Թեմաներ
Երկուշաբթի 11 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2020   20:09 Նիկոլ Փաշինյանի կողմից Սոցապնախարար նշանակված Մեսրոպ Առաքելյանին հեռացրել են ՎՏԲ բանկից՝ «ատկատներով» վարկեր ձևակերպելու համար. Mediaport 11/23/2020   20:03 Իսրայելը դարձել է Արցախի պատերազմի գլխավոր շահառուն 11/23/2020   19:37 Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած 11/23/2020   19:33 Փրկարարական ջոկատները շարունակում են պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները 11/23/2020   19:32 Երբ Ճգնաժամը զարգանում է՝ ինչ-որ էտապի անցնում անկառավարելի ճգնաժամի. համաճարակաբան 11/23/2020   19:27 Չէի պատկերացնում, որ հայ զինվորի հետևից չէին գնա, այն էլ՝ վիրավորների հետևից. անհետ կորած զինվորի մայր 11/23/2020   19:25 Ռուս խաղաղապահն ու Արցախի ԱԻՆ 4 աշխատակից վիրավորվել են Մատաղիսի մոտ ականի պայթյունից 11/23/2020   19:21 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:20 Լավն այն է, որ Մայր բուհը մաքրվեց Շուշին աթոռի հետ փոխանակած այս դավաճանից. Մելիքյանը՝ ԿԳՄՍ նոր նախարարի մասին 11/23/2020   19:20 Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ԱՀ ՊՆ 11/23/2020   19:08 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ 11/23/2020   19:03 Անհետ կորած զինծառայողների ծնողներից 25-ն այսօր ժամը 19։30-ին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ 11/23/2020   19:02 Կան նաև բնակավայրեր, որոնց բնակիչները մինչև հիմա չգիտեն՝ հեռանա ՞ն իրենց տներից, թե՞ ոչ․ Տ․ Աբրահամյան 11/23/2020   18:59 Բերդաշեն համայնքի ճակատագիրն առկախված է ԱՀ կառավարության պարզաբանումը 11/23/2020   18:57 Գեղեցկության սրահներում Covid-անվտանգության կանոնները շարունակում են հաճախ խախտվել.ԱԱՏՄ 11/23/2020   18:49 Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա.Արայիկ Հարությունյան 11/23/2020   18:41 Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների հետ ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել 11/23/2020   18:38 Նիկոլի ու նիկոլիզմի մասին.Արփինե Հովհաննիսյան 11/23/2020   18:34 Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ․ Է․ Մարուքյան 11/23/2020   18:29 Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից 11/23/2020   18:18 Այլևս չպետք է լինեն “նախկիններ ու ներկաներ”, պետությունը պետք է ապրի միայն ապագայով. Արտակ Զաքարյան 11/23/2020   18:16 «Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում. Mediaport 11/23/2020   18:07 Ժամը 17։00-ի դրությամբ‚ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում 11/23/2020   17:56 Սերգոն ոչ միայն լավ չի ապրելու, այլ նաև նվիրելու է իր ամբողջ ուեցվածքը Ադրբեջանին. Արթուր Ղազինյան 11/23/2020   17:50 Սասուն Միքայելյանը վիրավորում ստացավ՝ բոլորն իմացան, մեր երեխեքը 50 օր կորել են, դուք մեզ տեղեկություն չեք տալիս. անհետ կորած զինվորի հարազատը՝ վարչապետի օգնականին 11/23/2020   17:44 Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ 11/23/2020   17:40 Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղն՝ ի հեճուկս համաձայնագրի 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան 11/23/2020   17:30 Վարչապետը հանդիպումներ կունենա անհետ կորած և գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ 11/23/2020   17:28 Մեկ օրում Ղարաբաղ է վերադարձել 2334 փախստական 11/23/2020   17:22 Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը, երբ հայ զինվորները դեռ այնտեղ են եղել. Արթուր Դանիելյան 11/23/2020   17:21 11 օրվա ծառայած երեխային տարել են առաջնագիծ.անհետ կորած զինվորի հորեղբայր 11/23/2020   17:19 Նիկոլ Փաշինյանը խուճապի մեջ ստորագրել է ցանկացած բան, ինչ իրեն դեմ են տվել՝ միայն թե իշխանությունը պահի.քաղտեխնոլոգ 11/23/2020   17:06 Մոսկվան նախաձեռնել է հրադադար Լեռնային Ղարաբաղում 11/23/2020   16:50 Հրդեհ Ստեփանակերտում 11/23/2020   16:37 Մատվիենկոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին 11/23/2020   16:31 Նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվում է դեռևս մայիսին ԱԳ նախարարի հետ վեճի բռնված անձը 11/23/2020   16:12 Ծրագրավորված դավաճանություն է իրականացվել. Նաիրա Զոհրաբյան 11/23/2020   15:45 Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում և Ադրբեջանում գերեվարված զինծառայողներին, քաղաքացիական անձանց 11/23/2020   15:44 ԱՄՆ կոնգրեսական Նունեսը կոչ է արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային 11/23/2020   15:39 Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/23/2020   15:29 34 ավտոբուս Երեւանից շարժվեց դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ 11/23/2020   15:21 Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ 11/23/2020   15:05 Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը 11/23/2020   14:53 Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում. Շաքե Իսայանը պատասխանել է Սոֆյա Հովսեփյանին 11/23/2020   14:40 ՀՀ ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից 11/23/2020   14:34 Նոյեմբերի 20-ից 23-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք.Հայտնաբերվել է 10 հետախուզվող և 1 անհետ կորած 11/23/2020   14:33 Փաշինյանի թողած ավգյան ախոռներն օր առաջ մաքրելն ու փսորված պետությունն ամբողջացնելը՝ գերխնդիր 11/23/2020   14:24 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների հետ 11/23/2020   14:16 Սպասվում է առանց տեղումների եղանակ
11/23/2020   12:21 Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա 11/22/2020   12:45 Պատմության մեջ բացառիկ արդյունք է. առանց կռվի հանձնում ենք 4564 քառակուսի կիլոմետր, երբ պատերազմի արդյունքում թշնամին գրավել է 3716 11/21/2020   23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան 11/22/2020   15:49 Վազգենաշեն համայնքից բնակչությունը դուրս է գալիս ադրբեջանցի զինվորների ծաղրանքների ներքո 11/22/2020   18:20 5000 երեխու գլուխ ես կերել, այլ տղա, 10,000 հոգի վիրավոր ունենք այսօր․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 11/22/2020   17:01 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը պատարագի էին եկել մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ 11/22/2020   22:08 Ալիևի հայտարարությունը, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չէ. Սեմյոն Պեգով 11/22/2020   14:24 Նիկոլ, դավաճան, ես քեզ իրավունք չեմ տալիս մասնակցել իմ որդու հոգեհանգստյան պատարագին, չհամարձակվես, նեռ․ Կարին Տոնոյան 11/22/2020   19:53 Հատուկ «Գնայիք` կռվեիք» ասողներին. Իշխան Սաղաթելյան 11/21/2020   22:14 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել, հայտնաբերվել մեկ վիրավոր ոստիկան, որի կյանքը փրկվել է. Արտակ Բեգլարյան 11/23/2020   15:39 Քաոսի պատճառով մեր հայրենակիցները գյուղ մտած թուրք լամուկներից են իմանում, որ գյուղը պիտի ազատեն. Զոհրաբյան 11/22/2020   20:19 Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի տարածքային պատկանելության մասին 11/21/2020   21:31 Փաստ է, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի. Ղազինյան 11/22/2020   12:16 Թուրքիան հայտնել է իր զինվորականների` Ղարաբաղ ժամանելու ժամկետները 11/23/2020   17:35 Անձնագրային բաժանմունքների ղեկավարների միջոցով 1400 հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ադրբեջանցիների,սա արել է Արգիշտի Քյարամյանը.Գառնիկ Իսագուլյան 11/23/2020   17:22 Շուշիի վրա է ընկնում հայկական Իսկանդերը, երբ հայ զինվորները դեռ այնտեղ են եղել. Արթուր Դանիելյան 11/21/2020   22:54 ՍԴ-ի նորընտիր նախագահ Արման Դիլանյանը իրենից կախված ամեն ինչ արել է Փաշինյանին հաճոյանալու համար, բայց պարտվել ՍԴ աշխատակարգային նիստում. Հրայր Թոդմասյանի ու Արեւիկ Պետրոսյանի առաջարկն անցել է 11/22/2020   17:45 Ինչպես է ազգադավ Նիկոլը խաբում հասարակությանը․ Գագիկ Համբարյան 11/22/2020   22:32 Վազգենաշեն գյուղում մարդիկ թողնում են իրենց տները և բեռնում իրերը՝ ադրբեջանական զորքի ծաղրանքի պայմաններում.որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանությունները. Գոհար Մելոյան 11/22/2020   11:56 Ինչու՞ են ադրբեջանցի զինվորներն այս ամենն անում. ի՞նչ են ուզում դրանով ասել. Սոլովյովի հարցերը Ալիևին

Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ նշելով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար». Ա. Աշոտյանի բաց նամակը 08/31/2019   13:35  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակով դիմել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգելի պարոն Փաշինյան:

 Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ.

 Մեծարգո պարոն վարչապետ,

 Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձեր քաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազումառիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ու մատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք և Ձերկառավարությունը:

 Հայաստանի արտաքին քաղաքականության արդի վիճակին նվիրված իմ վերջին ուղիղ եթերի քննադատությանը Ձեզ պատկանող թերթի, ըստ ամենայնի՝ հենց Ձեր կողմից գրվածխմբագրականով փորձել եք պատասխանել ինձ: Ընդգծելով իմ քննադատության մեջ հնչեցրած հարցադրումների կարևորությունը, հարկ եմ համարում անդրադառնալ Ձերարձագանքին:

Եվ այսպես:

Ձեզ դուր չի եկել, որ Սերժ Սարգսյանի օրոք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցված փաթեթը ես անվանել եմ լավագույնը: Ուզում եմ շեշտել, որ այդ փաթեթըանվանել եմ լավագույնը, ոչ թե կատարյալը, հետևաբար Ձեր հոդվածում շահարկվող փոխզիջումային թեզերը հանրությանը մոլորեցնելու հերթական անհաջող փորձն են, մանավանդ, որ թույլ եք տվել Ձեզ նաև փաստերի կոպիտ աղավաղում: Տպավորություն ունեմ, որ բանակցային վերջին փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեք կարդացել, կամ ընթերցել եք, բայցչեք ընկալել։ Արցախյան հարցի խաղաղ լուծումը, ինչպես հայտնի է, հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա: Եթե դիմացինը փոխզիջումների պատրաստ չէ, ապա մենքկռվելու ենք մինչև վերջ: Մենք երբեք այլ բան չենք ասել: Սակայն Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ շեշտելով և դրանից հետոհպարտանալով Ձեր այն թեզով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»: Ձեզանից առաջ Հայաստանի ոչ մի ղեկավար նման «մեծահոգություն» չէր ցուցաբերել: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցում իրավական պարտադիր ուժ ունեցող եւ օրակարգը ոչնչովչսահմանափակող հանրաքվեի միջոցով: Հիշեցնեմ Ձեզ նաև, թե 2016 թվականին ինչպես էր Ադրբեջանի նախագահը բողոքում իր կառավարության նիստին, որ Արևմուտքը ստիպում էիրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այ եթե Ալիևի հետ բանակցային գործընթացի նախապատմությունը քննարկելու փոխարեն Ձեզ նեղություն տայիք և այս հարցի շուրջ խոսեիքհայկական կողմից բանակցողների հետ, կամ եթե Ձեր թանկագին ժամանակից հատկացնեիք բանակցային թղթապանակի մանրակրկիտ ուսումնասիրությանը, ապա ավելի ազնիվ ևճշգրիտ կլինեիք Ձեր գնահատականների մեջ:

Հիշում եմ մեր հարցուպատասխանն Ազգային Ժողովում, որի ընթացքում Դուք Ձեզ բնորոշ անբռնազբոս կեցվածքով հրապարակ նետեցիք մի հերթական ապատեղեկատվություն առայն, որ մեր իշխանությունները «բանակցել են միայն հող հանձնելու մասին», ու եթե ես տեսնեմ այդ փաստաթղթերը, ապա «հոգեբանի կարիք կունենամ»: Դուք ինձ խոստացաք ցույցտալ այդ փաստաթուղթը, ես էլ ծանոթ խառնեցի, նախապես լավ հոգեբան գտա, երկու անգամ զանգահարեցի Ձեր ընդունարան՝ հանդիպելու համար, ու պարզվեց՝ ապարդյուն, քանզիմի քանի անգամ խուսափելուց հետո, Դուք ինձ անձամբ խոստովանեցիք, որ փոշմանել եք Ձեր խոստման համար: Այսպես պայթեց հող «հանձնող նախորդ ռեժիմի» միֆը, իսկ իմծանոթ հոգեբանը մնաց առանց լուրջ պոտենցիալ այցելուի:

Ձեր խմբագրականում Դուք փաստացի հաստատեցիք, որ իմ մեղադրանքները Ձեզ՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ջրելու մասինիրականությանը համապատասխանում են: Դուք չփորձեցիք անգամ «երես փրկել», ու ընդգծել, որ այս տարի Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստիարձանագրության մեջ հիշատակել եք դրանք, էլ չասեմ Ձեր ԱԳՆ-ի երկու ուշացած հայտարարությունների մասին: Ճիշտ էլ արել եք, քանզի լավ գիտեք, որ այնգամ այդհիշատակումները այլևս բացառապես ներքին լսարանի համար էին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում դրանք արդեն 1.5 տարի է, ինչ չեններառվում: Էլի շնորհակալ եմ, որ Ձեր խմբագրականում չգրեցիք այն, ինչ մի քանի ամիս առաջ հայտարարում էիք տեսախցիկների առջև. «Ադրբեջանը պնդում է, որ այդպիսիպայմանավորվածություններ չեն եղել»: Սակայն իրոք անկեղծ ցավ եմ ապրում, որ այդ պայմանավորվածությունները Ձեր թեթև ձեռքով դուրս են մնացել բանակցային օրակարգից ուԴուք դա նորմալ եք համարում, այսինքն փաստացի սրբագրում եք Ադրբեջանի՝ նաև դիվանագիտական պարտությունը ապրիլյան պատերազմում: Ցավում եմ նաև, որ չեք գիտակցումմիջազգային հետաքննիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը խաղաղության ամրապնդման, նոր պատերազմական գործողությունները կանխելու և առողջ բանակցայինմիջավայր ստեղծելու հարցում:

Ինչ վերաբերում է «այնքան ուժեղ լինեիք, որ ձեզ վրա չհարձակվեին» թեզին, ապա այն նույնպես մակերեսային սոփեստություն է, քանզի Ձեր ղեկավարման օրոք, անգամ Դուշանբեիվերելակից հետո, սահմանային միջադեպերն ու զոհերը, ավաղ, դառնում են առօրեական, այն տարբերությամբ, որ մեր ժամանակ ՊՆ-ն զոհերի մասին տեղեկությունները չէրթաքցնում: Եվ հետո, մի քիչ էլ Ձեր թանկագին ժամանակից հատկացրեք միջազգային օրինակներն ուսումնասիրելու համար և հասկացեք, որ, օրինակ, անգամ Իսրայելի նմանզարգացած, հզոր և տեխնոլոգիական բանակի դեպքում իսրայելա-արաբական ճգնաժամը չի սառեցվել, և ոչ մի արաբ ազգայնականի մտքով չի անցնում հաշտվել Իսրայելի հետ այնհիմնավորմամբ, որ նա շատ ավելի ուժեղ է:

Փորձելով ինձ հակադարձել, նաև հիշատակում եք «80-ականների զենքի» մասին հայտնի արտահայտությունը: Իրականում 80-ականների զենքը հին զենք չէ ու կրկին ցավում եմ, որպետության ղեկը ստանձնելով, չեք հասկացել, թե ինչ իրական ուղերձ էր պարունակում այդ հայտարարությունը և ում էր ուղված: Ի դեպ, մի հատ էլ, որպես վարչապետ, ծանոթացեքՀայաստանի ռազմական սպառազինությունների ցանկին և խորը շունչ քաշեք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այնշարունակվում է նաև Ձեր օրոք։ Ավելին, օրերս հայտնի դարձավ, որ զենք մատակարարող ռուսական մի ընկերություն դատի է տվել Հայաստանին մատակարարման տենդերներիցմեկի հետ կապված պատմությունների պատճառով: 

Խորապես ցավում եմ, որ այդպես էլ չեք հասկանում ապրիլյան պատերազմի իրական պատճառները և Ձեր հսկայական մեղավորությունն ունեք այդ պատերազմի արդյունքներիվարկաբեկման մեջ: Որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Ձեզ արագընթաց կերպով ուսումնասիրելռազմարվեստի այբուբենը, պատերազմների նպատակները՝ հասկանալու համար, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը: Հորդորում եմ նաև կարդալ Հրանտ Տեր-Աբրահամյանի«Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը» հոդվածը https://timestream.mediamax.am կայքում:

Անցանք հեղափոխության կապիտալիզացիային:

Այո, Ձեր կողմից այդքան գովերգած «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում որևէ տեսանելի, շոշափելի և բեկումնայինառաջխաղացման չի բերել: Դուք դա լավ գիտեք և փաստացի անձամբ եք խոստովանել դեսպանահավաքի Ձեր ելույթում: Չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ ես նկատի եմ ունեցելայսպես ասած cash-ը: Մենք երբեք այդպես չենք մտածել, առավել եւս՝ այդպես չենք աշխատել։ Դա ավելի շուտ Ձեր գործելաոճն է: Ուստի ստիպում եք հիշեցնել, որ Դուք եք ԱզգայինԺողովի ամբիոնից նախ դժգոհել, որ ԱՄՆ-ն Ձեզ բավարար աջակցություն չի ցուցաբերում, իսկ Բրյուսել կատարած առաջին այցից անմիջապես հետո, հենց “Զավենտում” օդանավակայանում հայ լրագրողներին քմծիծաղով պատմում էիք, որ դժգոհ եք ԵՄ-ի կողմից Ձեզ մեծ փող չտալու փաստից, իսկ մանր փողերի կարիք չունեք, քանզի կարող եքստանալ՝ թափ տալով որոշ խոշոր օլիգարխների (այն ժամանակ Հայաստանում դեռ կային օլիգարխներ) գրպանները:

Ուրախ եմ, երբ ասում եք, որ գեոպոլիտիկ ռեվերսներ չեն լինելու: Մեր նպատակներից է, որ Դուք մշտապես այդպես կարծեք: Հուսադրող է, որ հասկացել եք այլ հետխորհրդայիներկրների փորձը և դասեր քաղել: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անգամ ամենաթեժ ներքաղաքական թոհուբոհի մեջ մենք շատ նրբանկատ ենք երկրի անվտանգության հարցերում: Փակագծեր չբացեմ, հուսով եմ, հասկացաք… Սակայն մտահոգություններ ունեմ, որ Ձեզ սատարող քաղաքական թիմում ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը: Որ Ձեր մերձավորհայտնի շրջանակներ չեն հրաժարվել Հայաստանը գեոպոլիտիկ խրամատի վերածելու իրանց մտադրություններից: Որ «տեսաք, ոնց Նիկոլը Պուտինին տեղը դրեց» տիպիիշխանամերձ քարոզչական տոքսիկ հնարքները և Ձեր որոշ պատգամավորների անհեթեթ քվեարկությունները խորհրդարանական վեհաժողովներում պատահականություններ չեն:

Իհարկե, կապիտալիզացիան միայն ֆինանսական օգնությունը չէ, այլև քաղաքական օրակարգի առաջխաղացումը: Խնդրում եմ պատասխանել ինձ, թե, օրինակ, ԵՄ-ի հետ ի՞նչքաղաքական հարց է հեղափոխության շնորհիվ առաջընթաց գրանցել: CEPA-ի վավերացու՞մն է արագացել (հիշեցնեմ, որ երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի խոշորագույնարտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը համարվող եվրոպական համաձայնագրի ստորագրման 2-րդ տարին, ԵՄ անդամ 12 երկիր, ըստ Եվրոպական պաշտոնական ռեգիստրի, այս պահին չի ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ ամենալավատեսական սցենարով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վերջնականապեսկվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից միայն մինչև 2021 թվականի ավարտը): Վիզաների ազատականացման երկխոսությու՞նն է մեկնարկել (այս հարցով նույնպես որևէդրական տեղաշարժ չկա, անգամ Ձեզ անթաքույց համակրող ԵՄ արդեն նախկին դեսպանը և Ձեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իրենց վերջին գնահատականներում, մեղմասած, լավատես չէին): Ղարաբաղի հարցո՞վ եք ստացել աննախադեպ աջակցություն (հիշեցնեմ Տուսկի և Մոգերինիի թափանցիկ և կտրուկ ակնարկները Արցախը բանակցայինսեղանին վերադարձնելու առաջարկը մերժելու մասին): 

Նման մանրակրկիտ վերլուծություն «հեղափոխության կապիտալիզացիայի» փուչիկության մասին կարող եմ անել նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի հետքաղաքական օրակարգերի շուրջ: Բայց կխնայեմ Ձեր առանց այդ էլ թանկագին և սուղ ժամանակը, հույս ունենալով, որ այդ խնայողությունը չի մսխվի հերթական անհեթեթ լայվի կամտոնավաճառ-ցուցահանդես այցելելու վրա, այլ կծառայի պետության անվտանգությանը վերաբերող հարցերում մի քանի կարևոր փաստաթուղթ ավել կարդալու, մի քանի խելացի ևգիտակ մարդկանց հետ զրուցելու, կամ մենակ մնալուց ինքնաքննադատական ներքին վերլուծության վրա:

Հ.Գ. Ի դեպ, այն հոգեբանի տվյալները դեռ ունեմ, ինձ պետք չեկավ: Եթե կարիքը զգաք՝ ասեք, փոխանցեմ:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ»,-գրել է Արմեն Աշոտյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
12:54 31/08/2019  |  ՏնտեսությունՊետք է բալանսավորել անշարժ գույքի շուկան. Փաշինյան
10:40 31/08/2019  |  ՄամուլՊոպուլիզմի փորձությունը. Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը. «Առավոտ»
15:10 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏորոնտոյում կցուցադրվի «Մենակ չեմ» ֆիլմը՝ Հայկական հեղափոխության մասին
12:09 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱրցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու հայանպաստ լուծման. Աշոտյան
10:30 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի. ՀՀ վարչապետ
09:36 30/08/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. «Հրապարակ»
20:06 29/08/2019  |  Բնապահպանական իրավունք«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը՝ «Էլարդի» հետ Skype կոնֆերանսի մասին
14:26 29/08/2019  |  ՄեկնաբանությունԶարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը. Աշոտյան
09:25 29/08/2019  |  ՄեկնաբանությունՏնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1 տոկոս է. սա հրաշալի թիվ է. ՀՀ վարչապետ

Արխիվ

[]