Թեմաներ
Հինգշաբթի 10 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/01/2020   01:44 Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները․ Արման Թաթոյան 10/01/2020   01:17 Մակրոնը զանգահարել է Պուտինին. Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 10/01/2020   00:58 Հենց նոր ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 10/01/2020   00:55 Հոկտեմբերի 1-ին կդադարեցվի Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը 10/01/2020   00:12 Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա 09/30/2020   23:48 «Ունեցել եմ վիրավոր, որ ի վիճակի չէր հետ գնալու, բայց ասում էր` շուտ արեք, ես գնամ». պատմում է բժիշկը 09/30/2020   23:37 Ադրբեջանցիները թքած ունեն Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում կատարելու վրա. Գալստյան 09/30/2020   23:22 Ռազմական գործողությունների ժամանակ Արցախի ռազմաքաղաքական դաշինք կնքելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը. քաղաքագետ 09/30/2020   23:09 Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:52 Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:44 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը 09/30/2020   22:43 Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:34 Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:30 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները 09/30/2020   22:20 Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:05 Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   21:46 Արցախում հանդիպել են երեք նախկին նախագահները 09/30/2020   21:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   21:02 Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 09/30/2020   20:54 Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար 09/30/2020   20:47 «Դո՛ւրս Հայաստանից, դո՛ւրս Կիպրոսից»․ Կիպրահայերի կոչն ընդդեմ թուրքերի 09/30/2020   20:35 Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի համար հանգանակվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար 09/30/2020   20:17 Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:56 Խաղաղ բնակավայրերի ադրբեջանական թիրախավորման հետևանքով երեք օրերի ընթացքում զոհվել է 6 մարդ (ինֆոգրաֆիկա) 09/30/2020   19:53 Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020   19:37 Հակամարտությունը միայն հայերի և թուրքերի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:24 Զինված ուժերը խոցել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 11 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   19:24 Հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից. Հովհաննիսյան 09/30/2020   19:18 Հակառակորդն ունեցել է 920 զոհ 09/30/2020   19:17 Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ 09/30/2020   19:02 Հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել. ՊՆ 09/30/2020   18:54 Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը․ԱԳՆ 09/30/2020   18:48 Ադրբեջանը ԱՀ-ի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   18:30 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն. Հովհաննիսյան 09/30/2020   18:20 Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվում է ապատեղեկատվություն. ՊՆ 09/30/2020   18:11 Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները.Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:45 Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են 09/30/2020   17:42 Եվրոյի և դոլարի փոխարժեքները աճել են 09/30/2020   17:33 Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:27 Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ 09/30/2020   17:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին 09/30/2020   16:54 Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ 09/30/2020   16:49 Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են 09/30/2020   16:43 «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար
09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 10/01/2020   00:58 Հենց նոր ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան

Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք. ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց. 168.am 09/05/2019   18:47  |  Քաղաքացիական իրավունք

168.am-ի փոխանցմամբ Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։

Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն  ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին  կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։

Եվրոպայից միգրանտների  արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։ Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավել ևս՝ սոցիալ-տնտեսական խնդիներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու ետ են ուղարկվում։ Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկում։

Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:

Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։

Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն։

Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ։

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի մասնաճյուղ (ERRIN), որի 3 խորհրդատուներ Միգրացիոն ծառայությունում հարկադիր վերադարձողներին 4 տեսակի աջակցություն են ցուցաբերում՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում 6 ամսով, բիզնեսի հիմնման աջակցություն և մասնագիտական վերապատրաստում։ Նախատեսված է, որ այս ծրագիրը կգործի մինչև 2020 թ. հուլիս՝ աջակցելով մոտ 400 շահառուի։ Սակայն շահառուների այդ թիվը լրացել է արդեն այս տարի հուլիսին, այսինքն՝ ծրագրվածից 1 տարի շուտ։ Ն.Դավթյանի խոսքով՝ պատճառն այն է, որ սպասվածից ավելի մեծ է եղել վերադարձողների հոսքը, նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն է շատ բարձր, քանի որ ծառայության աշխատակիցներն օդանավակայանում վերադարձողներին և նրանց բարեկամներին իրազեկում են ծրագրի մասին. «Գրեթե բոլոր վերադարձողները դիմում են և աջակցություն ստանում, և դրա համար բյուջեն շուտ սպառվեց։ Բայց ծրագիրը կանգ չի առնի։ ERRIN-ը Գերմանիայի միգրացիոն հարցերով լիազոր մարմնի աջակցությամբ շարունակելու է ծրագիրը»։

Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատեց, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու, կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են։ Այն անձանց, որոնք որևէ հ/կ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:32 28/07/2019  |  Միջազգային լրահոսՄոսկվայում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ձերբակալումները ԵՄ-ում համարել են սահմանադրական իրավունքների խախտում (տեսանյութ)
10:11 17/07/2019  |  ՄամուլԵՄ-ից գումարի տրամադրումն ուշանում է. Ինչու է դանդաղել անցումային արդարադատության ընթացքը. «Փաստ»
10:12 11/07/2019  |  ՄամուլԵՄ-ն խստացնում է մուտքի արտոնագրերի դյուրացման պահանջները. «168 ժամ»
17:16 09/07/2019  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն բազմակողմանի աջակցություն կցուցաբերի Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին. Վասիլիս Մարագոս
14:37 25/06/2019ԵՄ հանձնակատարի հետ նախագահը խոսել է գիտության և նորարությունների ոլորտներում փոխգործակցության հեռանկարների մասին
11:10 20/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրթիկը միացավ ԵՄ կայուն էներգիայի շաբաթվան
10:35 29/05/2019  |  ՄամուլՔաղհասարակության ներկայացուցիչները դժգոհ են. ինչ է առաջարկում ԵՄ-ն. «Ժողովուրդ»
21:45 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍՍվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ կողմից երկրում իրականացվող ծրագրերը
18:58 21/05/2019  |  ԼՐԱՀՈՍՀորդորում ենք պետական բոլոր պաշտոնյաներին ցուցաբերել իմաստնություն և զսպվածություն. ԵԽ ԵՄ -ՀՀ պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմ
10:07 08/05/2019  |  ՄեկնաբանությունԵվրոպական ևս մեկ երկիր վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Տեսանյութեր

09/30/2020   12:16 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]