ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում օր օրի բարդացող ներքին իրավիճակում, սա դառնալու է հակասությունների և լարման ևս մեկ անիմաստ աղբյուր. Ավետիք Չալաբյան 09/13/2019 11:16 | ԼՐԱՀՈՍ

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի հայտարարություն է տարածել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։
Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել արդեն ցանկացած անձի նկատմամբ, որը, քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է ընդհանրապես որևէ կերպ առնչվել գործին, դրանք կարող են լինել տասնյակ մարդիկ, որոնց վերաբերյալ քննիչը «հիմնավոր» կասկած ունի։
Թեև առաջին հայացքից թվում է, որ սա այդքան մեծ հարց չէ, իրականում այսպիսի օրենքի ընդունումը մեր բանկային համակարգի համար մեծ վտանգներ է կրում։ Ամբողջ աշխարհում մարդիկ իրենց միջոցները պահում են բանկերում, այն ենթադրությամբ, որ դրա վերաբերյալ գոյություն ունի խիստ գաղտնիություն, քանի որ այլապես իրենք կարող են դառնալ կազմակերված հանցագործության, շորթողների, դեղին մամուլի, և նաև ավտորիտար պետություններում՝ ուժային մարմինների թիրախ։ Մեր դեպքում, երբ երկրում արդեն «վհուկների որս» է սկսվում, սա կարող է ուղղակի գործիք դառնալ ուժային մարմինների ձեռքում՝ կամայական «անցանկալի» մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
Այժմ, եթե այս օրենքը Հայաստանում ընդունվի, ոչ միայն բազմաթիվ օրինապահ մարդկանց գործող օրենքով երաշխավորված իրավունքներն են խախտվելու, երբ կամայական կերպով պետությանը հասու կդառնա նրանց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է բազմաթիվ մարդկանց Հայաստանի բանկերից հնարավորինս հեռու գործել և այլևս այդ բանկերում ներդրումներ չանել: Իր ողջ թերություններով հանդերձ, մեր բանկերը երկրում գործող առավել զարգացած համակարգերից մեկն են՝ նրանք համատեղ ապահովում են ֆինանսական կայունություն, բավական մեծ թվով բարձր վարձատրվող աշխատատեղեր, տարեց տարի նրանցում կուտակված ավանդային միջոցները (ներառյալ արտերկրից) աճում են, իսկ այդ միջոցների արժեքը տնտեսավարողների համար արդյունքում նվազում։
Հիմա այս ամենը դրվում է վտանգի տակ՝ եթե մարդիկ և ընկերությունները, զգուշանալով ուժային մարմինների կամայականությունից, սկսեն իրենց միջոցները հայկական բանկերից դուրս բերել, տեղափոխել այլ երկրներ (իսկ դա այսօր շատ հեշտ է արվում), կամ կանխիկացնել, այս ամենը կարող է ի չիք դառնալ։ Այդ դեպքում մեր բանկային համակարգի զարգացումը կարող է հետ ընկնել տասնյակ տարիներով, իսկ մեզնից յուրաքանչյուր կզգա իր վրա դրա հետևանքները՝ ավելի թանկ վարկերի, դրամի անկայունության, ավանդների կորստի, և այլ, այս պահին դեռ չերևացող բացասական հետևանքների տեսքով։
Երեկ Կառավարությունում այս հարցի շուրջ անսովոր թեժ քննարկում գնաց, և գործից հասկացող մարդիկ մի քանի անգամ նշեցին այս օրենսդրական փոփոխության վտանգները։ Չնայած դրան, վարչապետ Փաշինյանը, իրեն հատուկ կամայական ոճի մեջ, «շրջանցեց» բոլոր փաստարկները, և ընդունել տվեց օրենքի նախագիծը, որը հիմա ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։ Հայաստանում օր օրի բարդացող ներքին իրավիճակում, սա դառնալու է հակասությունների և լարման ևս մեկ անիմաստ աղբյուր։ Մնում է հուսալ, որ կամ Ազգային ժողովը կհրաժարվի այս նախագծի ընդունումից, կամ էլ Կառավարությունը այն հետ կկանչի, այլապես արդեն հաջորդ իշխանություններն են ստիպված լինելու չեղարկել այս օրենքը նրանից հետո, երբ այն իր սև գործը կանի, և անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսկան համակարգին, ու արդյունքում մեզնից յուրաքանչյուրին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
- 04/17/2021 19:32 Ես ունեմ միայն մեկ անձնական թշնամանք և այն թուրքի հանդեպ է. Արա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները