ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ո՞ւր է գնում Հանրապետականը. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Առավոտ»-ում 08/27/2019 10:22 | Մամուլ

«Առավոտ»-ը հրապարակել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը, որում, ի թիվս այլ դիտարկումների, հեղինակը գրել է. «Իր գոյության շուրջ 30 տարիների ընթացքում ՀՀԿ գաղափարախոսական հիմքը զարգացել և հղկել է՝ իր մեջ ներառելով նաև եվրոպական պահպանողականության և քրիստոնեաժողովրդավարականության ֆունդամենտալ էլեմենտներ: 2011թ.-ին կուսակցությունը դարձավ եվրոպական աջակենտրոն ամենախոշոր ընտանիքի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:
Ինչպես ցանակցած իշխող կուսակցություն, իր քաղաքական պատասխանատվության ընթացքում, մեզ մոտ նույնպես տարիների ընթացքում ի հայտ եկավ և կարծրացավ կուսակցության վարչարարական բաղադրիչը, որի պատճառով կուսակցության ներսում որոշումների կայացման մեխանիզմում բյուրոկրատիզմը սկսեց մրցել իդեոլոգիայի հետ: Այսպես եղավ նաև Գերմանիայի, Ֆրանսիայի, սկանդինավյան երկրների նույնատիպ կուսակցությունների հետ:
Իշխանափոխությունից հետո Հանրապետականը ստացավ ունիկալ շանս՝ մի կողմից կրկին բյուրեղացնել իր գաղափարաբանական հիմքը, մյուս կողմից, հետևելով եվրոպական քույր կուսակցությունների փորձին, նաև ընդլայնել այդ բաղադրիչը: Նման տրանսֆորմացիայի ամենատեսանելի և հաջողված օրինակ կարելի է համարել Ավստրիական ժողովրդական կուսակցության փորձը, որը, տարիներ առաջ զրկվելով իշխանությունից և առերեսվելով ծայրահեղ աջերի աճող վարկանիշին, ուժեղացրեց իր գաղափարական հիմքերը՝ ձայներ վաստակելով նախկինում ազգայնականների քվեարկողների հաշվին, շռնդալից վերադարձավ իշխանության: Նմանատիպ է նաև Հունաստանի «Նեա Դեմոկրատիա» պահպանողական կուսակցության փորձը, որը խորհրդարանական վերջին ընտրություններին համոզիչ հաղթանակ տարավ: Իսկ այն պահպանողական ուժերը, որոնք ի զորու չեղան անել դա, մինչև այսօր շարունակում են մեծ դժվարությունների հանդիպել բոլոր ընտրությունների ժամանակ, օրինակ՝ Գերմանիայի և Ֆրանսիայի պահպանողականների երբեմնի փառքի խամրումը:
Եզրափակելով կարող եմ պնդել, որ մենք մի կողմից վերադառնում ենք գաղափարական ակունքներին, մյուս կողմից, ամբողջությամբ համահունչ ենք եվրոպական քաղաքական տենդեցներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/10/2021 10:40 Դատավոր Կարինե Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
- 04/10/2021 09:50 Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»
- 04/10/2021 09:47 Տպավորություններով «հարցում» են անցկացնում․ «Փաստ»
- 04/10/2021 09:45 Այս իշխանությունները գրավել են անամոթության, անպատասխանատվության և անբարոյականության բոլոր հնարավոր բարձունքները․ «Փաստ»
- 04/10/2021 09:43 Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»
- 04/10/2021 09:40 Եթե ֆորսմաժոր չլինի, ապա ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին եւ, ամենայն հավանականությամբ՝ միայնակ. «Հրապարակ»
- 04/10/2021 09:38 «Դոլարի փոխարժեքն առաջիկայում կհասնի 550-ի». «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/11/2021 16:59 Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Մինասյան
- 04/11/2021 16:41 «Ինձ զարմացրեց դեպի երկինք պռաժեկտորները, դրանք կարող են պետք գալ սահմանին». փորձագետ
- 04/11/2021 15:32 Սյունիքի վիճակով կամ Իվանյանում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով. Տոնոյան
- 04/11/2021 15:10 Խնդիր է լինելու պրոֆեսիոնալ կադրերին համակարգ վերադարձնելու. ադրբեջանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/11/2021 15:43 ՃՏՊ Կապան-Գորիս ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 04/11/2021 10:45 Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ
- 04/11/2021 10:21 Ավտովթար Տավուշի մարզում. վիրավորների մեջ կան երեխաներ
- 04/11/2021 09:49 Հրդեհ Հրազդան քաղաքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները