ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ժիրայր Սեֆիլյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվել է, բայց արդեն մեկ տարի է քննության առարկա չի դարձել 09/06/2019 19:48 | Քրեական խրոնիկոն
Վճռաբեկ դատարանը դեռեւս քննության առարկա չի դարձրել Ժիրայր Սեֆիլյանի գործով շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ բողոքն ընդունվել է վարույթ վաղուց, բայց արդեն մեկ տարի է, գործի քննության հետ կապված նորություն չկա։
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2018թ. հունիսի 13-ի որոշմամբ մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, զանգվածային անկարգություններ նախապատրաստելու համար ու դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման։
Դատարանը միաժամանակ բավարարել էր ամբաստանյալ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանի միջնորդությունը եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել էր ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Վահե Էնֆիաջյանի, Վարդան Բոստանջյանի, Վարդևան Գրիգորյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Արթուր Մանուկյանի, Լուիզա Սարգսյանի, Նոռա Առուստամյանի, Սերգեյ Բագրատյանի, Գևորգ Պետրոսյանի անձնական երաշխավորությամբ: Երաշխավորներից յուրաքանչյուրի կողմից 500.000-ական ՀՀ դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆիլյանն ազատվել էր կալանքից։
Պաշտպանական կողմը դեռեւս մեկ տարի առաջ հայտարարեց, որ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնելու են վճռաբեկ բողոք։ Եվ ինչպես փաստաբանը հավաստեց «Փաստինֆո»-ի հետ զրույցում՝ բողոքը ներկայացվել է, սակայն դեռեւս չի քննարկվել։
Նշենք, որ եթե վճռաբեկ դատարանը օրինական ուժի մեջ թողնի վերաքննիչ դատարանի որոշումը, ապա Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու հարցը նորից կդառնա օրակարգային, քանի որ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկման ձեւով։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի հետ, որի ժամանակ, ինչպես հայտարարել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը քննարկվել են ներքաղաքական օրակարգին վերաբերող հարցեր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել