Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   23:56 Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակեն 06/02/2020   23:38 Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ. Դավիթ Խաժակյան 06/02/2020   23:23 Ուժեղացված ստուգայցեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 06/02/2020   22:49 Կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն. Իշխանյան 06/02/2020   22:24 ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ կրակոցներից հետո լրագրողները վերքեր են ցույց տվել 06/02/2020   22:08 ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե 06/02/2020   21:52 «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին 06/02/2020   21:30 Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   20:49 Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, պետք է գիտակցի անձնական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում. Իշխան Սաղաթելյան 06/02/2020   20:23 Արարատ Միրզոյանն, ընտանյոք հանդերձ, կորոնավիրուսի թեստ են հանձնել. պատասխանները բացասական են 06/02/2020   20:06 Տեսչական մարմինների ստուգումներ. Ամփոփ 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա 06/02/2020   19:52 Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ներքին զբոսաշրջությունը 150 տոկոս աճ ունենա. Փաշինյան 06/02/2020   19:45 Կորոնավիրուսով վարակակիրներից մեկը 50 օրից ավել միացված է արհեստական օդափոխման սարքին 06/02/2020   19:41 Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և չոր ձևով. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   19:26 Մարտ ամսի համեմատ մայիսին կորոնավիրուսի դեպքերը 13 անգամ աճել են. Վանյան 06/02/2020   19:22 Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է 06/02/2020   19:13 Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն 06/02/2020   19:08 Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան 06/02/2020   19:05 Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել 06/02/2020   19:01 ԱԱԾ-ը պարզել է հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպած անձանց 06/02/2020   18:55 Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար. Պողոսյան 06/02/2020   18:50 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/02/2020   18:29 Ոստիկանի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 06/02/2020   18:22 Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են 06/02/2020   18:17 Շարունակվում են ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն են դիտակետում. հանրապետության տարածքում եղել են կասեցումներ 06/02/2020   18:13 Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին 06/02/2020   18:11 Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   17:52 Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով 06/02/2020   17:45 «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   17:24 Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են միջնորդությունները դատարան ուղարկել էլեկտրոնային եղանակով 06/02/2020   17:11 Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունը չափազանց է ներգրավված ներքաղաքական խնդիրներում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/02/2020   17:07 Մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան 06/02/2020   16:58 Առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով 06/02/2020   16:41 Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   16:17 Մենք բացառում ենք երեխաների կրկնակի հարցաքննությունը. Սոնա Ղազարյան 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   15:59 ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս 06/02/2020   15:54 Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին 06/02/2020   15:44 Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ 06/02/2020   15:31 Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:23 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը 06/02/2020   15:13 Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյան 06/02/2020   14:10 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան

Կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի կամ՝ բարձր մանիպուլյացիայի հետ. Ռուբեն Մելիքյանը՝ բանկային գաղտնիքի ստացման սահմանափակումը վերացնող նախագծի մասին 09/13/2019   17:21  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել գործադիրի հավանությանն արժանացած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի վերաբերյալ մասնագիտական կարծիքներ։ Փաթեթը ենթադրում է ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման: Առաջարկվող փոփոխության հնարավոր ռիսկերի շուրջ զրուցել ենք «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի ՄԻ նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

-Պարոն Մելիքյան, երեկվանից իրավաբաններն ու տնտեսագետները ահազանգում են, որ կառավարությունը հերթական խնդրահարույց նախագիծն է մշակել։ Այս անգամ խոսքը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին է վերաբերում։ Գործադիրը մտադիր է վերանայել դրանց ստացման սահմանափակումները։ Մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքի տեսանկյունից, խնդիր տեսնո՞ւմ եք։

-Իրավաբանական տեսանկյունից ցանկացած օրենք, որն առնչվում է մարդու իրավունքներին, ըստ էության փոփոխում է իրավաչափ շահերի ընդունված հավասարակշռությունը։ Այսինքն, մենք ունենք իրավաչափ շահերի մի հավասարակշռություն, որ, օրինակ, բանկային գաղտնիքը իր կարեւորությամբ շատ բարձր է եւ նրա հաղթահարման համար չափազանց բարձր շեմ է անհրաժեշտ։ Հիմա այդ շեմը փոխվում է։ Եթե լիներ այս ոլորտում այլ՝ առավել պատշաճ օրենսդրական կարգավորում, որը նույնպես միջամտեր անձի մասնավոր կյանքի գաղտնիությանը, բանկային գաղտնիքին եւ դրանց հարակից այլ իրավաչափ արժեքներին, ապա հնարավոր էր, որ այն ընդունելի լիներ, եթե բավարար լինեին երաշխիքները եւ եթե հավասարակշռության տրամաբանությունը պահպանված լիներ։ Այսինքն, ինքնին ասել, որ օրենքի նախագիծը որոշակիորեն սահմանափակում է անձի մասնավոր կյանքի գաղտնիությունը, բանկային գաղտնիությունը եւ ինքնին դա նշանակում է, որ այն նորմալ չէ, ես այդպես չեմ կարծում։

-Երեկ կառավարության նիստին նախագծի քննարկման, երբ ՄԻՊ-ը զուգահեռներ անցկացվեց գաղտնալսման հետ, ուշագրավ էր վարչապետի արձագանքը։ Նա ասաց, թե մի երկրում, որտեղ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսում, այդ ամենը փիլիսոփայորեն է հնչում։ Եթե վարչապետի արձագանքի կոնտեքստում դիտարկենք հիշյալ նախագիծը, արդյո՞ք արդարացված է կոռուպցիայի դեմ պայքարում տվյալ միջոցի ընտրությունը եւ ի՞նչ երաշխիքներ կան, որ այն արդար կգործի։

-Այստեղ 2 հարթություն կա։ Հարթություն առաջին՝ արդյո՞ք այս օրենսդրական կարգավորումը համապատասխանում է հայտարարված նպատակին, արդյո՞ք մենք գործ ունենք կոռուպցիայի դեմ պայքարի գործիքի հետ, որը չի կարող չարաշահվել եւ օգտագործվել այլ նպատակներով կամ եթե անգամ չասենք ՝ չի կարող չարաշահվել, արդյո՞ք սահմանված են բավարար երաշխիքներ։ Կատեգորիկ պնդել, որ չի չարաշահվի, իհարկե, դա էլ է դժվար։ Կարեւորն այն է, որ պետությունը իրենից արված ամեն ինչ պետք է անի՝ սահմանելու անհրաժեշտ եւ բավարար երաշխիքներ։ Հիմա եկեք կոնկրետ վերլուծենք. տրված է հանցակազմերի բավականին լայն ցանկ, շուրջ 60 հանցակազմ, որոնց մեջ են նաեւ , ես թույլ կտամ ինձ ասել, զավեշտալի օրինակներ, թե դրանք ինչ կապ ունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Իրականությունն այն է, որ գրեթե բոլոր հանցակազմերը՝ քիչ բացառությամբ, կարող են կապված լինել կոռուպցիայի հետ եւ հանցակազմերի ճնշող մեծամասնությունը կարող է եւ կապված չլինել կոռուպցիայի հետ։ Այստեղ խնդիրը հանցակազմը չէ, այլ կոնկրետ դեպքը։ Օրինակ, սպանության հանցակազմի մասին է խոսքը, եթե մենք գործ ունենք ահաբեկչության ֆինանսավորմանը առնչվող իրավիճակի հետ, այսինքն, սպանություն, որը ահաբեկչության արդյունք է կամ որոշակի կապ ունի ահաբեկչության հետ, այս դեպքում ընդունելի է ավելի լուրջ միջոցներ ձեռնարկելը, բայց եթե սպանություն է, որը որեւէ առնչություն չունի ոչ կոռուպցիայի, ոչ ահաբեկչության ֆինանսավորման հետ , ոչ այսպես կոչված, կեղտոտ փողերի լվացման հետ, ինչու՞ ենք մենք այդ հանցակազմը նույնպես ներառում այդ ցանկում։ Այսինքն, սխալ է մեթոդը։ Ոչ թե պետք է հանցակազմեր նշվեր, այլ ՝ առանձին երաշխիք սահմանվեր, որ այն հանցագործություններն են, որոնք իմ կողմից նշված ոլորտներին են վերաբերում եւ ընդհանրապես, դա դատական ստուգման առարկա դառնար, հիմա դա դատական ստուգման առարկա չէ։ Օրինակ, բերում են մի սպանության գործ եւ ասում են ՝ այս դեպքով ստուգում ենք բանկային տվյալների գաղտնիությունը։ Դատարանը պետք է հնարավորություն ունենա ասել՝ հարգելիս, այս գործը որեւէ առնչություն չունի իսկապես կարեւորություն ներկայացնող եւ առավել մեծ գործիքակազմ ունեցող ոլորտների հետ՝ ահաբեկչության ֆինանսավորում, կեղտոտ փողերի լվացում, կոռուպցիայի դեմ պայքար, եւ այս հիմքով մերժի թույլտվություն տրամադրելը։ Ես չգիտեմ, սա միտումնավոր է արված, թե ոչ, բայց տպավորությունն այնպիսին է, որ կամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ, կամ բարձր մանիպուլյացիայի։

-Նորից հղում անեմ կառավարության նիստին։ Վարչապետը, իր ձեւակերպմամբ, հայտնի մարդու հայտնի փեսայի հետ կապված մի օրինակ բերեց, ասաց ՝ ոչինչ չկարողացան անել, որովհետեւ լծակներ չունեին։ Ռիսկ չկա՞, որ այս օրինագիծն, ընդունվելու դեպքում, կծառայի տարբեր հայտնի մարդկանց դեմ տարբեր նպատակներով ճնշում գործադրելու միջոցի՝ հաշվի առնելով այն քաղաքական-հասարակական մթնոլորտը , որում այսօր գտնվում է մեր պետությունը։

- Սա այլ հարթություն է։ Ես պատրաստ էի ներկայացնել իրավական հարթությունում դատողությունները եւ մեկ առ մեկ ցույց տալ, որ այս նախագիծը «բանի պետք չէ» , թեեւ նորմալ գաղափար է եւ կարելի էր նորմալ նախագիծ բերել։ Ասեմ ավելին, ես վստահ եմ, որ մեր հարգելի գործընկերները, որոնք կազմել են նախագիծը, ունեցել են խորհրդատվությունն այն մասին, թե ինչպես կարելի է առաջադրված խնդիրներին հասնել ողջամիտ եւ իրավական ճանապարհով ։ Սա իրավական հարթությունն է, որի մասին դեռ երկար կարելի է խոսել, բայց , եթե մենք դուրս ենք գալիս իրավական հարթությունից, այդ մտահոգությունները, միանշանակ, հիմնավոր են։ Այդ մասին է վկայում վերջին ամիսների եւ վերջին մեկ տարվա մեր փորձը, երբ լրիվ օդից հնարավոր է գործ կարել դատավորի նկատմամբ եւ այլն, եւ այլն։ Այս պայմաններում, չեմ կարծում, որ մեր հանրությունը ունի հիմքեր վստահելու, որ չակերտավոր՝ ազնիվ խոսքով մեր իրավապահ մարմինները չեն չարաշահել, չեն չարաշահելու եւ երբ ուզեն , իրենց բանկային գաղտնիք պարունակող տվյալները չեն վերցնելու ։ Ավելին, քաղաքական նպատակը, որը, հավանաբար, կոնկրետ անձանց հետ է կապված, պետք է նկատի առնենք, որ նաեւ պետական առումով է լուրջ խնդիրներ առաջացնելու, որովհետեւ կտրուկ կնվազի մեր բանկային համակարգի վստահելիությունը, ինչի հետեւանքները դժվար չէ կանխատեսել։

-Մասնագետներն արդեն իսկ հոռետեսական կարծիքներ են հնչեցրել, թե սա բանկային համակարգը փլուզման է տանելու։ Նախագիծն արտաքին ու ներքին ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել, օրինակ, պոտենցիալ ներդրողները չե՞ն վախենա Հայաստան գալ կամ ՀՀ քաղաքացիները չե՞ն վերադառնա գումարը «դոշակի տակ» պահելու ավանդույթին։

-Ես չեմ կարող այս հարցում պրոֆեսիոնալ մոտեցումներ դրսեւորել, տնտեսագիտական ուղղվածության խնդիր է, բայց ես վստահ եմ, որ քիչ չեն լինի մարդիկ, ովքեր կվերանայեն մեր բանկային համակարգին վստահելու իրենց մոտեցումները։ Երկրորդ, մենք պետք է հասկանանք՝ այն երկրները, որոնք ըստ էության , ապամոնտաժում են բանկային գաղտնիքի ինստիտուտը, ունեցե՞լ են տնտեսական հաջողություններ, ունե՞նք այդպիսի փորձ թե՞՝ ոչ։ Նորից իմ պարտքն եմ համարում կրկնել, որպեսզի սխալ ընկալում չառաջանա, այն խնդիրները, որ դրվում է՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքար, ահաբեկչության ֆինանսավորում, կեղտոտ փողերի լվացման դեմ պայքար, ինքնին լեգիտիմ են , ուղղակի այստեղ մեխանիզմները պետք է համարժեք լինեն, բայց համարժեք մեխանիզմներ նախատեսված չեն եւ երաշխիքները պետք է պատշաճ լինեն։ Ընդ որում, հենց մեր առանձնահատկություններն ու մեր իրավապահների դառը փորձը հաշվի առնելով, ես այն կարծիքին եմ, որ մեզ անհրաժեշտ են ոչ միայն ստանդարտ երաշխիքներ, այլեւ՝ մի բան էլ ավել, իսկ այստեղ նախատեսված են ստանդարտից էլ ավելի ցածր երաշխիքներ։

-Եվ վերջին հարցը կրկին իրավական հարթությունից։ Անձերի շրջանակը, որոնց նկատմամբ կարող է այս սահմանափակումը վերացվել, հստակ չէ ։ Փոխկապակցված անձանց շրջանակն արդյո՞ք չի կարող շատ լայն ու սուբյեկտիվ ընկալվել եւ մեկնաբանվել։

-Դա նույնպես դատական վերահսկողության առարկա չէ եւ նույնպես դատարանը պետք է հնարավորություն ունենա մերժել միջնորդությունը, եթե վարույթ իրականացնող մարմինը պատշաճ ձեւով չի հիմնավորում անձի կապը հանցագործության հետ։ Այսպիսի հնարավորություն այս նախագծով չի դրվում, եւ ես կարծում եմ՝ ամենակարեւորը, ինչի մասին առանձնապես չի խոսվում, դա այն է ՝ արդյո՞ք անձը կարող է ծանոթանալ փաստին, որ իր նկատմամբ իրականացվել է նման միջամտություն։ Այն մեխանիզմը, որ նախատեսված է դրա համար, սահմանափակ է եւ բոլոր դեպքերին չի վերաբերվում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:37 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ուղիղ գնահատական չի տալիս, ՍԴ-ն չափանիշներ է սահմանում. Ռուբեն Մելիքյան
17:33 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումը տրամաբանական էր, Եգորյանի հայտարարությունը՝ մի կողմից տարօրինակ, մյուս կողմից՝ ոչ. Ռուբեն Մելիքյան
10:01 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏուն վերադարձա Բակո Սահակյանի նկատմամբ ավելի մեծ հարգանքով. Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արցախի նախագահին
18:35 23/08/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը
18:28 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
20:51 19/08/2019Երեք ուրացում մեկ օրում. Ռուբեն Մելիքյանը՝ իշխանությունների գործողությունների մասին
16:31 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են վաղ կենսաթոշակի սխեմա. Ռուբեն Մելիքյան
14:29 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունում քննարկման փուլում է
10:30 12/08/2019  |  ՄեկնաբանությունՍովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ, մշտապես եղեք ներքին դիալոգի մեջ. Ռուբեն Մելիքյանի խորհուրդները երիտասարդներին
14:00 10/08/2019  |  ՄեկնաբանությունՀրաժարական տա, կստանա թագավորության կեսը. Ռուբեն Մելիքյան

Արխիվ

[]