ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը․ Գեւորգ Բաղդասարյան 09/12/2019 17:16 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այսինքն՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող»,-«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը․ «Հետեւաբար՝ Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են անհապաղ վերացնել վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչին միացել են եւ մյուս պաշտպանները։
Ներկայացված միջնորդության դեմ առարկելիս Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նշեց, որ պաշտպանական կողմի դիրքորոշման հիմքում ընկած է այն կարծիքը, որ եթե ՍԴ-ն արձանագրել է, որ չկա սահմանված ընթացակարգ՝ պարզելու՝ պաշտոնաթող նախագահի գործողությունները բխել են իր գործառութային կարգավիճակից թե ոչ, ուրեմն այդ հարցն առհասարակ քննարկման ենթակա չէ․ «Սա է ընկած պաշտպանության կողմի միջնորդության հիմքում։ Պաշտպանության կողմը գտնում է, որ այս հարցը չի կարող քննարկվել առհասարակ եւ հատկապես հիմնավոր կասկածի առկայության դեպքում։ Բայց ՍԴ որոշումը այդ իմաստը չունի, եւ ներկայացված միջնորդությունը չի բխում ՍԴ որոշման տրամաբանությունից»,-ասաց Բաղդասարյանը։
Վերջինիս խոսքով՝ այն դիրքորոշումը, ըստ որի՝ պետք է Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակել կալանքից, չի բխում Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունից․ «Ինչ վերաբերում է պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ առկա իրավակարգավորումներին, Սահմանադրական դատարանն ընդամենը փաստել է, որ սահմանված չէ հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում ինքնուրույն եւ առանձին քննարկման առարկա պետք է դառնա եւ որոշվի այն հարցը՝ արդյոք մեղսագրվող գործողությունները կապված են նախագահի կարգավիճակի հետ թե ոչ։ Բայց ՍԴ-ն չի արձանագրել, որ որեւէ մեկը չի կարող որոշել պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը»,- նշեց Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է գնահատվի եւ լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից․ «Այս գործով քննիչները, դատախազները, դատարանները բազմիցս անդրադարձել են պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիության հարցին և դրան տվել համապատասխան գնահատական»,-ասաց Գեւորգ Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել