Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումը վերացնող նախագիծը կարող է կամայականությունների հանգեցնել. Սիրանուշ Սահակյան 09/12/2019   20:28  |  Հարցազրույց

 

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ  առանց սուբյեկտային սահմանափակման: Ներկայիս կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ միայն կասկածյալ ու մեղադրյալ հանդիսացող անձանց վերաբերյալ։ Առաջարկվող փոփոխությունների ու հնարավոր ռիսկերի շուրջ  «Փաստինֆո»-ն զրուցել է  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ։

-Տիկին Սահակյան, կառավարությունը նախագծերի փաթեթի ընդունումը հիմնավորում է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովմամբ։ Վարչապետը կառավարության նիստին հայտարարեց՝ կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում, որովհետև կիսապայքարը ընդունելի չէ։

-Նախագծի կարգավորումն ուղղակի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ ոչ էլ միտված է կոռուպցիոն հանցագործություններով որպես կասկածյալ կամ մեղադրյալ չհանդիսացող անձանց բանկային  տվյալներին տեղեկանալուն։ Եթե ուսումնասիրում ենք  հանցագործությունները, շուրջ 60 հանցագործություն է նախատեսված, ընդ որում, ամենաընդգրկուն ցանկով՝ սկսած հոգեբուժական  հիվանդանոցում ապօրինի պահելուց  մինչեւ սպանություն, հափշտակություն, նաեւ այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ` անասնաբուժական կանոններ խախտելը։ Այսինքն, այդ ցանկի ուսումնասիրությունից հստակ է, որ միջոցառումը միտված չէ կոռուպցիայի դեմ պայքարին, ոչ էլ՝ փողերի  լվացման կամ ահաբեկչության դեմ պայքարին։ Միջազգային պրակտիկայում, քանի որ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալների ձեռքբերումը ներխուժում է մարդու մասնավոր կյանքի, եւ որպես կանոն, ֆինանսական  ինստիտուտների կայունության տեսանկյունից ավելի խիստ ռեժիմ է նախատեսում, նման բաց կարգավորումները նախատեսվում են իմ մատնանշած  նպատակներով՝ կոռուպցիայի դեմ պայքար, փողերի լվացում, կազմակերպված հանցավորություն եւ այլն։  Այս նախագիծը շատ լայն հանցագործություններ է նախատեսել եւ խնդրահարույց հարցերից մեկն այն է, որ հստակ չէ, թե ինչ չափանիշներով են որոշվել այդ  հանցագործությունները։ Իհարկե, դա միակ խնդիրը չէ։ Գաղափարը չհերքելով, որովհետեւ ես ինքս էլ կարծում եմ, որ առանձին հանցագործությունների դեպքում պայքարը կարող է արդարացնել նաեւ մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեցող  անձանց հասանելիությունը, գտնում եմ, որ այն բավարար երաշխիքներ չունի եւ պրակտիկայում կարող է կամայականությունների հանգեցնել։ Նախ, կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձը շատ ընդհանրական է  եւ օբյեկտիվ սահմանափակման դրսեւորում չկա։ Օրինակ , կոնկրետ գործի հետ ողջամիտ կապը, առնչակցությունը  հանցագործությանը, որ թեեւ բավարար ապացույցներ ձեռք չի բերել վարույթն իրականացնող մարմինը, որ անձը հանդիսանում է կոռուպցիոն գործով  կասկածյալ կամ մեղադրյալ, բայց դրա հետ մեկտեղ ունի բավարար  ապացույցներ՝ հիմնավորելու անձի կապը տվյալ հանցագործությանը։ Այս տեսանկյունից, ստացվում է, որ ցանկացած անձի բանկային տվյալներին, որը որեւէ առնչություն չունի հանցագործությանը, որը  որեւէ կարգավիճակ չունի, այս ընթացակարգի շրջանակներում կարող է հասանելիություն տրվել։ Ընդ որում, քրեական գործ հարուցելու  որոշման տեսանկյունից դատական  վերահսկողությունը առերեւույթ հանցագործության մասին փաստերի նկատմամբ խիստ սահմանափակ է  եւ այստեղ հնարավոր կամայականությունները չափազանց լայն են։ Այսինքն,  արհեստականորեն կարող են գործ հարուցել եւ այդ հարուցված գործի շրջանակում ցանկացած անձի  բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններին հասանելիություն ունենալ։ Այսինքն, չափելի անձանց շրջանակ չկա։ Մյուս խնդիրը այն է, որ էական հանգամանքներ բացահայտելու նպատակով  կարող են այդ տվյալները հավաքել, բայց , թե ինչ  կարելի է հասկանալ  «գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք» ասելով, չափազանց լայն է եւ ցանկալի կլիներ, որ առնվազն նեղացվեր։  

-Հետհեղափոխական Հայաստանում մենք ականատես եղանք, թե  ինչպես հանրահավաքի հարթակից վարչապետը բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակեց, որը կապ ուներ աղմկահարույց քրեական գործի հետ։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս նախագիծը կարող է կապ ունենալ  վերջին շրջանում ընթացող գործընթացների հետ եւ թաքնված քաղաքական նպատակներ հետապնդել ու ծառայել որպես միջոց՝ անցանկալիների նկատմամբ ճնշում գործադրելու  համար։

-Ցանկացած իշխանություն նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով չարաշահումներ թույլ տալու միտումներ ունի եւ ցուցաբերում է։  Միակ միջոցը, որը կապահովի, որ քաղաքական նպատակներով իրավական ինստիտուտները չխեղաթյուրվեն, այն օրենսդրական երաշխիքներն են, որոնք ի սկզբանե դրվում են եւ հետագայում իրավակիրառ պրակտիկայում պետք է բացառեն այդ հնարավորությունը եւ պաշտպանության հնարավորություն տան անձանց։ Ինձ համար մտահոգիչ է այն, որ առանձին հանցագործությունների քննության ժամանակ արդարացված գաղափարի  լուծումները կամայականության դեմ երաշխիքներ չեն տրամադրում եւ այս տեսանկյունից, ցանկացած դատական պաշտպանություն ավելի շատ լինելու է վերացական, որովհետեւ այդ միջամտության հիմքերը այնքան հսկայական են, որ չարաշահումների տեղիք են  տալիս, որոնք տեղավորվում են իրավական կարգավորման մեջ։  Եվ եթե նմանատիպ կարգավորում կա, մենք չենք կարող բացառել հետագայում դրանց՝ քաղաքական նպատակներով լայնամասշտաբ օգտագործումը։

-Այս նախագիծը կապ ունի՞ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծի հետ։

-Կարծում եմ մյուս նախագիծն արդեն իսկ ինքնուրույն լուծումներ տվել է ու նախատեսել է շատ ավելի պարզեցված կարգով բանկային գաղտնիքին ծանոթանալու հնարավորություն ապօրինի գույքի  ուսումնասիրությունների շրջանակներում, ընդ որում, այդ նախագծով նախատեսված կարգավորումները ավելի  խնդրահարույց են , քան  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Այսինքն, պետությունը այս պահին հետեւյալ  քաղաքականությամբ է գնում՝  նա քրեադատավարական կարգավորումների շրջանակներում  առհասարակ տարաբնույթ հանցագործություններով բանկային գաղտնիքի հասանելիության մեխանիզմներ է ստեղծում՝ առանց լուրջ երաշխիքներ ստեղծելու անձանց համար եւ մյուս կողմից, շատ ավելի պարզ եւ թույլ դատական  վերահսկողության ընթացակարգեր է նախատեսում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման շրջանակներում,այսպես կոչված ապօրինի ծագում  ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրությունների ժամանակ եւ այստեղ շատ մեծ գործիքակազմ է տալիս դատախազությանը՝ շրջանցելով քրեական դատավարությամբ նախատեսված շեմերը։

-«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագիծը  նախատեսում է 50 մլն եւ ավելի դրամից բարձր արժեքի ապօրինի ճանաչված գույքի բռնագանձում պետբյուջե։ Այս շեմն արդարացվա՞ծ է։

-Նախ, այդ շեմն արդարացում չունի։  Մեր երկրում, գիտեք,  5 միլիոն դրամից ավելի գույքային ձեռքբերումը կամ պարտավորության նվազումը, եթե օրինական եկամուտներով չի հիմնավորվում, դիտարկվում է որպես ապօրիի հարստանալ։ Հիմա, ստացվում է, որ 5 միլիոնի շեղումը  բավարար է՝ եզրակացնելու, որ ապօրինի  հարստանալ  կա եւ անձին ենթարկում են քրեական պատասխանատվության ՝ հանգեցնելով նաեւ գույքից զրկման, մինչդեռ, եթե հիմնավորվում է, որ 50 միլիոն դրամի եւ  ավելի   գույք ունի, կարծես թե պետությունը հետեւողականություն չի ցուցաբերում  մինչեւ 50 միլիոնանոց, օրինակ, 40 միլիոնանոց գույքը բռնագանձելու տեսանկյունից, որը ցույց է տալիս, թե  ինչքան անհետեւողական եւ անհամաչափ հանրային քաղաքականության հետ գործ ունենք ։ Երկրորդ, ամենախնդրահարույց հարցն այն է, որ  իրենք ելնում  են գալիս այն կանխավարկածից, որ այս միջոցառումը կարող է հետադարձ  ուժ ունենալ եւ ուսումնասիրության առարկա կարող են դառնալ, օրինակ, ուսումնասիրությանը նախորդող 10 տարիների ընթացքում ձեռք բերված գույքը , բայց նույն տրամաբանությամբ  քննարկման առարկա չեն դարձնում 15 կամ 20 տարի առաջ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման հարցերը։ Մի կարգավորում ունեն, որով ուղղակիորեն նշվում է, որ նախագիծը չի տարածվելու 1991թ սեպտեմբերի 21-ից առաջ ձեռք բերված գույքերից առաջ, որը տրամաբանական է, որովհետեւ մենք նոր պետություն ենք  ձեւավորել եւ նախորդ պետության իրավական խնդիրների մեջ ներխուժելը  եւ հիմնավոր չէ եւ ռեսուրսատար է, բայց անհասկանալի է,  թե  անկախ պետության տեսանկյունից ինչո՞ւ է տարբեր նշանակություն տրվում ՝ գումարները  թալանվել են 1995թ. իշխանությունների կողմից, թե՞ , օրինակ՝ 2015 թվականի ։ Այստեղ ես քաղաքական լուծումների եմ տեսնում, այլ ոչ թե իրավական։

-Եթե հաշվի առնենք, որ գործող  իշխանությունը սերտ կապեր ունի Ձեր նշած ժամանակահատվածում իշխանության եղած անձանց եւ շրջանակների հետ, կարող՞ ենք նկատել, որ նախագիծը նրանց խնայել է։

-Կարգավորման մեջ ուղղակիորեն նշված է՝ ուսումնասիրությանը նախորդող 10 տարիները եւ բացառիկ դեպքերում՝ 1991-ից մինչև այդ 10 տարին,  բայց կարծում եմ, որ պետք է ընդհանուր կանոն լինի եւ որեւէ  նշանակություն չպետք է ունենա, թե որ քաղաքական ուժին պատկանող  կամ  հարող ներկայացուցիչներն են ապօրինի գույքի սեփականատեր դարձել։ Այս դեպքում, եթե լուծումները նման սկզբունքային  լինեն, կարող ենք խոսել լուրջ ջանքերի մասին, որոնք միտված են պետականության ուժեղացմանը, հակառակ՝ խտրական կարգավորումների  դեպքում մենք սկսում ենք հետեւություններ անել, որ գործընթացները ունեն առավելապես  քաղաքական, այլ ոչ թե իրավական տիրույթ։

-Եվ վերջին հարցը, վերադառնանք  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին ։ Առաջարկվող  փոփոխությունները չե՞ն վանի Հայաստան պոտենցիալ ներդրողներին։ Ինչպես ասում են՝ բիզնեսը գաղտնիություն է սիրում։

-Ընդհանրապես՝ այո, բանկային  գաղտնիքի պաշտպանությունը գործոն է ներդրումային  միջավայրի եւ ֆինանսական ակտիվության տեսանկյունից։ Կարծում եմ՝ բոլորին է հանրահայտ, որ Շվեյցարիան,  Լյուքսեմբուրգը եւ այլ հայտնի բանկային կենտրոնները կարողացել են  իրենց բանկային համակարգը կայացնել հենց բանկային գաղտնիքի պաշտպանության հետ կապված  լուջ երաշխիքներ սահմանելով։ Կարծում եմ՝ եթե բավարար երաշխիքներ չնախատեսվեն եւ կամայական  ձեւով ցանկացած անձի տվյալներին հասանելիություն  տրամադրվի,  որը հանցագործության հետ որեւէ առնչություն  չունի, մենք ունենալու ենք գումարային մեծ արտահոսք ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:25 23/07/2019  |  ՔաղաքականԻշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան
12:01 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կվերածվի ճնշող գործիքի, եթե քրեական արդարադատությունից դուրս ներգրավվածություն ունենա. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
23:10 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
09:10 16/01/2014  |  ՄամուլՍիրանույշ Սահակյան. «Նոր աշխատաոճ ներդնելու խնդիրը՝ պայմանավորված անձերով, անպայման տեղի կունենա»
17:29 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]