Թեմաներ
Երկուշաբթի 02 / 17 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/16/2020   21:07 Ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհը մեկուսացվել է փրկարարների կողմից 02/16/2020   21:01 Երկարակեցության գաղտնիքները 02/16/2020   19:54 Հովհաննես Մխիթարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում. ԵԱ 02/16/2020   19:39 «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը 02/16/2020   19:21 Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը. Լեւոն Քոչարյան 02/16/2020   19:06 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/16/2020   18:14 Համակարգային կոռուպցիա չկա. Կարծում է Վարուժան Հոկտանյանը 02/16/2020   18:03 Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 02/16/2020   17:50 Տավուշի մարզի Դովեղ գյուղում այրվել է խոտածածկ տարածք 02/16/2020   16:59 Բոլոր հնարավոր տիտղոսները ունեմ, բայց ինձ ժողովուրդն է մոտիվացնում. Արթուր Ալեքսանյան 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/16/2020   16:13 Երախտիքի երթ դեպի Սիրիայի դեսպանատուն. ՀՅԴ 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/16/2020   15:38 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարար Էվարիստ Բարտոլոյի հետ 02/16/2020   15:30 Այսօր Արթուր Մկրտչյանը կլիներ 61 տարեկան 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/16/2020   13:39 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուլիուս Սկվերնելիսին՝ Լիտվայի Հանրապետության ազգային տոնի առթիվ 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/16/2020   12:36 Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ 02/16/2020   12:22 Ալիևը մեկ անգամ ևս նշեց, որ բանակցային գործընթացում hարցը տանում են դեպի փուլային լուծման. Արտակ Զաքարյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/16/2020   11:33 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/15/2020   23:24 Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ապագա բանակցողի համար հնարավոր է փակեն բոլոր դռները. Արա Վարդանյան 02/15/2020   21:47 Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/15/2020   21:16 Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ. Արտակ Զաքարյան 02/15/2020   20:16 Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը 02/15/2020   19:37 Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   18:18 Փաշինյանին հենց այնպես իշխանության չեն բերել, նա երկու կարևոր հարց պետք է լուծի. Արա Վարդանյան 02/15/2020   17:48 ՊԲ-ում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն. քննարկվել են մահվան դեպքերը 02/15/2020   16:25 ԵԽ-ն աջակցում է Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին. Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ 02/15/2020   16:20 Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը 02/15/2020   16:14 Պաշտոնյան պետք է հարգի լրատվամիջոցի աղբյուրի գաղտնիությունը. Շ.Դոյդոյան 02/15/2020   16:10 Արմեն Սարգսյանը որպես բանախոս հանդես է եկել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում անցկացված քննարկմանը 02/15/2020   16:04 Սուտ մատնություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին 02/15/2020   15:59 Իրավական խուլիգանություն է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան 02/15/2020   15:54 ՀՔԾ-ում իրավաբանություն գոյություն չունի. Գեորգի Մելիքյան 02/15/2020   15:48 Կան հստակ թիրախավորված գործիչներ. քաղաքագետ 02/15/2020   15:33 ՀՔԾ-ն դարձել է փալաս՝ Նիկոլ Փաշինյանի ձեռքում.Տեր-Նակալյան 02/15/2020   15:12 Հայաստանի վարչապետն ու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը քննարկել են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր 02/15/2020   15:01 «Վերջին շրջանում տեղ գտած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում». Կարեն Աբրահամյան 02/15/2020   14:56 Ի՞նչ կապ կարող է ունենալ այսպիսի տղան քրեական ենթամշակույթի հետ. Նարինե Դիլբարյան 02/15/2020   14:45 Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյան 02/15/2020   14:42 Արսեն Բաբայանը հայցադիմում կներկայացնի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի 02/15/2020   14:37 Նարեկ Սամսոնյանին մեղադրանք առաջադրելը նպատակ ունի սահմանափակել խոսքի ազատությունը.Մաթեւոսյան 02/15/2020   14:28 Զինծառայողների մահվան դեպքերը քննվող քրգործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին 02/15/2020   14:21 Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Անդրանիկ Թեւանյան 02/15/2020   14:17 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ 02/15/2020   14:15 Սպասվում է առանց տեղումների եղանակ
02/16/2020   16:33 Տեղեկացրեք ձեր շրջապատի մարդկանց այս ստահակների պիղծ գործերի մասին. Նարեկ Մալյան 02/15/2020   21:16 Խիստ շատ թվով մարդիկ ու «իրավապաշտպան» կազմակերպություններ են կասկածելի նպատակներով քիթները խոթել բանակ. Արտակ Զաքարյան 02/15/2020   19:37 Ազատ խոսքի գլխին կախված նոր մահակ. իշխանությունը մտադիր է ընդլայնել սուտ մատնության հոդվածը 02/15/2020   18:18 Փաշինյանին հենց այնպես իշխանության չեն բերել, նա երկու կարևոր հարց պետք է լուծի. Արա Վարդանյան 02/16/2020   12:07 Լսեցի Փաշինյան – Ալիև հրապարակային «զրույցը». Ավետիք Իշխանյան 02/15/2020   21:47 Հանուն Արցախի, հետեւաբար՝ Հայաստանի, օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/15/2020   10:53 Մանրամասներ ԲՀԿ քաղխորհրդի դռնփակ նիստից. Ծառուկյանն ասել է, որ հակված էր «այո»-ի. «Ժողովուրդ» 02/15/2020   10:44 Փաշինյանին խոստացել է. Հայկ Մարությանը մինչև փետրվարի վերջ ժամանակ ունի. պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը. «Հրապարակ» 02/15/2020   12:06 «Շերեմետեւո»-ում արտահերթ վայրէջք է խնդրել Երեւան-Մոսկվա չվերթի օդանավը 02/16/2020   16:41 Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից. Արթուր Ղազինյան 02/15/2020   15:59 Իրավական խուլիգանություն է, որի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը. Նարեկ Սամսոնյան 02/15/2020   10:38 Նիկոլ Փաշինյան․ կեղծիքի կոմբինատորը. «168 ժամ» 02/16/2020   15:48 Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. Shamshyan.com 02/15/2020   14:56 Ի՞նչ կապ կարող է ունենալ այսպիսի տղան քրեական ենթամշակույթի հետ. Նարինե Դիլբարյան 02/16/2020   15:21 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 02/16/2020   12:53 Ունենալ կիրառելի ու միջազգային հանրության համար հասկանալի փաստարկների էն զինանոցը որն ունի հայկական կողմը ու արդյունքում մնալ ցեղասպանություն արած ազգի համբավով... Դանիել Իոաննիսյան 02/16/2020   11:14 Վարչապետ Փաշինյանը հրապարակել է Մյունխենյան սկզբունքները 02/15/2020   23:24 Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ապագա բանակցողի համար հնարավոր է փակեն բոլոր դռները. Արա Վարդանյան 02/15/2020   14:45 Մենք մահվանը զինվոր տալու չունենք. Ալեն Սիմոնյան 02/15/2020   11:55 Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը ՀԲՃ 09/11/2019   13:40  |  Բնապահպանական իրավունք

Այսօր, սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ 

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։ 

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։ 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։ 

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները: 

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ: 

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ 

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:54 27/08/2019  |  Բնապահպանական իրավունքՀԲՃ-ն նամակ է հղել Ամուլսարի ծրագիրը ֆինասնավորող ներդրողներին՝ կոչ անելով դուրս գալ նախագծից
16:34 22/08/2019  |  Բնապահպանական իրավունքԻնչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ
10:07 19/08/2019  |  Բնապահպանական իրավունքՔննչականը պետք է հրապարակի «ԷԼԱՐԴ» և «ԹիԱրՍի» թիմի բոլոր զեկույցներն ու դրանց առնչվող նյութերը. ՀԲՃ
10:08 14/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին . ՀԲՃ
10:54 02/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ. ՀԲՃ
15:54 31/07/2019  |  Բնապահպանական իրավունքԲրիտանական կազմակերպությունները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հարցով արբիտրաժային գործընթացները.ՀԲՃ
11:37 13/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱրենի համայնքի ավագանին կրկին մերժեց մետաղական հանքարդյունաբերությունը․ ՀԲՃ
14:53 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄերժվածների դասական ոճին հարիր հերթական պատասխանը՝ այս անգամ ՊԵԿ-ից․ ՀԲՃ
16:44 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին․ ՀԲՃ

Տեսանյութեր

02/16/2020   10:50 Փաշինյանի պատմության դասը Ալիեւին՝ Տիգրան մեծի ժամանակներում ադրբեջանցիներ չեն եղել

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]