Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/16/2024   22:23 Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ իրավապահ մարմինների աշխատակից է տուժել 04/16/2024   22:08 Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ 04/16/2024   21:51 Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի 04/16/2024   21:38 Պետդեպը պատասխանել Է Իրանի հարվածներին պատասխանելու Իսրայելի ծրագրերի մասին հարցին 04/16/2024   21:21 Սառույցը կոտրվեց, Իսրայելը, կարծես թե, ավելի մեծ կախվածության մեջ ընկավ ԱՄՆ-ից. Իրանագետ (տեսանյութ) 04/16/2024   21:15 ՌԴ կաթնամթերքի արտահանման սահմանափակումների արդյունքում պանրագործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ դադարեցրել են գործունեությունը. Արմեն Գիգոյան 04/16/2024   21:09 Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ 04/16/2024   20:58 Դեռ հեռու ենք ժողովրդավարական պետություն կոչվելուց, արմատական բարեփոխումներ են պետք, եթե ուզում ենք այդ անցումային վիճակից դուրս գալ․ Հոկտանյան 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   20:42 Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն 04/16/2024   20:34 Ղազախստանի մահմեդականներին արգելել են օգտագործել վարկային քարտեր եւ դրանցով կանխիկացում 04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է և Արցախը Սովետական Ադրբեջանից անկախացած պետություն. Երկիր Ծիրանի 09/03/2019   11:58  |  ԼՐԱՀՈՍ

Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեր տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական միավոր՝ Խորհրդային Ադրբեջանին, բռնակցվեցին հայկական հինավուրց Արցախը, Ուտիքը և Նախիջևանը (1921թ.), իսկ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևանքով Թուրքիային թողեցին հայերին պատկանող հողերը, ունեցվածքը և մշակութային ժառանգությունը:

Ադրբեջանի բռնակցման դեմ խորհրդային տարիներին հայերը բազմիցս են բարձրաձայնել, պահանջել են վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ (1945, 1965, 1967, 1977 թվականներ):

1980-ականների վերջերին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած  «գլասնոստ» և «պերեստրոյկա» քաղաքական օրակարգը, որի նպատակն էր, ըստ հեղինակի, ազատականացնել Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական կառուցվածքը, պատմական հնարավորություն ընձեռեց հայությանը` կրկին բարձրաձայնելու իր Հայրենիքի բռնակցման խնդիրը և պահանջելու վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ։

Արցախի և Նախիջևանի վերամիավորելու շարժումը սկսվեց 1987-ին` 75 հազար հայեր ստորագրությամբ հանդես եկան վերամիավորման համար: Շարժումը մեծ թափ ստացավ և 1988-ին արձանագրեց աննախադեպ ազգային զարթոնք: Մեր ազգային զարթոնքի երեք տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների` քանդվեց Բեռլինյան պատը, Գերմանիան վերամիավորվեց (1989թ.), փլուզվեց Խորհրդային Միությունը (1991թ.):

Ազգային զարթոնքի տարիներին մեր գործողությունները, մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից, չեն եղել քաղաքականապես հաշվարկված և ճշգրիտ` միտված դեպի ապագան: Մեր գործողությունները եղել են իրավիճակային լուծման տիրույթում: Մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ-ից առանց դե-յուրե ձևակերպելու, որ Արցախը, Ուտիքը և Նախիջևանը Հայկական պետության մաս են: Զարթոնքի տարիներին քաղաքական կարևորության տեսանկյունից ընդունել ենք միայն մեկ իրավական ակտ` Արցախի վերամիավորման վերաբերյալ` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը`  Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.): Սույն որոշումից բխում էր, որ պետք է տեղի ունենա քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում:

Հետագայում վերջնական` դե-յուրե միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում տեղի չունեցավ: Պետական-քաղաքական ընտրական համակարգում մտցվեցին արգելքներ: Չնայած, որ արցախաբնակներին տրամադրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, սակայն նրանց արգելեցին ընտրել և ընտրվել` մասնակցել Հայաստանի Հանրապետության oրենսդիր և գործադիր իշխանության ընտրություններին: Արցախը դե-յուրե չլինելով ՀՀ վարչատարածքային միավոր՝ իր պետական կառավարչական ինստիտուտները ձևավորեց առանձին` միայն արցախաբնակների կողմից բացառելով ՀՀ անձնագիր ունեցող, բայց Արցախում չբնակվողներին ընտրվել Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններում: Այս ոչ հեռատես, ապազգային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը`  Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.) իրավական ակտը մերժող իրողությունը ներառվեց, որպես պետական քաղաքականություն մեր պատմության նորանկախ տարիների ընթացքում:

Երեսուն տարի առաջ չգիտակցեցինք, որ խորհրդային համակարգը վերանում է, և մենք պարտավոր ենք ապրել որպես անկախ պետություն՝ դուրս գալով Խորհրդային Միության փլատակներից՝ մեզ պատկանող հողով և իրավունքներով: Դե-յուրե թողեցինք ազատագրված Արցախը որպես վիճելի տարածք (չազատագրեցինք Ուտիքը և Նախիջևանը, Ադրբեջանը կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն 1994թ. կնքեց զինադադարի պայմանագիր), պաշտոնապես չսկսեցինք չեղարկման գործընթաց քեմալա-բոլշևիկյան գործարքի` Կարսի և Մոսկվայի պայմանագրերի (1921թ.), իսկ Հայրենիքից դուրս գտնվող հայ ազգի զգալի հատվածին զրկեցինք քաղաքական իրավունքներից (ընտրելու և ընտրվելու իրավունքից):

Ազգային զարթոնքից երեսուն տարի անց ունենք մեր Հայրենի բնօրրանի ընդամենը շուրջ 10 տոկոս տարածքի՝ 42 հազար քառակուսի կիլոմետրում Հայկական պետականության իրավազորություն, սակայն հայ ազգի հիմնական հատվածին զրկել ենք այդ պետականության ներսում քաղաքական մանդատ բանեցնելուց` ազգային քաղաքականություն իրականացնելու հնարավորություն:

Ինչպես շուրջ 100 տարի առաջ, այսօր նույնպես մեր տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ` փոխվում են 100 տարվա պայմանավորվածությունները, և այս գործընթացները ներառում են նաև մեր շահերը: Այս անգամ մենք իրավունք չունենք չգիտակցելու մեր ազգային շահը, իրավունք չունենք անտեսելու մեր իրավունքները:

Հայ ազգը ծագել է Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում: Այստեղ է զարգացել նրա հոգևոր, կրոնական և քաղաքական կյանքը: Այստեղ հազարամյակներով նա ապրել է իր ինքնիշխան պետությունում, և ցավոք` դարեր շարունակ օտարների լծի տակ, իր հողի վրա նա ենթարկվել է ցեղասպանության և շուրջ 100 տարի առաջ զրկվել իր հիմնական հողից` հիմնական Հայրենիքից, ու սփռվել աշխարհով մեկ: Հայերի Հայրենիքը ներառել է 20 նահանգ` շուրջ 450 հազար քառակուսի կիլոմետր: Այս հայկական քաղաքական միավորումում ստեղծվել են ազգային, համամարդկային արժեքներ և մշակույթ` ինքնատիպ քաղաքակրթություն: Այս նահանգներից ներկայումս հայերի իրավազորության ներքո են գտնվում Մեծ Հայքի կենտրոնական նահանգ Այրարատի, Գուգարք նահանգի փոքր մասերը, Արցախ նահանգի զգալի մասը և Սյունիքը գրեթե ամբողջությամբ` այս տարածքները միասին կազմում են շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր: 

Բռնի ուժի հարկադրման հետևանքով և անելանելիության պատճառով հայ ազգի հիմնական հատվածը, պարտադրված ապրելով օտարության մեջ` երբեք չի դադարել երազել Հայրենիք վերադառնալու մասին և այնտեղ վերականգնելու իր քաղաքական անկախությունը: Հայրենիքից զրկված՝ հայ ազգը շարունակում է հավատարիմ մնալ Հայրենիք վերադառնալու` դեպի Արարատ սրբազան գաղափարին: Հայրենի բնօրրանում լիարժեք քաղաքական անկախության վերականգնման համար հայ ազգն իր պայքարի շնորհիվ այսօր ստեղծել է հիմք և հնարավորություն, որն արտացոլում է արդի Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Մեր այս պետականությանը պակասում է ժամանակակից, արդիական, քաղաքական կառուցվածքը (հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա իշխանության գործունեության կառուցակարգերը): Իր բնույթով խաղաղասեր և միևնույն ժամանակ իրեն լիարժեք պաշտպանող (թշնամական գործողությունների հանդեպ ոչ մահաբեր կանխարգելիչ գործողություններ իրականացնելուց մինչև մահաբեր ուժի կիրառում) ժամանակակից հայ ազգի առաքելությունն է` հայրենի հողի վրա տնտեսապես և մշակութային առումով անկախ, զարգացած հայ  հասարակություն ստեղծելը:

Մինչև Հայկական պետականության իրավազորության ամբողջական վերականգնումը իր Հայրենի բնօրրանի նկատմամբ` մենք պետք է վերականգնենք մեր ազգի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող հատվածի քաղաքական մանդատը իր արդի պետականության նկատմամբ և ազդարարենք տարածաշրջանում միասնական Հայկական պետության մասին, որի քաղաքական քարտեզը ներառում է քաղաքական անկախություն ունեցող ներկայիս Արցախի Հանրապետությունը: Այս պահին փաստացի գոյություն ունեցող Հայկական պետականությունը առնվազն պետք է իրավական ձեվակերպմամբ` դե-յուրե դառնա Արարատյան և Արցախի հայկական նահանգների կոնֆեդերացիա:   

Արդի հայերի քաղաքական ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել, եթե այն չի հիմնվելու հայկական նահանգների ՄԻԱՑՈՒՄ քաղաքական շարժման նպատակը առարկայական դարձնելու վրա:

Հ.Գ

Պատմությունը  պատժում է, երբ նրա տված դասերը չեն յուրացնում

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահˋ Զարուհի Փոստանջյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:13 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍՇնորհավոր ազատագրված Արցախ. Երկիր Ծիրանի
15:22 08/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱյդ օրը գալու է ... Երկիր Ծիրանի
14:15 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍ29 տարեկան «հրեշի»` Սահմանադրության մասին «Երկիր Ծիրանի»
10:49 28/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանին» զգուշացնում է Նիկոլա-Թագուհիական մամուլին
09:40 27/03/2019  |  ՄամուլՀայաստանում ունիվերսալ ցուցարարների խումբ է գործում. ով է վառ ներկայացուցիչը. «Ժողովուրդ»
20:24 11/03/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին. «Երկիր Ծիրանի»
21:08 10/02/2019  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պահանջում է քրգործ հարուցել ՀՀԿ-ի կողմից իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ
15:58 21/01/2019  |  ԼՐԱՀՈՍԹավշյա կոռուպցիա` հանրային գումարների պարգևատրման տեսքով
09:59 20/11/2018  |  ՄամուլԵրևանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպը հետաքրքիր ընթացք է ստանում. «Ժողովուրդ»
19:23 13/09/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]