ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռ.Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդություն 09/17/2019 13:43 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` դատավոր Աննա Դանիեբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց միջնորդություններ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու կամ կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։
Հովհաննես Խուդոյանը պարզաբանեց, որ այս միջնորդությունները ներկայացրած են եղել դեռեւս երեք ամիս առաջ՝ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին․ «Սակայն որոշում կայացնելիս մեր միջնորդությունները քննարկման առարկա չեն դարձել, այդպիսով դատական համակարգի կողմից խախտվել է արդար դատաքննության իրավունքը»։
Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ դատավարության այս փուլում կալանավորումը կիրառելու անհրաեշտ հիմքերը բացակայում են․ «Նախաքննության փուլում Միքայել Հարությունյանի վերաբերյալ ՀՔԾ հայտարաության մեջ նշված էր Ռոբերտ Քոչարյանի կողմից ենթադրյալ արարքների կատարատումը։ Դրանից հետո նա վերադարձել է ՀՀ, ներկայացել վարույթ իրականացնող մարմին։ Մշտապես ներկայացել է առաջին կանչով եւ մասնակցել է դատավարական գործողություններին։ Երբեւէ չի խոչընդոտել գործի քննությանը։ Շուրջ 4 ամիս գտնվելով ազատության մեջ՝ որեւէ միջամտություն չի ունեցել նախաքննության ընթացքին։ Այսինքն՝ վարույթին խոչընդոտելու հիմքը եղել է զուտ ենթադրյալ, սակայն եթե անգամ դա եղել է, ինչի հետ էլի համաձայն չենք, ներկայումս այն առկա չէ կամ էականորեն նվազել է»։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ կալանավորման հիմքի բացակայության հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նրա անձը, եւ եթե անգամ դատարանը գտնի, որ առկա են խափանման միջոց կիրառելու հիմքեր, ապա իրենք միջնորդում են կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավը․«Մենք գրավի չափ չենք նշում, թող այն որոշի դատարանը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանի եւ իր մերձավորների գույքը առ այսօր ապօրինի որոշման հիման վրա գտնվում է արգելանքի տակ»։
Ելույթ ունեցավ նաեւ պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտարարելով․ «Քիչ առաջ դատարանի կողմից կայացված որոշման պատճառ են հանդիսացել երեկ ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կայացված հայտարարությունները եւ ուղիղ սպառնալիքները ՀՀ ՍԴ-ի հասցեին, որոնք իրենց էությամբ նաեւ դատարանին ուղղորդող արտահայտություններ էին, որովհետեւ այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ ՍԴ որոշումը ապօրինի է, եւ դրանով Ձեզ, որպես դատավորի, ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսսիջ՝ ասելով, որ եթե այդ որոշոմը ապօրինի է, ապա ապօրինի կհամարեն նաեւ այդ որոշման հիման վրա Ձեր կայացրած որոշումը»։
Ալումյանը նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ որոշման նախորդ օրը բարձրաստիճան պաշտոնյաները խառնվում են դատական գործին․ «Ես համոզված եմ, որ Դուք, որպես դատավոր, չէիք կարող չզգալ այդ ճնշումը, եւ Ձեր որոշման վրա չէր կարող չազդել դա։ Այս պահի դրությամբ չկա որեւէ ողջամիտ պատճառ, որ մնալով ազատության մեջ՝ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի կամ խուսափի դատաքննությունից»,-նշեց նա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու փաստաբանների միջնորդությունը, որի քննարկումը սկսվել էր սեպտեմբերի 12-ին։
Գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն մասամբ բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի դիմումը եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել