ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները 09/09/2019 12:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ջերմուկցիներին խնդրել է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները։
«Ջերմուկի մեր սիրելի բնակիչներին պաշտոնաապես խնդրում եմ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները։ Ես արդեն հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին, որ Ամուլսարում սկսի ստուգումներ։ Շրջակա միջավայրի նախարարությունը մի շարք հարցեր է բարձրացրել և այդ հարցերի պատասխանը գտնելու որոշակի լիազորություն ունի տեսչական մարմինը»,-նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ եթե տեսականորեն այսօր բացվեն Ամուլսար տանող ճանապարհները, ապա շինարարությունը չի սկսվելու առնվազն մինչև 2020թ-ի ապրիլ ամիսը։
«Բայց այդ ճանապարհի փակ լինելը միջազգային տնտեսական վարկանիշի տեսակետից Հայաստանի համար լրջագույն խնդիրներ է առաջացնում և դա մենք արդեն տեսնում ենք։ Եվ ես հիմա այս խնդրանքով դիմում եմ Ջերմուկի մեր սիրելի բնակիչներին նաև սա հաշվի առնելով, որ եթե հիմա ենթադրենք ճանապարհը բաց է, շինարարական աշխատանքները «Լիդիան» ընկերության ներկայացուցիչների պնդմամբ մյուս տարվա ապրիլից շուտ չեն սկսվելու, և մինչև մյուս տարի մենք հնարավորություն ունենք հանդարտ պայմաններում, առանց լարվելու ստանալ բոլոր հարցերի պատասխանները»,-նշել է Փաշինյանը։
Վարչապետը տեսականորեն նշել է մի քանի տարբերակ, թե այդ ստուգումների արդյունքում ինչ կարող է լինել. «Տարբերակ առաջին՝ ոչ մի խախտում չկա, ամեն ինչ նորմալ է։ Տարբերակ երկրորդ՝ կան խախտումներ և անճշտություններ և դրանք հնարավոր է վերացնել առանց նախագծային փոփոխությունների։ Այս պարագայում առանց նախագծային փոփոխությունների այդ շտկումները կլինեն և նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չի ծագի։ Տարբերակ երրորդ՝ այդ խախտումներն ու անճշտությունները հնարավոր չէ վերացնել առանց նոր նախագծի և եթե խոսք է գնում նոր նախագծի մասին, նշանակում էխոսք է գնում նաև շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատման մասին»։
Նա ընդգծել է, որ մի շարք հարցեր տեսչական մարմնի իրավասությունների շրջանակում չեն և դրանց պետք է քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով նախաքննությունը պատասխան տա.
Խոսելով քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանի բնապահպանության նախկին նախարարի հետ ազգակցական կապերի մասին, վարչապետն ասաց, որ երբ քրեական գործը հայտնվել է Իվանյանի վարույթում նա իր անմիջական վերադասին զեկուցել է իր ազգակցական կապերի մասին։
«Ըստ էության, նրա անմիջական ղեկավարն այդ փաստն արձանագրելուց հետո բացել է Քրեական դաշտավարության օրենսգիրքն ու նայել դա բացարկման հիմք է, թե ոչ, արձանագրել է, որ բացարկման հիմք չէ և այդ փաստը չի զեկուցել իր վերադասին»,-պատմել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ քրեական գործը վերցվել է Յուրի Իվանյանի վարույթից և Քննչական կոմիտեում այդ գործը հանձնվելու է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որն այդ պաշտոնում նշանակվել է 15 օր առաջ։
«Այսինքն` քրեական գործի քննության ողջ ընթացքում ինքն այնտեղ չի աշխատել։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում քննված փաստերը կվերաքննի, և՛ նաև ի հայտ եկած նոր փաստերը նույնպես կքննի և այն հարցերը, որոնց պատասխանները մենք չենք ունենա տեսչական մարմնի ստուգումների արդյունքում, կունենանք քրեական գործի շրջանակներում, չնայած չեմ բացառում, որ վարույթ իրականացնող մարմինը այդ ստուգումն անի կրկին տեսչական մարմնի միջոցով»,-ասել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ անկախ ամեն ինչից, ՀՀ օրենսդրությամբ Կառավարությունն ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար։
«Մենք ցանկացած պահի կարող ենք գնալ օդի, ջրի նմուշ վերցնել, աղմուկի մակարդակը չափել և երբ կարձանագրվի որևէ խախտում, Կառավարությունն ունի լծակներ, դրանց ընթացք տալու և դրա չվերացման պարագայում հանքի շահագործումը մեկընդմիշտ արգելելու»,-շեշտել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել