Թեմաներ
Կիրակի 10 / 01 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2023   23:14 Թշնամու ֆեյքերը հարձակվել են քարտեզների վրա. Երեւանում հայտնվել են Ալիեւի անվան պուլպուլակներ, այգիներ 09/30/2023   21:38 Դիմում ենք պատկան միջազգային կառույցներին՝ ձեռնարկելու անհապաղ միջոցներ Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև ապօրինի ձերբակալված բոլոր հայերին ազատություն շնորհելու խնդրում․ Մատենադարան 09/30/2023   21:33 Ալիևը Իսրայելին է վաճառում ադրբեջանցի զինվորների օրգանները. ադրբեջանցի բլոգեր (տեսանյութ) 09/30/2023   21:30 Հայաստանի տարբեր հիվանդանոցներում բուժում են ստանում արցախցի տասը երեխա․երեխաների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր 09/30/2023   21:24 Մարտակերտում 9 ամիս սոված էինք, հիմա էստեղ էլի սոված ենք. արցախցի ընտանիքը 3 հիվանդ երեխաների հետ փողոցում նմալու խնդրի առջև է 09/30/2023   21:05 Ուշադրություն. հոկտեմբերի 1-ից մեկնարկում է բռնի տեղահանված արցախցիների բնակության ծախսերի աջակցության ծրագիրը 09/30/2023   20:53 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն արձագանքում է հումանիտար ճգնաժամին՝ մինչ հազարավոր մարդիկ ապաստան են գտնում Հայաստանում 09/30/2023   20:49 Պետք է հասկանալ ՀՀ-ն ինչ կարգավիճակ է տալու արցախահայությանը․ սահմանադրագետ 09/30/2023   20:34 18։00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 100,480 անձ 09/30/2023   19:59 Վաղվանից կրկին հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ․ քաղաքը պետք է ցույց տա, որ հայերը դեմ այդ պայմանագրին. Մանուկյան (տեսանյութ) 09/30/2023   19:46 Ընդդիմությունը կամ չի պատկերացնում, թե ինչ պետք է անել, կամ սպասում է ինչ-որ բանի․ Աննա Կոստանյան (տեսանյութ) 09/30/2023   19:31 Քաղաքացիները դժգոհ են ընդդիմությունից. «նեուժելի չեք հասկանում, էս ձեւի հաղթանակ չի լինելու» (տեսանյութ) 09/30/2023   19:21 Սև բերետավորներին ծաղիկ չի հասել՝ փոխանցեք․ կարմիր վարդեր կառավարության շենքը հսկող ոստիկաններին (տեսանյութ) 09/30/2023   19:07 Ինչու եք ամեն օր գնում գալիս, 100.000-ից 1000-2000 ենք մնացել. քաղաքացիները դժգոհում են (տեսանյութ) 09/30/2023   18:53 Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը 09/30/2023   18:46 Հաջորդ շաբաթ «Հայաքվեն» կմտնի խորհրդարան․ Արցախը օկուպացված հայկական տարածք է, որը պիտի ազատագրենք․ Չալաբյան (տեսանյութ) 09/30/2023   18:41 Փաշինյան - Ալիև հանդիպմանն ընդառաջ եվրոպական 20 քաղաքներում տեղի կունենան բողոքի ցույցեր 09/30/2023   18:29 Վտանգված է մեր ներքին ինքնությունը. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան (տեսանյութ) 09/30/2023   18:26 Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Արցախից Հայաստան տեղափոխվեցին խնամքի կարիք ունեցող շուրջ 20 արցախցի 09/30/2023   18:20 Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում. որոնողական աշխատանքները շարւնակվում են 09/30/2023   18:19 Ադրբեջանի ՊՆ ստում է․ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ 09/30/2023   18:13 Իշխանության մեջ պետք է ճաքեր լինեն, որ իմաստ ունենան ԱԺ-ի միջոցով փոխելու փորձերը, դա դեռ տեղի չի ունեցել․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 09/30/2023   18:07 Արցախից բռնագաղթած ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը մահացել է Հայաստանում 09/30/2023   18:01 Անահիտ Մանասյանը Վայքում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ 09/30/2023   17:52 Լեւոն Մնացականյանն ու Դավիթ Բաբայանը պահվում են Ադրբեջանի պետական անվտանգության մեկուսարանում 09/30/2023   17:48 Արցախը կորսվեց. ինչ է սպասվում Հայաստանին. ընդդիմությունը հանրահավաք է հրավիրել ․ ուղիղ 09/30/2023   17:41 Դեմ եմ այս ծանր իրավիճակում հրապարակում բողոքի ձայն բարձրացնելուն, այն բողոքին, որով ոչնչով մեկս մյուսիս չենք օգնում․ Սուրենավանի վարչական ղեկավարը ներողություն է խնդրել 09/30/2023   16:57 Ես չեմ կարող միասնական լինել Արցախը հանձնածների հետ, միասնական լինել «Արցախ» բառը արտաբերելուց հետո ներողություն խնդրողի հետ․ Զոհրաբյան 09/30/2023   16:44 «Ավրորան» դիմել է միջազգային հանրությանը՝ ապահովել Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների անվերապահ և անվտանգ վերադարձը (տեսանյութ) 09/30/2023   16:42 Հավատում եմ, որ մեր նահատակների զորեղ բարեխոսությամբ վերականգնելու ենք մեր հզորությունը և նորեն վերատիրելու ենք մեր Հայկական լեռնաշխարհին. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան 09/30/2023   16:28 Աստված հային ազնիվ ապրելու ուժ տա. Ռուբեն Վարդանյանի քույր (տեսանյութ) 09/30/2023   16:24 Արցախը դատարկվեց. ում շահերն ու անվտանգություն են միջազգային դիտորդները պատրատվում պաշտպանել. կադրեր՝ Արցախից 09/30/2023   16:21 Երբեք չեմ համակերպվելու Արցախի կորստյան հետ, չեմ կորցնելու վերադարձի հույսը և անելու եմ իմ համեստ կարողություններից կախված ամեն բան․ Տեր Ներսես Գարեգին Ասրյան 09/30/2023   16:13 Ժամը 14-ի դրությամբ՝ 100 437 անձ է ժամանել Հայաստան 09/30/2023   15:56 Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին 09/30/2023   15:37 Ահաբեկիչ Ադրբեջանը գերեվարում է հայ ականավոր գործիչներին. Երեւանում մեկնարկել է երթ՝ հաջակցություն նրանց 09/30/2023   15:35 ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը Հայաստանում է. Նա չի առեւանգվել 09/30/2023   15:28 Բաքուն հաստատեց. Դավիթ Բաբայանը կալանավորված է 09/30/2023   15:10 «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանի անունը սպրդե՞լ է ալիեւի սեւ ցուցակից 09/30/2023   15:03 Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը.Վարուժան Գեղամյան 09/30/2023   14:42 Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին․ Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը․ Հովհաննիսյան 09/30/2023   14:21 Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/30/2023   14:04 Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով 09/30/2023   13:50 12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան 09/30/2023   13:45 Ադրբեջանցիները առեւանգել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին 09/30/2023   13:42 Դադիվանքի քահանաների հետ կապը կտրվել է, հայտնի է, որ նրանք նույնպես դուրս են եկել վանքից 09/30/2023   13:22 Հայաստանից վերջին երկու օրերին 90 ավտոբուս է մեկնել Ստեփանակերտ ու վերադարձել՝ տեղափոխելով բռնի տեղահանվածներին 09/30/2023   13:08 Դատախազությունը Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից պահանջում է բռնագանձել 19 անշարժ գույք և 451 մլն դրամ 09/30/2023   13:01 «Ամոթ Թուրքիային», «Ցեղասպանությունը կրկնվում է». ԱՄՆ-ում հայերը խափանել են Թուրքիայի դեսպանի կազմակերպած միջոցառումը 09/30/2023   12:55 Պետության տրամադրած կեցավայրերից օգտվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 32 հազար 200 քաղաքացի
09/29/2023   15:01 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը տեղահանված արցախցիների համար լայնածավալ աջակցության ծրագիր է իրականացնում 09/29/2023   21:00 Արա Բաբլոյանը բաց նամակով դիմել է Ալիեւին ու հիշեցրել իր խոստումը 09/29/2023   16:17 «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան. aravot.am 09/30/2023   18:53 Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը 09/30/2023   19:46 Ընդդիմությունը կամ չի պատկերացնում, թե ինչ պետք է անել, կամ սպասում է ինչ-որ բանի․ Աննա Կոստանյան (տեսանյութ) 09/30/2023   16:24 Արցախը դատարկվեց. ում շահերն ու անվտանգություն են միջազգային դիտորդները պատրատվում պաշտպանել. կադրեր՝ Արցախից 09/29/2023   13:28 Google-ը քարտեզից ընդհանրապես հանել է Արցախի բնակավայրերի հայկական անվանումները 09/29/2023   15:42 Ալիևը հայտնել է, որ մինչ այս տարվա ավարտ Արցախի տարածքը կբնակեցնի 5500 ադրբեջանցիներով 09/29/2023   15:10 Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն 09/29/2023   21:23 Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել 09/29/2023   10:51 «Սա արդարացում չունի. մեկը որոշել է մարդկանց վռնդել իրենց տներից. ես դաղստանցի եմ, բայց հաստատ կլինեմ զոհի՝ Հայաստանի կողմից» 09/30/2023   13:50 12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան 09/30/2023   14:21 Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 09/29/2023   13:21 Առաջին անգամ ստիպված եղա տեսախցիկս վայր դնել. թաղվել էի հույզերի մեջ. ֆրանսիացի ֆոտոլրագրողը' Կոռնիձորից 09/29/2023   17:27 Այս թեմային երբեք չէի անդարադառնա, եթե այսօր հերթական անգամ չհայտնվեի իշխանականակն կեղծ լուրերի թիրախում. Սաղաթելյան 09/29/2023   21:46 Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը 09/30/2023   13:45 Ադրբեջանցիները առեւանգել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին 09/29/2023   13:21 Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակ 09/30/2023   08:19 Սահմռկեցուցիչ տեսարան՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում վերջինն հայերն են. (լուսանկարներ) 09/29/2023   11:11 Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը․ Դանիելյան

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ) 09/13/2019   18:32  |  Հարցազրույց

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում նմանատիպ փոփոխության հետևանքների, ռիսկային գործոնների, ինչպես նաև ներդրումների վրա դրա ազդեցության մասին զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ։

- Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ ռիսկեր է պարունակում։

-Բանկային գաղտնիքի մասին օրենքում  փոփոխությունները ենթադրում են, ըստ էության,  հարկ եղած դեպքում իրավապահ մարմինների համար մարդու բանկային տվյալներին հասանելիություն։ Դա վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձին։ Իմ գնահատմամբ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բանկային գաղտնիք հասկացության վերացում մեր երկրից։ Որևիցե մեկը չի կարող ասել՝ ինչ է հասկանում օրենքի նախագծում ներառված հարկ եղած դեպքի ասելով։ Չենք կարող ասել՝ որ դեպքերին դա կարող է վերաբերել, որոնց՝ ոչ։ Այսինքն չունենք որևիցե հստակ դիրքորոշում, չափորոշիչների ներկայացում։ Արդյունքում արձանագրում ենք փաստ, որ այս օրենքի փոփոխությունները հաստատելով՝ մենք այլևս չենք ունենում բանկային գաղտնիք։ Իհարկե օրենքը մնում է, բայց փոփոխությունները շատ մեծ ոտնձգություն են ենթադրում մարդու բանկային տվյալների անհասանելիությանն ու գաղտնիությանը։ Բանկային գաղտնիք հասկացությունը ոչ միայն վերաբերում է ֆիզիկական, իրավաբանական անձի միայն ֆինանսական տվյալներին կամ ֆինանսական շարժի քաղվածքին, առևտրային գաղտնիքին,  մտավոր սեփականությանը։ Բանկերն ունեն կենսական նշանակություն ունեցող գործառույթ։ Երկրի տնտեսությունում առկա ժամանակավորապես  ազատ ֆինանսական  միջոցներն ի պահ վերցնելու և դրանք տարբեր ոլորտներում տեղաբաշխելու ֆունկցիա են կատարում։ Այս պարագայում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը երաշխավորված չէ, որ ցանկացած պահի իրավապահները այդ հարկ եղած դեպքի ներքո չեն կարող գալ և ոտնձգություն ունենալ իր գաղտնիքի նկատմամբ, տվյալներ վերցնել և այլն, հետևաբար արդյունքում ունենում ենք ի պահ տրվող գումարների կտրուկ նվազում։ Այլ կերպ ասած կապիտալի արտահոսք կլինի բանկերից։ Մի կողմից նվազելու են ի պահ տրվող գումարները, մյուս կողմից էլ չի բացառվում՝ առկա խոշոր գումարները դուրս հանվեն բանկերից և պահվեն այլ տարբերակներով, ինչն ամենավատն է՝այլ երկրների բանկային հաշիվներում պահվեն։  Բանկերում կապիտալի արտահոսքը կհանգեցնի  բանկերում կապիտալ միջոցների պակասուրդի, ինչն էլ կազդի յուրաքանչյուրիս վրա՝ տրվող տոկոսադրույքների, վարկային միջոցների տեսքով։

 Միայն սրանով չենք սահմանափակվում։ Ունենք  առևտրային գաղտնիքի հետ կապված ոտնձգության հնարավորություն, ինչն էլ հերթական հարվածը կլինի մեր միջազգային ներդրումային վարկանշին։  Խոսում ենք ներդրումների մասին։ Ինչպե՞ս կարող ենք օտարերկրյա ուղղակի ներդրումները մեծացնել, եթե մի կողմից նմանատիպ օրենքի փոփոխություններ ենք անում, մյուս կողմից Ամուլսարի հետ կապված հայտնի զարգացումներն են։

Սրանք տարբեր կողմերից եկող հարվածներ բանկային ոլորտին։ Անթույլատրելի չհաշվարկված քայլ եմ համարում սա։ Ըստ իս հիմնական նպատակը հերթական ոլորտի նկատմամբ հերթական վերահսկողության ցանկությունն է։ Դա մենք նկատել ենք դատական ոլորտի նկատմամբ, հիմա դա արվում է երկրի ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Իսկ երբ ֆինանսական ոլորտն ազատ չէ, շարժը դանդաղում է։

 - Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վատ ուղերձ  է  պոտենցիալ ներդրողների համար և արդյոք ներդրումների աճը կտրուկ կպակասի։

- Ներդրումների աճի հետ կապված միանգամից կտրուկ նվազում չենք կարող կանխատեսել։ Եթե խոսքը գնում է օտարերկրյա ուղղակի ներդրուների մասին, ապա դա իրենից ենթադրում է բավական երկար գործընթաց։ Միջին ցիկլով մեկ խոշոր օտարերկրյա ներդրման համար 3-5 տարի է պետք։ Այս իմաստով որոշ ժամանակ անց  կզգանք դրա իրական հետևանքները։ Կառավարությունը մեկ տարի է մեզ խոստանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ աճ, որը մենք չենք տեսնում։ Սկզբում դրան խանգարում էին նախկին իշխանությունները, այնուհետև նրանց ներկայությունը խորհրդարանում։ Հիմա նրանք չկան, բայց ներդրումները չեն ավելացել։  Արդյունքում կառավարությունը կարծես թե որդեգրեց նոր քաղաքականություն։ Չդասակարգված որոշումների միջոցով արտոնություններ են տրամադրվում ներքին ներդրողներին, և արդյունքում մենք տարվա վերջում կունենանք  ներդրումների աճ։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ դա կլինի ներքին ներդրում, ոչ թե արտաքին։ Այնուամենայնիվ ընդհանուր ներդրումների անվանական աճ են փորձում գրանցել և ցուցադրել։

- Այսինքն վերջին շրջանում կառավարության նիստերին  տարբեր ընկերությունների պարբերաբար տրվող արտոնություններն այս մասի՞ն են խոսում միայն։ Այսինքն այսկերպ ցանկություն կա պահելու ներդրումային անվանական աճը։

-Կարծում եմ այո, քանի որ որոշումների հիմքում չկա որոշակի քաղաքականություն, որ տեսանելի լինի՝ կառավարությունն որ չափանիշներին համապատասխանելու արդյունքում է ներդրումային արտոնություն տալիս։ Եթե չկա այդ քաղաքականությունը, այսինքն կամային որոշումներ են, չդասակարգված, որևիցե տնտեսվարող չի կարող հասկանալ համապատասխանում է այդ չափորոշիչներին, կարող է արտոնություն ստանալ, թե ոչ։ Ինչն էլ  վկայում է այն մասին, որ արտոնություն են շնորհվում, կարծես թե, առավելապես խոշոր գումարներով տնտեական գործունեություն իրականացնողներին, իսկ դրա միակ նպատակն անվանական աճ ցուցադրելն է։

-  Վերադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, կա՞ արդյոք  միջազգային փորձ։

- Այս պահին տեղյակ չեմ՝ կա միջազգային փորձ, թե ոչ,բայց հնարավոր է՝ որոշ երկրներում կիրառված լինեն։ Սակայն պետք չէ վերցնել վատագույն օրինակները և համեմատվել դրանց հետ։ Առաջարկում եմ հիմնվել Շվեյցարական բանկերի օրինակի վրա։ Ամբողջ աշխարհում հայտնի են իրենց անվտանգության համակարգով։ Բոլորը գիտեն, որ այդ բանկերում պահվում են օֆշորային գոտիներից բերված գումարներ, տարբեր պաշտոնյաների գումարներ, քանի որ այնտեղ շատ ապահով է։ Արդյունքում Շվեյցարական բանկերն ունեն այդ դրական համբավը և շվեյցարական բանկերի համակարգն առաջինն է այսօր աշխարհում։ Կարծում եմ՝ որպես չափորոշից պետք է ընտրենք լավագույնը։ Մյուս կողմից բանկային գաղտնիքի հետ կապված այս ոտնձգությունը չի բացառվու, որ հերթական քայլն է, որը ենթադրում է կառավարության ներկայացուցիչների կողմից նախկինում արված հայտարարությունների լեգիտիմացում։ Եթե հիշենք Հանրապետության հրապարակում նախորդ տարվի օգոստոս ամսին արված հայտարարությունը, որ մոտակայքում գտնվող բանկերից մեկում նախկին պաշտոնյայի եղբոր գումարն է։ Այսինքն, յուրաքանչյուրը փորձում է կրկին պոպուլիստական նպատակներով ներկայացնել սեփական վարկային միջոցները, ապառիկ գնումները, կատարած ավանդները։ Դրանք բոլորը բանկային գաղտիքի օրենքի խախտում են և բնականաբար նման գործիքակազմով նախկինում արված ոչ օրինական հայտարարություններն այսօր բերում ենք օրինական դաշտ։

- Քաղաքացու մոտ բանկերի նկատմամբ վստահությունը կնվազի՞։ Կհրաժարվե՞ն իրենց դրամական միջոցները բանկերին վստահել։

- Մեր հանրության մեջ բանկային խնայողությունների չափերն այնքան էլ մեծ չեն։ Այս իմաստով դրա հետևանքներն ավելի երկար ժամկետում մենք կզգանք, ոչ միանգամից, բայց միանշանակ ազդեցություն կլինի։ Յուրաքանչյուրս չենք կարող երաշխավորված ինել, որ օրերից մի օր այդ հարկ եղած դեպքը չի առնչվի հենց մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Արխիվ

[]