ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թաթուլ Մանասերյանի կարծիքով բանկային գաղտնիքի սահմանափակումը վերացնող նախագիծը պետք է մասնագիտական քննարկում անցնի 09/16/2019 16:34 | Տնտեսություն
Տնտեսագետ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը պետք է մասնագիտական քննարկում անցնի։
«Կան դրույթներ, որոնք կարելի է քննարկել, բայց ես դեմ եմ ծայրահեղացնելուն, չափազանցնելուն եւ հայտարարելուն, որ մեր տնտեսությանը վնաս ենք տալիս»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Մանասերյանը։
Ըստ Մանասերյանի ռիսկերից մեկն այն է, որ չափազանցված եւ քաղաքականացված մտահոգությունները կարող են ազդել բանկային համակարգի վրա,որը շատ զգայուն է. «Մենք անզգույշ խոսակցություններով կարող ենք անուղղակիորեն վնասել ինքներս մեզ, որովհետեւ դա, ի վերջո, ազգային արժույթին է վերաբերում՝ ոչ միայն բանկերին։ Այս տարընթերցումներից խուսափելու համար, եթե ոչ հանրային , ապա մասնագիտական քննարկման կարիք կա, ֆինանսական ոլորտի փորձագետները, բանկային համակարգի, օրենսդիր մարմնի ներկայացուցիչները պետք է քննարկեն նախագիծը՝ նման մտահոգությունները փարատելու համար»։
Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման: Ներկայիս կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց վերաբերյալ։
Թաթուլ Մանասերյանի խոսքով, բանկային գաղտնիքի գաղտնազերծումը պետք է երկու հարթության վրա դիտարկել եւ գործընթացն, ըստ նրա, հեշտ լինել չի կարող. «Ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերը եւ Կենտրոնական բանկը ոչ միայն բանկային համակարգի, այլեւ հաճախորդների շահերից ելնելով, չեն կարող թույլ տալ, որ բանկային գաղտնիքը հասանելի լինի լայն շրջանակների, որովհետեւ դա հակառակ էֆեկտը կբերի եւ հաճախորդները շատ չեն վստահի բանկերին։ Երկրորդ, պետք է հիշենք, որ կան միջազգային չափորոշիչներ, որոնք կանոնակարգվում են միջազգային իրավական նորմերով եւ այս առումով Հայաստանը բացառություն չէ»։
Ըստ Մանասերյանի, միայն կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հարուցված գործերի դեպքերում կարող է օրինագիծը կիրառվել ։ «Նախագծում հանցագործությունների սպառիչ ցանկը տրված է, պետք է լինի դատարանի հիմնավորված եւ պատճառաբանված որոշում, այսինքն, բավականին լուրջ պատճառաբանություններ եւ հիմնավորումներ պետք է լինեն եւ, ոչ ավել, ոչ պակաս՝ գլխավոր դատախազի միջնորդությունն է պետք։ Այն պետք է պարունակի ծանրակշիռ փաստեր»,-նշեց Թաթուլ Մանասերյանը։
Դիտարկմանը, արդյո՞ք նախագիծը չի վախեցնի ներդրողներին, Մանասերյանն արձագանքեց. «Այն ներդրողները, որոնք գումարներն այլ ճանապարհով են ձեռք բերել, թող վախենան։ Չեմ կարծում, որ նման բան կլինի, որովհետեւ այդ մտահոգությունը նաեւ պետությանն է»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ