ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում քաղցկեղի հետևանքով մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված է բարձիթողությամբ. ուռուցքաբան 08/26/2019 18:29 | Առողջություն
Հայաստանում ամենամեծ խնդիրը ոչ թե քաղցկեղի հիվանդությունն է, այլ այն ուշ ախտորոշելը, ինչի հետևանքով կորցնում ենք հիվանդներին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ուռուցքաբան, Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանը։
Վերջինս ընդգծեց, որ այսօր Հայաստանում քաղցկեղով հիվանդությունների 50 տոկոսից ավել դեպքերում գրանցվում է երրորդ-չորրորդ փուլ. «Ամբողջ աշխարհում միջինը հաշվվում է, որ տարեկան 1.5-ից 4 տոկոսով ավելանում է քաղցկեղային հիվանդությունների քանակը։ Դա նորմալ է, որովհետև կան կլիմայական, սննդի փոփոխություններ և բազմաթիվ այլ գործոններ, ուստի քանակը շարունակելու է շատանալ։ Սակայն դրան զուգահեռ պետք է կարողանալ նվազեցնել մահացությունը»,-ասաց բժիշկը։
Վերջինս քաղցկեղի հետևանքով մահացության բարձր ցուցանիշը պայմանավորեց բարձիթողությամբ։ Հայաստանում հիվանդների մոտ ուռուցքը հայտնաբերվում է ուշ փուլում. «Պայմանական կարող ենք ասել, որ եթե հիվանդությունը հայտնաբերվում է զրոյական փուլում, ապա պրակտիկորեն 100 տոկոս բուժում ենք, եթե հիվանդությունն առաջին փուլում է, կախված ուռուցքի տեսակից՝ շանսերը տատանվում են 85-ից 90 տոկոսի սահմաններում։ Երկրորդ փուլում դա արդեն 65-75 տոկոս է, իսկ չորրորդ փուլում գրեթե բոլոր հիվանդներին կորցնում ենք»,-ասաց ուռուցքաբանը։
Նրա խոսքով, եթե անդրադառնանք բուժման մեթոդներին, դեղորայքին, ճառագայթային թերապիային, ապա այստեղ էլ կտեսնենք խնդիրներ. «Կարծում եմ աշխարհում չկա մի երկիր, որ ուռուցքային հիվանդների բուժման հետ ֆինանսական խնդիր չունենա, որովհետև միշտ էլ կարելի է ավելի լավ, ավելի թանկ մեթոդ գտնել։ Ցավոք, Հայաստանն այսօր չի կարող այդ ամենն ամբողջությամբ պետական մակարդակով փակել»,- նկատեց Վահե Տեր-Մինասյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, տեսնում է առաջխաղացում, դրական քայլեր, սակայն այն, որ հսկայական ճանապարհ ունենք անցնելու, դա փաստ է։
Ինչևէ Հայաստանի միջին վիճակագրությունը ուռուցքաբանի վստահեցմամբ համապատասխանում է ամբողջ աշխարհի վիճակագրությանը։
Հարցին արդյո՞ք կա վիճակագրություն, թե առավելագույնը որ տարիքում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, ուռուցքաբանը նկատեց, որ վիճակագրությունը տարբեր է՝ կախված լոկալիզացիայից։
«Կան տարբեր տեսակի ուռուցքներ։ Դիցուք չենք կարող համեմատել կանանց գինեկոլոգիական քաղցկեղը։ Կան ուռուցքներ, որոնք ավելի վաղ տարիքում են առաջանում և կան որ ավելի ուշ տարիքում։ Կարող ենք ենթադրենք ասել, որ տարեկան ունենում ենք 7.5-8 հազ դեպք, հաշվենք միջին տարիք, սակայն չգիտեմ՝ դա որքանով է ճիշտ»,-հավելեց բժիշկը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ