորումը կիրառելու անհրաեշտ հիմքերը բացակայում են․ «Նախաքննության փուլում Միքայել Հարությունյանի վերաբերյալ  ՀՔԾ հայտարաության մեջ նշված էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ենթադրյալ արարքների կատարատումը։ Դրանից հետո նա վերադարձել է ՀՀ, ներկայացել վարույթ իրականացնող մարմին։ Մշտապես ներկայացել է առաջին կանչով եւ մասնակցել է դատավարական գործողություններին։ Երբեւէ չի խոչընդոտել գործի քննությանը։ Շուրջ 4 ամիս գտնվելով ազատության մեջ՝ որեւէ միջամտություն չի ունեցել նախաքննության ընթացքին։ Այսինքն՝ վարույթին խոչընդոտելու հիմքը եղել է զուտ ենթադրյալ, սակայն եթե անգամ դա եղել է, ինչի հետ էլի համաձայն չենք, ներկայումս այն առկա չէ կամ էականորեն նվազել է»։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ կալանավորման հիմքի բացակայության հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նրա անձը, եւ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր, ապա իրենք միջնորդում են կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը․«Մենք գրավի չափ չենք նշում, թող այն որոշի դատարանը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանի եւ իր մերձավորների գույքը առ այսօր ապօրինի որոշման հիման վրա գտնվում է արգելանքի տակ»։

Ելույթ ունեցավ նաեւ պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտարարելով․ «Քիչ առաջ դատարանի կողմից կայացված որոշման պատճառ են հանդիսացել երեկ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կայացված հայտարարությունները եւ ուղիղ սպառնալիքները ՀՀ ՍԴ-ի հասցեին, որոնք իրենց էությամբ նաեւ դատարանին ուղղորդող արտահայտություններ էին, որովհետեւ այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ որոշումը ապօրինի է, եւ դրանով  Ձեզ, որպես դատավորի, ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսսիջ՝ ասելով, որ եթե այդ որոշոմը ապօրինի է, ապա ապօրինի կհամարեն նաեւ այդ որոշման հիման վրա Ձեր կայացրած որոշումը»։

Ալումյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշման նախորդ օրը բարձրաստիճան պաշտոնյաները խառնվում են դատական գործին․ «Ես համոզված եմ, որ Դուք, որպես դատավոր, չէիք կարող չզգալ այդ ճնշումը, եւ Ձեր որոշման վրա չէր կարող չազդել դա։ Այս պահի դրությամբ չկա որեւէ ողջամիտ պատճառ, որ մնալով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի կամ խուսափի դատաքննությունից»,-նշեց նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու փաստաբանների միջնորդությունը, որի քննարկումը սկսվել էր սեպտեմբերի 12-ին։

Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն մասամբ բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

13:20 17/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանը կմնա կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
13:11 17/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատարանից բողոքել են բարձր երաժշտության համար. ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրեց
12:17 17/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԼարված իրավիճակ դատարանի մոտ. Քիչ անց կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը (տեսանյութ)
23:15 13/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են
19:54 13/09/2019  |  ՄեկնաբանությունԵթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը
14:55 13/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից
18:58 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը. Տիգրան Եգորյան
18:51 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄարտի 1-ը պատմական ոճրագործություն էր. Արամ Մանուկյան
18:45 12/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ասել է թուրք, բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ ու էլի կհարվածեմ». Արամ Հարությունյան
18:07 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 5 օրից

Արխիվ

[]