ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ստեփան Սաֆարյանը պնդում է, որ կեղծ օգտատերեր պահելու համար ֆինանսավորում հատկացնելու մասին վարչապետի խոսնակի հետ չի խոսել. սկանդալային սքինշոթերի հետքերով 09/15/2019 23:59 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` իր եւ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջեւ ենթադրյան նամակագրության տարածվելու դեպքի առթիև հանցագործության մասին հաղորում է ներկայացրել: Նշենք, որ այսօր համացանցում լայն տարածում է ստացել մի նամակագրություն` ենթադրաբար տեղի ունեցած Ստեփան Սաֆարյանի ու Վլադիմիր Կարապետյանի միջեւ` սոցիալական ցանցում «կեղծ օգտատերեր» պահելու, այդ նպատակով գումարի հատկացման եղանակի ու աղբյուրների մասին:
Ս.Սաֆարյանը հայտարարել է, թե նման խոսակցությու չի եղել, որ իր հեռախոսը գողացել էին, իսկ զրույցի բովանդակությունն էլ, իբր կեղծված է:
Նա սոցցանցում հրապարակել է հանցաործության մասին հաղորդում վերտառությամբ գրառում` կոչով դիմելով ԱԱԾ պետ Արթուր Վարեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին:
Գրառման մեջ ասվում է.
«Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ Քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած "զրույցի" սքրինշոթ, որն էլ իբրև թե հայթայթվել է իմ առևանգված հեռախոսից:
Ինչպես սեպտեմբերի 6-ից հետո քանիվցս գրել և հայտարարել եմ իմ հրապարակային ելույթներում՝ առևանգողների ու դրա պատվիրատուների համար «կյանքի ու ազատության» հարց է եղել իմ հեռախոսում հայտնաբերել ՀՀ վարչապետի, նրա որևէ ներկայացուցիչի ու իմ միջև, որևէ այլ էական դերակատարի/անձի ու իմ միջև հաղորդակցությունը, որը կօգտագործվեր իմ, ՀՀ վարչապետի, իշխանությւան դեմ՝ ցույց տալու համար, թե ՀՀ իշխանությունները հասարակական-քաղաքական ճնշումներ են գործադրում ՀՀ դատական համակարգի, ավելի ստույգ՝ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանի վրա, որի օղարկներից մեկը իբրև թե ես եմ:
Ձեռագիրը պետք է լիներ նույնը, ինչ ԱԱԾ, պետի, ՀՔԾ ղեկավարի ու վարչապետի իբրև թե «հեռախոսային խոսակցության գաղտնալսման» դեպքում, երբ մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ամիսներ շարունակ այդ ամենը օգտագործեց իշխանությունների դեմ ու խաղարկեց՝ փորձելով մանիպուլյացիաներով պատրանք ստեղծել իբրև թե բարձրագույն օղակներից «հեռախոսային արդարադատության ու պատվերի» մասին: Չկարողանալով իմ առևանգված հեռախոսիս մեջ հայտնաբերել որևէ բան, որը կվկայեր իրենց ցանկալի «կապերի» մասին, այժմ ստիպված հորինել են նման մի «նամակագրություն», որը սոցիալական ցանցեր են նետել հստակ նպատակով, որպեսզի յուրային ԶԼՄ-ները կարողանան դրանք տեղափոխել իրենց էջեր:
Զգուշացնում եմ բոլոր կայքերին ու լրատվամիջոցներին և օգտատերերին, որ հենց այդ էջում իմ կողմից հայտարարվել է ինձ վերագրվող կեղծիքի մասին, և այն տարածելու, արտատպելու դեպքում պատասխանատվությունն անխուսափելի կլինի:
Հանրությանը տեղեկացնում եմ, որ հրապարակված սքինշոթերը բացարձակ կեղծիք են, նման կամ որևէ այլ բովանդակությամբ հաղորդակցություն չի եղել և կատրվածը հանցագործություն է, զրպարտություն և ուղղված է իմ հասարակական-քաղաքական գործունեության դեմ:
Դիմում եմ ԱԱԾ պետ Ա.Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վ.Օսիպյանին՝ անհապաղ հայտնաբերել կեղծիքի հեղինակներին, պարզել նրանց առնչությունը իմ վրա կատարված հարձակման ու հեռախոսի առևանգման հետ
Ստյոպա Սաֆարյան
ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար
15 սեպտեմբերի, 2019թ.
Երևան»
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել