ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա ծռեր»-ի հետ Փաշինյանի հանդիպումից հետո ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում կարող են նեգատիվ տրամադրություններ ծագել. քաղտեխնոլոգ 09/07/2019 12:23 | Քաղաքական
Կառավարությունում նախօրեին կայացած Փաշինյան-Սեֆիլյան-Չուգասզյան հանդիպումից հետո, իշխանության ներսում հնարավոր է տարաձայնություններ առաջանան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Եթե ամբողջական իշխանությունն ենք վերցնում՝ թե էմոցիոնալ, թե մարդկային, թե կորպորատիվ առումով, կարող են բավականին նեգատիվ տրամադրություններ ծագել ուժային կառույցներում, մասնավորապես՝ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում։ Սա կարող է վտանգավոր լինել հենց այսօրվա վարչապետի համար»,-կարծիք է հայտնել քաղտեխնոլոգը։
Ըստ նրա, հասարակությունը, հասկանալի պատճառներով, եւս միանշանակ չի ընդունի այս հանդիպումը։
Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը գրավել էր ոստիկանության պարեկապահակային գունդը։ «Սասնա ծռեր»-ի գործողությունների արդյունքում զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ենթասպա Յուրի Տեփանոսյանը և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
ՊՊԾ գնդի գրավումից հետո «Սասնա ծռեր» զինված խմբավորումը պատանդ էր վերցրել փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, գործող ոստիկանապետ՝ այն ժամանակ Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանին և ևս վեց ոստիկանի, ինչպես նաեւ շտապօգնության 3 բուժաշխատողի։
Նախօրեին կառավարությունում վարչապետ Փաշինյանը հանդիպել է «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյան և «Սասնա Ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։ Պաշտոնական հաղորդագրություն հանդիպման մասին չի տարածվել։
Այսօր հանդիպման մասին մանրամասներ է ներկայացրել Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք քաղաքական ուժն ունի ինքնիշխանության խնդիր, Արցախյան հիմնահարցի, բնապահպանական խնդիրների, դատաիրավական ռեֆորմների և հակահեղափոխական ռեւանշի վտանգի վերաբերյալ։
Անդրադառնալով այն հարցին, թե արժե՞ր արդյոք, որ երկրի վարչապետը հանդիպի մի քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ, որոնք զինված ապստամբություն են իրականացրել, Վիգեն Հակոբյանն ասաց. «Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, այն իմաստով, որ իշխանափոխությունից հետո գործող իշխանություն ընդառաջել է այդ ուժին՝ ազատելով նրանց բանտերից եւ առավելագույնս բարենպաստ ռեժիմ է ապահովել, այդ թվում նրանց համար, ովքեր մասնակցել են 2016 թվականի հուլիսյան գործողություններին, ավելին` միավորումը վերածվել է քաղաքական կազմակերպության, մասնակցել ընտրությունների, այլ հարց է, որ ստացել է 1.5 տոկոս ձայներ»։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ նախկինում էլ Սասնա Ծռերի վերաբերյալ որեէ հայտարարություն Փաշինյանը չի արել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ