ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
71 հարկանի կինդեր-սյուրպրիզ 08/29/2019 18:26 | Վերլուծություններ
Կինդեր-սյուրպրիզի նման հանրությանը հրամցված 71 հարկանի երկնաքերը , որին շահագրգիռ անձինք «Անմոռուկ» խորհրդանշական անունն են տվել, այդպիսով փորձելով սփյուռքահայ շրջանակներին «էստի համեցեք» անել, սոցիալական ցանցերում և մամուլում արդեն իսկ հանրության կողմից բացասական մեկնաբանությունների է արժանանում:
Շատերին զարմացրել է հատկապես այն փաստը, որ տվյալ ծրագրի գլխին կանգնածը թավշյա պաշտոնյա է՝ փոխվարչապետի խորհրդականը, որ ավելի վաղ՝ մի կարճ շրջան քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը եղավ և քաղաքաշինական դաշտի կանոնակարգման վերաբերյալ շատ էր սիրում լուրջ-լուրջ խոսել :
Տպավորությունն այնպիսին է, որ վերջինս պաշտոնավարման շրջանն օգտագործել է՝ հեռահար նպատակներ ունենալով՝ իր իսկ ծրագրերի իրականացման համար պարարտ հող ստեղծելով: Ի դեպ, այսպիսով նոր իշխանությունները շատ հստակ բարձրաձայնում են, որ անցյալում իրենց պայքարը քաղաքաշինական ծրագրերը բացառապես մրցութային կարգով իրականացնելու համատեքստում՝ օդի փչոց են: Առայժմ մենք և՛ աղբահանության հետ կապված, և՛ կրթութա- մշակութային ծրագրերի և նույնիսկ նախընտրական մոնիտորինգների, բախվում ենք այն փաստին, որ դրանք կամ անմրցույթ են, կամ էլ՝ 5 րոպե առաջ ստեղծված իշխանական վերնախավի մերձավորների ԱՁ-ների ու ՍՊԸ-ների հաղթական ավարտով:
«,Անմոռուկ» անունը կրող ծրագրի վերաբերյալ սոցցանցերում տեղ գտած՝ երիտճարտարապետների թեժ արձագանքների էլ հանդիպեցինք, որոնց հեղինակները մի կողմից անմրցույթ ծրագրի փաստն են կարևորում, մյուս կողմից էլ՝ արդեն իսկ դժգոհություններ են հնչում, թե, եղբայր, այդ ո՞նց է, որ մենք 22 հարկանի շենքի նախագիծ ենք ներկայացնում, քաղաքապետարանում այն դարձնում են 16, իսկ ձեզ 71 հարկի թույլտվություն են տվել: Նկատենք, որ այս առումով փոխվարչապետի խորհրդականի պատճառաբանությունը, թե՝ մերը կենտրոնում չի, համոզիչ չի հնչում ոչ միայն նրա համար, որ սույն հարցը բարձրացնող ֆբ. օգտատերը շեշտում է, թե՝ իրենցն էլ կենտրոնից դուրս է: Նախ՝ փաստենք, որ Իսակովի պողոտայի մի զգալի հատվածը Կենտրոն վարչական տարածքում է գտնվում:
Սակայն, տպավորությունն այնպիսին է, որ դեռ տարածքի հարցն էլ ճշտված չէ, քանի որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, թե նման երկնաքերի հարց քաղաքապետարանում չի քննարկվել: Այսինքն, ի՞նչ է ստացվում՝ պատասխանատու պաշտոնյան հայտարարում է Երևանում կառուցվելիք մի ծրագրի մասին, որի շուրջ ոչ Երևանի քաղաքապետարանում, ոչ մասնագիտական շրջանակներում քննարկում չի եղել: Բնականաբար, այն հանրային քննարկման փուլ էլ դեռ չի հասել, ինչը նշանակում է մենք խոսում ենք բանի մասին, որն ընդամենը արաբական աշխարհի ինչ-որ ընկերություն և հայաստանյան ինչ-որ անհատներ կամ՝ ճարտարապետական արվեստանոց ներփակ պայմանավորվել ու որոշել են:
ՈՒ դեռ առվին չհասած՝ բոբիկացել են՝ փորձելով զարմացնել երկնաքեր չտեսած երևանցիներին: Հարգելիներս, Երևանում նման քամիներ եկել են ու անցել՝ կինո Մոսկվային հարակից տարածքում պարսկական երկնաքերի տեսքով, երիտասարդական պալատի տեղում՝ յոթերորդ հրաշալիքի տեսքով, ուր դարձյալ բարձրության վրա էր շեշտադրումը… Հիմա էլ՝ արաբական ներդրումներով երկնաքեր:
Սա Երևանն է, Դուբայը չէ, Իսակովի փողոցն էլ արվարձան չէ: Նախագիծն էլ ինչ-որ զիլ բան չէ, ավելի շատ երկար բունկեր է հիշեցնում…
ՈՒ այսօր սփյուռքահայ գնորդին չես զարմացնի բովանդակությունից զուրկ ձևականացումներով՝ այդ փուլն այլևս անախրոնիզմ է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/29/2024 10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին
- 03/29/2024 10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել