Թեմաներ
Ուրբաթ 11 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/15/2019   21:02 Ճանաչողական այց Արտակարգ իրավիճակների նախարարություն. երեխաները` իրազեկված են (տեսանյութ) 11/15/2019   20:48 Սամվել Դևելյանին հետմահու շնորհվեց Արիության մեդալ (տեսանյութ) 11/15/2019   20:39 Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վրաստանի «Գործընկերային ներդրումային հիմնադրամի» գործադիր տնօրեն Դավիթ Սագանելիձեին 11/15/2019   20:14 Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին (տեսանյութ) 11/15/2019   20:04 ԿԳՄՍ նախարարի թեզն ուղղակի ջախջախվել է. ակտիվիստ 11/15/2019   19:38 ՀՔԾ-ն ՀՅԴ-ական նախարարների հնարավոր հանցագործությունների վերաբերյալ Արայիկ Հարությունյանից դիմում չի ստացել 11/15/2019   19:28 «Յուրաքանչյուր նորմալ հայ մարդու համար կան կարմիր գծեր». ԲՀԿ-ն կքննարկի ԿԳՄՍ նախարարի հրաժարականին միանալու հնարավորության հարցը 11/15/2019   19:26 Ոստիկանությունը բացահայտել է 515 միլիոն դրամի հափշտակման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/15/2019   19:08 ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին artsakhpress.am 11/15/2019   19:01 Ազգային երգ ու պար ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ. նախարարի հրաժարականի պահանջով անժամկետ նստացույցը շարունակվում է 11/15/2019   18:56 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային 11/15/2019   18:41 Մարդիկ էսօր աշխատող են փնտրում ու չեն կարողանում գտնել. Փաշինյան (տեսանյութ) 11/15/2019   18:35 Վերաքննիչ դատարանը անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորվածին ազատ է արձակել 11/15/2019   18:18 Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն 11/15/2019   18:04 Եղել է ռազմական ավանտյուրա, որի միջոցով հակառակորդը փորձել է խառնել բանակցային գործընթացում եղած դիրքերն ու ձախողել. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 11/15/2019   17:52 Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը 11/15/2019   17:36 Արդարադատության փոխնախարար «Մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումն ու աշխատանքով ապահումը» 11/15/2019   17:29 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները 11/15/2019   17:24 ՊԵԿ-ը կատարելագործում է վերլուծական կարողությունները հետբացթողումային հսկողության փուլում 11/15/2019   17:07 «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի գրադարան-ընթերցասրահի բացման արարողություն 11/15/2019   17:02 Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում 11/15/2019   16:58 Տանկային անձնակազմերն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ 11/15/2019   16:57 Ռոբերտ Քոչարյանի գործը դարձել է լակմուսի թուղթ, որով երևում է՝ մեր իրավական համակարգն ինչպիսի անառողջ վիճակում է. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) 11/15/2019   16:48 ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Կարեն Կարապետյանի տանից զենք հափշտակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 11/15/2019   16:37 Նախորդ 1.5 տարվա ընթացքում դատախազության պետական շահերի պաշտպանության գործիքակազմով բացահայտվել է 60.7մլրդ դրամի վնաս, վերականգնվել՝ 3.2մլրդը 11/15/2019   16:07 Մերժել ես Սերժին, բայց նրա կատարած սխալները, որ իսկապես պետք է մերժեինք, պահպանվել են. Արմեն Ռուստամյան 11/15/2019   16:04 Կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ) 11/15/2019   15:56 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարությունը. Վիկտոր Սողոմոնյան 11/15/2019   15:48 Վարչապետին է ներկայացվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեության հաշվետվությունը 11/15/2019   15:41 Հավատում եմ, որ արցախցին չի ընտրելու նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հրանտ Մարգարյան (տեսանյութ) 11/15/2019   15:34 Դիմում ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցություններին. ՀՅԴ ՀԵՄ 11/15/2019   15:14 Բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական, համակարգային բարեփոխումներ. Արման Բաբաջանյան 11/15/2019   15:03 Վաչե Տերտերյանն ընդունել է Բուլղարիայի Ստարա Զագորա մարզի նահանգապետ Գերգանա Միկովային և փոխնահանգապետ Դիմիտր Դրաչևին 11/15/2019   14:59 Ջերմաստիճանը կնվազի 11/15/2019   14:37 Հայաստանցի ՏՏ աղջիկները՝ եվրոպական ամենամեծ համաժողովում 11/15/2019   14:22 Պատանեկան ծեծկռտուք քոլեջականների մասնակցությամբ 11/15/2019   14:16 Մերժե ՛ լ ժարգոնային, գողական աշխարհի խոսքերով հանդես գալը. Լարիսա Ալավերդյանի առաջարկը 11/15/2019   14:04 Ինչի՞ համար են ներգրավվող նոր վարկերը, երբ կառավարությունը չի կարողանում ծախսել անգամ եղած փողը 11/15/2019   14:01 Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ գողության, ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ապօրինի կերպով զենք պատրաստելու և թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար 11/15/2019   13:58 Վթար Սիլիկյան թաղամասում. մեկ զոհ, մեկ վիրավոր 11/15/2019   13:43 Ես նրանց հետ միշտ եմ հանդիպում ունեցել. Մենք միասին պատերազմ ենք անցել. Վազգեն Մանուկյանը՝ իր և նախկինների հետ կապի մասին (տեսանյութ) 11/15/2019   13:37 Ներկայիս իշխանություններն ընդհանրապես չեն ուզում խոսել ինքնորոշումից. Դավիթ Շահնազարյան 11/15/2019   13:28 Կենսաթոշակառուների բողոքների հիման վրա «Հայփոստի» Սարի թաղի բաժանմունքի աշխատակազմը կփոխվի 11/15/2019   13:24 Պայթյունից տուժած Քեցցյանների ընտանիքը ձմեռը կդիմավորի առանց տանիքի 11/15/2019   13:09 Պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիրի ղեկավարի պատճառով դատարաններն արգելափակվեն.Ռուբեն Մելիքյան 11/15/2019   13:03 Արայիկ Սահակյանը ազատվել է կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից 11/15/2019   12:44 Արա Վարդանյանը կշարունակի մնալ կալանավորված 11/15/2019   12:37 ՀՀ վարչապետի որոշմամբ նոր պրոբացիայի ծառայության պետ է նշանակվել 11/15/2019   12:28 ԱԺ խմբակցությունները նպաստեցին Սահմանադրության դրույթների պահպանմանը
11/14/2019   19:14 Նոր մանրամասներ. Ալիկ Պետրոսյանն ազատ արձակվեց 11/14/2019   18:52 ՀՔԾ-ն ձերբակալել է Ալիկ Պետրոսյանին 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   18:18 Ռուսաստանում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40 –ամյա Աշոտ Բոլյանը Հայաստանում կասկածվում էր օրենքով գող «Մասիվցի Անդիկի» սպանությունը «պատվիրելու մեջ» . Shamshyan. com 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   16:48 Իմացել են, որ ինքն ունի հաշմանդամություն՝ «փռել են ասֆալտին. Քրեական հեղինակություն Կանեւսկոյի գործով հարցաքննվել են վերջինիս հրավիրած վկաները 11/14/2019   16:09 «Հեռացնել շարքային պացիենտին» 11/14/2019   19:33 ՍԴ –ի անցանկալիներից ազատվելու նոր ռաունդի մեկնարկը տրված է. գործադիրը անհետաձգելի համարեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը 11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/14/2019   18:43 Երբ ճարտարապետության տեսաբանը միտումնավոր է և սուբյեկտիվ 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ 11/14/2019   13:34 Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերը 11/14/2019   20:27 Ադրբեջանում ծնվել է խոզի մռութով աղջիկ երեխա 11/14/2019   17:43 «Տեղեկացնելու ձև կա». նախարարը զրուցեց Ապրիլյան քառօրյայի մասնակիցների հետ, բայց հրաժարվեց կատարել նրանց ցանկությունը 11/15/2019   10:10 Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան եւ Միքայել Մինասյան. «Հրապարակ» 11/14/2019   09:36 Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ» 11/14/2019   12:53 Դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արման Բաբաջանյանը կլքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 09/06/2019   14:22  |  Մեկնաբանություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ դուրս է գալիս խմբակցության շարքերից։

Նա մասնավորապես ասել է.

«Ի ՊԵՏՍ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝ ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան: Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը:

Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով:

Այս իրավիճակի հետևանքն է այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը:

Նոր Հայաստանը առաջին հերթին ժողովրդավարական Հայաստանն է՝ իր բոլոր համակարգերով ու կառուցակարգերով: Իրականության մեջ, սակայն, մենք ունենք իրավիճակ, որում քաղաքական համակարգի հիմնական դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով: Մինչդեռ հեղափոխությունից հետո ստեղծված բոլորովին նոր քաղաքական իրողություններն ու պայմանները թույլ չեն տալիս, անհնար են դարձնում ավտորիտար իշխանության պայմաններում հաստատված խաղի կանոններով ու մեթոդներով քաղաքական պայքար իրականացնել ժողովրդավարական իշխանության պարագայում: Մինչդեռ մենք ականատեսն ենք հենց այդ իրողության՝ ներկայիս խորհրդարանական ուժերը գործում են նույն մեթոդաբանությամբ, ինչով առաջնորդվել են նախորդ ավտորիտար իշխանությունների ժամանակներում: Այդպես երկար շարունակվել չի կարող:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխության օրակարգին անհամարժեքությունն ու անհամապատասխանությունը դրսևորվում են ոչ միայն ներքին կյանքում, այլև արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև անկարելի է, որ ժողովրդավարական պետությունը վարի նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկինում ավտորիտար իշխանության կողմից: Սա աբուսրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է գործել նույն ալգորիթմը, որը դրված էր Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքականության հիմքում: Այն դեպքում, երբ այսօր մենք ունենք աննախադեպ բարձր լեգիտիմությամբ իշխանություն, որը աշխարհի, առաջին հերթին նույն Ռուսաստանի հետ կարող է և պարտավոր է հարաբերվել ինքնիշխանության դիրքերից: Ինքնիշխանությունն, ի դեպ, վերջերս կայացած դեսպանների հետ հավաքում վարչապետի կողմից հռչակվեց որպես արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Ցավոք, առայժմ դա միայն հռչակագրային նշանակություն ունի և չի դրսևորվում գործնական քաղաքականության մեջ: Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ այս հարցում գործադիր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ քաղաքական աջակցություն քաղաքական համակարգի մասնակիցների կողմից: Խորհրդարանական քաղաքական ուժերը սեթևեթում են ռուսական շրջանակների հետ, իսկ արտախորհրդարանական միավորները առանց թաքցնելու ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարում: Այսինքն՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու համար երկրի ղեկավարությունը չունի քաղաքական աջակցություն: Դա, ի դեպ, արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական շահի, երկրի ազգային անվտանգության տիրությում գտնվող հարց է, որը, ցավոք, անգամ չի գիտակցվում մեր քաղաքական ուժերի կողմից:
Այսպիսով, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային: Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: Հասարակության արթնացումը ամեն օրվա հետ ամրապնդում է հանրային քննարկման, հանրային դիսկուրսի ինստիտուտը, ինչը մեծացնում է հասարակության սուբյեկտայնությունը: Հեղափոխություն իրականացրած հասարակությունը այլևս պահանջատեր է և իրավագիտակից: Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար: Դրա նախադրյալները առավել քան տեսանելի են ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքացիական, հանրային միավորների մակարդակում: Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար:

Հ. Գ. Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում:

Հ․Գ․ Առանձնահատուկ շնորհակալություն Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 24/08/2019  |  ՄեկնաբանությունԱյսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան
12:14 09/08/2019  |  ՄեկնաբանությունԿրկին լավ լուրերի շարքից․սահմանամերձ Խաչիկ գյուղի հրաշք դպրոցն այս ձմեռ կջեռուցվի
12:28 30/07/2019  |  ՄեկնաբանությունԴեմ եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, բայց… . Արման Բաբաջանյան
18:07 26/07/2019  |  ՄեկնաբանությունԱռաջիկայում հանդես եմ գալու Հայաստանի դիվանագիտական համակարգը վեթթինգի ենթարկելու նախաձեռնությամբ․ Արման Բաբաջանյան
11:44 17/07/2019  |  ՄեկնաբանությունՄի ուրացեք Վահե Գրիգորյանին, մի ձևացրեք, թե չեք կարդացել նրա նամակը. Բաբաջանյան
13:03 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍՏպավորություն ստացա, որ լեհերը նույնիսկ տեղյակ չէին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել. Բաբաջանյան
11:44 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը որոշում պետք է ընդունի Զվարթնոցը ՀՀ սահմանապահների հսկողության տակ առնելու վերաբերյալ. պատգամավոր
14:51 04/07/2019  |  ՄեկնաբանությունԿամ էշը կսատկի, կամ էշի տերը․ Արման Բաբաջանյան
17:12 24/06/2019  |  ՔաղաքականԵս անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը. Արման Բաբաջանյան
13:12 17/06/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի ԱԳՆ-ն մտահոգիչ չի համարում Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպումը

Տեսանյութեր

11/15/2019   18:59 ՈՒՂԻՂ.Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակվում է երգ ու պարով

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]