ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անարդյունք պարգևատրումներով մսխվում է պետական աշխատավարձերի համատարած բարձրացման առկա հնարավորությունը 09/12/2019 13:01 | Վերլուծություններ
2014 թվականից է գործում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության նոր համակարգը: Այս համակարգի ներդրման հիմնական նպատակը միասնական սկզբունքների վրա հիմնված վարձատրության համընդհանուր կարգավորումների ապահովումն էր, որը պետք է վերացներ տարբեր պետական մարմինների համար՝ մինչ այդ առկա վարձատրության չափերի անհիմն մեծ շեղումները: Իսկ այս շեղումների հիմնական պատճառներից էին տարբեր մարմիններում խրախուսման էապես տարբերվող ֆոնդերի առկայությունը և ըստ այդմ՝ աշխատողների աշխատանքի որակի հետ փոխառնչություն չունեցող պարգևատրումների մեծ տարբերությունները:
Առանցքային փոփոխությունն այն էր, որ պետական բոլոր մարմինների համար աշխատավարձի կառուցվածքում հիմնական բաղադրիչ (առնվազն 70 տոկոս մասնաբաժնով) սահմանվեց պաշտոնային դրույքաչափը` բազային աշխատավարձի և յուրաքանչյուր պաշտոնի համար նախատեսված գործակցի արտադրյալը: Բազային աշխատավարձն էլ կապվեց նվազագույն ամսական աշխատավարձի հետ, ըստ որի՝ վերջինիս չափի բարձրացումը պետք է ապահովեր նաև բազային աշխատավարձի աճ: Իսկ պետական ցանկացած մարմնի պարագայում պարգևատրմանն ուղղվող միջոցները չպետք է գերազանցեին տվյալ մարմնի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:
Իշխանափոխությունից առաջ և հետո օրվա իշխանությունների բազմաթիվ խոստումներին հակառակ՝ փաստն այն է, որ 2015 թվականից հետո չի բարձրացել նվազագույն ամսական աշխատավարձը, չի ավելացել նաև բազային աշխատավարձի չափը, որը կապահովեր պետական հատվածում վարձատրության համատարած բարձրացում:
Ի դեպ, ներկա կառավարությունը խոսք էր տվել նաև զարգացնել այս համակարգը, հատկապես՝ միասնականացներ պարգևատրումների հնարավորություններն ու չափերը: Իսկ իրականում դրվագային մոտեցումներով ավելի խորացվում են հանրության համար արդեն անընդունելի դարձած՝ պաշտոնյաների պարգևատրման խնդիրները:
Օրվա իշխանությունները, օգտվելով օրենսդրական ընթացակարգային որոշ բացերից, հետևողականորեն «հմտանում» են պարգևատրումների գործում՝ առաջ բերելով համակարգային նոր խնդիրներ՝ արատավոր նոր դրսևորումներով:
Առնվազն անտեսված են նաև պետական հատվածի վարձատրության գործող համակարգի կարևորագույն հետևյալ սկզբունքները՝
· վարձատրության չափերի հիմնավորված տարբերակման ապահովումը,
· համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը,
· վարձատրության խտրականության բացառումը,
· պարգևատրումը՝ ծառայողական գործունեության գնահատման հիման վրա, հատուկ առաջադրանքների, որակյալ աշխատանքի կատարման համար:
Մասնավորապես, նախորդ տարվա վերջին բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ՝ օրենքի խախտումներով ինքնապարգևատրվեցին, ինչը բացասական մեծ հնչեղություն ունեցավ հանրության շրջանում: Դրանից հետո՝ այս տարվա ապրիլին կառավարության նիստում վարչապետի ներկայացմամբ ընդունվեց կառավարության որոշման մի նաագիծ, որով պետական եկամուտների կոմիտեին տրամադրվեց լրացուցիչ պարգևատրման ֆոնդ՝ 1,5 միլիարդ դրամի չափով: Փաստորեն, կառավարությունը ավելացրեց ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը 3 անգամ՝ այն դարձնելով 2,33 միլիարդ դրամ: Բերված հիմնավորումն էլ վերաբերում էր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանը: Սակայն իրողությունն այն է, որ ՊԵԿ-ը պարգևատրվում է պլանավորվածից ավել հարկային մուտքերի համար: Ստացվեց, որ կարելի է հնարավորից քիչ պլանավորեն, հետո էլ՝ ավել հավաքել և դրան էլ համապատասխան՝ պարգևատրվել: Իսկ, եթե չտա՞ն, ապա կարելի է սպառնալ կոռուպցիայով և հանցավոր անգործությամբ:
Դրան էլ զուգահեռ, վերջին ամիսներին արդեն պրակտիկա են դարձել ամսական պարբերականությամբ առավելագույն պարգևատրումները «ընտրյալներին», որի շրջանակը ներառում է պետական մարմինների ղեկավար կազմը: Փաստորեն, պարգևատրման հիմքում դրվել է ղեկավար պաշտոն ունենալը: Այսպիսով, ղեկավար պաշտոն զբաղեցնողների ամսական վարձատրությունը կրկնապատկել են արատավոր պարգևատրումներով:
Իհարկե, առարկայական խնդիր է այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի՝ մեղմ ասած ցածր որակը, որի բացասական հետևանքները պարբերաբար արձանագրվում են: Ակնհայտ է, որ նման մոտեցումը խտրական է և խնդրահարույց է պետական կառավարման արդյունավետության տեսանկյունից:
Առարկայական հարց է առաջանում. «Ու՞ր մնաց պետական հատվածում կառավարության խոստացած աշխատավարձերի համընդհանուր բարձրացումը»:
Իրականում վտանգավոր է պետական կառավարման ոլորտներն ու աշխատողներին բաժանել օգտակարների և անօգտակարների՝ պարգևատրումների հիմքում դնելով նրանց կողմից զբաղեցվող պաշտոնը: Ի դեպ՝ առանց այն էլ պետական կառավարման մարմնի բարձրաստիճան ղեկավարները շուրջ 5-10 անգամ ավելի բարձր հիմնական աշխատավարձ են ստանում տվյալ մարմնի կրտսեր պաշտոններ զբաղեցնողներից:
Հիշեցնեմ նաև, որ գործող օրենքով պետական ծառայողը պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Եվ առանձին խումբ բարձրաստիճանների ամսական աշխատավարձը կրկնապատկելու համար պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր չկան:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
- 03/27/2024 13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել