ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե բանկերում ավանդներ չդրվեն, պետությունն այլ ռեսուրսներ պետք է ներգրավի, ինչն արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի. Գագիկ Մակարյան (տեսանյութ) 09/17/2019 19:33 | Հարցազրույց

Կառավարությունն օրերս հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում նմանատիպ փոփոխության հետևանքների, ռիսկային գործոնների վրա դրա ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ։
- Կան կարծիքներ, որ նախագծի հետևանքով բանկերից կապիտալի արտահոսք կլինի և գուցե խոշոր գումարներ հանվեն մեր բանկերից և պահվեն այլ տարբերակներով, որն ամենավատն է՝ այլ երկրների բանկերում։ Կա՞ն այս ռիսկերը։
- Կառավարությունը փորձում է ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակելով՝ ընդլայնել այն գործիքակազմը, որով փորձելու է ապահովել այդ պայքարի հաջողությունը։ Խոսքը գնում է հակակոռուպցիոն նոր խորհուրդ ստեղծելու մասին, փոխվում են ինչ-որ օրենքներ, իրականացվում են ստուգումներ։ Այս ամբողջ համակարգի հաջողություն պայմանավորված է ստեղծվող ստրուկտուրաներով, օրենքների փոփոխություններով, և կիրառվող գործիքակազմով։ Այստեղ կարևոր է ուսումնասիրել այլ երկրների փորձը, մասնավորապես Վրաստան, Սինգապուր կամ եվրոպական այլ երկրներ։ Ինչպես են արել, որ այդ ստվերի կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է հաջողված և նաև երկարատև ժամանակահատվածում մարդկանց հոգեբանությունից դուրս է եկել արդեն կոռուպցիայով, ստվերով զբաղվելու ցանկությունը։ Օրենքները եղել են այնքան կատարյալ, որ բիզնեսն իր հարցերի լուծման համար չի ընտրել ստվերային կամ կոռուպցիոն ճանապարհներ։ Հայաստանի դեպքում խնդիրները բազմազան են։ Խնդիրների մի բլոկն այն է, որ եթե նախկինում օրենքների անկատարելիությունը կարելի էր հաղթահարել կաշառք տալով կամ հովանավորներ գտնելով , ապա այդ օրենքները դեռ այսօրվա բարեփոխումների շրջանակում էական չեն փոխվել։ Գուցե կաշառք տալը վերանում է կամ դժվարացել է, բայց օրենքների մեջ խնդիրները մնացել են չլուծված։ Հետևաբար` բիզնեսն այդ խնդիրները շրջանցելու տարբերակ չունի, եթե առաջ կաշառք տալով էր շրջանցում, հիմա տարբերակ չունի, դեմ է առնում դրանց։ Հետևաբար` դա արգելափակում է տնտեսության զարգացումը։ Այս գործառույթների մեջ մեծ նշանակություն պետք է տրվեր գործարար միջավայրի բարելավմանը։ Այդտեղից պետք է սկսել խնդիրների լուծումը։ Ինչ վերաբերում է բանկային համակարգը թափանցիկ, հասանելի դարձնելուն, ապա սա ունի բազմաթիվ խոցելի կողմեր։ Նախ` քննիչները կարող են հետաքրքրության համար մտնել համակարգերի մեջ և ուղղակի տեղեկանալ՝ ով ինչ ունի։ Այդ թվում նաև այս գործողությունը կարող են իրականացնել օրինակ իրենց բարեկամների, ծանոթների համար։ Կարող է այդ քննիչը վաղն աշխատանքից դուրս գա և ինֆորմացիան տարածի, ինչն էլ շատերը կարող են վերցնել և տարածել։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ սովորական քաղաքացիները խուսափեն ավանդներ դնել՝ մտածելով ինչ կարիք կա, որ օրինակ իր թաղամասում ապրող քննիչը հետաքրքրվի և տեսնի՝ որքան գումար ունի։ Քաղաքացիները կսկսեն խուսափել։ Եթե ավանդներ չեն դրվելու, ապա բանկերում ֆինանսական ահագին ռեսուրս կպակասի, որովհետև բանկերի սեփական ռեսուրսները բավարար չեն։ Պետությունը պետք է գնա այլ ռեսուրսներ բերի, որը, հետևաբար արտաքին պարտքի ավելացման խնդիր կառաջացնի։ Եթե ավանդներ չդրեցին, փողի դեֆիցիտ առաջացավ, ուրեմն կրեդիտները կթանկանան։ Եվ նաև փող չի լինի, որը տնտեսության համար բացասական ազդեցություն կթողնի։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ ներդրողները կսկսեն անհանգստանալ։ Նրանք կմտածեն, որ բանկերում իրենց բերած գումարները, ներդրումները, եկամուտները, ցանկացած ժամանակ կարող են վերահսկել։ Գուցե մտածեն, որ կառավարությունը հիմա ազնիվ է, սակայն 4-5 տարի հետո, երբ կառավարությունը փոխվի, ինչ երաշխիք կունենան, որ չեն սկսի իրենց հետապնդել։ Չէ՞ որ ունեն ինֆորմացիա և կարող են այլ նպատակներ հետապնդել, օրինակ «փայ մտնել» իրենց գործին։ Իսկ այն մարդիկ, որոնք այս ամենի մասին լսում են, փորձում են արդեն լուծել իրենց փողի հարցը։ Մինչև օրենքն ԱԺ-ում ընդունվի, նրանք կա՛մ այդ փողերը կհանեն բանկերից, կա՛մ տանը կպահեն, կա՛մ կտեղափոխեն այլ բանկեր։ Իսկ մեր պետության համար այդ փողերի արտահոսքը վատ ազդեցություն կունենա։ Ինչու՞ պետք է մեր փողը գնա այլ երկրներում հանգրվանի։ Գտնում եմ, որ կառավարությունն այս հարցերի շուրջ պետք է շատ ճկուն լինի, բազմակողմանի վերաբերվի և տեսնի ՝ արդյոք ստվերի կոռուպցիայի դեմ պայքարում սա լավագույն ճանապարհն է։ Գուցե ինքն ուրիշ գործիքներ ունի, որ ավելի լավ կլինի դրանք «սրի»։
- Խոսեցիք ռիսկերից, ի՞նչ եք կարծում կառավարության անդամները նախագիծը մշակելիս չե՞ն գիտակցել դրանց մասին և այնուամենայնիվ ինչո՞ւ են այն ներկայացրել։
- Կառավարությունում սկսնակները շատ են։ Տնտեսագիտական մտքի, ինժեներական մտքի որոշակի դեֆիցիտ կա։ Բազմակողմանի նման վերլուծություն և մտածելակերպ հաճախ չի կիրառվում։ Կա՛մ բացակայում է այդ մտածելակերպը, կա՛մ կա, բայց չի կիրառվում։ Բայց պետք է կիրառվի։ Նրանք պետք է մի քանի տեսանկյունից դիտարկեն խնդիրը։ Պետք է անպայման քննարկեն հարցը բանկերի հետ, խորհրդակցեն ոլորտային էքսպերտների, բիզնեսի հետ։ Նույնիսկ քաղաքացիների շրջանում սոցիալական հարցումներ իրականացնեն։ Այդ ամենից հետո միայն սեղանին դնեն բոլոր կարծիքները՝ բանկային համակարգն ասում է սա, բիզնեսը սա, քաղաքացին էլ սա։ Այդ բոլորի կոմպրոմիսային տարբերակն էլ սա է, որը մտածել ենք։ Բայց հիմա չգիտենք՝ օրենքի այս նախագիծը կոմպրոմիսային է, թե ոչ։ Իմ կարծիքով՝ ոչ։
- Գոյություն ունի առևտրային գաղտնիք հասկացությունը։ Դրա վրա ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի։
- Բանկերն այստեղ կկորցնեն իրենց վստահությունը։ Կառավարության պայքարը ստվերի կոռուպցիայի դեմ ճիշտ է և այն պետք է շարունակվի։ Բայց դրա համար պետք է գործարար միջավայրը բարելավել, այսինքն` օրենսդրությունը։ Վստահ լինել, որ ինֆորմացիայի արտահոսք չի լինի և պաշտոնյաներն ու քննիչներն այդ տվյալները չեն օգտագործի։ Օրենքը պետք է նախատեսի այն գործիքները, որով պիտի հետևի, որ այդ ամենը տեղի չունենա։ Նա պետք է իդեալական վստահի քննիչներին, բայց մենք դեռ հեռու ենք դրանից։
- Ի՞նչ գործիքակազմով եք տեսնում պայքարը կոռուպցիայի դեմ։
- Պետությունը պետք է գնա կանխարգելման գործիքակազմով։ Աշխարհում ամենալավը դա է։ Ոչ թե պետք է լինի պատժել, բռնել, քննել, ուսումնասիրել, արգելափակել ճանապարհը, այլ կանխարգելման ճանապարհով գնա։ Իսկ նախկինների նկատմամբ պետք է շատ զգույշ վարվել։ Մոտ 25 տարվա մեջ պետք է հասկանալ բիզնեսի հոգսերը և թե ինչու է բիզնեսն իրեն այդպես պահել, ուներ արդյո՞ք այլ տարբերակ, թե ոչ։ Արդյո՞ք հարկադրված է եղել հովանավոր գտնել, թե ոչ։ Այսինքն՝ բոլորի համար հաշվեհարդար տեսնել, բոլորի համար բացատրություն ուզելը բարդ խնդիր է։ Չենք կարող 25 տարվա արխիվը վերուվար անել ու այդ տարիների փոխկապակցվածությունների մեջ որոնենք մեղավորներին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/07/2019 10:58 Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը գրեթե կրկնակի զիջում են նախորդ տարվա ցուցանիշին. «168 ժամ»
- 12/07/2019 10:55 Հրահանգվել է ստուգել Ծառուկյանին պատկանող շինությունների օրինականությունը. Արդեն մի բան գտել են .«Ժողովուրդ»
- 12/07/2019 10:54 Ո՞վ եւ ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը․ բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:49 Ինչպե՞ս են տեղի ունենալու Ադրբեջանի ժողովրդի հետ Փաշինյանի բանակցությունները եւ որտեղ. «Հրապարակ»
- 12/07/2019 10:46 Կունենա՞նք 2050-ին 5 մլն բնակչություն. Ինչ են ասում թվերը. «Փաստ»
- 12/07/2019 10:42 Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. գազալցակայաններում խորամանկում են. «Ժողովուրդ»
- 12/07/2019 10:42 Այս Ամանորին Երեւանում ծախսվելու է մոտ 10 անգամ շատ, քան Տարոն Մարգարյանի օրոք. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
Մեկնաբանություն
- 12/06/2019 19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան
- 12/06/2019 11:43 Քանի Ձեր կողքը կա Ավինյանի նման օդի մեջ կրակող ու իր ասածներին տիրություն չանող փոխվարչապետ, մի քիչ ավելի զուսպ եղեք. Գեղամ Օհանյանը՝ վարչապետին
- 12/06/2019 11:23 Ժամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը