ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ են հիմա Գագիկ Խաչատրյանին «ասֆալտին պառկեցնում» 08/28/2019 20:08 | Քաղաքական
«Ձերբակալություններով ռեյտինգի բարձրացման կամ իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու մեթոդը սպառված է: Այն կիրառվել որոշակի արդյունքը տվել է մինչեւ այս տարվա հունվար-փետրվար ամիսները, հիմա արդեն հասարակությունն ադապտացվել է այդ ամենին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը, ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Ըստ քաղաքագետի, հասարակության մի զգալի հատվածի մոտ արդարացիորեն հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում հենց տվյալ ժամանակահատվածում:
«Հասարակությունը բաց գործունեություն է ակնկալում, իսկ այս 1 տարի 4 ամսվա մեջ մենք չենք տեսել այդ թափանցիկությունը: Գագիկ Խաչատրյանի անունը, որպես ամենահայտնի կոռումպացված պաշտոնյայի, ամենաշատը շոշափվում էր նախորդ իշխանությունների օրոք եւ ամենաշատ շոշափողն էլ հենց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Իշխանության գալուց հետո, այսպես ասած, ասֆալտին փռելու գործընթացի ժամանակ, որը շատ մեծ ցնծությամբ ընդունվեց հասարակության մի զգալի մասի կողմից, Գագիկ Խաչատրյանին ասֆալտին չպառկեցրեցին»,-նկատում է քաղաքագետը ու շարունակում.«Պարզվում է՝ օրինակ, Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը եւ մյուս օդիոզ եւ սկանդալային օլիգարխները, որոնց անունները Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ տալիս էր որպես օրինախախտների, պարզվում է ՝ շատ լավն են: Հասարակությունը զարմացած էր, որ այդ «լավերի» մեջ էին նույն Գագիկ Խաչատրյանը եւ Գագիկ Բեգլարյանը, եւ նրանց մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ հիմա»:
Քաղաքագետի խոսքով, Գագիկ Խաչատրյանի ձերբակալությամբ, իրականում իշխանությունը, նպատակ ունի հասարակության ուշադրությունը շեղել երկու կարեւոր խնդիրներից, որոնք հենց ինքն իր համար ստեղծեց. «Մեկը կեղծ օրակարգ Ստամբուլյան կոնվենցիան մեյդան բերելն էր, որի վավերացման մտքից պարզվում է՝ մեկ տարով հրաժարվում են եւ երկրորդը՝ Ամուլսարի խնդիրն է, որը շատ կարեւոր է եւ այստեղ իշխանությունները լուրջ դժվարություններ ունեն: Նախ, այս հարցում բացահայտ երեւաց իշխանության տարբեր ճյուղերի դիրքորոշումների տարբերությունը եւ վտանգ կա, որ «Իմ քայլը» դաշինքը կարող է պառակտվել, ինչի հետեւանքները Փաշինյանի համար ծանր կլինեն, ուստի, փորձ է արվում գոնե ժամանակավորապես հասարակությանը շեղել այս ամենից»:
Գագիկ Համբարյանի խոսքով, սակայն, ՊԵԿ նախկին նախագահի ձերբակալությունը հասարակությունը շատ հանգիստ ընդունեց, ավելին վարչապետ Փաշինյանի բնապահպան կողմնակիցները հասցրեցին սոցցանցերում գրել, որ այսկերպ Ամուլսարի խնդրից չեն շեղվելու:
«Պարոն Փաշինյանի վարչակարգը սովոր էր ձերբակալությունների միջոցով հասարակության ուշադրությունը շեղել կարեւոր ներքին ու արտաքին խնդիրներից, բայց այս անգամ հետհեղափոխական էյֆորիան չկա եւ հասարակությունը շատ հանգիստ վերաբերվեց Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը, այսինքն, եթե հետհեղափոխական շրջանում այդ էյֆորիան վերապրած անձինք այնքան շատ էին , որ ծափողջյուններով էին ընդունում որոշ անձանց ասֆալտին փռելու , ձերբակալելու, ապա՝ ազատ արձակելու եւ նորից ձերբակալելու գործընթացները, հիմա այդ մեթոդը չանցավ: Փաստը արձանագրեցին նույնիսկ Նիկոլ Փաշինյանի էկոլոգ երկրպագուները, որոնք ի սկզբանե ողջունեցին թավշյա հեղափոխությունը եւ մինչեւ Ամուլսարի սկանդալը ակտիվորեն պաշտպանում էին Փաշինյանին եւ նրա վարչակազմին»:
Ըստ քաղաքագետի, եթե իշխանությունը շարունակի գործի դնել նույն մեթոդը, այն հակառակ ազդեցություն կարող է ունենալ իշխանության ռեյտինգի վրա:
Հավելենք, որ մեկ այլ՝ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը մեղադրյալի կարգավիճակ ունի: Նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։ Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ին հայտնել էին ՀՔԾ-ից, այս գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել։
Անդրադառնալով պետությունից թալանված միջոցները բյուջե վերադարձնելու իշխանությունների հայտարարություններին, քաղաքագետը նկատեց. «Թերեւս գումարի պակաս կա գործող իշխանությունների մոտ եւ հիմա նրանք երկրորդ փուլով են անցնում նույն անձանց գրպանների միջով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ