Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները 04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Արման Բաբաջանյանը կլքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 09/06/2019   14:22  |  Մեկնաբանություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս խմբակցության շարքերից։

Նա մասնավորապես ասել է.

«Ի ՊԵՏՍ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝ ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան: Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը:

Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով:

Այս իրավիճակի հետևանքն է այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը:

Նոր Հայաստանը առաջին հերթին ժողովրդավարական Հայաստանն է՝ իր բոլոր համակարգերով ու կառուցակարգերով: Իրականության մեջ, սակայն, մենք ունենք իրավիճակ, որում քաղաքական համակարգի հիմնական դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով: Մինչդեռ հեղափոխությունից հետո ստեղծված բոլորովին նոր քաղաքական իրողություններն ու պայմանները թույլ չեն տալիս, անհնար են դարձնում ավտորիտար իշխանության պայմաններում հաստատված խաղի կանոններով ու մեթոդներով քաղաքական պայքար իրականացնել ժողովրդավարական իշխանության պարագայում: Մինչդեռ մենք ականատեսն ենք հենց այդ իրողության՝ ներկայիս խորհրդարանական ուժերը գործում են նույն մեթոդաբանությամբ, ինչով առաջնորդվել են նախորդ ավտորիտար իշխանությունների ժամանակներում: Այդպես երկար շարունակվել չի կարող:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխության օրակարգին անհամարժեքությունն ու անհամապատասխանությունը դրսևորվում են ոչ միայն ներքին կյանքում, այլև արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև անկարելի է, որ ժողովրդավարական պետությունը վարի նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկինում ավտորիտար իշխանության կողմից: Սա աբուսրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է գործել նույն ալգորիթմը, որը դրված էր Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքականության հիմքում: Այն դեպքում, երբ այսօր մենք ունենք աննախադեպ բարձր լեգիտիմությամբ իշխանություն, որը աշխարհի, առաջին հերթին նույն Ռուսաստանի հետ կարող է և պարտավոր է հարաբերվել ինքնիշխանության դիրքերից: Ինքնիշխանությունն, ի դեպ, վերջերս կայացած դեսպանների հետ հավաքում վարչապետի կողմից հռչակվեց որպես արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Ցավոք, առայժմ դա միայն հռչակագրային նշանակություն ունի և չի դրսևորվում գործնական քաղաքականության մեջ: Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ այս հարցում գործադիր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ քաղաքական աջակցություն քաղաքական համակարգի մասնակիցների կողմից: Խորհրդարանական քաղաքական ուժերը սեթևեթում են ռուսական շրջանակների հետ, իսկ արտախորհրդարանական միավորները առանց թաքցնելու ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարում: Այսինքն՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու համար երկրի ղեկավարությունը չունի քաղաքական աջակցություն: Դա, ի դեպ, արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական շահի, երկրի ազգային անվտանգության տիրությում գտնվող հարց է, որը, ցավոք, անգամ չի գիտակցվում մեր քաղաքական ուժերի կողմից:
Այսպիսով, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային: Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: Հասարակության արթնացումը ամեն օրվա հետ ամրապնդում է հանրային քննարկման, հանրային դիսկուրսի ինստիտուտը, ինչը մեծացնում է հասարակության սուբյեկտայնությունը: Հեղափոխություն իրականացրած հասարակությունը այլևս պահանջատեր է և իրավագիտակից: Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար: Դրա նախադրյալները առավել քան տեսանելի են ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքացիական, հանրային միավորների մակարդակում: Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար:

Հ. Գ. Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում:

Հ․Գ․ Առանձնահատուկ շնորհակալություն Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 24/08/2019  |  ՄեկնաբանությունԱյսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան
12:14 09/08/2019  |  ՄեկնաբանությունԿրկին լավ լուրերի շարքից․սահմանամերձ Խաչիկ գյուղի հրաշք դպրոցն այս ձմեռ կջեռուցվի
12:28 30/07/2019  |  ՄեկնաբանությունԴեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց… . Արման Բաբաջանյան
18:07 26/07/2019  |  ՄեկնաբանությունԱռաջիկայում հանդես եմ գալու Հայաստանի դիվանագիտական համակարգը վեթթինգի ենթարկելու նախաձեռնությամբ․ Արման Բաբաջանյան
11:44 17/07/2019  |  ՄեկնաբանությունՄի ուրացեք Վահե Գրիգորյանին, մի ձևացրեք, թե չեք կարդացել նրա նամակը. Բաբաջանյան
13:03 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն ստացա, որ լեհերը նույնիսկ տեղյակ չէին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել. Բաբաջանյան
11:44 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը որոշում պետք է ընդունի Զվարթնոցը ՀՀ սահմանապահների հսկողության տակ առնելու վերաբերյալ. պատգամավոր
14:51 04/07/2019  |  ՄեկնաբանությունԿամ էշը կսատկի, կամ էշի տերը․ Արման Բաբաջանյան
17:12 24/06/2019  |  ՔաղաքականԵս անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան
13:12 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳՆ-ն մտահոգիչ չի համարում Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպումը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]