Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com

Արշալույս Փայտյան. Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից 09/13/2019   14:55  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել արդեն դատարանի վարույթում գտնվող՝ Հայաստանի քաղաքական եւ իրավական կյանքը կլանած  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ եւս երեք այլ բարձրաստիճան պաշտոնյաների քրեական գործի նյութերը։

Մարտի 1-2 -ը Երևանում կատարված իրադարձությունների, բանակի մասնակցության, Արցախից զորքեր բերել-չբերելու և այլ հարցերի վերաբերյալ կադրային զինվորականի, նշանակալի մարտական ուղի անցած գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանի /2011 թվականից՝ կենսաթոշակառու/ ցուցմունքը ուշագրավ է և կարևոր, քանզի նա աշխատելով ՊՆ-ում և մարտի 1-2-ին անձամբ  հերթապահություն իրականացնելով կառավարության շենքում,  հնարավորություն է ընձեռնում տեղեկատվություն ստանալ առաջին ձեռքից: Այլ խոսքով՝ ոչ թե ածանցվող ցուցմունք է՝ հիմնված սրանից-նրանից լսածի վրա, որպիսիք շատ են քրեական գործում։

1992թթ. Վանաձորի «Նժդեհ» ջոկատի, ապա՝ նաև՝  Վանաձորի պայմանագրային գումարտակի  հրամանատար, 1992-94թթ արցախյան ազատամարտի մասնակից, հրադադարից հետո՝ Վանաձորի մոտոհրաձգային գնդի հրամանատար, ՌԴ գլխավոր շտաբի ակադեմիայում 1996-97թթ. ուսանելուց հետո՝ ԼՂՀ 7-րդ պաշտպանական շրջանի շտաբի պետ, ապա՝ ՀՀ ՊՆ երրորդ, բանակային առաջին կորպուսի, իսկ  ավելի ուշ՝ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար,  ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի պետ,  2007-2011թթ. ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, գեներալ լեյտենանտ  Արշալույս Փայտյանը 2018 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակում   շուրջ 4 ժամ նրան հարցաքննել է ՀՔԾ վարչության պետի տեղակալ Էդ. Հակոբյանը: 

 Դեպքերի սկզբից մինչ ավարտը պահպանել եմ կառավարության շենքը

Ցուցմունքի սկզբում նա հայտնել է իր կենսագրական տվյալները, ապա անդրադարձել խնդրո առարկային. 2008 թվականը, եղել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալը և մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները: Կոնկրետ այդ օրերին վերաբերվող իրադարձությունների մասին կարող եմ ասել, որ եղել եմ կառավարության շենքը պահպանող զորախմբի մեջ, մշտապես գտնվել եմ այդ շենքում մինչև դեպքերի ավարտը:

Նախագահն արտակարգ դրություն էր հայտարարել, կոնկրետ հրամանագրի ամսաթիվը չեմ հիշում: Գիտեմ նաև, որ հասարակական կարգուկանոնը պահպանելու համար օգտագործվել են ներքին զորքերը: Պաշտպանության նախարարությունը հիմնականում կատարել է իր հանձնարարությունը՝ կարևորագույն շենքերի պահպանությունը: Մնացած մանրամասնություններին տիրապետում եմ այնքանով, որքանով լրատվամիջոցներով և հեռուստատեսությամբ է հայտնվել:

Հարց.-Դուք, որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, ի՞նչ լիազորություններով եք օժտված եղել, և որո՞նք են եղել Ձեր գործառութային պարտականությունները:

Պատասխան.- Որպես ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ ես հիմնականում զբաղվել եմ ՀՀ ՊՆ և ԶՈՒ կառուցվածքային փոփոխություններով: Այսինքն, այն ժամանակ խնդիր էր դրված պարտականությունների և իրավունքների սկզբունքով տարանջատել գլխավոր շտաբը՝ պաշտպանության նախարարությունից, իհարկե,  դիտարկելով դրանք որպես մեկ կառուցվածքային մարմին: Որպես ԳՇ պետի տեղակալ դա է եղել իմ առաջնահերթ ծառայողական խնդիրը:

Հարց.-Ո՞վ է հանդիսացել  նույն  ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը:

Պատասխան.- ՀՀ պաշտպանության նախարարն այդ ժամանակ Միքայել Հարությունյանն էր, իսկ ԳՇ պետը՝ Սեյրան Օհանյանը:

Հարց.- ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քանի՞ տեղակալ է ունեցել, ովքե՞ր են հանդիսացել այդ ժամանակ տեղակալները և ի՞նչ գործառույթներ են իրականացրել:

Պատասխան.- 2008 թվականին ԶՈՒ ԳՇ պետն ունեցել է, կարծեմ, 3 տեղակալ՝ Էնրիկո Ապրիամովը, ես, մյուսին չեմ հիշում: Ծառայությունները բաժանված էին տեղակալների միջև, իմ գործառույթներն ասացի, մյուսներինը՝ չեմ հիշում: Այդ ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբում ներառված են եղել զինվորական կառույցներ:Նշված կառույցների, ընդհանուր՝ զորքերի սահմաններում մարտական հերթապահությունների կոորդինացումն ու ղեկավարումը, ինչպես նաև՝ զինված ուժերի զարգացման մոտակա և հեռանկարային պլանների մշակումն իրականացրել է գլխավոր շտաբի պետը՝ Սեյրան Օհանյանը:

Սահմանից հաճախ ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, ուստի հրամանը միտված էր նաև իրադրության ցանկացած փոփոխությանը պատրաստ լինելուն

Հարց.- Ձեր ցուցմունքում հիշատակեցիք ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրված թիվ 0038 հրամանը, որի համաձայն ինչպես բոլոր զինվորականները, այնպես էլ՝ Դուք իրականացրել եք Ձեր ծառայողական պարտականությունները: Առաջարկում եմ մանրամասնել, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով, ում հանձնարարությամբ է ՀՀ պաշտպանության նախարարը ստորագրել 0038 հրամանը և ի՞նչ էր բովանդակում  նշված հրամանը, այն ով եւ ինչ ձեւով է ծանոթացրել  Ձեզ։

Պատասխան.-Թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է արտակարգ դրություն հայտարարելուց հետո: Այն բովանդակում էր, եթե չեմ սխալվում, զորանոցային վիճակի բերել ՀՀ զինված ուժերը, ավելի մեծ ուշադրություն դարձնել ծառայությանը, օպերատիվ հերթապահների կողմից արվելիք զորքերի ծառայությանը, օպերատիվ իրավիճակների վերաբերյալ զեկույցները դարձնել հաճախակի, ուժեղացնել կարևորագույն օբյեկտների վերահսկողությունը և այդ ամենից բխող տարբեր ծառայողական գործողություններ:

Քանի որ սահմանամերձ հատվածից հաճախակի ստացվում էին հակառակորդի ուժերի կուտակման տեղեկություններ, նաև հրամանը միտված էր մարտական հերթապահության ավելի խստագույնս կազմակերպելուն՝ պատրաստ լինելով իրադրության ցանկացած փոփոխության:

Հրամանի հիմնական իմաստը, բացի այն, որ վերը նշվեց,  տեղակայման վայրերում ծառայության նկատմամբ ավելի մեծ ուշադրություն դարձնելու, այլ մարտական դիրքերում մեր զորքերի օպերատիվ իրավիճակի ճիշտ գնահատումը, և նորից եմ կրկնում՝ պատրաստ լինելն էր  իրադրության ցանկացած փոփոխության:

Այս գործառույթները պետք է յուրաքանչյուր զորամաս իրականացներ իր տեղակայման վայրում:

Բնականաբար, երբ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին իրադարձությունները տեղի էին ունենում Երևան քաղաքում և ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարված էր իրականացնել պետական կարևորագույն նշանակություն ունեցող կառույցների պահպանությունը, ստեղծված սպայական խմբով, որում ընդգրկված եմ եղել նաև ես, կազմակերպել ենք կառավարության շենքի պահպանությունը: Իհարկե, շենքի պահպանությանը ներգրավված էին ինչպես ԶՈՒ ստորաբաժանումների, այնպես էլ՝ ոստիկանության զորքերի ստորաբաժանումների ծառայողները:

Թե ինչպես եմ ծանոթացել հրամանին, ապա նշեմ, որ այդ օրերին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ Սեյրան Օհանյանի մոտ ինչպես ամեն օր, այնպես էլ՝ այդ օրը տեղի ունեցող առավոտյան խորհրդակցության ժամանակ, չեմ հիշում՝ ում կողմից ընթերցվել է հրամանը:Խորհրդակցությունն անցկացրել է Սեյրան Օհանյանը, մասնակցել են ԳՇ պետի տեղակալները և վարչությունների և առանձին բաժինների ղեկավարները:

Հարց.- Դուք նշեցիք, որ թիվ 0038 հրամանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հայտարարելուց հետո: Քննությամբ պարզվել է, որ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրվել է 2008թ. մարտի 1-ին: Ըստ ձեր ցուցմունքի տրամաբանության՝արդյոք 2008 թ. մարտի 1-ին է զինված ուժերը բերվել զորանոցային վիճակի եւ արդյոք նույն օրն էլ Դուք եւ մյուս զինվորական ծառայողներն անցել եք ՀՀ կառավարության շենքի պահպանությանը, եթե այո, ապա հայտնեք, թե օրվա ո՞ր ժամին է հրամանագիրը ստորագրվել և և ո՞ր ժամից եք անցել Ձեր նշված պարտականությունների կատարմանը:

Պատասխան.-Միգուցե ժամանակագրական խնդիրներն են, որ իմ կողմից ճիշտ չեն վերարտադրվել  Բացի այդ ես նշեցի, որ թիվ 0038 հրամանը տրամաբանորեն պետք է ստորագրված լինի ՀՀ նախագահի հրամանագրից հետո: Ես հիշողությամբ եմ իրադարձությունները նկարագրում; Նշեմ, որ մեր զինվորական խումբը Կառավարության շենքի պահպանությանն է անցել ոչ թե մարտի 1-ին կամ 2-ին, այլ՝ 1-2 օր շուտ: Բայց որ մենք մարտի 1-ին արդեն Կառավարության շենքում ենք եղել, դա հաստատ է: Այլ կերպ ասենք մեր խումբն արդեն իսկ կառավարության շենքում է եղել, երբ ՀՀ նախագահը հրապարակել է արտակարգ դրության հրամանագիրը: Թե 0038 հրամանը ե՞րբ է ստորագրվել, այս պահին կդժվարանամ մտաբերել, չեմ հիշում:

Հարց.- ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է 2008թ. փետրվարի 23-ին, որում նշվել է. Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով Հրամայում եմ՝ ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին, ժամը՝ 18.00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում , առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: Նույն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յու. Խաչատուրովի աշխատանքն ապահովելու նպատակով ստեղծվել է կայազորի պետի աշխատակազմ, որում ընդգրկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից թիվ 0038 հրամանը ստորագրվել է դեռևս 2008թ. փետրվարի 23-ին, այլ ոչ թե՝ ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը հրապարակելուց հետո:

-Պատասխան.-Կարծում եմ, որ քանի որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ցույցեր էին տեղի ունենում՝ անհնազանդության կոչերով և խաթարվում էր մայրաքաղաքի և շրջակայքի բնականոն հանգիստը և պաշտպանության նախարարության  ենթակա  տարբեր ստորաբաժանումներ տեղակայված են մայրաքաղաքում ու նրա մերձակա տարածքում, այդ իսկ պատճառով նշված զորամասի զգոնությունը բարձրացնելու նպատակով տրվել է նմանատիպ հրաման: Բացի այն, որ կար ժողովրդի արդարացի բողոք՝ ցույցի տեսքով, կային նաև ենթադրվող սադրիչ խմբեր, որոնք կարող էին ամեն վայրկյան սադրիչ գործողությունների դիմել մտնելով զորամաս, ոտնձգություններ կատարել զորամասի նկատմամբ, դրանով էլ պայմանավորված այդ հրամանով զորքի զգոնությունը բարձրացնելը:

Ինչպես արդեն նշեցի՝ սահմանից ստացվող ահազանգերը նույնպես առիթ հանդիսացան մեր երկրի սահմաններն ուժեղացնելու նպատակով ամբողջ զինված ուժերը զորանոցային վիճակի բերել: Վտանգն ավելի շատ դրսում էր, քան՝ ներսում: Ինչ վերաբերում է ամսաթվերին, ապա ես մտաբերեցի, որ 0038 հրամանն  ավելի շուտ՝ փետրվարի 23-ն է  արձակվել:

Հարց.-Սահմանից ի՞նչ բնույթի ահազանգեր են ստացվել: Արտաքին թշնամու կողմից այդ օրերին ի՞նչ բնույթի ոտնձգություններ կամ ոտնձգությունների փորձեր են կատարվել , այդպիսիք հատկապես սահմանային որ հատվածներում են նկատվել և տեղի ունեցել:

Պատասխան.-Հիմնականում նմանատիպ զեկույցներ մենք ստացել ենք Արցախի պաշտպանության հատվածներից, իսկ ավելի քիչ նաև Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններից: Բացի այդ՝ հաճախակիացել են կրակոցները, թշնամու դիվերսիոն փոքր խմբերի առկայությունը շփման գծի մոտ և ամենավտանգավորը՝ ուժերի կուտակումներ շփման գծի մոտ տարածքներում: Դրա համար ես հստակորեն նշեցի, որ վտանգը սահմանում ավելի մեծ էր, քան՝ ներսում:

Հարց.-Դուք նշեցիք, որ վտանգը սահմանում  ավելի մեծ էր, քան ներսում : ,,Ներսի վտանգ,, ասելով ի՞նչ նկատի ունեք:

Պատասխան.-Քիչ առաջ էլ նշեցի սադրիչ խմբերի առկայությունն ամբողջ քաղաքում: Ես հստակ տարանջատում եմ խաղաղ ցուցարարների բոլոր միտինգները սադրիչների գործողություններից, օրինակ՝ խանութների թալանը, մեքենաներ  այրելը: Կարծում եմ, որ դրանք ցուցարարների գործողությունները չեն, այլ սադրիչների; Սա նկատի ունեմ՝ «ներսի վտանգ» ասելով:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել:

Հարց.- 2008թ. փետրվարի 23-ի թիվ հրամանն արձակելուց հետո, մինչև թվականի  մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում և մինչև մարտի 1-ին ՀՀ նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը, զինված ուժերի ստորաբաժանումները կենտրոնացվել են արդյո՞ք Երևան քաղաքում, թե՞ ոչ, եթե այո՝ ե՞րբ, ո՞ր ստորաբաժանումներն են իրենց հիմնական տեղակայման վայրերից բերվել և Երևան քաղաքի ո՞ր փողոցներում են տեղակայվել։

Պատասխան.-Զինված ուժերի  այլ կայազորներից  բանակային ստորաբաժանումներ Երևան չեն բերվել: Երևան քաղաքում կարևորագույն օբյեկտների պահպանության խնդիրներն իրականացվել են Երևանի կայազորի մեջ մտնող ստորաբաժանումների զինծառայողները՝ ոստիկանության զորքերի հետ համատեղ:

Ամենակարևորն այն է, որ բանակի զինծառայողները ցուցարարների հետ որևէ շփում չեն ունեցել: Նրանք ընդամենը կատարել են կարևոր շենքերի պահպանության խնդիրներ:

Շարունակելի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:58 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներն ապահովում են անձեռնմխելիության ինստիտուտի պարտադիր կիրառման անհրաժեշտությունը. Տիգրան Եգորյան
18:51 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄարտի 1-ը պատմական ոճրագործություն էր. Արամ Մանուկյան
18:45 12/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ինձ ասել է թուրք, բալեդ թաղեմ, ես էլ հարվածել եմ ու էլի կհարվածեմ». Արամ Հարությունյան
18:07 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի խափանման միջոցի հարցով միջնորդության քննարկումն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 5 օրից
17:16 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը․ Գեւորգ Բաղդասարյան
17:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՏասը տարի Դուք էիք երկրի տերը՝ բացահայտեիք․ Սարգիս Քլոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
16:13 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյս գործով որպես այդպիսին տուժող հիմա լինել չի կարող․ Հայկ Ալումյան
15:02 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները միջնորդեցին անհապաղ վերացնել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
14:59 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա ՀՀ պատմության մեջ ամենից խայտառակ քրեական գործն է․ Ռոբերտ Քոչարյան
14:41 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«2,5 ամիս ես սպասում եմ, թե կալանքի հարցը երբ է քննվելու». Քոչարյան (տեսանյութ)

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]