Թեմաներ
Շաբաթ 07 / 04 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/04/2020   17:06 Պարտքերի մեջ խրվել եմ, հին տնից ահագին պարտքեր ունեմ ու պարտավորագիր եմ գրել. միայնակ մայրը մենակ է մնացել իր խնդիրների հետ 07/04/2020   16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի 07/04/2020   16:37 Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 07/04/2020   16:24 Կասեցումներ «Սուրմալու» եւ «Փեթակ» առեւտրի կենտրոներում 07/04/2020   16:16 Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. կատարվել է ներքին դիտում 07/04/2020   15:37 Կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել տոմսի հայտարարված արժեքից ավելի գումար. ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն 07/04/2020   15:30 Հայաստանում տուրիզմի ոլորտում ակտիվությունը հավասարվել է զրոյի 07/04/2020   15:22 Հայոց լեզվի դասաժամերի կրճատումը թշնամու գործ է 07/04/2020   14:50 «Իշխանությունները նախապատրաստվում են Ամուլսարի հանքի շահագործմանը». Վահագն Վարագյան 07/04/2020   14:31 ՀՔԾ-ում քրեական գործերը հարուցվում եւ կարճվում են ըստ Նիկոլ Փաշինյանի տրամադրության. Ղազինյան 07/04/2020   14:22 Հայկական արտադրության արդեն 5500 թեստ տրամադրվել է ՀՎԿԱԿ-ին. Ավինյան 07/04/2020   14:15 Արսեն Թորոսյանը կարծիքով՝ Հայաստանի նման երկրները պետք է մասնակցեն ամերիկյան դեղագործական ընկերությունների փորձարկումներին, որից հետո դեղերը արտադրվեն. 07/04/2020   14:06 Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/04/2020   14:03 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/04/2020   13:56 Մեր նպատակն է արմատախիլ անել պայմանավորված խաղերը հայկական ֆուտբոլում.Արմեն Մելիքբեկյան 07/04/2020   13:51 28 տարի առաջ Ադրբեջանի զինված կազմավորումները հարձակվեցին Մարտակերտի վրա՝ կիրառելով ծանր հրետանի և ավիացիա․ ԱՀ ԱԳՆ 07/04/2020   13:47 Զարուհի Բաթոյանի եկամուտը 2019 թվականին կազմել է 20 մլն 122հազար դրամ 07/04/2020   13:32 Սա ցույց է տալիս, թե ինչ անդեմ, անհայրենիք եւ «կոսմոպոլիտ» սերունդ են փորձում կերտել իշխանությունները. Արման Աբովյան 07/04/2020   13:19 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ 07/04/2020   13:16 Աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 11 միլիոնից ավել մարդ. Worldometers.info 07/04/2020   13:11 Դատախազությունը բողոքարկել է «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին դատավճիռը՝ պահանջելով մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով 07/04/2020   13:09 Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գործընկերներին՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ 07/04/2020   12:46 Հուլիսի 4-ին կկայանա բարեգործական համերգ՝ նվիրված քաղցկեղ ունեցող երեխաներին 07/04/2020   12:17 Արայիկ Հարությունյանը վերահաստատել է՝ բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը 07/04/2020   12:04 Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ 07/04/2020   11:55 Կադաստրի կոմիտեն գույքահարկի հաշվիչ է տեղադրել 07/04/2020   11:40 Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի 07/04/2020   11:26 Հայաստանում կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 59-ամյա կին է 07/04/2020   11:25 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել․ մեկուսացված է 89, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի 07/04/2020   11:13 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին 07/04/2020   11:04 Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ 07/04/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 580 նոր դեպք է գրանցվել 07/04/2020   10:31 Արա, մինչև հիմա չհասկացա՞ք, որ ես բերդում հայտնվելուց չեմ վախենում... . Պետրոսյան 07/04/2020   10:24 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին 07/04/2020   10:09 Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ում է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը. «Ժողովուրդ» 07/04/2020   10:03 Իշխանությանը չհաջողվեց Ամուլսարում բաժնետերերի փոփոխություն կատարել, այժմ փորձում են «երգով նահանջի գնալ» . «Հրապարակ» 07/04/2020   09:54 «Լուսավոր Հայաստանը» ունի պլան Բ. Հույս ունեն, որ Փաշինյանը իրենց օգտին որոշում կկայացնի. «Հրապարակ» 07/04/2020   08:51 «ՀԷՑ»-ը կտուգանվի․ հաշվիչների ցուցմունքները կեղծել են. «Ժողովուրդ» 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/04/2020   08:42 Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով գեներալ-լեյտենանտ է հարցաքննվել. նոր զարգացումներ. «Ժողովուրդ» 07/04/2020   08:39 Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավերի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ» 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/04/2020   08:22 Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո. «Ժողովուրդ» 07/04/2020   08:19 Իշխանության հույսերը չեն արդարացել. Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանի դեմ ցուցմունք չի տվել.«Հրապարակ» 07/04/2020   00:15 Գենադի Խազանովը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը 07/03/2020   23:49 Դատավոր Վահագն Մելիքյանն ԱԱԾ չի հրավիրվել. ԱԱԾ-ն հերքում է տարածել 07/03/2020   23:39 Ռեկորդային թվով երկրների տնտեսությունը վտանգված է 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին 07/03/2020   22:30 Իսրայելում հայտարարել են կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին. The Times of Israel 07/03/2020   22:10 Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար
07/03/2020   17:14 ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/03/2020   13:33 Ոստիկանությունը վերլուծել ու պարզել է, թե ՍԴ երեք անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/03/2020   14:50 ՍԴ-ն ստացել է Ռ. Քոչարյանի գործով քննությունը հետաձգելու մասին ԱԺ ներկայացուցչի միջնորդությունը.քննարկումը կասկածի տակ է 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/03/2020   14:21 Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/03/2020   11:52 Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going 07/04/2020   08:46 Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը. «Հրապարակ» 07/03/2020   11:32 ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել 07/03/2020   17:22 Կորոնավիրուսով հիվանդների բուժման ժամանակ կիրառվում է Պլակվենիլ դեղամիջոցը, որը այլ բարդություններ է առաջացնում. Բժիշկ 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/04/2020   08:34 Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ» 07/03/2020   09:21 Դավիթ Անանյանի հրաժարականի պատճառներից մեկը հենց դա է եղել. «Իրատես» 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/03/2020   18:32 Փակվում և փակման եզրին են հայտնվել լավագույն ռեստորանները 07/03/2020   15:27 Սա անշուշտ փնթիության արդյունք է պետական մակարդակով. Արամ Անտինյան 07/03/2020   12:49 ՀՔԾ-ն և Մհեր Դավիդյանցը հաստատել են, որ մեզանից թաքցվել է առաջին վարակակրի փաստը. Ղազինյան 07/03/2020   22:58 ԱՄՆ-ում ազատ են արձակել՝ 1000 տարվա ազատազրկման դատապարտված մանկապիղծին

Նիկոլ Փաշինյանը ոտնահարում է ժողովրդի շահը՝ պաշտպանելով Լիդիանի կապիտալը. ՀԲՃ 09/10/2019   11:43  |  Բնապահպանական իրավունք

Այսօր, սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ 

Իր այս հայտարարությամբ Փաշինյանը հակասում է իր նախկին հայտարարություններին ու խոստումներին։ Նա հանրությանը մեկ տարուց ավելի հավաստիացնում էր, որ եթե պարզվի, որ ծրագիրն անգամ 0.01% բնապահպանական վտանգ է պարունակում շրջակա միջավայրի համար, ապա այն չի գործարկվի: Անտեսելով արդեն գոյություն ունեցող հայաստանյան և միջազգային անկախ փորձագետների տասնյակ զեկույցներն ու հետազոտությունները՝ Փաշինյանի հանձնարարությամբ ՀՀ պետական բյուջեից շուրջ 400 000 ԱՄՆ դոլար ծախսվեց երրորդ կողմի անկախ ուսումնասիրության համար: Երբ ուսումնասիրության արդյունքները հրապարակվեցին, Փաշինյանը, հիմնվելով քննչական կոմիտեի կողմից ավելի ուշ պատվիրված հուշագրի վրա և դուրս թողնելով մի քանի հարյուր էջանոց զեկույցի կարևոր գնահատականները, մի քանի հապճեպ ու ձևական «խորհրդակցություններից» հետո օգոստոսի 19-ին հայտարարեց հանքը բացելու իր որոշման մասին և սկսեց տարածել ընկերության տեսանյութերն ու ընկերության ձևակերպումները կրկնող տեքստեր։ 

Փաշինյանի այս հայտարարությանը հետևեց հանրային ու մասնագիտական հակազդեցություն, ինչի արդյունքում կառավարությունը զեկույցի տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եղավ հրապարակային սկայպ-հանդիպում կազմակերպել ELARD-TRC փորձագետների հետ, որպեսզի նրանք անձամբ մեկնաբանեն իրենց գնահատականները։ Օգոստոսի 29-ի սկայպ հանդիպմանը ELARD-TRC մասնագետները փաստեցին, որ Լիդիանի ՇՄԱԳ-ը լի է անճշտություններով, սխալներով ու թերագնահատումներով, և դրանց հիման վրա հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել այս զգայուն էլոկոգիական տեղանքում բացասական ազդեցության չափը։ Լիդիանի մոտեցումները՝ մեղմել այդ բացասական ազդեցությունը, ոչ միայն բավարար չեն, այլև բազմաթիվ դրվագներով (օրինակ՝ հանքի փակման, թթվային ջրերի մաքրման) բացակայում են։ ELARD-TRC փորձագիտական խումբը քանիցս հստակ արձանագրեց, որ այս պահին Լիդիանի կողմից հանքն անվնաս շահագործելու ցանկացած երաշխիք զուրկ է փորձաքննական հիմքերից, ուստի այս երաշխիքներին հավատ ընծայելու ցանկացած փորձ լինելու է բացառապես քաղաքական որոշում՝ զուրկ փորձագիտական հիմքերից։ 

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստացի շրջանցելով մասնագիտական հանրության բազմաթիվ զգուշացումները, սեփական նախաձեռնությամբ պատվիրված և ՀՀ բյուջեի վրա 400 000 դոլար նստած անկախ փորձագիտական ուսումնասիրության գնահատականները, սկայպ-հանդիպմանը ELARD-TRC-ի տված բոլոր պարզաբանումները, հայտարարել է հանքը բացելու քաղաքական որոշման մասին։ Այս որոշումը հիմնավորվում է նախևառաջ Լիդիանի գործունեությունը դադարեցնելու համար իրավական հիմքերի իբր բացակայությամբ, ինչպես նաև «տնտեսական հանրույթի» շահով ու Հայաստանի անվտանգության չպարզաբանված սպառնալիքով։ 

Հայտարարում ենք, որ Փաշինյանը արել է իր լիազորությունները չարաշահող և  հակաիրավական հայտարարություն, որով միտումնավոր հաշվի չի առել արդեն իսկ առկա բազմաթիվ իրավական հիմքերը, ավելին՝ պնդել է, որ նման հիմքեր չկան։ Միջազգային փորձաքննության արդյունքում պարզելով, որ Լիդիանը ապակողմնորոշել է և՛ կառավարությանը, և՛ Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև իր իսկ ներդրողներին ու վարկատուներին, Փաշինյանը, փաստորեն, չի տեսնում Լիդիանի գործունեությունը դադարեցնելու իրավական հիմքեր և նման հայտարարությամբ սահմանափակում է պետական այլ կառույցների կողմից սեփական լիազորությունների շրջանակներում անկախ գործելու հնարավորությունը։ ՇՄԱԳ փորձաքննության մասին ՀՀ օրենքը փաստացի լիարժեքորեն խախտված է ինչպես Լիդիանի, այնպես էլ կառավարության նախկին անդամների կողմից, ովքեր հաստատել են Լիդիանի ծրագիրը, բայց այս աղաղակող ապօրինությունը Փաշինյանն անտեսում է։ Մասնագիտական ուսումնասիրությունները բացահայտել են էկոլոգիական նոր հանգամանքներ և հաստատել են, որ Լիդիանն իր ՇՄԱԳ-ում չի ապահովել փաստերի ամբողջականությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը, և սրանով իսկ խախտվել են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի Հոդված 5-ի 2-րդ մասի 4-րդ, Հոդված 27-ի 2-րդ մասի 3-րդ, Հոդված 21-ի 2-րդ մասի 5-րդ կետերի պահանջները: 

Փաստացի 7 ամիս Քննչական կոմիտեի կողմից ֆիասկոյի ենթարկված գործը չավարտված՝ Փաշինյանը նման հայտարարություն է անում և իր վրա է վերցնում հօգուտ ընկերության ամենաբարձր մակարդակի հովանավորչություն անելու ծանրագույն պատասխանատվության բեռը։ Բացի այդ, մինչև օրս հանրությունից թաքցվում է և չի հրապարակվում սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած եզրակացությունը և դրան հարակից բոլոր փաստաթղթերը (օրինակ՝ ԳԱԱ ինստիտուտների եզրակացությունները)՝ Լիդիանի ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի մասին:

Նախքան 2018թ. հունիսը՝ հենց շինարարական փուլում, Լիդիանն արդեն իսկ բազմիցս խախտումներ է արել, որոնք արձանագրվել են թե՛ տեղի բնակիչների տեսագրություններով և թե՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից։ Ավելին, 2018թ․ Ընդերքի և բնապահպանության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտով արդեն իսկ դադարեցված է Լիդիանի գործունեությունը, հարուցված է ապօրինի արդյունահանման մասին քրեական գործ, ՇՄԱԳ եզրակացության ուժը կորցրած ճանաչելու մասին գրությունը Շրջակա միջավայրի նախարարություն ուղարկվել է դեռևս 2018թ․, սակայն Կառավարությունը լռում է այդ մասին և փաստորեն, նորանոր խախտումների թույլտվություն է տալիս։ Ավելին, կառավարությունը շարունակում է կոծկել նաև ջերմուկցիների խախտված իրավունքների խնդիրը, մինչդեռ փաստ է, որ Ջերմուկում հանրային լսումներ չեն անցկացվել, ինչպես նաև գոյություն չունի (կամ առնվազն հանրությանը հասանելի չէ) Ջերմուկ համայնքի ղեկավարի և ավագանու նախնական համաձայնության փաստաթուղթը։

Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ ու թերություններ ունեցող ծրագիր կյանքի կոչելու թողտվությամբ՝ բարձրագույն մակարդակով իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ Հայաստանի ողջ բնակչության հաշվին ստեղծվի կորպորացիայի կողմից շանտաժի միջոցով ահռելի գումար աշխատելու հնարավորություն։ Բազմիցս կրկնել ենք, որ ներկա պահին օֆշորային Լիդիանը չի կարող մտնել ներդրումային արբիտրաժ, քանի որ իր նորաստեղծ դուստր ընկերությունների միջոցով արբիտրաժ մտնելը ընթացակարգային չարաշահում է։ 2018թ․ օգոստոսին ստեղծված ընկերություններից և ոչ մեկը չի կարող Հայաստանի դեմ արբիտրաժ մտնել։ Հանքի ճանապարհները բացելու կոչ անելով՝ Փաշինյանը պարարտ հող է ստեղծում, որպեսզի Լիդիանը հաղթահարի կորպորատիվ դատարանի այդ ընթացակարգային արգելքը, այնինչ ՀՀ կառավարության դիրքերն այս վեճում այնքան ուժեղ են, որ կառավարությունը նույնիսկ կարող է հակընդդեմ հայց ներկայացնել Լիդիանի դեմ: 

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այսօր ոտնատակ են անում և դավաճանում են ժողովրդական հեղափոխությանը՝ հնարավոր դարձնելով նախորդ ռեժիմի մաս կազմող հակահեղափոխական ուժերի վերակենդանացումը: Փաշինյանի կառավարությունը և նրան անվերապահորեն կամ լուռ համաձայնությամբ սատարող խորհրդարանականները լիովին պատասխանատու են երկիրը ցնցումների մեջ գցելու համար։ Ներկա իրավիճակում, երբ ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության լայն զանգվածները չեն վստահում հանքը բացելուն ուղղված արդարացումներին և դիմադրելու են, վարչապետի մակարդակով Լիդիանի առջև ճանապարհներ բացելու կոչը ինքնին ակնարկում է պետական բռնության կիրառման մասին՝ դրանով իսկ ստեղծելով կառավարության լեգիտիմության ճգնաժամի սպառնալիք։

Վերահաստատում ենք Ամուլսարի պաշտպանության մեր հանձնառությունը եւ հայտարարում, որ այդ ուղղությամբ գործադրելու ենք ամեն ջանք և շարունակելու ենք զորակցել իրենց իրավունքները պաշտպանող բոլոր քաղաքացիներին։ 

Հանրությանը կոչ ենք անում չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։30-ին միանալ Երևանում կայանալիք երթին, որը կմեկնարկի ԱԺ հանրային այգուց, ինչպես նաև այլ ձևերով ինքնակազմակերպվել և հանրայնորեն իրազեկել այդ մասին։

Հայտարարությունը բաց է, միանալու համար նամակ գրեք «Հայկական բնապահպանական ճակատ»-ի ֆեսյբուքյան էջին։ 

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Լուսինե Սարգսյան

Լալա Ասլիկյան

Մհեր Մհերյան

Մարիամ Սուխուդյան

Միլենա Բաղդասարյան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու

Անժելա Պողոսյան, թարգմանիչ

Սիփան Սուրենյան, զբոսավար

Մարինե Դոխիկյան, տնային տնտեսուհի

Մուշեղ Շուշանյան, փաստաբան

Հասմիկ Կնյազյան, մարդաբան, անկախ հետազոտող

Աիդա Պապիկյան, մշակութային մարդաբան

Նազելի Վարդանյան, ի.գ.թ, էկոլոգիական իրավունքի մասնագետ, փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն

Գոհար Ստեփանյան, մշակութային մարդաբան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող

Յուլիա Անտոնյան, պատմական գիտությունների թեկնածու, մշակութային մարդաբան, ԵՊՀ-ի դասախոս

Գայանե Շագոյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող

Լևոն Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Գրետա Աբրահամյան, ՀՀ ԳԱԱ Զեկույցների պատասխանատու քարտուղար

Աննա Մկրտչյան, արդյունաբերական ինժեներ, բիզնես կառավարման մագիստրոս, 13 տարվա փորձ Կանադայում հանքարդյունաբերության ոլորտում Glencore-ի և Barrick Gold-ի հետ

Սուսաննա Գյուլամիրյան, արվեստի քննադատ և համադրող, «Արվեստի և մշակությաին հետազոտությունների լաբորատորիա» կազմակերպության նախագահ

Մարինե Հովհաննեսյան, լաբորատորիայի տեխնիկական մասնագետ, Kaiser Permanente

Լիանա Գևորգյան, որակի ապահովման ինժեներ

Վարդանուշ Սարգսյան, GMP (ապրանքների արտադրության պրակտիկայի) մասնագետ

Ալեքսանդր Հակոբյան, շուկայագետ

Նազիկ Հարությունյան, մանկավարժ, քիմիկոս

Հասմիկ Հարությունյան, տնտեսագետ

Մարիամ Անտոնյան, մանկավարժ-հոգեբան

Լիլիթ Մովսիսյան, տնտեսագետ

Աստղիկ Հովհաննիսյան, դասախոս

Արմեն Մանուկյան

Աննա Հակոբյան, արվեստագետ

Իզաբելլա Սարգսյան, աուդիտոր

Անուշ Աճեմյան, թարգմանիչ, գրականագետ

Սոնա Բուլգադարյան

Միքայել Արզաքանցյան, ֆիզիկոս

Նարինե Լալայան, նկարիչ

Գայանե Գրիգորյան

Կարեն Սարգսյան, միջազգայնագետ

Մարի Գիմիշյան

Քրիստոֆ Կաստել

Մարգարիտա Գորոյան, ճարտարագետ

Ալեքսան Արամյան, ագրոնոմ

Արամ Գորոյան, մաթեմատիկոս-ծրագրավորող

Նելլի Սահակյան

Գագիկ Կարապետյան, ծրագրավորող

Գայանե Հարությունյան-Փյուսկյուլյան, սոցիոլոգ 

Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ

Մարիամ Պետրոսյան

Արամայիս Մկրտիչի Գրիգորյան, Ամուլսարի բաժնետեր 

Հարություն Գրիգորյան

Հռիփսիմե Համբարձումյան

Արմեն Ավետիսյան, շինարար, ապրանքագետ

Սոնա Վարդանյան

Նաիրա Գևորգյան, տնտեսագետ

Ռուզան Կազարյան, Դալմա-Սոնա բնապահպանական հիմնադրամ

Մարինե Բաղիրյան, հաշվապահ, ՔԵՆԴԼ գիտահետազոտական ինստիտուտ

Գագիկ Հարությունյան 

Մերի Հարությունյան

Արմինե Ավետիսյան

Նանա Թաիրյան

Սուրեն Կիրակոսյան, լեռնային ինժեներ

Անդրանիկ Հովակիմյան

Սյուզան Սիմոնյան, Կանայք հանուն ժողովրդավարության ՀԿ

Գուրգենյան Նինել, քիմիկոս

Սամվել Հովհաննիսյան

Հովհաննես Համբարձումյան, բաժնի վարիչ, Սինոփսիս

Մայա Բարխուդարյան

Անուշ Նիկոլայան, Երկիր Մեդիա հ/ը հաշվապահ

Ծովինար Հովհաննիսյան, կենսաբան

Ջուլիերա Եսայան, բանասեր, նախկին դասախոս

Համլետ Մելքումյան, մշակութային մարդաբան, զբոսավար

Արտյոմ Զոհրաբյան, Ֆիզմաթ դպրոց, 10-րդ դասարան

Աիդա Մկրտչյան

Լիանա Խառատյան, թարգմանիչ

Արթուր Նազարյան, էներգետիկայի և ջրային տնտեսության մասնագետ

Գևորգ Գևորգյան, ինժեներ

Լիդիա Շատիրյան, քիմիկոս-սիլիկատչիկ

Վահե Փունարջյան

Արփինե Պողոսյան 

Սոնա Նազարյան, միջազգայնագետ-պատմաբան, դասախոս

Հարություն Կլեկչյան 

Անուշ Սաֆարյան 

Արման Ղարիբյան, անկախ լրագրող

Անդրանիկ Թոխյան, ակտիվ քաղաքացի

Գագիկ Եղիազարյան, Սասնա Ծռեր խմբի անդամ

Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար

Անուշ Սարգսյան, արվեստաբան, միջնադարագետ

Հայաս Ավետիսյան, իրավագետ

Ծովիկ Կասսաբյան, հոգեբան

Քնքուշ Մելիքյան, արձակագիր

Աստղիկ Վարդանյան, բժշկական մարդաբան

Մարի Սամանլեան Փօլատեան, երգչախմբի անդամ

Փառանձեմ Շահբազյան, բանասեր

Հրանտ Դանդուրով

Նաիրա Իսրաելյան, գործարար

Մովսես Մանուկյան, «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնություն

Գոհար Արշակյան, գրունտների մեխանիկայի մասնագետ, գիտաշխատող

Մհեր Սահակյան, մաթանալիզ, գծային հանրահաշիվ

Նարինե Ալեքսանյան

Արաքսի Գրիգորյան, վիրաբույժի ասիստենտ

Էդուարդ Մինասյան, ծրագրավորող

Սերգեյ Կարապետյան, Սինոփսիս Արմենիա, ծրագրավորող

Լիլիթ Գևորգյան, անգլերենի ուսուցիչ

Անի Քամալյան, կենսաբան

Դավիթ Շահումյան, ինժեներ

Գայանե Հարությունյան, ՀՀ քաղաքացի, լեզվաբան, այսուհետ դարձած նաև բնապահպան

Զարուհի Մուրադյան, ՀՀ նկարիչների միության անդամ

Հռիթսի Մկրտչյան, ֆիզիկոս

Ելենա Դանիելյան, թատերագետ

Մանուկ Մանուկյան, էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի հիմնադիր անդամ (PEES)

Արմանուշ Բարսեղյան, տեխնոլոգ

Արայիկ Պապիկյան, փաստաբան

Անուշ Արշակյան, բանասեր, մշակութաբան

Կարեն Մարության, ինժեներ

Ալֆրեդ Դ Ջանգո, երաժիշտ

Աննա Ալեքսանյան, պատմաբան

Լևոն Հարությունյան, ջութակահար

Սոնա Աբելյան, լրագրող

Նարինե Սարգսյան

Վարդան Հակոբյան, գրող

Նինա Ղարիբյան, տնտեսագետ

Վանիկ Հովհաննիսյան, զոդող-եռակցող

Հրակ Փափազյան

Մարիամ Անդրոյան, էկոլոգ

Անուշ Եղիազարյան, ճարտարապետ

Հասմիկ Պողոսյան, ուսուցիչ

Ղազար Հարությունյան, ճարտարապետ

Մարիամ Մինասյան, դերասանուհի

Ալբերտ Բարսեղյան, ակտիվ քաղաքացի, Շվեյցարիայի կանաչների կուսակցություն

Արմինե Իշխանյան, Լոնդոնի տնտեսագիտական համալսարանի դասախոս

Արփի Խալաթյան, հոգեբան

Արէ Մարտիրոսյան

Օլգա Սաֆարյան, փաստաբան

Աշոտ Մխոյան, ծրագրավորող

Գևորգ Ազարյան, հաշվապահ

Արմինե Ավետիսյան

Գագիկ Մելիքյան, քիմիայի դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Ավագյան, տնտեսագետ

Մկրտիչ Գրիգորյան, «Գնանք Միասին» ՀԿ նախագահ

Արփի Բալյան

Կարո Ստեփանյան, ապրանքագետ

Գեդեոն Սիմոնյան, ծրագրավորող

Լիա Մովսիսյան, դասախոս

Ծովիկ Կասսաբյան, հոգեբան-մանկավարժ

Գայանե Ղարդյան, նկարիչ-վերականգնող

Հրաչյա Հակոբյան, իրանագետ

Գոհար Գրիգորյան, տնտեսագետ-արտոնագետ

Ներսես Գևորգյան, ֆիզիկոս, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Ալեքսանդր Ռուդով, կենսաբան

Րաֆֆի Հերմոն Արաքս, լրագրող և ժողովրդական դիվանագետ, մարդու իրավունքների կազմակերպության միջազգային գործիչ

Մերի Մուրադյան, եվրոպագետ, Զարգացման աջակցություն ՀԿ

Զարուհի Մեջլումյան, իրավապաշտպան, փաստաբան

Քրիստինե Արմենակյան, ԲունTV

Հրաչիկ Միրզոյան, քիմիկոս, բնապահպան-փորձագետ

Վերջինե Կարապետյան, ուսուցիչ

Միհրդատ Ներսիսյան, ինժեներ, Գնդևազի բնակիչ

Ժաննա Սարգսյան, ՀՀ քաղաքացի

Սիլվա Ադամյան, կենսաբան

Հայկ Սարգսյան մանկավարժ, ծրագրավորող

Քնար Խուդոյան

Հարութ Բրոնոզյան, բնապահպանական ճարտարագետ

Հակոբ Հակոբյան

Ագապի Իվանյան, տնտեսագետ

Արմենակ Դովլաթյան, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ

Անահիտ Գրիգորյան, տնտեսագետ

Հրաչ Հովակիմյան, ուսուցիչ, մանկավարժ, մարզիչ

Հասմիկ Վարդանյան, երաժշտագետ

Սոֆյա Մանուկյան, իրավապաշտպան-բնապահպան

Տիգրան Արեգունի Մարտիրոսյան, ծրագրավորող

Աշոտ Բոյաջյան

Նինա Կարապետյանց, իրավաբան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:37 10/09/2019  |  Բնապահպանական իրավունք«Բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք». Ջերմուկցիները չեն բացի Ամուլսար տանող ճանապարհները
09:23 10/09/2019  |  Բնապահպանական իրավունքՄենք թույլ չենք տալու, որպեսզի այդ հանքը շահագործվի. Ամուլսարի պաշտպանական խումբ
15:44 09/09/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի խնդիրը կոչերով լուծվել չի կարող . Զարուհի Հովհաննիսյան
15:12 09/09/2019  |  Բնապահպանական իրավունքԵրեկոյան կորոշվի ջերմուկցիները կբացե՞ն Ամուլսար տանող ճանապարհները, թե՞ ոչ
13:21 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին իշխանությունը լուրջ փաստի առաջ է կանգնած. Ծառուկյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ)
11:28 07/09/2019  |  ՄամուլԹեժ քննարկում՝ իշխանության ներսում․ Որ պատգամավորներն են դեմ Ամուլսարի հանքի շահագործմանը. «Ժողովուրդ»
11:11 07/09/2019  |  ՄամուլԱմեն ինչ արվելու է Ամուլսարի շահագործումը վերսկսելու համար. «Հրապարակ»
17:30 05/09/2019  |  ՔաղաքականԱմուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
12:37 05/09/2019  |  ԼՐԱՀՈՍՅուրա Իվանյանը եւ Սամվել Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում են գրել
10:58 05/09/2019  |  Բնապահպանական իրավունքԻնչո՞ւ է կառավարությունը այս ու այն կողմ ընկնում, ոչ թե նոր ՇՄԱԳ-ի հարցը պետք է դրվի, այլ՝ կարո՞ղ է Լիդիանը այստեղ գործունեություն ծավալել, թե ոչ. Նազելի Վարդանյան

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]