ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
300.1-րդ հոդվածով որևէ մեկը Հայաստանում չի կարող դատապարտվել 2008թ.-ի կատարած արարքի համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) 09/12/2019 11:47 | ԼՐԱՀՈՍ

«Նախագահի ինստիտուտի գործողությունների իրավաչափությունն այս դատարանում չի կարող քննարկման առարկա դառնալ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։ Նշենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ Արդեն 1 տարի 2 ամիս է, ինչ երկրորդ նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ ապրիլից քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում։ Ինչ է փոխվել այս մեկ տարվա ընթացքում՝ ինչ ունեինք 2018 թվականի հուլիսին եւ ինչ ունենք 2019 թվականի սեպտեմբերին։
Ա.Օրբելյանը նշեց, որ այս ընթացքում շարունակում են բարձրաձայնել նույն լրջագույն խնդիրների մասին. դա է՝ անձեռնմխելիությունը։ «Տարի ու կես է մենք բարձրացնում ենք, որ կա Սահմանադրականության խնդիր և՛ 300.1 հոդվածի, և՛ անձեռնմխելիության հետ կապված ձևակերպումների կամ դրանց բացակայության հետ։ Ոչ մի քայլ։ Առանձին դիմել ենք դատախազին, դիմել ենք բոլոր դատարաններին։ Ոչ մի գործողություն, ոչ մի քայլ չկա։ Բոլորը՝ այս փուլի խնդիր չի։ Մինչև մենք կալանքի շրջանակներում ստացանք հնարավորություն դիմելու ՍԴ և ունեցանք ՍԴ որոշում»,- հայտնեց Արամ Օրբելյանը։
Փաստաբանի կարծիքով՝ եթե չլիներ ՍԴ որոշումը, կլիներ ՄԻԵԴ որոշումը, և, որքան ուշ լիներ որոշումն, այդքան ավելի խորքային կլիներ խնդիրը և մարդու իրավունքների խախտումները։ Նա նաև շեշտեց, որ խնդիրը հիմնականում փաստերի հետ չէ կապված, այլ՝ իրավունքների։
«Կարո՞ղ է 300.1 հոդվածով որևէ մեկը Հայաստանում դատապարտվել 2008թ.-ի կատարած արարքի համար։ Պատասխանն է՝ ոչ»,- շեշտեց պաշտպանը։
Ըստ նրա՝ երեք անգամ մեղադրանք է առաջադրվել։ Երեք մեղադրանքների շրջանակներում կա հսկայածավալ ձևակերպումներ, որոնք ընդհանրապես պարզ չեն՝ վերագրվում են Ռոբերտ Քոչարյանին, թե չեն վերագրվում ։ Եթե չեն վերագրվում, ապա ինչ կապ ունի մեղադրանքի հետ»,- նշեց փաստաբանը։
Պաշտպանի փոխանցմամբ՝ խնդիրներ կան նաև ձևակերպումների հետ կապված՝ կրավորական սեռով նշված և չբացահայտված անձանց մասով։
«Կա ձևակերպումներ, որոնցով մեղսագրվում են տարբեր արարքներ ինչ որ անձանց, որոնք, այս պահի դրությամբ, նրանց նկատմամբ գործեր չկան կամ չկա մեղադրական դատավճիռ»,- հայտնեց Օրբելյանը։
Նրա խոսքով՝ առաջին անգամ բանավոր, երկրորդ անգամ՝ գրավոր, դիմել են, որպեսզի հանցակազմի տարրերով առանձնացնեն և հայտնեն, թե ինչն է մեղսագրվում Ռոբերտ Քոչարյանին և պատասխան են ստանում՝ Սահմանադրական կարգ է տապալել։
«Սահմանադրական կարգ տապալելը, դա սյուն չի, որ հրենք՝ ինքն ընկնի»,- նշեց պաշտպանը։
Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ավելի քան 120 օր ազատության մեջ է եղել և որևէ մեկ դրվագ, որ փորձ է արվել միջամտելու՝ չի եղել։
«Կալանավորումը դիտվում է որպես պատիժ»,- շեշտեց պաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/15/2019 16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը»
- 12/15/2019 15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը