ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազությունը դակիչի դերու՞մ 09/11/2019 18:55 | Վերլուծություններ

ՀՀ գլխավոր դատախազության ալարկոտ և դանդաղաշարժ արձագանքը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով սեպտեմբերի 4-ի նիստում ՍԴ կայացրած որոշման համատեքստում, ընդամենը պայմանավորված էր իշխող քաղաքական ուժի և մերձիշխանական տարբեր շրջանակների գնահատականներին հետևելով : Ասել է, թե՝ այս կառույցն իսպառ մոռացել է իր իսկ գործառույթները՝ իրավական համակարգում վերածվելով ուղղակի հլու-հնազանդ կատարողի:
Եվ ահա, երկար սպասելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարում է՝ «Սահմանադրական դատարանի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, նրան ազատ արձակելու հիմքեր չկան»,- քանի որ, ըստ տվյալ մարմնի՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող:
Հարց է ծագում՝ իսկ ինչի՞ց բխած, ինչո՞վ պայմանավորված էր 2008 թվականին ՀՀ 2-րդ նախագահը սահմանադրական կարգի տապալումը չեզոքացնող քայլեր կատարում, արտակարգ դրություն հայտարարում: Թե՞ այդ գործողությունները կարող էր անել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Դիցուք՝ ճանապարհային տեսուչը կամ հարկադիր կատարողը կարո՞ղ էր արտակարգ դրություն հայտարարել, թե՞ Սահմանադրությամբ դա միայն նախագահին է վերապահված֊
Պատասխանը չուրաքանչյուր տրամաբանող քաղաքացու համար միանշանակ է։
Ի դեպ, Ռ Քոչարյանը որոշ ժամանակ առաջ արդեն իսկ շատ տիպիկ բնորոշել է իր տեղն ու դերը՝ երբ ժամանակին արձագանքել է իր հասցեին հնչող՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեղադրանքներին, ասելով՝ ինքս իբրև գործող նախագահ, սահմանադրական կարգի կրողն էի, երաշխավորողը, ուստի չէի կարող տապալել այն, ինչ իմ երաշխավորության ներքո է:
Իրավական ոլորտը՝ քաղաքականությանը՝ գերի
Անշուշտ ցավալի է, որ իրավական ոլորտը՝ դատախազությունից սկսած՝ ՀՔԾ-ով ու ՔԿ-ով, ԱԱԾ-ով վերջացրած՝ անցան մեկ անձի տիրապետության տակ: Իսկ եռաստիճան դատական համակարգի՝ ի սկզբանե միտումնավոր վեթթինգի հայտարարման հետևանք որպես այս ոլորտի պրոֆեսիոնալ կադրերը հասարակական սեկտորը կամ փաստաբանական ոլորտը նախընտրեցին՝ դաշտը թողնելով պատեհապաշտներին:
Ի դեպ, Քոչարյանի փաստաբանական կորպուսի առանձին դրվագներով արդյունավետ գործունեությունն այսօր իրավապահներից որոշներին զայրացնում է, ինչն ակնհայտ կերպով իրավական ոլորտը քաղաքականացնելու գործոններից մեկն է, մինչդեռ իրավական երկիր դառնալու առաջին նախապայմանը օրենքի և իրավունքի դաշտում գործելն է, ինչից շարունակաբար խուսափում են մարտի 1-ը տարիներ շարունակ քաղաքականացրած իրավաբանները:
Ցավալի է նաև մեկ փաստ՝ ինչու՞ պիտի մեր իրավական համակարգում լինեն այնպիսի բացեր և չնախատեսված կարգավորումներ, որ տարընթերցումների տեղիք տրվի՝ հանրությանը գցելով թյուրիմացությունների մեջ:
Այլ իրավական հնարավորությունների բացակայության մասին
Ռ. Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատախազության եզրակացությունը, ըստ որի՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող, յուրահատուկ է համարում:
Միաժամանակ, ուշագրավ է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան ասելով՝ դատախազությունը պնդում է, թե՝ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»:
Մինչդեռ, ըստ Վարդևանյանի՝ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»:
Իսկ քանի որ հակասելու խնդիրը խնդիրը վերաբերում է հենց տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ , ապա վերջինս ՀԻՄՔ է հանդիսանում Ռ. Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:
Երբ իրավակարգավորումը չկա, դատարանը պիտի որոշի ի շահ մարդու
Ոլորտի պրոֆեսիոնալներից մեկը՝ փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի համոզմամբ՝ հենց դատախազությունն է, որ պիտի բացակա կարգավորումների պարագայում առաջարկեր օրենսդրական բացը շտկելուն ուղղված լուծումներ:
Որքան էլ դատախազությունը փորձի ՍԴ որոշման մեջ պարբերություններ գտնել, մի բան միանշանակ է՝ ՍԴ-ն որոշել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Իսկ ինչպես նկատում է Ա.Ղամբարյանը՝ «իրավական նորմերի և դիրքորոշումների էական անորոշության և անհստակության (իրավական որոշակիության սուր դեֆիցիտի) պայմաններում նորմերը պետք է մեկնաբանել և կիրառել ի օգուտ մեղադրյալի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/23/2021 10:21 Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից «Փաստ»
- 01/23/2021 10:17 Հաղթել սեփական պարտությունը․ Արթուր Վանեցյան «Հրապարակ»
- 01/23/2021 10:13 Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». ինչու իշխանությունը զիջեց հանձնաժողովը «Ժողովուրդ»
- 01/23/2021 10:09 Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը «Փաստ»
- 01/23/2021 10:07 Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» «Ժողովուրդ»
- 01/23/2021 09:06 Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա. «Փաստ»
- 01/23/2021 09:01 Իշխանությանն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/25/2021 23:56 եթե բանակը 30 տարի չի զինվել, ի՞նչ հիմքով էիք հայտարում «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը. Շարմազանով
- 01/25/2021 23:44 Բաքուն պատրաստվում է ապաստա՞ն տրամադրել իր հարճին. Գևորգ Գևորգյան
- 01/25/2021 22:39 Ինչո՞ւ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել. Փաստաբան
- 01/25/2021 22:14 Դուք կատարում եք քաղաքական պատվերն այն մարդու, որը նոյեմբերի 9-ից ընդմիշտ Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես դավաճան. Ռոբերտ Հայրապետյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները