Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշտ սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Վահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի 09/09/2019   12:42  |  Վերլուծություններ

Ստացվել է այնպես, որ այսօր ցանկացած հարց հասարակությունը բաժանում է ճամբարների՝ թշնամանքի ու ագրեսիվության եզրին։ Ամուլսարը, կոնվենցիան, դատավարությունները, Արցախը, մարտի 1-ը, Երևանի աղբը և այլն։ Գնալով ցանկը մեծանալու է։ Սա կայուն տեսակետներ չունեցող իշխանության, ինչպես նաև՝ տարի ու կես առաջ սկիզբ դրված ներքին պառակտման ու ներքին թշնամանքի մթնոլորտի ուղիղ արդյունքն է։ Պետության ամենակարևոր սենյակներում մշակվող սխալների հետևանքները սովորաբար պարզ և ուղիղ ազդեցություն են թողնում հասարակությունների վրա։

Ուրիշ բարդ մեխանիզմներ փնտրել պետք չէ։ Եթերից եթեր գնացող հանրային ակտիվ անվանացանկերը անում են նույնը՝ բզկտել, բարիկադավորել, բաժանել։ Ավելորդ է  քննարկել, թե ինչի կհանգեցնի այս ամենը։ Գիտակից շերտերը սա արդեն մի քանի ամիս է՝ հասկացել են։ Ինչ վերաբերում է նվազ գիտակից շերտերին, ապա նրանք նման բաները հասկանում են սովորաբար երկու դեպքում՝ ա/ երբ համբերատար և հարգալից բացատրում ես ու ցույց ես տալիս այլընտրանքը, բ/ երբ իրական կյանքը այնպիսի շոկ է ձևակերպում, որից նրա ինքնապաշտպանական բնազդները արթնանում են։

Մի անզգույշ և թերևս ոչ միտումնավոր ձևակերպմամբ ժամանակակից հայ հասարակության մի զգալի հատվածին տրվեց «Պողոս» բնորոշումը։ Այնքան սահուն այս ձևակերպումը մտավ շրջանառություն և այնքան բնական այն ընկալվեց, կարծես՝ հասարակությունը հենց նման մի բանի էր սպասում։ Եթե նույնիսկ դա այդպես է, ապա էլի խիստ իռացիոնալ սպասում է։ Պողոսը անսպասելիորեն ակտիվացած ցածր իրավագիտակցությամբ քաղաքացին չէ, կամ այդ խավը չէ. նույնիսկ եթե մի փուլ էլ նա լինի դոմինանտ։ Սա մեր հասարակությամ մասն է, որը փաստ է, ու որը պետք է ընդունել ու որի հետ պետք է աշխատել։ Պետության համար շատ ավելի վտանգավոր է, երբ «Պողոսի» է վերածվում վերնախավը՝ քաղաքական- դատաիրավական-մշակութային- գործարար և այլն։ «Պողոսը» ոչ մի կապ չունի սոցիալական վիճակի հետ, որովհետև մենք ունենք հարուստ պողոսներ, և կապ չունի կրթական ցենզի հետ, որովհետև մենք ունենք բավականին լավ կրթությամբ՝ պողոս քաղաքացիներ։ Մենք ունենք մտավորական պողոսներ, որոնց վնասը շատ ավելի մեծ է, քան չորսամյա կրթությամբ որևէ քաղաքացու։

Ինչու՞ եմ ես սա ասում՝ ցույց տալու համար, որ այսօրվա ներհասարակական բզկտվածությունը շատ բազմաշերտ է, ամեն ինչ խառնվել է իրար, և չեն գործում պետություն ունեցող հասարակություններին բնորոշ նորմերը։ Սա լուրջ պրոբլեմ է։

 Այսպես երկար չի կարող մնալ

Հիմա հարցին նայենք հակառակ տեսանկյունից՝ ավելի կիրառական կողմից։ Բզկտվածությունը հասկացանք, սերմանվող նեքին թշնամանքը հասկացանք. իսկ ի՞նչը կկարողանա համախմբել հասարակությանը։ Կա՞ արդյոք նման գաղափար, թե՞ դա ուտոպիա է։ Վստահ եմ, որ կա. եթե հանում ենք արտաքին թշնամու ագրեսիան, որի պարագայում գործելու է լրիվ այլ տրամաբանություն, ապա կա մեկ գաղափար, որը ունի կոնսոլիդացնող վճռորոշ ռեսուրս։ Դա «սոլիդ» իշխանության գաղափարն է։

Սոլիդը քաղաքագիտական ձևակերպում չէ, այն չի ենթարկվում հայտնի տարաբաժանումներին։ Սոլիդը նույնիսկ չի ենթադրում այս կամ այն կարևոր խնդրի շուրջ տեսակետների համընկնում։ Այսօրվա Հայաստանի վիճակը շատ դժվար է տեղավորվում դասական քաղաքական ձևակերպումներում։ Սա իսկապես պատահական վիճակ է՝ էքսպերիմենտալ իրականություն։ Ենթադրաբար՝ լուծումներն էլ են լինելու ոչ ստանդարտ։

Հետզհետե՝ հասարակության շատ ավելի մեծ շերտեր են գիտակցելու, որ «լայվահեն»  իշխանությունը վտանգավոր է։ Բայց սա դեռևս չի ենթադրում, որ կա քաղաքական լուծում։ Քաղաքական ուժերի այսօրվա պայմաններում իսկապես չի երևում նման լուծում։

Իշխանության մեջ կան մարդիկ, որոնք արդեն իսկ հասկանում են, որ սա հեռանկար չունեցող վիճակ է։ Խորհրդարանական մեծամասնութան մեջ կան մարդիկ, որոնք շատ լավ հասկանում են, որ այս դատարկությունը վատ բանի է հանգեցնելու, և այդ մարդկանց թիվը գնալով մեծանալու է։ Իշխանությունից դուրս՝ հանրային կյանքում, կան զգալի թվով մարդիկ, ովքեր փայլուն հասկանում են անհնարինությունը՝ վերադառնալ անցյալի մոդելներին, բայց նույնքան էլ լավ հասկանում են, թե ուր է  տանելու այսօրվա իշխանական որակը։

Ի՞նչը կարող է միավորել տարբեր հայացքներ, քաղաքական նախասիրություններ ունեցողներին, տարբեր սերունդներին և տարբեր կրթական ու սոցիալական ցենզ ունեցողներին. դա սոլիդ իշխանության գաղափարն է, պահանջը։

Ի՞նչ խնդիրներ է դրվելու ապագա «սոլիդ իշխանության» առաջ. կանգնեցնել գահավիժումը, կանգնեցնել ներհասարակական թշնամանքն ու բաժանումը, կանգնեցնել դատաիրավական բեսպրեդելը, գտնել ներքին համերաշխության բանաձևերը, կտրուկ ամրացնել Հայաստան-Արցախ անվտանգության համակարգը, վերացնել  երկիմաստությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում և վերականգնել վստահության անհրաժեշտ մակարդակը, հստակեցնել հարաբերությունների մակարդակը ԵՄ և ԱՄՆ-ի հետ, առողջացնել քաղաքական համակարգը, այդ թվում՝ մի շարք օրենքների ընդունումով, պատրաստվել խաղաղ, ազատ ընտրությունների։

Ինչ կլինի եթե ուշանա սոլիդ իշխանության ձևավորումը

Գործող իշխանության պատկերացումների պարզունակությունը և մոլեգնող անլրջության համաճարակը  մտնում է բոլորի տները, հիմնարկները, բակերը, ամեն միկրոսոցիում։ Մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց գործընթացն արդեն անդառնալի է։ Այդ պարզունակությունը և անլրջությունը կազմալուծում է և ավելի է կազմալուծելու կենսագործունեության  բոլոր համակարգերը։ Բոլոր միջավայրերում լինելու է սողացող քայքայում։ Այսօր աղբն ու ճանապարհային երթևեկությունը դարձել են պատուհաս, վաղը այդպես է լինելու բոլոր ոլորտներում։ Էներգետիկ վթարը Երևանում դրա ամենասուր նախազգուշացումն էր. հասարակությանը ոչ ոք չպատասխանեց՝ կա՞ր, արդյոք, իրական վտանգ ատոմակայանի համար, և կա՞ արդյոք 100 տոկոսանոց երաշխիք, որ երկրորդ անգամ նման բան կբացառվի։ Ես սա ասում եմ նկարագրելու համար, թե ինչ անսահման ռիսկ  է պետության կենսագործունեության ոլորտների կազմալուծումը։

Եթե սոլիդ իշխանության ձևավորման փուլը երկարեց, և այսօրվա իշխանության սոլիդ շրջանակները և իշխանությունից դուրս գտնվող սոլիդ շրջանակները չգտան տարբերակը՝ միասնական սոլիդ իշխանության ձևավորման, ապա Հայաստանին որոշ ժամանակ անց ոչինչ չի մնում, քան «ուժեղ ձեռքի իշխանությունը»։ Կազմաքանդումը լինելու է այնքան խորը, և ներքին ու արտաքին ռիսկերը լինելու են այնքան ռեալ, որ հասարակության բոլոր շերտերի կոնսոլիդացված պահանջն է լինելու «ուժեղ ձեռքը»։ Ձեռք, որը ստիպված է լինելու միառժամանակ սառեցնելու ժողովրդավարական նորմերը՝ կասեցնելու համար թշնամու հարձակումը, տնտեսության կոլապսը, ներքին ընդհարումները և այլն։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

   

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:20 06/09/2019  |  ՎերլուծություններԵրեկ ազդարարվեց նոր ավանտյուրա
12:20 04/09/2019  |  ՎերլուծություններՔայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ
12:48 03/09/2019  |  ՎերլուծություններԵնթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես
12:55 29/08/2019  |  Վերլուծություններ«Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 33 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում
12:44 27/08/2019  |  ՎերլուծություններԻրավապաշտպանության հոգեհանգիստը
13:37 26/08/2019  |  ՎերլուծություններԻնչպես թույլ չտալ ներքին ապակայունացում
12:43 15/08/2019  |  ՎերլուծություններՈ՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան
12:49 12/08/2019  |  ՎերլուծություններՀստակ քայլեր՝ կցորդ դատական համակարգ ունենալու ուղղությամբ
11:27 08/08/2019  |  ՎերլուծություններBBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից
12:42 05/08/2019  |  ՎերլուծություններՊատմություն, որ սկսվեց մեծ աղմուկով, բայց ավարտվեց անձայն

Արխիվ

[]