ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ 09/05/2019 17:30 | Քաղաքական
«Իսկ ի՞նչ է, ինչ-որ մեկը կարծում է, թե վարչապետը չգիտե՞ր, որ Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավարը նախկին նախարարի հետ կապեր է ունեցել, հենց նո՞ր իմացավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ընթացող զարգացումներին ։
Նշենք, որ «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակապից հետո վարչապետը հայտարարեց, որ կառավարության աշխատակազմը «Էլարդ»-ի եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնել էին, որ եզրակացությունը նախարարությունը մինչեւ սեպտեմբերի 4-ը կներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ։ Իսկ ահա սեպտեմբերի 4-ին նախարարությունը որեւէ եզրակացություն չհրապարակեց։ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտարարվեց, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Սրան զուգահեռ շրջանառվեց, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Բացի այդ՝ հայտնի դարձավ, որ նա եւ ՔԿ նախագահի տեղակալն ազատվելու դիմում են գրել, թեև ՔԿ-ն պաշտոնապես չի հաստատում այս տեղեկությունները։
Քաղտեխնոլոգի խոսքով, ամենեւին տարօրինակ չի լինի, եթե Ամուլսարի հարցով քավության նոխազ դառնա հենց Իվանյանը։ «Դա բնական է վարչապետի համար,նա երբեք իր մեղքը չի ընդունում։ Նրա համար մեղավոր են բոլորը՝ բացի իրենից։ Մեղավոր էր արդարադատության նախարարը, որը դատաիրավական համակարգի բարեփոխման ծրագիր չէր ներկայացրել, Ընդերքի պետական տեսչական մարմնի ղեկավարը, փորձագետը, որը պաշտոն էր ուզում վարչապետից, բայց նա չտվեց, հիմա էլ՝ քննչական խմբի ղեկավարը, այսինքն , բոլորը մեղավոր են՝ բացի իրենից»-ասաց Արմեն Բադալյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով, Ամուլսարի հարցը մի քանի ենթապատասխաններ ունի, որոնք տարբեր են մեկը մյուսից։ «Նախ, սա տնտեսական խնդիր է, սա բնապահպանական խնդիր է,սա քաղաքական խնդիր է եւ իհարկե, սա արտաքին քաղաքական խնդիր է։ Հասկանալի է, որ նախկին իշխանությունները տվել են համաձայնությունը, ներդրումներ են կատարվել և հարցը պետք է լուծվի, բայց վարչապետը փորձում է մանեւրել եւ օրվա կուրսին համապատասխան՝ որոշումներ է փոխում՝ չկարողանալով կողմնորոշվել, թե որ գործոնին պետք է առաջնահերթություն տալ»։
Ըստ Բադալյանի, մինչեւ այն, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը չի մեկնում Լեհաստան՝ Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, Փաշինյանը, կարծես թե, փորձում էր արտաքին քաղաքական կողմին առաջնահերթություն տալ՝ նկատի ունենալով հայ-ամերիկյան հարաբերությունները. « Երբ պարզվեց, որ վարչապետը չի մեկնում Լեհաստան , որովհետեւ Թրամփն էլ չէր մեկնում եւ այնտեղ փիարի խնդիր չկար , կարծես արտաքին քաղաքական մասը դուրս եկավ եւ առաջ մղվեց բնապահպանական կողմը։ Միեւնույն ժամանակ , երբ ծագում է ներդրումների խնդիրը, վարչապետը հրաժարվում է խնդրի՝ բնապահպանական կողմին առաջնահերթություն տալուց եւ փորձում է տնտեսական գործոնին տեր կանգնել, որովհետեւ Ամուլսարի հետ կապված որոշակի տնտեսական խնդիրներ, այդուհանդերձ առաջանալու են, եթե հանքը փակվի։ Տպավորությունն այնպիսին է , որ Փաշինյանը մանեւրում է եւ փորձում է խնդրի լուծումը հետաձգել»,-նշում է Արմեն Բադալյանը
Քաղտեխնոլոգը հենց սրանով է բացատրում , որ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ-ի հարց է առաջ քաշում։
Իսկ Ամուլսարի խնդրի լուծումը հետաձգելով, Բադալյանի խոսքով, Փաշինյանը, ուզում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Արցախի հանրապետությունում սպասվող նախագահական ընտրությունների վրա եւ իր իշխանությունն էլ տարածել այնտեղ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ