Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը ՀԲՃ 09/11/2019   13:40  |  Բնապահպանական իրավունք

Այսօր, սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ 

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։ 

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։ 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։ 

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները: 

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ: 

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ 

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:54 27/08/2019  |  Բնապահպանական իրավունքՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից
16:34 22/08/2019  |  Բնապահպանական իրավունքԻնչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ
10:07 19/08/2019  |  Բնապահպանական իրավունքՔննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ
10:08 14/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին . ՀԲՃ
10:54 02/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ
15:54 31/07/2019  |  Բնապահպանական իրավունքԲրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները.ՀԲՃ
11:37 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
14:53 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ
16:44 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]