Թեմաներ
Ուրբաթ 08 / 14 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/14/2020   17:06 Արցախ այցելությունը սկսեք Դադիվանքից. Աննա Հակոբյանը Դադիվանքից լուսանկարներ է հրապարակել 08/14/2020   17:03 Անկախությունը 30 տարիների ընթացքում վիժեցվել է.ակցիա կառավարության մոտ 08/14/2020   16:59 «Մասնագիտացված դատարանների գործունեությունն ավելացված արժեք է ներդնում կոռուպցիայի դեմ պայքարի գործում». Հարությունյան 08/14/2020   16:52 «Այժմ շատ հայեր զգում են, որ «թավշյա հեղափոխության» մեծ հույսերը խորտակվել են, ի՞նչն է սխալ ընթանում». HARDtalk-ի հաղորդավարի պրովոկացիոն հարցերը վարչապետ Փաշինյանին 08/14/2020   16:45 Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ բացօթյա հանգստի համար նախատեսված վայրերում. Պարետի նոր որոշումը 08/14/2020   16:39 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարները փոխանցել են Տավուշի մարզի «Պահապան զարգացման հիմնադրամ»-ին 08/14/2020   16:23 Ոստիկանները բացահայտել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր 08/14/2020   16:15 Oգոստոսի 14-ին ջերմաստիճանը կնվազի 08/14/2020   16:09 Կայուն զբաղվածություն հնարավոր չի ապահովել շրջակա միջավայրի գերշահագործման հաշվին 08/14/2020   16:03 «23-րդ միջոցառումը մասնակի լուծում է․ հյուրանոցներում աշխատատեղերի պահպանման խնդիրը դեռ առկա է» Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա 08/14/2020   15:57 Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել.Նիկողոսյան 08/14/2020   15:54 ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա 08/14/2020   15:51 Պետությունը կդիմի այն քայլերին, որոնք անհրաժեշտ են. Սինանյանը՝ Հայաստան վերադառնալ ցանկացող լիբանանահայերի մասին 08/14/2020   15:42 Բացահայտվել են հանցավոր խմբի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքեր 08/14/2020   15:28 «Յուքոմը» հաստատեց. Դատարանը բավարարել է «Յուքոմ» ՓԲԸ հայցի ապահաովման միջնորդությունը 08/14/2020   15:24 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը 08/14/2020   15:18 Հակակոռուպցիոն դատարանը կլինի երկաստիճան, դատավորի պաշտոնի համար մրցույթ կհայտարարվի 08/14/2020   15:15 Հուլիս-օգոստոս ամիսներին 370 լիբանանահայ է Հայաստան ժամանել. Սինանյան 08/14/2020   15:13 Բեյրութում մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են տեղի ունենալ սիրիական քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ. Սինանյան 08/14/2020   14:58 ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am 08/14/2020   14:53 Հայկ Սարգսյանը կծանուցվի, որից հետո հանձնաժողովը հավանաբար կհայտարարի վարույթի մեկնարկի մասին 08/14/2020   14:46 Արդեն հասանելի է Արմաթ ինժեներական լաբորատորիաների արտահանման կայքէջը 08/14/2020   14:40 Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը 08/14/2020   14:37 Բեյրութում այցելեցինք պայթյունից տուժած անհատների տներ. Սինանյան 08/14/2020   14:31 Հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի մոտ մեկ միլիոն դրամ 08/14/2020   14:18 «Իշխանությունները՝ հանդիսանալով արտաքին ազդեցության գործակալներ, դեմ են մեր անկախությանն ու ինքնիշխանությանը». «Հայք» շարժման մասնակից 08/14/2020   14:15 Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն սեփական դիմումի համաձայն ազատվել է ծառայությունից. նոր նշանակումներ՝ ոստիկանությունում 08/14/2020   14:08 Նարեկ Սարգսյանը հոգեբուժական կենտրոն չի տեղափոխվել.նրա մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, բայց ոչ հոգեբուժարանում 08/14/2020   13:53 Վահե Էնֆիաջյանը չի կրակել իմ ուղղությամբ. Արթուր Սարգսյանը տեսանյութ է տարածել 08/14/2020   13:51 Էկոնոմիկայի նախարարը տուգանվեց առանց դիմակ ասուլիսի սրահ մտնելու համար 08/14/2020   13:40 Ռուբեն Հայրապետյանը դերասանուհուն 3 մլն դրամ է նվիրել՝ հետվիրահատական ծախսերի համար. Ոսկանյան 08/14/2020   13:37 Այսպես կոչված՝ «օրենքով գող» է ձերբակալվել․ ոստիկանության պայքարը քրեական ենթամշակույթի դեմ 08/14/2020   13:34 «Կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել».Միհրան Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին 08/14/2020   13:27 Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը 08/14/2020   13:19 Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները 08/14/2020   13:16 «Թալիաթ փաշայի հետքերով. Ցավալի է չէ՞, բայց դուք կերեք՝ «Պայքարենք հների դեմ» կուտը».Միհրդատ Մադաթյան 08/14/2020   13:12 Գինու և կոնյակի վաճառքները 30 տոկոսով կրճատվել են. Խաչատրյան 08/14/2020   13:08 Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն. Բելլա Քոչարյանը՝ պատերազմի հիշողությունների մասին 08/14/2020   12:58 Բացահայտվել են ապօրինի անտառահատման դեպքերը կոծկելու դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքեր 08/14/2020   12:46 «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել 08/14/2020   12:42 Հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շրջանակում ավելի քան 6000 աշխատակցի աշխատավարձ կփոխհատուցվի 08/14/2020   12:31 Դատարանը «Թիմ»-ին արգելեց կնքել «Բիլայն»-ի գնման գործարքը 08/14/2020   12:15 Վանիկ Ասատրյանի կալանավորումից հետո նրա մասնակցությամբ քննչական գործողություններ չեն կատարվել 08/14/2020   11:58 Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը 08/14/2020   11:52 Սննդամթերքի անվտագության ոլորտում կորոնավիրուսի դեմ միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված-զուգահեռ. ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արցախում է 08/14/2020   11:36 Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ հայրենիք վերադարձած քաղաքացուն տրամադրվել է դրամական աջակցություն 08/14/2020   11:33 Արտակ Դավթյանն այցելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ 08/14/2020   11:21 Կորոնավիրուսից մահացած բոլոր պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն 08/14/2020   11:19 Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել 08/14/2020   11:05 Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. Սոֆյա Հովսեփյան
08/13/2020   17:32 Զարեհ Սինանյանը պաշտոնին նշանակման պահից 11 անգամ պարգևավճար է ստացել. Գրասենյակին տրվել է շուրջ 63 հազար դոլարի պարգեւատրում 08/12/2020   22:38 Ավինյանը սխալվեց, Մարուքյանը ճիշտ էր. Մարուքյանը՝ պարետի՝ արտագնա աշխատողների համար, արտակարգ դրությունը մեղմացնելու խոստման մասին (տեսանյութ) 08/12/2020   17:39 ԱԱԾ համակարգը հիմա կաթվածի մեջ է, բոլորին անխտիր գործից ազատում են. Գառնիկ Իսագուլյան 08/13/2020   18:59 «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը համագործակցում է Արթուր Վանեցյանի հետ».Կարեն Քոչարյան 08/14/2020   12:31 Դատարանը «Թիմ»-ին արգելեց կնքել «Բիլայն»-ի գնման գործարքը 08/12/2020   20:09 Մանկահասակ երեխայի հետ մուրացկանություն անող կնոջը վերջին շանս և մեկ ամիս ժամանակ է տրվել 08/13/2020   13:49 Ռոբերտ Քոչարյանի գրառումը հավանելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր անգործության 08/12/2020   22:54 Քննադատություն չհանդուրժող ժողովրդավարները 08/12/2020   17:28 Պետք է կանգնեցնել մահերի մեքենան, վարչապետը լավ չի ընկելել համաշխարհային միտումները.Վանեցյան «Առավոտ» 08/13/2020   18:31 Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետն աշխատանքից ազատել է Երևանի գլխավոր ճարտարապետին 08/13/2020   21:51 Ռուբեն Հայրապետյանը կվճարի Նարինե Ոսկանյանի վիրահատության ողջ գումարը 08/12/2020   21:13 «Քանի դեռ սրա դեմը չենք առել, ՀՀ Կառավարության շենքի աշտարակի վրա շուտով կծածանվի ԼԳՊՏ դրոշը». Գուրգեն Եղիազարյան 08/12/2020   18:46 Մայրն սպառնացել է պատշգամբից նետել երեխային. քաղաքապետի խոսնակը տեսանյութ է հրապարակել 08/13/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 229-ով 08/13/2020   16:37 Լիբանանահայերը արտագաղթելու համար հայացքները կուղղեն դեպի արևմուտք, եթե Հայաստանն ավելի գրավիչ չդառնա. Սևակ Հակոբյան 08/13/2020   21:22 Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը 08/14/2020   09:04 ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը 08/14/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 276-ով 08/12/2020   22:00 Մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերերից մեկը 08/12/2020   18:42 Գագիկ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է

Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է 09/16/2019   11:53  |  Վերլուծություններ

Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը և մի շարք այլ հանգամանքներ, ապա դա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից, նշանակում է, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է, ու այլևս անհնար է ու անիմաստ՝ քննարկել, թե ով կլինի հաջորդը, հաջորդի հաջորդը։ Դա լինելու է անկառավարելի շարք։ Պետության ռեպրեսիվ մեքենան միանում է մեկ-երկուսի ցանկությամբ, բայց կանգնեցվում է շատ մեծ թվով անձանց տառապանքների ու խեղված ճակատագրերի գնով։ Ընդ որում՝ այդ անձանց թվում շատ սահուն ու իրենց համար անսպասելի կերպով կարող են հայտնվել այսօր իշխանական թիմին պատկանող կամ սատարող մարդիկ։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. առաջին պլանում կլինեն ներքին թշնամանքի մենեջերները՝ պոզիտիվ որևէ քայլի վաղուց արդեն ոչ ունակ մարդկանց մի ցանկ։ Դարձյալ ճամբարներ, դարձյալ ատելություն, դարձյալ՝ ներքին պառակտում. սա անպայման կլինի։ Եվ սա, ցավոք, կտևի շատ երկար, որովհետև սև ու սպիտակի թեմայի հեղինակները չեն պատկերացրել դրա ողջ վտանգավորությունը և անկանգառ շղթան, որ այն իր հետ բերելու է։ Նրանցից առաջ էլ՝ այլ շրջանակներ երկար տարիներ հասունացրել են այսօրվա մթնոլորտը։

գ. Քաղաքական զարգացումների տեսակետից էական փոփոխություններ չեն լինի։ Երկրում սոլիդ իշխանության ձևավորման քայլերթն արդեն սկսվել է։ Պետությունը օդ ու ջրի պես կարիք ունի սոլիդ իշխանության, և այն անշուշտ ձևավորվելու է՝ իշխանության ներսում և իշխանությունից դուրս գտնվող՝ առավել սոլիդ անհատների և շրջանակների միջոցով։


Եթե վաղը Ռ. Քոչարյանը ազատ արձակվի, ապա.

ա. Իրավական՝ արդարադատության տեսակետից. կնշանակի, որ ռեպրեսիվ մեքենան դեռևս լիարժեք միացած չէ, և ոմանց ուժեղ ցանկությունը դեռևս խափանվում է տարբեր ինստիտուտների և անհատների դիմադրությամբ։ Սա իր հերթին նշանակում է, որ պետք է համատեղել և կրկնապատկել փաստաբանների, իրավապաշտպանների, ինքնուրույն պատգամավորների, հանրային դեմքերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ջանքերը՝ թույլ չտալու պատժիչ ռեպրեսիվ մեքենայի միացումը։ Շատ մեծ ջանքեր են պահանջվելու այս պայմաններում երկիրն օրինականության դաշտում պահելու և մեկ հոգու ցանկությամբ քրեական գործեր բացելը և դատավճիռներ կայացնելը թույլ չտալու համար։ Եվ այս խնդրի շուրջ բոլորի ջանքերի համատեղումը որևէ կապ չունի քաղաքական հայացքների և նախասիրությունների հետ։ Սա լրիվ այլ հարց է։

բ. Հասարակական մթնոլորտի տեսակետից. պետք է չանել որևէ քայլ, որը կխորացնի ներքին լարվածությունը։ Անել ամեն ինչ՝ դիմացինին լսելու և հասկանալու համար։ Սխալները, այդ թվում՝ կոպիտ, չեն եղել միակողմանի։ Տարիներով կուտակված դժգոհությունները, որոնք բերել են այսօրվան, մեծ մասամբ եղել են արդարացի։ Պետք է խնդիր դրվի՝ գտնել բանաձևերը ներքին հաշտեցման, ինչն ընդհանուր ողբերգությունից խուսափելու և առաջ գնալու միակ տարբերակն է։

գ. Քաղաքական տեսակետից. նախորդ տարբերակն է՝ էական փոփոխություն չի լինելու։ Առաջիկայում սոլիդ իշխանության ձևավորման պրոցեսը այլընտրանք չունի։

Եվ մեկ դիտարկում

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե 41-ամյա դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները։ Ինչո՞ւ ենք թաքնվել մեկ կնոջ մեջքի ետևում, եթե նույնիսկ նա դատավոր է։ Զուտ մարդկայնորեն՝ նա աննկարագրելի ճնշման տակ է։ Մենք համառորեն խուսափում ենք բաց խոսել մարտի 1-ի մասին, մենք համառորեն վախենում ենք լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։ Եթե խնդիրն այսօր մի քանի հոգու բանտ նստեցնելն է, ապա վաղը՝ իշխանությունը փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետը անելու են լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ նոր (կամ ուրիշ) դեմքեր։ Սա՞ է մեր ուզածը, սա՞ է առաջ գնալու մեր տեսլականը։ Չի դիմանա երկիրը։ Որպեսզի վաղը չլինի այս սցենարը, դրա բացառումը պետք է արվի այսօր՝ այս իշխանության կողմից։ Գոնե՝ ինքնապահպանման բնազդով։


Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:24 13/09/2019  |  ՎերլուծություններՀետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի
11:20 06/09/2019  |  ՎերլուծություններԵրեկ ազդարարվեց նոր ավանտյուրա
12:20 04/09/2019  |  ՎերլուծություններՔայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ
12:48 03/09/2019  |  ՎերլուծություններԵնթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես
12:55 29/08/2019  |  Վերլուծություններ«Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 33 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում
12:44 27/08/2019  |  ՎերլուծություններԻրավապաշտպանության հոգեհանգիստը
13:37 26/08/2019  |  ՎերլուծություններԻնչպես թույլ չտալ ներքին ապակայունացում
12:43 15/08/2019  |  ՎերլուծություններՈ՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան
12:49 12/08/2019  |  ՎերլուծություններՀստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ

Տեսանյութեր

08/14/2020   16:29 Իշխանությունը համագործակցում է Վանեցյանի հետ. ինձ մոտ այդ տպավորությունն է.Կարեն Քոչարյան

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]