Թեմաներ
Երեքշաբթի 07 / 14 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/14/2020   20:47 Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի դեսպանին. խոսվել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին 07/14/2020   20:31 Գագիկ Մարկոսյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնում 07/14/2020   20:28 «Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակ»-ը ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները 07/14/2020   20:09 Միայն Ալիեւը կարող է էսքան հրեշ լինել. Նաիրա Զոհրաբյան 07/14/2020   20:06 Մենք հո թույլ չե՞նք տալու, որ մեր հայրենիքը ինչ - որ քոչվոր ցեղեր գան ու բզկտեն. «Արաբո» ջոկատի հրամանատար 07/14/2020   20:05 Պաշտպանները միջնորդեցին դատակոչի ցուցակում ավելացնել ՍԴ դատավորներին և մի շարք այլ նախկին պաշտոնյաների 07/14/2020   19:55 Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը.Սամվել Մարտիրոսյան 07/14/2020   19:44 Բոլորս պետք է սթափ դատողությամբ հետևենք դեպքերի ընթացքին, չխանգարենք մեր բանակին. Միքայել Մինասյան 07/14/2020   19:40 «Սա խայտառակություն է՝ երկրի թիվ մեկ կայքերը շատ հեշտությամբ կոտրվում են». Արա Վարդանյան 07/14/2020   19:28 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը, այնպես էլ այս պահին պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն. ԱՀ ՊՆ 07/14/2020   19:27 Հայկական զինված ուժերը խոցել են Ադրբեջանական «Elbit Hermes 900» ԱԹՍ-ը 07/14/2020   19:22 ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում Սնանկության դատարանում 07/14/2020   19:15 Ադրբեջանը հրետանային մարտկոցներով շրջապատել է իր իսկ ժողովրդին 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/14/2020   19:00 Դատարանը պարզաբանելու պարտականություն չունի. դատավորը՝ պաշտպանին 07/14/2020   18:57 Մարդու իրավունքների պաշտպան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Տավուշի հրետակոծությունների վերաբերյալ արձանագրած տեղեկությունները 07/14/2020   18:55 ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկել խոշտանգման դեպքերով նախնական քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 07/14/2020   18:52 Պտղնի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով չարաշահումներ կատարելու համար 07/14/2020   18:47 Կասեցումներ՝ «Սպայկա»-ի գրասենյակում եւ «Դեուս Էքս» ընկերությունում, ԱԱՏՄ կողմից մարզային կասեցումները գերակշռում են 07/14/2020   18:41 Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը. hetq.am 07/14/2020   18:19 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել ևս երկու զինծառայող 07/14/2020   18:00 Իշխանական պատգամավորների գլխին մի բանով տվեք, թող ներսի լսարանին ուղղված կեղտոտ երախները փակեն. Աշոտյան 07/14/2020   17:51 Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են ոստիկանները Ն.Մալյանի բեռնատարի վրայից առգրավում Սորոսի նկարով պաստառը 07/14/2020   17:47 «ՀԱՊԿ-ը պետք է ադրբեջանական կողմին կոչ անի դադարեցնելու կրակը».Էդմոն Մարուքյան 07/14/2020   17:42 «Հայկական ժամանակ»-ի և էլցանցերի կայքերը տուժել են հաքերային հարձակումներից 07/14/2020   17:31 «Ոչ մի երկիր մեզ բացահայտ չի սատարում՝ նույնիսկ այս իրավիճակում, որում մենք հայտնվել ենք». Արա Վարդանյան 07/14/2020   17:22 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 07/14/2020   17:09 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է 07/14/2020   17:01 Դատարանը հետաձգեց գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունների վերաբերյալ որոշման կայացումը՝ մինչև ՍԴ և Վճռաբեկ դատարանների որոշումը 07/14/2020   16:50 Երկու կողմերն ունեն մեկնաբանության տարբերություն. Պարզաբանումը պետք է տրվի ՍԴ-ում 07/14/2020   16:43 Փողեր են կերել. Քաղտեխնոլոգը հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստերը հիմնականում վճարովի հիմունքներով են արվել 07/14/2020   16:33 Վնասվել են Տավուշի մի քանի գյուղերի վերգետնյա գազատար ցանցերը․ դադարեցվել է 3 գյուղերի գազամատակարարումը 07/14/2020   16:29 Դատարանի պարտականությունն է դիմել ՍԴ՝ կիրառվող նորմի սահմանադրականության կասկածի առումով. Խուդոյան 07/14/2020   16:21 «Կարող ենք փաստել՝ ոստիկանը ժողովրդինը չէ, ոստիկանը մերը չէ». Գրիգոր Գրիգորյան 07/14/2020   16:15 Ադրբեջանցիները խուճապահար փախչում են բնակավայրերից. Լուսանկար 07/14/2020   16:13 Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն 07/14/2020   16:06 Առաջին անգամ պատերազմի ժամանակ հայկական մարտական ուավերը օգտագործվել են մարտական պայմաններում . Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   15:51 Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ 07/14/2020   15:46 «Պետք է ասեիր տիկին, հետ քաշվեք, ի՞նչ եք հարձակվել մեր սահմանների վրա». Մարգարիտ Եսայան 07/14/2020   15:41 ՀԱՊԿ ղեկավար է դարձել մի մարդ, որը Ադրբեջանում հանգստանում է. Վան Համբարձումյան 07/14/2020   15:37 Հակառակորդի կրակոցից մահացած Սոս Էլբակյանը Մարմաշենի համայնքապետի հորեղբոր տղան էր 07/14/2020   15:36 Կրեմլում անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող փոխհրաձգություններից 07/14/2020   15:30 ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին 07/14/2020   15:18 «Վարչապետի կայքէջի խափանման պատճառները հայտնի չեն». վարչապետի մամուլի խոսնակ 07/14/2020   15:16 Մինսկի խմբի համանախագահները խուսափում են լարվածությունը ստեղծող պատասխանատու կողմի անունը հնչեցնելուց. քաղաքագետ 07/14/2020   15:13 ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար 07/14/2020   15:08 Հայկական ԶՈՒ-ն խոցել է հակառակորդի ԱԹՍ-ն 07/14/2020   14:53 Դատարանում քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցնելու մասին Կարեն Մեժլումյանի միջնորդությունը 07/14/2020   14:43 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող 07/14/2020   14:35 «Ժառանգություն». Ադրբեջանի գործողությունների հետ կապված նախորդ համահարթեցնող հայտարարությունները մինչ այժմ անարդյունավետ են եղել
07/14/2020   10:33 Հակառակորդը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ 07/12/2020   23:09 Ադրբեջանական կողմը սկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակել 82 մմ ականանետերից, տանկից 07/13/2020   19:40 Արմեն Աֆանդյանը նշանակել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում 07/13/2020   15:46 «Ունենք 5 վիրավոր». Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան 07/13/2020   00:58 Գեներալ Խաչատուրովը մի քանի ժամում թուրքի 3 հարձակում հետ շպրտեց. Նարեկ Մալյան 07/13/2020   03:18 Եթե չհանդարտվի, ընդամենը ժամեր հետո արցախցի կամավորականները իրավիճակի թելադրանքով տավուշցի եղբայրների հետ խրամատներում թև ու թիկունք են դառնալու. Վահրամ Պողոսյան 07/13/2020   16:58 «Ադրբեջանի թիրախում ՀՀ Տավուշի մարզը չէ, այլ Արցախի Քարվաճառը և Սարսանգը». Նաիրի Հոխիկյան 07/13/2020   13:50 Այսօրվա իշխանությունն իր անբարոյականության մեջ ինքն իրեն գերազանցեց. Արմեն Աշոտյան 07/12/2020   23:03 Ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց. Արշավիր Ղարամյան 07/13/2020   03:06 Սահմանապահ Այգեպարի բնակիչներն ուղիղ եթերի միջոցով ներկայացնում են իրավիճակը 07/13/2020   16:11 Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան 07/13/2020   00:16 Հայաստանա-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացումը սպասելի էին. Աշոտյան 07/13/2020   10:04 «Աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել. Արծրուն Հովհաննիսյան 07/14/2020   14:43 Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող 07/14/2020   13:32 «Հերիք եղավ, երբ գա ժամանակը մենք պետք է նախահարձակ լինենք». Սասուն Միքայելյան 07/12/2020   22:41 Ադրբեջանը հայտնում է ևս մեկ զոհի մասին 07/12/2020   23:56 Ո՞ւր է Մինսկի խումբը. Նաիրա Զոհրաբյան 07/13/2020   00:26 ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանը և Տիգրան Կարապետյանը Տավուշի մարզում են 07/14/2020   19:04 Նախարարը հանձնարարեց նախապատրաստվել, ըստ անհրաժեշտության, սահմանամերձ տարածքից բնակչության տարհանմանը 07/13/2020   13:35 Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ. Գեւորգ Պետրոսյան

«Չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական. Պարգեւ Օհանյանը` ՍԴ որոշման մասին 09/07/2019   17:49  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանն օրերս հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման ամբողջական տարբերակը: Հիշեցնեք, որ դրանով ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ հակասահմանադրական`նույն օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով: ՍԴ այս որոշման եւ դրա իրավական ազդեցության մասին «Փաստինֆո»-ն զրուցել է նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:

-Պրն Օհանյան, ինչպե՞ս եք գնահատում ՍԴ վերջին որոշումը՝ 35-րդ հոդվածը անվավեր ճանաչելու մասով:

-Քրեական վարույթը բացառող հանգամանքների մեջ անձեռնմխելիության հիմքի բացակայության պայմաններում 35-րդ հոդվածի հակասահմանադրական ճանաչելը աբսուրդ է, զավեշտ, մեղմ ասած՝ անհիմն: Թեեւ պատճառաբանական մասում, հանուն արդարության պետք է ասել, կան եւ տրամաբանական եւ կիսատրամաբանական եւ անտրամաբանական հիմքեր, բայց վերջին հաշվով, այդ տեքստը շատ ավելի հարմար կլիներ տպագրելու որպես գիտական հոդված, քան թե որպես ՍԴ որոշում:

-Ինչո՞ւ է աբսուրդ:

- Որովհետեւ անվավեր են ճանաչում գոյություն ունեցող հակասահմանադրական նորմը կամ նորի մասը, մինչդեռ այս նորմում այդ կետը չկա, «չկա»-ն ո՞նց կարող է լինել հակասահմանադրական, զրոն, ոչինչը, սեւով սպիտակի վրա գրվածը վերջացավ, մնաց սպիտակը, սպիտա՞կն է անվավեր ճանաչվում:

-Այսինքն`ՍԴ-ն գոնե պիտի արձանագրեր, որ 35-րդ հոդվածն ունի լրացումների անհրաժեշտություն, եւ ոչ թե այն ամբողջովին ճանաչեր հակասահմանադրակա՞ն:

- Ըստ ՍԴ կարծիքի`տեսականորեն այո, այդպես պիտի աներ, թեեւ ես ինքս համամիտ չեմ ՍԴ-ի հետ: ՍԴ-ն զուգահեռներ է անցկացնում անձեռնմխելիություն ունեցող բոլոր պաշտոնատար անձանց հետ՝ ցույց տալու, որ սա միայն Քոչարյանին չի վերաբերում, այլ այդ կարգավիճակն ունեցող բոլոր անձանց: Բայց իրականում այստեղ կա փոքրիկ շփոթություն․ անձեռնմխելիության դեպքում խոսքը չի վերաբերում քրեական վարույթը բացառող հանգամանքին,  այլ՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքին, իսկ սրանք տարբեր բաներ են: Ի՞նչ ենք հասկանում՝ անձեռնմխելիության ժամանակ քրեական հետապնդման հարուցում կամ իրականացում ասելով. դա վարույթն իրականացնող մարմնի որոշումն է՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու, ձերբակալելու կամ կալանավորելու մասին: Եթե քրեական գործ է հարուցվում ինչ-որ փաստի առթիվ, եւ այդ անձը օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ենթադրենք, պատգամավոր է, դատավոր կամ ՄԻՊ, կա ընթացակարգ, որը ՍԴ-ն չի ուզում տեսնել: Պատգամավորի դեպքում ԱԺ-ն պետք է տա համաձայնություն, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի, ՄԻՊ-ի դեպքում`եւս, դատավորի դեպքում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը նախ գործը պետք է հարուցի, ապա դիմի ԱԺ կամ ԲԴԽ, ստանա համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար, որովհետեւ կա այդպիսի ընթացակարգ:

-Նախագահի դեպքում այդ ընթացակարգը չկա՞:

- Չկա: Նախագահի դեպքում չկա այն մարմինը, որը կտա համաձայնություն: Այդպես է, օրենսդիրը չի նախատեսել: Հիմա նախագահի անձեռնմխելիության դեպքում ո՞վ պետք է տա համաձայնություն, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, մեղադրանք առաջադրվի, ընտրվի խափանման միջոց: Այսինքն`ստացվում է, որ նախագահի անձեռնմխելիությունը սահմանող սահմանադրական նորմն ինքն է հակասահմանադրական, որովհետեւ չի սահմանում, թե նախագահի անձեռնմխելիության պարագայում քրեական հետապնդում իրականացնելու դեպքում որ մարմինը պիտի տա համաձայնություն:

-Այս պարագայում վարույթն իրականացնող մարմի՞նը պիտի լինի այդ գնահատողը:

-Եթե Սահմանադրությունը չի նախատեսել մի մարմին, ընթացակարգ, որը, ինչպես պատգամավորի, դատավորի կամ ՄԻՊ-ի դեպքում, կտա կամ չի տա համաձայնություն, ստացվում է, որ այո, վարույթն իրականացնող մարմինը պիտի գնահատի՝ նրա գործողությունները բխել են կարգավիճակից թե ոչ, ապա որոշի՝ քրեական հետապնդումը իրականացնել կամ չիրականացնել: Գնահատողը բոլոր դեպքերում վարույթն իրականացնող մարմինն է, բայց եթե մյուսների դեպքում կա մարմին, որը համաձայնություն է տալիս՝ իրականացնելու կամ չիրականացնելու, նախագահի դեպքում այդ համաձայնությունը տվողը չկա, իսկ դա չի նշանակում, որ քրեական վարույթը բացառող հանգամանքների նորմը հակասահմանադրական է: Հասկանո՞ւմ եք`անձեռնմխելիության իմաստը այն է, որ հավասարակշռվի, հակակշռի եւ երաշխավորի իշխանությունների անկախությունը: Եվ անգամ եթե ՍԴ որոշումը ընդունենք որպես արդար, օրինական, տրամաբանական որոշում, մենք չենք կարող չհարցնել՝ ո՞վ պիտի լինի այդ համաձայնություն տվողը, երբ նախագահը լրիվ անկախ պաշտոնատար անձ է:

-Ուրեմն`ո՞րն է ըստ Ձեզ այս իրավիճակի իրավական լուծումը:

-Իմ կարծիքով՝ այստեղ իրավական լուծման անհրաժեշտություն չկա: ՍԴ որոշման նպատակը Եվրոպական դատարան դիմելու հիմք ստեղծելն էր: Եվ գիտե՞ք, ցավալին այն է, որ մեր օրերում ամեն կողմն ուզում է ճշմարտությունը հարմարեցնել իր պահաջներին: Ես, հանուն արդարության, պետք է արձանագրեմ, որ կալանավորումը այս դեպքում կիրառվում է օրենքի խախտումով, գիտեմ, որ շատերին դուր չի գա ասածս, բայց ես ոչ մի կողմում չեմ, առավել եւս` Քոչարյանի, եւ էլի եմ շեշտում՝ հանուն արդարության եմ ասում. օրենքով հստակ գրված է, որ խափանման միջոցը իր մեջ չպետք է պարունակի պատժի տարրեր: Բայց մենք դա արհամարհում ենք, եւ իբր թե հիմնավորում ենք, որ պիտի կալանավորենք, այլապես կփախչի, կխոչընդոտի եւ այլն,եւ այլն: Մենք չենք մտածում եւ հաշվի չենք առնում Եվրոպական դատարանի կարծիքը, նաեւ մեր օրենքները, որ չի կարելի մարդուն ամիսներով, տարիներով կալանավորել, որ նախաքննության փուլը չպիտի այդքան երկարի, գործերը պիտի շատ կարճ ժամանակում մտնեն դատարան… Այս պարագայում պաշտպաններին ի՞նչ է մնում անել, բնականաբար՝ անել ամեն ինչ: Բողոքարկել են, հասել են Վճռաբեկ դատարան, հիմա էլ, ճիշտ թե սխալ, հիմք են ստեղծել նաեւ`մտնելու Սահմանադրական դատարան, թեեւ իմ կարծիքով մտնելու տեղ չկար, բայց մտել են հայտնի պատճառներով, ՍԴ-ն էլ ընդունել է վարույթ: Համենայն դեպս, որքանով ես գիտեմ, 35-րդ հոդվածը Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել, եւ եթե չի կիրառվել, ապա դրա սահմանադրականության հարցը չէր կարող վիճարկվել, նրա նկատմամբ կիրառվել է 135-րդ հոդվածը, որը եւ ճանաչվել է սահմանադրական:

 

 

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:17 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԵրբ դիրքորոշում կկայացնեն, որ դա կապվում է Ռ. Քոչարյանի հետ, կներկայացնենք իրավական պատասխան. Փաստաբանը՝ դատախազության ուսումնասիրության մասին
12:59 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունն ուսումնասիրում է Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ականատեսի պատմածները
09:58 06/09/2019  |  ՄամուլՔոչարյանն ազատ կարձակվի՞. Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել. «Ժողովուրդ»
16:46 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍԸնդդեմ Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներից չորսը դատախազությունում են
09:36 03/09/2019  |  ՄամուլՌոբերտ Քոչարյանի ծննդյան օրը որդիները նշել են «Ֆլորենս» ռեստորանում. «Հրապարակ»
13:11 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակած ժողովուրդն ու իր հերոսները չեն կարող ընկրկել որևէ մեկի. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին
15:12 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Արցախի հերոսը երբեք չի ընկրկի որևէ դժվարության առաջ».Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
15:06 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հույս հայտնում՝ կհաղթի արդարությունը, եւ կշարունակեք Ձեր ազգանպաստ գործունեությունը». Արկադի Ղուկասյանը շնորհավորել է Քոչարյանի տարեդարձը
14:02 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍ«Մաղթում եմ շուտ ազատում». Արթուր Աբրահամը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը (տեսանյութ)
12:11 31/08/2019  |  ՄեկնաբանությունԱնգնահատելի է Ձեր վաստակը հայոց պատմության էջերում. Վիտալի Բալասանյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Տեսանյութեր

07/11/2020   11:00 Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]