Թեմաներ
Երկուշաբթի 10 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/13/2019   22:59 Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիա 10/13/2019   22:54 Ռուսաստանը սիրիացիներին և քրդերին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ 10/13/2019   22:40 Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Եվրո -2020 10/13/2019   22:29 Նոբելյան դափնեկիրը պատմել է, թե իրականում որտեղից է ծագում քաղցկեղը 10/13/2019   21:59 Էրդողանը պատմել է Պուտինի հետ Սիրիայի մասով խնդիրների լուծման մասին 10/13/2019   21:31 Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով 10/13/2019   20:32 Դանակով տղամարդը հարձակվել է Մոսկվայի ոստիկանության բաժանմունքի վրա 10/13/2019   20:25 Հայտնել են օրգանիզմը երիտասարդ պահելու պարզ եղանակները 10/13/2019   20:05 Թրամփը ամերիկյան զորքերին հրամայել է հեռանալ Սիրիայի հյուսիսից 10/13/2019   19:43 Քրդերը հայտարարել են, որ շարքից հանել են յոթ թուրքական տանկ և ոչնչացրել են ավելի քան 70 զինվոր 10/13/2019   19:32 UFC-ի աղջիկ-մարտիկը 20 հազար բաժանորդ է կորցրել միանգամից՝ հայտարարելով բարի լուրը 10/13/2019   19:00 Մերկելը կոչ է արել Էրդողանին անհապաղ դադարեցնել գործողությունը Սիրիայում 10/13/2019   17:03 Ճապոնիայում ավելի քան 20 մարդ «Հագիբիս» ավերիչ փոթորկի զոհ է դարձել 10/13/2019   16:32 Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ 10/13/2019   16:27 Նոր Օռլեանում փլվել է կառուցվող հյուրանոցի մի քանի հարկ - տեսանյութ 10/13/2019   15:33 Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն 10/13/2019   15:29 Հայկական ֆիլմերը մասնակցել են «Покров» միջազգային ուղղափառ կինոփառատոնին 10/13/2019   14:41 Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ 10/13/2019   14:36 Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ 10/13/2019   14:21 Տնտեսական հեղափոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. վարչապետ 10/13/2019   13:23 Համացանցում հայտնվել է Անգելինա Խաչատրյանի կենացի ամբողջական տեսահոլովակը, որում նա շնորհակալություն է հայտնում հայրիկին պաշտպանության համար (տեսանյութ) 10/13/2019   12:23 Կյանքի լարված ռիթմը և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը հաճախ ողնաշարում առաջացնում են փոփոխություններ. մասնագետի խորհուրդը (տեսանյութ) 10/13/2019   12:14 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 10/13/2019   11:31 Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 10/13/2019   10:59 Էլեկտրաէներգիայի անջատումներ 10/13/2019   10:46 Անկարգություններ` «Դատապարտյալների հիվանդանոցում». Մեղադրանք է առաջադրվել 4 անձի 10/13/2019   10:02 Ալիեւը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր. Աշոտյան 10/12/2019   23:38 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «անհետաձգելի» հանրահռչակումը՝ կոռուպցիոն ռի՞սկ, թե՞ ՝ կոռուպցիայի դրսեւորում 10/12/2019   23:22 Եվրո-2020. Բարսեղյանը գրավեց Լիխտենշտեյնի դարպասը 10/12/2019   16:26 Քննարկել են զինծառայողներին առնչվող խնդիրներ. կայացել է Մարդու իրավունքների պաշտպանի փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը 10/12/2019   15:42 Այս մրցանակը հիշեցում է, որ Խաղաղությունը սակարկության առարկա չէ․ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդին 10/12/2019   15:40 Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին 10/12/2019   15:18 Պարզեցիք, որ 1995 թ.Սահմանադրությունը կեղծիքներով էր ընդունվել, իսկ 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ՝ Վազգեն Մանուկյա՞նն է ՀՀ նախագահ նշանակվելու 10/12/2019   15:12 Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. ԱԱԾ 10/12/2019   15:05 Ավտոտնակում պայթուցիկ նյութ է հայտնաբերվել 10/12/2019   14:50 Աշխատակիցների զգոնության շնորհիվ կանխվել է փաթեթի փոխանցումը 10/12/2019   14:43 Դա մեզ չի զարմացնում, որովհետև մեր սահմանադրությունը ‹‹մեզ թույլ է տալիս›› զիջել Արցախը, օրինականացնել թմրաբիզնեսը և նման շատ բաներ. ‹‹Կամք›› 10/12/2019   14:34 Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը Հնարավորինս կանխել Թուրքիայի ռազմական ագրեսիան. «Ժառանգություն» 10/12/2019   14:31 Կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ 10/12/2019   14:20 Բակո Սահակյանը հանդիպել է Կոնստանտին Զատուլինի հետ 10/12/2019   14:16 ՀՌՉԱԿԱԳԻՐ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի 10/12/2019   14:07 Կադրային փոփոխություններ՝ Ճանապարհային ոստիկանությունում 10/12/2019   14:04 Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Արարատի մարզպետ 10/12/2019   13:57 Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար 10/12/2019   13:44 Լավ, մի հարց. Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ, ի՞նչ արտառոց բան կար դրա մեջ, գլուխը կապեր ու լռե՞ր. Ղազինյան 10/12/2019   13:25 Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը 10/12/2019   13:08 Գյուղատնտեսության ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան 10/12/2019   13:00 Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Մաս 2 10/12/2019   12:53 Սպանություն Գեղանիստ գյուղում․ ոստիկանները պարզել են որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը 10/12/2019   12:45 Տնտեսական հեղախոխության գործում կառավարության թիվ մեկ դաշնակիցը գործարարներն են. Վարչապետը մասնակցում է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» համաժողովին
10/12/2019   13:00 Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Մաս 2 10/12/2019   11:32 Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 10/12/2019   13:57 Հայաստանում 23-ամյա աղջիկը դատապարտվել է անչափահաս ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու համար 10/12/2019   12:28 Մահացած ծննդկանի ամուսինը 5 տարի անց շարունակում է արդարություն պահանջել 10/12/2019   23:38 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի «անհետաձգելի» հանրահռչակումը՝ կոռուպցիոն ռի՞սկ, թե՞ ՝ կոռուպցիայի դրսեւորում 10/12/2019   11:01 Վարչապետի տիկնոջ վարսավիրին ազատել են աշխատանքից. անակնկալ ու կոշտ. «Հրապարակ» 10/13/2019   22:54 Ռուսաստանը սիրիացիներին և քրդերին նստեցրել է բանակցությունների սեղանի շուրջ 10/13/2019   10:46 Անկարգություններ` «Դատապարտյալների հիվանդանոցում». Մեղադրանք է առաջադրվել 4 անձի 10/12/2019   15:18 Պարզեցիք, որ 1995 թ.Սահմանադրությունը կեղծիքներով էր ընդունվել, իսկ 1996 թ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր ընտրվել ՀՀ նախագահ՝ Վազգեն Մանուկյա՞նն է ՀՀ նախագահ նշանակվելու 10/13/2019   12:23 Կյանքի լարված ռիթմը և ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը հաճախ ողնաշարում առաջացնում են փոփոխություններ. մասնագետի խորհուրդը (տեսանյութ) 10/12/2019   10:53 Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առևտուրը կայացավ. «Հրապարակ» 10/12/2019   14:43 Դա մեզ չի զարմացնում, որովհետև մեր սահմանադրությունը ‹‹մեզ թույլ է տալիս›› զիջել Արցախը, օրինականացնել թմրաբիզնեսը և նման շատ բաներ. ‹‹Կամք›› 10/13/2019   10:02 Ալիեւը ընդամենը մեր նոր իշխանությունների կողմից հրահրված արշավի դրսի կողմն էր. Աշոտյան 10/12/2019   10:43 Երևան-Վենետիկ բանակցություններ․ ինչ է լինելու Թովմասյանի «ճակատագիրը» եւ ինչ է կատարվում ՍԴ պատերի ներսում. «Ժողովուրդ» 10/12/2019   13:44 Լավ, մի հարց. Իսկ ուրիշ ի՞նչ պետք է աներ, ի՞նչ արտառոց բան կար դրա մեջ, գլուխը կապեր ու լռե՞ր. Ղազինյան 10/12/2019   12:36 Կադրային փոփոխություններ ՀՀ դատախազությունում 10/12/2019   15:12 Գիրք-թաքստոց` կեղծ թղթադրամների համար. ԱԱԾ 10/12/2019   11:08 Կհեռացնե՞ն Երևանի ավագանուց Տիգրան Գալստյանին․ նրա դեմ բողոք է ներկայացրել կուսակից ընկերը. «Ժողովուրդ» 10/12/2019   23:22 Եվրո-2020. Բարսեղյանը գրավեց Լիխտենշտեյնի դարպասը 10/12/2019   14:07 Կադրային փոփոխություններ՝ Ճանապարհային ոստիկանությունում

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան 09/13/2019   17:50  |  Մեկնաբանություն

Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։  Նման կարծիք է հայտնել Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.

«Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։

Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար պետք է որոշի. վերադառնու՞մ է հնին, շարունակու՞մ է հին էջից, թե սկսում է նոր էջից` նոր հերոսներով ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, մեր հասարակությունը՝ երկրի ներսում և դրսում, պետք է որոշում ընդունի։

Պետք է որոշի՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում են նախկին առաջնորդները. ընդ որում, դա անում են ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, վերջին 100 տարում մենք, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացանք մեր առաջնորդներին ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, նրանց մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումները և ընդգծելով ձեռքբերումները։
Նայե՛նք մեր վերջին 100 տարվա պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում ենք, մոռացության ենք տալիս, երբեմն էլ փորձում ենք ուղղակի ջնջել մեր բոլոր առաջնորդների գործերը՝ Քաջազնունուց, Արամ Մանուկյանից ու Սիմոն Վրացյանից մինչև Խանջյան, Կարեն Դեմիրճյան ու Սերժ Սարգսյան։

Անցյալի առաջնորդները վերադառնում են, որովհետև տեսնում են, թե երբեմն որքան անխնա են վարվում իրենց թողած ժառանգության և հենց իրենց անվան հետ։ Կարեն Դեմիրճյանին սկզբում սիրեցինք, հետո արհամարհեցինք, հետո կարոտեցինք, հետո վերադարձրեցինք, իսկ վերջում՝ կորցրեցինք։ Խորհրդային մյուս առաջնորդների` Զարուբյանի, Քոչինյանի ու Սուրեն Հարությունյանի գործը կա՛մ մոռացել ենք, կա՛մ անտեսել՝ առանց հիշատակելու նրանց վաստակը։

Երևի նաև այդ պատճառով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն։ Հենց այդ պատճառով է, որ Ռոբերտ Քոչարյանն այժմ վերադառնում է քաղաքականություն, իսկ Սերժ Սարգսյանը չի հեռանում քաղաքականությունից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած քաղաքական առաջնորդի համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել սեփական երկրին։
Երկիրը պետք է ապրի տրամաբանական կենսափուլերով և քաղաքական ցիկլերով։ Խորհրդային ղեկավարներ, անկախության առաջնորդներ, պատերազմի հրամանատարներ, ճգնաժամային կառավարիչներ` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Մեզ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել նրանց վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.

-Չհպարտանալ այն կադրերով, որոնք չունեն կենսագրություն ու անկարող են, չգիտեն ոչ մեկին և չեն անցել ճանապարհ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չի կարելի միայն երիտասարդներ ունենալ: Այդպես մենք սկսում ենք ոչ թե նոր էջով, այլ կրկնում ենք հին ու շատ հին սխալները՝ նորովի։

- Ազգային նշանակության հարցերում չարհամարհել հսկայական փորձ ունեցող նախկին առաջնորդներին. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ենք ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նորերին՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր Հայաստան։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է սերունդների համերաշխություն, հետ չնայելու հանրային համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի երկիր ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։

Ես անսահման հիացած եմ Առաջին հանրապետության առաջնորդների քաջությամբ, Խորհրդային Հայաստանի ղեկավարների իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից երկիր կառուցելու կարողությամբ:
Ես խորապես շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ղեկավարներին.

Լևոն Տեր-Պետրոսյանին՝ անկախության շարժումն առաջնորդելու և մեր անկախ երկրին միս ու արյուն, հոգի տալու համար, անկախությունն անդառնալի դարձնելու համար:

Ռոբերտ Քոչարյանին՝ կարևորագույն ժամանակահատվածներում Արցախն ու Հայաստանը պահելու ու ոտքի հանելու համար, մեր երկրին ինքնավստահություն և մեր հասարակությանը` սեփական ուժերի հանդեպ հավատ ներշնչելու համար:

Սերժ Սարգսյանին՝ համերաշխությունը, լայնախոհությունն ու մարդկայինը առաջնորդության մեջ առաջին պլան բերելու համար, ժամանակակից ու հասուն պետության ուղեգիծն ամուր ֆիքսելու համար, ամեն ինչից զատ` մարդ լինելու համար։ Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել նրա գլխավորած իշխանությունը դեսպանի կարգավիճակում, հպարտ եմ այդ իշխանության անուրանալի ձեռքբերումներով, որ դեռ պիտի իրապես ընկալվեն ապագայում, և ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող առաջնորդ, հերթով կայցելի այս գործիչներին, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք պետական բարձրագույն պարգևները: Չկասկածե՛ք:

Իսկ քանի դեռ ներկա Հայաստանը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով նրանց ժառանգությունը` Հայրենիքը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե իշխանությունը վերադարձնելու, այլ վերահաս աղետից երկիրը փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ նրանցից յուրաքանչյուրի հետևորդների շարքերում:

Ես շնորհակալ եմ նաև գործող իշխանությանը ու նրա ղեկավարին, կամա թե ակամա, երկրի նոր ռեստարտը խթանելու և հանրային ոգևորությունը լրջորեն բարձրացնելու համար։ Նորի սպասման այդ էներգետիկան ավելին է, քան ցանկացած բնական կամ տեխնոլոգիական հարստություն. այն սարեր կարող է շուռ տալ: Ու թեև իշխանությունը ծայրամասի իր աշխարհընկալմամբ ամեն օր մսխում է այդ հարստությունը, դրա մնացորդներն անգամ մեծ արժեք են ու դեռ շատ են պետք գալու մեր երկրին:

Մենք ունեցել ենք և ունենք առաքելություն ունեցող և երկրին անմնացորդ նվիրված առաջնորդներ՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ Երկրի կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ մարդկանցով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:41 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում չի եղել հեղափոխություն, այլ անբովանդակ փոփոխություն. Միքայել Մինասյան. 168am
15:08 17/08/2019  |  ՔաղաքականՍերժի ձերբակալությունը կբացի մարդկանց աչքերը ու կդառնա Նիկոլի վերջի սկիզբը. Արմեն Աշոտյան
13:11 17/08/2019  |  ՀարցազրույցՍերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան
13:29 16/08/2019  |  ՄեկնաբանությունՀեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը. Միքայել Մինասյան
14:56 09/08/2019  |  ՄեկնաբանությունԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ինձ համար հերոսներ են` չնայած սխալներին, որ գործել են երեքն էլ . Միքայել Մինասյան
11:47 20/04/2019  |  Վերլուծություններ«Երկու պետություն՝ մեկ նպատակ». Հայ-ռուսական դաշնակցությանն անհրաժեշտ է նոր ճարտարապետություն
14:26 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը հայտարարել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին
23:14 17/01/2019  |  ՀարցազրույցԼավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց. Միքայել Մինասյան.aysor.am
16:22 09/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյանը Սուրբ Աթոռում հրաժեշտի հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ
15:34 03/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄիքայել Մինասյան. Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար 

Տեսանյութեր

10/12/2019   16:57 Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. մաս 2

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]