Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» 04/18/2024   08:01 Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 04/18/2024   07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» 04/18/2024   07:53 Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» 04/18/2024   07:50 ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ 04/17/2024   18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև 04/17/2024   18:02 Հայաստանը,ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից . «Ազատություն» 04/17/2024   17:51 Էրդողանը մտադիր է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի հետ 04/17/2024   17:46 Վովա Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

«Չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական. Պարգեւ Օհանյանը` ՍԴ որոշման մասին 09/07/2019   17:49  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ այս որոշման եւ դրա իրավական ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:

-Պրն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ վերջին որոշումը՝ 35-րդ հոդվածը անվավեր ճանաչելու մասով:

-Քրեական վարույթը բացառող հանգամանքների մեջ անձեռնմխելիության հիմքի բացակայության պայմաններում 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը աբսուրդ է, զավեշտ, մեղմ ասած՝ անհիմն: Թեեւ պատճառաբանական մասում, հանուն արդարության պետք է ասել, կան եւ տրամաբանական եւ կիսատրամաբանական եւ անտրամաբանական հիմքեր, բայց վերջին հաշվով, այդ տեքստը շատ ավելի հարմար կլիներ տպագրելու որպես գիտական հոդված, քան թե որպես ՍԴ որոշում:

-Ինչո՞ւ է աբսուրդ:

- Որովհետեւ անվավեր են ճանաչում գոյություն ունեցող հակասահմանադրական նորմը կամ նորի մասը, մինչդեռ այս նորմում այդ կետը չկա, «չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական, զրոն, ոչինչը, սեւով սպիտակի վրա գրվածը վերջացավ, մնաց սպիտակը, սպիտա՞կն է անվավեր ճանաչվում:

-Այսինքն`ՍԴ-ն գոնե պիտի արձանագրեր, որ 35-րդ հոդվածն ունի լրացումների անհրաժեշտություն, եւ ոչ թե այն ամբողջովին ճանաչեր հակասահմանադրակա՞ն:

- Ըստ ՍԴ կարծիքի`տեսականորեն այո, այդպես պիտի աներ, թեեւ ես ինքս համամիտ չեմ ՍԴ-ի հետ: ՍԴ-ն զուգահեռներ է անցկացնում անձեռնմխելիություն ունեցող բոլոր պաշտոնատար անձանց հետ՝ ցույց տալու, որ սա միայն Քոչարյանին չի վերաբերում, այլ այդ կարգավիճակն ունեցող բոլոր անձանց: Բայց իրականում այստեղ կա փոքրիկ շփոթություն․ անձեռնմխելիության դեպքում խոսքը չի վերաբերում քրեական վարույթը բացառող հանգամանքին,  այլ՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, իսկ սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ ենք հասկանում՝ անձեռնմխելիության ժամանակ քրեական հետապնդման հարուցում կամ իրականացում ասելով. դա վարույթն իրականացնող մարմնի որոշումն է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ կալանավորելու մասին: Եթե քրեական գործ է հարուցվում ինչ-որ փաստի առթիվ, եւ այդ անձը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ենթադրենք, պատգամավոր է, դատավոր կամ ՄԻՊ, կա ընթացակարգ, որը ՍԴ-ն չի ուզում տեսնել: Պատգամավորի դեպքում ԱԺ-ն պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ՄԻՊ-ի դեպքում`եւս, դատավորի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը նախ գործը պետք է հարուցի, ապա դիմի ԱԺ կամ ԲԴԽ, ստանա համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար, որովհետեւ կա այդպիսի ընթացակարգ:

-Նախագահի դեպքում այդ ընթացակարգը չկա՞:

- Չկա: Նախագահի դեպքում չկա այն մարմինը, որը կտա համաձայնություն: Այդպես է, օրենսդիրը չի նախատեսել: Հիմա նախագահի անձեռնմխելիության դեպքում ո՞վ պետք է տա համաձայնություն, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, մեղադրանք առաջադրվի, ընտրվի խափանման միջոց: Այսինքն`ստացվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը սահմանող սահմանադրական նորմն ինքն է հակասահմանադրական, որովհետեւ չի սահմանում, թե նախագահի անձեռնմխելիության պարագայում քրեական հետապնդում իրականացնելու դեպքում որ մարմինը պիտի տա համաձայնություն:

-Այս պարագայում վարույթն իրականացնող մարմի՞նը պիտի լինի այդ գնահատողը:

-Եթե Սահմանադրությունը չի նախատեսել մի մարմին, ընթացակարգ, որը, ինչպես պատգամավորի, դատավորի կամ ՄԻՊ-ի դեպքում, կտա կամ չի տա համաձայնություն, ստացվում է, որ այո, վարույթն իրականացնող մարմինը պիտի գնահատի՝ նրա գործողությունները բխել են կարգավիճակից թե ոչ, ապա որոշի՝ քրեական հետապնդումը իրականացնել կամ չիրականացնել: Գնահատողը բոլոր դեպքերում վարույթն իրականացնող մարմինն է, բայց եթե մյուսների դեպքում կա մարմին, որը համաձայնություն է տալիս՝ իրականացնելու կամ չիրականացնելու, նախագահի դեպքում այդ համաձայնությունը տվողը չկա, իսկ դա չի նշանակում, որ քրեական վարույթը բացառող հանգամանքների նորմը հակասահմանադրական է: Հասկանո՞ւմ եք`անձեռնմխելիության իմաստը այն է, որ հավասարակշռվի, հակակշռի եւ երաշխավորի իշխանությունների անկախությունը: Եվ անգամ եթե ՍԴ որոշումը ընդունենք որպես արդար, օրինական, տրամաբանական որոշում, մենք չենք կարող չհարցնել՝ ո՞վ պիտի լինի այդ համաձայնություն տվողը, երբ նախագահը լրիվ անկախ պաշտոնատար անձ է:

-Ուրեմն`ո՞րն է ըստ Ձեզ այս իրավիճակի իրավական լուծումը:

-Իմ կարծիքով՝ այստեղ իրավական լուծման անհրաժեշտություն չկա: ՍԴ որոշման նպատակը Եվրոպական դատարան դիմելու հիմք ստեղծելն էր: Եվ գիտե՞ք, ցավալին այն է, որ մեր օրերում ամեն կողմն ուզում է ճշմարտությունը հարմարեցնել իր պահաջներին: Ես, հանուն արդարության, պետք է արձանագրեմ, որ կալանավորումը այս դեպքում կիրառվում է օրենքի խախտումով, գիտեմ, որ շատերին դուր չի գա ասածս, բայց ես ոչ մի կողմում չեմ, առավել եւս` Քոչարյանի, եւ էլի եմ շեշտում՝ հանուն արդարության եմ ասում. օրենքով հստակ գրված է, որ խափանման միջոցը իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր: Բայց մենք դա արհամարհում ենք, եւ իբր թե հիմնավորում ենք, որ պիտի կալանավորենք, այլապես կփախչի, կխոչընդոտի եւ այլն,եւ այլն: Մենք չենք մտածում եւ հաշվի չենք առնում Եվրոպական դատարանի կարծիքը, նաեւ մեր օրենքները, որ չի կարելի մարդուն ամիսներով, տարիներով կալանավորել, որ նախաքննության փուլը չպիտի այդքան երկարի, գործերը պիտի շատ կարճ ժամանակում մտնեն դատարան… Այս պարագայում պաշտպաններին ի՞նչ է մնում անել, բնականաբար՝ անել ամեն ինչ: Բողոքարկել են, հասել են Վճռաբեկ դատարան, հիմա էլ, ճիշտ թե սխալ, հիմք են ստեղծել նաեւ`մտնելու Սահմանադրական դատարան, թեեւ իմ կարծիքով մտնելու տեղ չկար, բայց մտել են հայտնի պատճառներով, ՍԴ-ն էլ ընդունել է վարույթ: Համենայն դեպս, որքանով ես գիտեմ, 35-րդ հոդվածը Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել, եւ եթե չի կիրառվել, ապա դրա սահմանադրականության հարցը չէր կարող վիճարկվել, նրա նկատմամբ կիրառվել է 135-րդ հոդվածը, որը եւ ճանաչվել է սահմանադրական:

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:17 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵրբ դիրքորոշում կկայացնեն, որ դա կապվում է Ռ. Քոչարյանի հետ, կներկայացնենք իրավական պատասխան. Փաստաբանը՝ դատախազության ուսումնասիրության մասին
12:59 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ականատեսի պատմածները
09:58 06/09/2019  |  ՄամուլՔոչարյանն ազատ կարձակվի՞. Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել. «Ժողովուրդ»
16:46 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից չորսը դատախազությունում են
09:36 03/09/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի ծննդյան օրը որդիները նշել են «Ֆլորենս» ռեստորանում. «Հրապարակ»
13:11 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին
15:12 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արցախի հերոսը երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ».Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
15:06 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հույս հայտնում՝ կհաղթի արդարությունը, եւ կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը». Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Քոչարյանի տարեդարձը
14:02 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը (տեսանյութ)
12:11 31/08/2019  |  ՄեկնաբանությունԱնգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում. Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Արխիվ

[]