Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ

Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ) 09/13/2019   18:32  |  Հարցազրույց

Կառավարությունը սեպտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է բանկային գաղնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սահմանափակման։ Բանկային գաղտնիքի մասին օրենքում նմանատիպ փոփոխության հետևանքների, ռիսկային գործոնների, ինչպես նաև ներդրումների վրա դրա ազդեցության մասին զրուցեցինք «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանի հետ։

- Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն ի՞նչ է իրենից ենթադրում և ի՞նչ ռիսկեր է պարունակում։

-Բանկային գաղտնիքի մասին օրենքում  փոփոխությունները ենթադրում են, ըստ էության,  հարկ եղած դեպքում իրավապահ մարմինների համար մարդու բանկային տվյալներին հասանելիություն։ Դա վերաբերում է և՛ ֆիզիկական, և՛ իրավաբանական անձին։ Իմ գնահատմամբ սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ բանկային գաղտնիք հասկացության վերացում մեր երկրից։ Որևիցե մեկը չի կարող ասել՝ ինչ է հասկանում օրենքի նախագծում ներառված հարկ եղած դեպքի ասելով։ Չենք կարող ասել՝ որ դեպքերին դա կարող է վերաբերել, որոնց՝ ոչ։ Այսինքն չունենք որևիցե հստակ դիրքորոշում, չափորոշիչների ներկայացում։ Արդյունքում արձանագրում ենք փաստ, որ այս օրենքի փոփոխությունները հաստատելով՝ մենք այլևս չենք ունենում բանկային գաղտնիք։ Իհարկե օրենքը մնում է, բայց փոփոխությունները շատ մեծ ոտնձգություն են ենթադրում մարդու բանկային տվյալների անհասանելիությանն ու գաղտնիությանը։ Բանկային գաղտնիք հասկացությունը ոչ միայն վերաբերում է ֆիզիկական, իրավաբանական անձի միայն ֆինանսական տվյալներին կամ ֆինանսական շարժի քաղվածքին, առևտրային գաղտնիքին,  մտավոր սեփականությանը։ Բանկերն ունեն կենսական նշանակություն ունեցող գործառույթ։ Երկրի տնտեսությունում առկա ժամանակավորապես  ազատ ֆինանսական  միջոցներն ի պահ վերցնելու և դրանք տարբեր ոլորտներում տեղաբաշխելու ֆունկցիա են կատարում։ Այս պարագայում, եթե իրավաբանական կամ ֆիզիկական անձը երաշխավորված չէ, որ ցանկացած պահի իրավապահները այդ հարկ եղած դեպքի ներքո չեն կարող գալ և ոտնձգություն ունենալ իր գաղտնիքի նկատմամբ, տվյալներ վերցնել և այլն, հետևաբար արդյունքում ունենում ենք ի պահ տրվող գումարների կտրուկ նվազում։ Այլ կերպ ասած կապիտալի արտահոսք կլինի բանկերից։ Մի կողմից նվազելու են ի պահ տրվող գումարները, մյուս կողմից էլ չի բացառվում՝ առկա խոշոր գումարները դուրս հանվեն բանկերից և պահվեն այլ տարբերակներով, ինչն ամենավատն է՝այլ երկրների բանկային հաշիվներում պահվեն։  Բանկերում կապիտալի արտահոսքը կհանգեցնի  բանկերում կապիտալ միջոցների պակասուրդի, ինչն էլ կազդի յուրաքանչյուրիս վրա՝ տրվող տոկոսադրույքների, վարկային միջոցների տեսքով։

 Միայն սրանով չենք սահմանափակվում։ Ունենք  առևտրային գաղտնիքի հետ կապված ոտնձգության հնարավորություն, ինչն էլ հերթական հարվածը կլինի մեր միջազգային ներդրումային վարկանշին։  Խոսում ենք ներդրումների մասին։ Ինչպե՞ս կարող ենք օտարերկրյա ուղղակի ներդրումները մեծացնել, եթե մի կողմից նմանատիպ օրենքի փոփոխություններ ենք անում, մյուս կողմից Ամուլսարի հետ կապված հայտնի զարգացումներն են։

Սրանք տարբեր կողմերից եկող հարվածներ բանկային ոլորտին։ Անթույլատրելի չհաշվարկված քայլ եմ համարում սա։ Ըստ իս հիմնական նպատակը հերթական ոլորտի նկատմամբ հերթական վերահսկողության ցանկությունն է։ Դա մենք նկատել ենք դատական ոլորտի նկատմամբ, հիմա դա արվում է երկրի ֆինանսական ոլորտի նկատմամբ։ Իսկ երբ ֆինանսական ոլորտն ազատ չէ, շարժը դանդաղում է։

 - Կարո՞ղ ենք ենթադրել, որ սա վատ ուղերձ  է  պոտենցիալ ներդրողների համար և արդյոք ներդրումների աճը կտրուկ կպակասի։

- Ներդրումների աճի հետ կապված միանգամից կտրուկ նվազում չենք կարող կանխատեսել։ Եթե խոսքը գնում է օտարերկրյա ուղղակի ներդրուների մասին, ապա դա իրենից ենթադրում է բավական երկար գործընթաց։ Միջին ցիկլով մեկ խոշոր օտարերկրյա ներդրման համար 3-5 տարի է պետք։ Այս իմաստով որոշ ժամանակ անց  կզգանք դրա իրական հետևանքները։ Կառավարությունը մեկ տարի է մեզ խոստանում է օտարերկրյա ուղղակի ներդրումների կտրուկ աճ, որը մենք չենք տեսնում։ Սկզբում դրան խանգարում էին նախկին իշխանությունները, այնուհետև նրանց ներկայությունը խորհրդարանում։ Հիմա նրանք չկան, բայց ներդրումները չեն ավելացել։  Արդյունքում կառավարությունը կարծես թե որդեգրեց նոր քաղաքականություն։ Չդասակարգված որոշումների միջոցով արտոնություններ են տրամադրվում ներքին ներդրողներին, և արդյունքում մենք տարվա վերջում կունենանք  ներդրումների աճ։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ դա կլինի ներքին ներդրում, ոչ թե արտաքին։ Այնուամենայնիվ ընդհանուր ներդրումների անվանական աճ են փորձում գրանցել և ցուցադրել։

- Այսինքն վերջին շրջանում կառավարության նիստերին  տարբեր ընկերությունների պարբերաբար տրվող արտոնություններն այս մասի՞ն են խոսում միայն։ Այսինքն այսկերպ ցանկություն կա պահելու ներդրումային անվանական աճը։

-Կարծում եմ այո, քանի որ որոշումների հիմքում չկա որոշակի քաղաքականություն, որ տեսանելի լինի՝ կառավարությունն որ չափանիշներին համապատասխանելու արդյունքում է ներդրումային արտոնություն տալիս։ Եթե չկա այդ քաղաքականությունը, այսինքն կամային որոշումներ են, չդասակարգված, որևիցե տնտեսվարող չի կարող հասկանալ համապատասխանում է այդ չափորոշիչներին, կարող է արտոնություն ստանալ, թե ոչ։ Ինչն էլ  վկայում է այն մասին, որ արտոնություն են շնորհվում, կարծես թե, առավելապես խոշոր գումարներով տնտեական գործունեություն իրականացնողներին, իսկ դրա միակ նպատակն անվանական աճ ցուցադրելն է։

-  Վերադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, կա՞ արդյոք  միջազգային փորձ։

- Այս պահին տեղյակ չեմ՝ կա միջազգային փորձ, թե ոչ,բայց հնարավոր է՝ որոշ երկրներում կիրառված լինեն։ Սակայն պետք չէ վերցնել վատագույն օրինակները և համեմատվել դրանց հետ։ Առաջարկում եմ հիմնվել Շվեյցարական բանկերի օրինակի վրա։ Ամբողջ աշխարհում հայտնի են իրենց անվտանգության համակարգով։ Բոլորը գիտեն, որ այդ բանկերում պահվում են օֆշորային գոտիներից բերված գումարներ, տարբեր պաշտոնյաների գումարներ, քանի որ այնտեղ շատ ապահով է։ Արդյունքում Շվեյցարական բանկերն ունեն այդ դրական համբավը և շվեյցարական բանկերի համակարգն առաջինն է այսօր աշխարհում։ Կարծում եմ՝ որպես չափորոշից պետք է ընտրենք լավագույնը։ Մյուս կողմից բանկային գաղտնիքի հետ կապված այս ոտնձգությունը չի բացառվու, որ հերթական քայլն է, որը ենթադրում է կառավարության ներկայացուցիչների կողմից նախկինում արված հայտարարությունների լեգիտիմացում։ Եթե հիշենք Հանրապետության հրապարակում նախորդ տարվի օգոստոս ամսին արված հայտարարությունը, որ մոտակայքում գտնվող բանկերից մեկում նախկին պաշտոնյայի եղբոր գումարն է։ Այսինքն, յուրաքանչյուրը փորձում է կրկին պոպուլիստական նպատակներով ներկայացնել սեփական վարկային միջոցները, ապառիկ գնումները, կատարած ավանդները։ Դրանք բոլորը բանկային գաղտիքի օրենքի խախտում են և բնականաբար նման գործիքակազմով նախկինում արված ոչ օրինական հայտարարություններն այսօր բերում ենք օրինական դաշտ։

- Քաղաքացու մոտ բանկերի նկատմամբ վստահությունը կնվազի՞։ Կհրաժարվե՞ն իրենց դրամական միջոցները բանկերին վստահել։

- Մեր հանրության մեջ բանկային խնայողությունների չափերն այնքան էլ մեծ չեն։ Այս իմաստով դրա հետևանքներն ավելի երկար ժամկետում մենք կզգանք, ոչ միանգամից, բայց միանշանակ ազդեցություն կլինի։ Յուրաքանչյուրս չենք կարող երաշխավորված ինել, որ օրերից մի օր այդ հարկ եղած դեպքը չի առնչվի հենց մեզ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Արխիվ

[]