ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ 09/13/2019 18:12 | ԼՐԱՀՈՍ
Սեպտեմբերի 13-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակներում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարությունը և դրա հիման վրա ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը։ Նշենք, որ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Եվրոպական ներդրումային բանկին փոխանցված «Հարևանության ներդրումային հարթակ» դրամաշնորհի միջոցով։
Քարոզարշավի իրականացումը համակարգում է Եվրոպական ներդրումային բանկը հաղորդակցման ծառայություններ մատուցող «Օգիլվի Սոշըլ Լաբ»-ի տեղական թիմի՝ Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի միջոցով։
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության, ԵՆԲ, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչներ։
Փոխնախարար Բագրատ Բադալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, կարևորեց Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի և դրա շրջանակներում երթևեկության մասնակիցների վարքի փոփոխությանն ուղղված քարոզարշավի անցկացումը։ «Մենք համոզված ենք, որ ավելի տեղեկացված քաղաքացիներ ունենալով՝ կարող ենք էապես բարելավել ճանապարհային անվտանգության մակարդակը։ Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք բոլոր ջանքերը կենտրոնացնում ենք՝ ցանկալի արդյունք ունենալու համար»,- ասաց պարոն Բադալյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու Եվրոպական ներդրումային բանկին տեխնիկական և ֆինանսական աջակցության համար։
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին նշեց, որ իրականացվող ծրագիրն ուղղված է ավտովթարների և դրանց հետևանքով վիրավորների և մահացությունների թվի նվազեցմանը։ Նա նաև նշեց, որ ճանապարհային անվտանգության մակարդակը կարելի է բարձրացնել որոշ ինտերակտիվ մեթոդներով, մասնավորապես, բջջային հավելվածի, ճանապարհային անվտանգությանը նվիրված խաղերի միջոցով։ Փոխնախարար Բագրատ Բադալյանն իր հերթին տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն իսկ աշխատում են համանման բջջային հավելվածի վրա։ Այն արդեն հասանելի է, և հնարավոր է ներբեռնել։ Կոչվում է Armenian Roads Map, որի նպատակն է ճանապարհներից օգտվողներին իրազեկել առկա ճանապարհաշինական աշխատանքների, ձմռան շրջանում տեղումների և հարակից այլ թեմաների մասին։ Քարտեզը ներառելու է նաև ճանապարհները սպասարկող և այլ կազմակերպությունների տվյալներ։ Փոխնախարարը հավելեց, որ հաշվի առնելով պարոն Բաջջիոլիի բերած օրինակը, կփորձեն առաջիկայում կատարելագործել բջջային հավելվածը՝ այնտեղ ներառելով ճանապարհային անվտանգության որոշ բաղադրիչներ նույնպես, մասնավորապես՝ որոշակի խաղեր և հարցաշարեր, որոնք հատկապես կհետաքրքրեն երեխաներին։ Այս քայլը կնպաստի, որպեսզի հավելվածն օգտագործեն նաև երեխաները՝ բարձրացնելով նրանց գիտելիքները ճանապարհային անվտանության վերաբերյալ։
ԵՆԲ կորպորատիվ հաղորդակցության պատասխանատու Նիկոլետա Պանտան շեշտեց, որ ճանապարհային անվտանգությունը միայն այս կամ այն գերատեսչության խնդիրը չէ, այն առնչվում է բոլորիս, և այս հարցը պետք է լուծում գտնի համատեղ ջանքերի շնորհիվ։ Տիկին Պանտան հավելեց նաև, որ յուրաքանչյուր մարդ գիտի, որ չի կարելի գերազանցել սահմանված արագությունը, չի կարելի ոչ սթափ վիճակում կամ առանց ամրագոտի կապելու մեքենա վարել, սակայն շարունակում են դա անել։ Եվ այս քարոզարշավի շրջանակներում պետք է փորձեն համոզել մարդկանց կատարել պարզագույն գործողություններ, որոնք կարող են կանխարգելել ողբերգական դեպքերը ճանապարհային երթևեկության ժամանակ։
Ներկաները մանրամասն քննարկեցին ճանապարհային անվտանգության քարոզարշավի իրականացման ծրագիրը, ռազմավարական գործողությունների պլանը, յուրաքանչյուր գերատեսչության անելիքները և այլն։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին կողմերի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ