Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ)
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Փաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը պետք է հստակեցվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր. Գոհար Մելոյան 08/29/2019   20:04  |  Հարցազրույց

Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օրերս հրապարակեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում է անցումային արդարադատության գործիքակազմը, ինչն իրենց ենթադրում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովի կարգավիճակի, նպատակահարմարության եւ գործառույթների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբան Գոհար Մելոյանի հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը որպես անցումային արդարադատության գործիքակազմ։

-Մի փոքր թյուրըմբռնմամբ եմ մոտենում հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությանը, հիմնական նշանակետային նպատակի իրականացմանը եւ գտնում եմ, որ սա բավականին բազմաչարչար աշխատանք է լինելու եւ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալու։ Թեեւ սրանով որոշակիորեն ճշգրտվել են շրջանակները, թե ինչպես են իրականացվելու այդ բարեփոխումները, ինչպես է պատկերացնում իշխանությունն անցումային արդարադատությունը, սակայն կարծում եմ, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, այնուամենայնիվ, անորոշություն կա։ Կարեւոր է շեշտել, որ Փաստահավաք հանձնաժողովին փաստաթղթով սահմանված է որպես անկախ մարմին։ Այստեղ առկա է իրավական խնդիր. Սահմանադրությունը նախատեսում է օրենքով ինքնավար մարինների ստեղծման հնարավորություն, իսկ անկախ մարմինները սահմանված են Սահմանադրությամբ, օրինակ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այսինքն՝ նախագծի հեղինակները հետագայում պետք է հստակեցնեն Փաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր։

-Փաստաթղթում նշված է, որ հանձնաժողովի 20 անդամները պետք է լինեն հեղինակություն վայելող անձինք։ Ինչպե՞ս պետք է ընտրվեն նրանք, ի՞նչ սկզբունքով պետք է գնահատվի նրանց հեղինակություն վայելել-չվայելելը։

-Ըստ նախագծի՝ համանուն օրենք է ընդունվելու, որով սահմանվելու են Հանձնաժողովի ձեւավորման կարգը, դրա իրավասությունները և այլ մանրամասներ։ Սակայն այդ «հանրային հեղինակություն վայելող» եզրույթի իրավական որոշակիության հետ խնդիր կարող է առաջանալ։ Մի խումբ անձանց կողմից հեղինակություն վայելողը կարող է լինել մեկ անձ, մյուս խմբի կողմից՝ մեկ ուրիշը, եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ խնդրահարույց է լինելու հանձնաժողովի ձևավորումը։ Իր գործառույթներից ելնելով՝ այն պետք է կազմված լինի բավականին փորձառու իրավաբաններից, սակայն ես մի փոքր թերահավատորեն եմ մոտենում այն հարցին, թե հեղինակավոր իրավաբանները կհամաձայնեն այս հանձնաժողովում ներգրավվել։

-Թեեւ Հանձնաժողովը չի ունենալու իրավապահ մարմնի կարգավիճակ, սակայն նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է պետական մարմիններից տեղեկություններ պահանջել։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այստեղ իրավունքի չարաշահման վտանգ տեսնո՞ւմ եք։

-Այդ հարցում եւս խնդիր կա։ Թեեւ նշված է, որ հանձնաժողովն իրավապահ մարմնի գործառույթ չի իրականացնելու, սակայն այդ անցումը շատ նուրբ է, եւ նախագծի հեղինակները պետք է համանուն օրենքը մշակելիս կարողանան այդ անցումը շատ ճշգրիտ իրականացնել, ինչին եւս թերահավատորեն եմ մոտենում, որովհետեւ այդ հանձնաժողովով, կոպիտ ասած, նախատեսվում է հսկայածավալ աշխատանք անել մի շարք խախտումներ վերհանելու համար այն դեպքում, երբ տվյալ խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմներ, իմ կարծիքով, մենք արդեն իսկ ունենք։ Մենք ունենք իրավապահ մարմիններ, եւ ցանկացած դեպքում, երբ քաղաքացիներն ունեն փաստեր՝ իրենց խախտված իրավունքների մասին, կարող են շատ հանգիստ ներկայացնել մեր իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ արհեստական մարմին է ստեղծվում, որը կդրդի մի շարք մարդկանց կողմից աղմուկի բարձրացման, պոպուլիստական հայտարարությունների եւ այլնի։

-Իսկ ի՞նչ ընթացակարգով է հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու։

-Ենթադրում եմ, որ հանրությանը կիրազեկվի, եւ այդ ռազմավարական այդ նպատակի մեջ նշված ոլորտների վերաբերյալ տուժող քաղաքացիները դիմումներ կներկայացնեն, որոնց հիման վրա կիրականացվեն համապատասխան փաստահավաք գործողություններ։ Հետագայում, եթե փաստական հանգամանքներ ներառող տեղեկություններ լինեն, այդ նյութերը տրամադրվելու են իրավապահ մարմիններին։ Նաեւ նշված է, որ հանձնաժողովի կողմից որպես վերջնարդյունք կազմվելու է զեկույց, որը խորհրդատվական եզրակացության տեսքով տրամադրվելու է կառավարությանը եւ ԱԺ-ին, որոնք իրենց հերթին պետք է վերացնեն մարդկանց խախտված իրավունքները։ Բայց այս դեպքում կցանկանայի նշել, որ իրավունքը խախտված որակելու համար անհրաժեշտ է, որ գործողություններ իրականացվեն իրավապահ մարմինների կողմից, կոպիտ ասած, հաստատելու համար, որ այդտեղ առկա է հանցակազմ։ Նման իրավիճակում, եթե նույնիսկ հիպոթետիկ կերպով ընդունենք, որ քաղաքական տեսանկյունից նախկինում կաշկանդվածություն է եղել, այսօր քաղաքացին կարող է հանգիստ դիմել իրավապահ մարմիններին։ Ուստի կրկին հավաստում ենք, որ տվյալ հանձնաժողովի ստեղծումը կարելի է որակել որպես ավելորդ վարչարարություն:

-Եվ ընտրված ժամանակաշրջանը՝ 1991-2018 թվականները, որքանո՞վ են արդարացված Ձեզ համար։

-Ինձ համար արդարացված չէ, քանի որ մինչ 1995 թվականն անգամ նորմալ իրավական համակարգ չենք ունեցել. 1995 թվականին նոր միայն Սահմանադրությունն է ընդունվել։ Իմ կարծիքով՝ ավելի շատ լինելու են նեղ, սուբյեկտիվ բնույթի դիմումներ, որոնցով բարձրացված հարցերի լուծումը բավականին ժամանակատար աշխատանք է պահանջելու։ Ինչպես նշված է ռազմավարության մեջ, նպատակը արդարության վերականգնումն է, իրավունքի գերակայության ապահովումն անցումային արդարադատության միջոցով, սակայն ես չեմ կարծում, թե տվյալ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը կա, առավել եւս, որ սահմանված են ռազմավարական այլ նպատակներ, որոնց միջոցով էլ հնարավոր է իրականացնել այսպես կոչված «անցումային արդարադատությունը»։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

16:19 23/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնաբանությունները, թե ՍԴ-ն իրավասու չէր դիմելու Վենետիկի հանձնաժողովին, մանիպուլյատիվ գործիք էին. Գոհար Մելոյան
09:42 22/08/2019  |  ՄեկնաբանությունԼիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության. իրավաբան
09:34 20/08/2019  |  ՄեկնաբանությունՉկա ԱԺ դարպասները փակելու ընթացակարգ, սակայն դրանք փակվեցին. իրավաբան
18:30 14/08/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչու՞ ԱՆ-ն չի անդրադարձել նախագծում արտացոլված անաշխատ գումարներ վճարելու միջազգային փորձին. Գոհար Մելոյան
13:16 10/08/2019  |  ՀարցազրույցՆման անորոշ կարգավորումների շրջանակ նախատեսելը դատական իշխանության անկախության նկատմամբ լրացուցիչ ճնշումների հնարավոր գործիք կարող են հանդիսանալ. Գոհար Մելոյան
18:27 09/08/2019  |  ՄեկնաբանությունԿառավարությունը վերջնագիր է ներկայացրել ՍԴ-ին
19:47 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱռանձին գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը ՍԴ-ն ձեռք է բերել մեկ տարի առաջ. Գոհար Մելոյան
17:45 13/07/2019  |  ՀարցազրույցՍԴ-ի դեմ ուղղված հերթական մանիպուլյացիան որևէ աղերս չունի գործող օրենսդրական կարգավորումների հետ. Իրավաբան
12:41 25/05/2019  |  ՀարցազրույցԱնցումային արդարադատությունը ենթադրում է հաշտեցման գործիք, եւ ոչ պատժիչ ինչ-որ բան. Տարոն Սիմոնյան
21:17 20/05/2019  |  ՀարցազրույցՀայաստանի գործող օրենսդրությունը թույլ չի տալիս իրականացնել դատավորների վեթթինգ. հնարավոր են սահմանադրական փոփոխություններ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]