Թեմաներ
Շաբաթ 12 / 07 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2019   23:57 Գերմանիայում հայտնաբերվել են 40 տարի առաջ գողացված Հոլբեյնի և Բրյուգելի նկարները 12/06/2019   23:40 Հրամանը իջնում է, ցանցերը ակտիվացվում են ու ամեն տեղից սկսում է կեղտ լցվել ազգային արժեքների վրա. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   23:30 «Ա1+»-ը համարվել է պարտված միայն այն պատճառով, որ «Ա1+» է. Արա Ղազարյան 12/06/2019   23:12 ՀՀ տարածքում դժվարանցանելի ավտոճանապարհները 12/06/2019   23:06 Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ 12/06/2019   22:27 Պետությունը չի կարող իր դեմ գործել 12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/06/2019   21:56 Դեկտեմբերի 12-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ 12/06/2019   21:53 Մոսկվա- Երևան չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում 12/06/2019   21:26 ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի բազայում կրակոցների հետևանքով մահացել է երկու մարդ 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/06/2019   20:31 Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջի վրա 12/06/2019   20:10 ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Գվատեմալայի պատվիրակությանը 12/06/2019   19:34 Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել չնախատեսված խուզարկությունների արդյունքում 12/06/2019   19:31 Մեղադրանքի կողմը հանդես է գալիս հրանոթով, իսկ պաշտպանության կողմը՝ նետուաղեղով. Արա Զոհրաբյան 12/06/2019   19:22 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է 3 թեկնածու 12/06/2019   19:16 Դատավորների, պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունն անհաղթահարելի է. Գոհար Մելոյան 12/06/2019   18:47 Կրթական ոլորտի արդիականացմանը միտված հանդիպումներ. Մխիթար Հայրապետյանն ամփոփում է աշխատանքային այցը Շվեդիա 12/06/2019   18:23 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ 12/06/2019   18:09 Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը 12/06/2019   18:01 Իրավապահները հիվանդասենյակում հայտնաբերել են ատրճանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   17:57 ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ 12/06/2019   17:50 Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ՝ դրանք ձախակողմյան ղեկային տեղաբաշխման փոխելու նպատակով 12/06/2019   17:44 Բազմադրվագ հանցավոր սխեմաներ, 18 մեղադրյալ, նախնական պարզված շուրջ 23.7մլրդ դրամի վնաս 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/06/2019   17:29 ԲՀԿ-ական ավագանին փողկապ նվիրեց Հայկ Մարությանին 12/06/2019   17:23 Այս ծախսերը բավականին ճոխ են մեզ համար. Հռիփսիմե Առաքելյան 12/06/2019   17:00 Քաղաքի խնդիրները լուծելու համար մասնավորից օգնություն են խնդրում, բայց տոնակատարության համար միլիոններ են հատկացվում բյուջեից 12/06/2019   16:57 Խորհրդարանում քննարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջության վնասի փոխհատուցման օրենքի նախագիծը 12/06/2019   16:51 Էս ի՞նչ դուխով եք այսքան գումար տալիս ամանորյա ծախսերին, երբ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ. Թեհմինա Վարդանյան 12/06/2019   16:28 Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ հաշիշի նմանվող ընդհանուր 178 գրամից ավելի զանգվածներ էին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/06/2019   16:26 Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն 12/06/2019   16:21 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ալբանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Գենտ Ցակայի հետ 12/06/2019   16:18 Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակակիր Տակեո Կանադեին 12/06/2019   16:08 Պահանջում ենք շատ արագ Արցախի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր. «Ադեկվադ» 12/06/2019   16:00 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թեմատիկ գնացքի մեկնարկի արարողությանը 12/06/2019   15:56 Տաշքենդում կայացավ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցություն 12/06/2019   15:51 «Ֆլեշ»-ի Բարսեղը տեղյակ չէ նոր մեղադրանքի մասին 12/06/2019   15:45 Կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի քննարկումները 12/06/2019   15:39 Ադրբեջանական դեսպանատան հրապարակած տեքստը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի պահանջ. Կոնստանտին Տեր-Նակալյան 12/06/2019   15:31 Կանադահայը դարձավ Շառլ Ազնավուրի առաջին կրթաթոշակառու Դիլիջանի միջազգային դպրոցում 12/06/2019   15:28 «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել էներգետիկ ակտիվներ Հայաստանում 12/06/2019   15:25 Երևանը պատրաստվում է Ամանորին. միջգերատեսչական քննարկում՝ քաղաքապետարանում 12/06/2019   15:23 Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը 12/06/2019   15:20 Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ 12/06/2019   15:16 Հերքում. «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա 12/06/2019   15:12 Երևանի ավագանու անդամը նիստին գնացել է նորածին երեխայի հետ 12/06/2019   15:08 Դատարանի նկատմամբ որևէ օրինաչափ կասկած առկա չէ. Արամ Վարդեւանյան 12/06/2019   14:52 Որևէ հրապարակում ինքնին չի վկայում դատավորի անաչառության բացակայության մասին. Եգորյան 12/06/2019   14:40 Երկու շահ կարող են համընկնել, ցանկացած դատավոր ցանկանում է այս գործը չքննել . Հայկ Ալումյան (տեսանյութ)
12/06/2019   22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի 12/05/2019   19:44 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ունի գործառութային անձեռնմխելիություն. Դատախազություն բողոք է ներկայացվել 12/05/2019   15:14 Գեւորգ Կոստանյանին վերագրվում է 5 մեղադրանք 12/05/2019   16:24 Ջինսե տաբատների մասին խոսելով Փաշինյանը փորձեց թեման շեղել. Աբովյան (տեսանյութ) 12/05/2019   17:02 ԲՀԿ գործընկերները դժվարությամբ են ադապտացվում նոր իրողություններին. Արման Բաբաջանյան 12/06/2019   17:36 1մլրդ և ավել պարգևավճար է տրվում և զինվորին հաշմանդամության փոխհատուցման համար 700 մլն մենք չունե՞նք. ԱԺ պատգամավոր 12/05/2019   14:13 Աջ ղեկով ավտոմեքենաներն արդեն կարող են ներկրել Հայաստան 12/05/2019   22:47 Այս բանակցություններից հետո իրավիճակն Ադրբեջանի հետ շատ ավելի լարված է, քան մինչեւ այդ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/06/2019   21:07 ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնավորումն ապօրինի՞ է. Քաղծառայության գրասենյակին կհաջողվի՞ վերանայել ապօրինությունը 12/05/2019   14:38 ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատում է Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը, բայց գաղտնի է պահում, թե որ հոդվածով է հարուցվել քրեական գործը 12/05/2019   19:35 «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանին նոր մեղադրանք առաջադրվեց 12/06/2019   14:04 Մխիթար Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի 3 օրից 12/06/2019   14:18 Ձեռքս ճար լիներ՝ ցմահ կդատեի այն մարդկանց, որոնք հայ զինվորին ինքնասպանության են հասցնում. Աբովյան 12/06/2019   11:05 Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը 12/05/2019   10:18 Որքան էր ԿԳՄՍ փոխնախարարի բաժինը. մանրամասներ՝ կոռուպցիոն գործարքից. «Հրապարակ» 12/05/2019   09:59 Փաշինյանը հիմա էլ «թալանչի» անվանեց Տեր-Պետրոսյանի իշխանությանը. «Հրապարակ» 12/05/2019   19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան 12/05/2019   18:04 Մեր պետության ներսում լուրջ խցանումներ են եղել և այդ խցանումները կապ ունեն Բաղրամյան 26-ի հետ. Արման Բաբաջանյան 12/05/2019   10:03 «Պլան գ»-ն, հնարավոր է, ձախողվի․ իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է. «Ժողովուրդ» 12/06/2019   12:30 Մեղադրող կողմը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց

Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում 08/26/2019   13:37  |  Վերլուծություններ

Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։

Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը,  հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։

Հաշվարկել, թե ի՛նչ կանխատեսելի զարգացումներ կլինեն Հայաստանում՝ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, շատ դժվար է. շեղումները կարող են լինել էական։ Հայաստանը դեռևս գտնվում է շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ։ Ցավոք՝ հենց շոկային իրադարձություններն են այլևս որոշում մեր ներկան, այլ ոչ՝ գրագետ և կանխատեսելի զարգացումները։ Մայիս ամսից սկսած՝ մեր կյանքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են տրամադրությունները երկրում, որոնք ստիպել են նորանոր շերտերի՝  ինքնուրույն մտածելու փորձեր անել, և որոնք փոխել են երկրի ընդհանուր հետհեղափոխական մթնոլորտը։ Մայիսին տեղի ունեցած՝ դատարանների շրջափակման օպերացիան, 24 ժամվա մեջ փոխված՝ դրան հաջորդող տեքստերի և քայլերի սցենարը, թեպետև ժամանակի ընթացքում մեղմվեցին, բայց հայաստանյան իրականությունը և մթնոլորտը մինչ այդ և դրանից հետո արդեն լրիվ այլ էին։ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը հաջորդ շոկն էր, որը հասարակությա ն մեկ այլ շերտի ստիպեց՝ մտահոգվել երկրի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես համակարգերի պրոֆեսիոնալ կառավարման հարցով։ Ի դեպ՝ մինչ այսօր հանրությանը չեն տրվել հայկական «բլեքաութի» պաշտոնական բացատրությունները՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ո՞ր համակարգերը չաշխատեցին, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր ուներ, և վերջապես՝ ապահովագրվա՞ծ ենք արդյոք հաջորդ նման վթարներից։ Սրա մասին իշխանությունը չի խոսում իր անվերջանալի լայվերի ու միտինգների ժամանակ։

Սահմանադրական Դատարանի կեղծ ճգնաժամը և դատավորի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը հաջորդ շոկն էր, որին լայն զանգվածները մասնակից չեղան, բայց ակտիվ շրջանակները, նույնիսկ՝ իշխանական, հասկացան, որ երկրում շատ կարևոր բաներ այնպես չեն գնում։ Նույնիսկ իշխանական շրջանակները հասկացան, որ իրենց վերապահված է «cheers team»-ի ֆունկցիան, և որ որոշումները կայացում են լրիվ այլ՝ փակ սենյակում, որի կազմն իրենց հետ կապ չունի։ Իջևանում ուժի անզուսպ կիրառումը նոր շոկ էր, որն արդեն զանգվածների մոտ հարցեր առաջացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված՝ մեկ սենյակից  ողղորդված հաշվեհարդարը շոկ էր դատաիրավական համակարգի և հանրության գիտակից  շրջանակների համար։ Ամուլսարի պատմությունը, խնդրի ընկալման և մեկնաբանման պարզունակությունը ընթացիկ շոկեր են, որոնք դարձյալ փոխում են մթնոլորտը երկրում։

Ինչու՞ եմ ես սրանք թվարկում. ցույց տալու համար, որ երկրում մայիս ամսին մթնոլորտը լրիվ ուրիշ էր, հիմա լրիվ՝ ուրիշ։ Այնինչ՝ անցել է ընդամենը 3 ամիս։ Ի՞նչ կլինի հաջորդ երեք ամսից՝ ես չգիտեմ, բայց հստակ է մեկ բան. գործող իշխանությունը  երկրում մթնոլորտը սարքում է  այդպիսին։ Պետությունը ոլորտ առ ոլորտ սկսեց կորցնել կայունության իր ռեսուրսը՝ այն փոխարինելով շոկային անկայուն կառավարմամբ։ 

 Կա հաջորդ լուրջ խնդիրը. արտաքին ուժերը, որոնք ուղղակի շահագրգռված են Հայաստանում քաղաքական և հասարակական ապակայունացում մտցնելու հարցում։ Դա նրանց առջև դրված խնդիրն է, դա նրանց նպատակն է։ Նրանց ուրիշ ոչինչ Հայաստանում չի հետաքրքրում։

Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ ապակայունացումը Հայաստանի համար չափազանց ռիսկային, չափազանց վտանգավոր զարգացում է։

Իրավիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ այսպիսի կառավարումով երկիրն արագ մտնում  է շոկերի ու ապակայունացման փուլ, իսկ մյուս կողմից՝ որևէ համակարգ պատրաստ չէ այս իշխանության արագ փլուզմանը։ Մեր երկրի ընթացիկ սթրես-թեսթի արդյունքները այլևս հայտնի չեն, և հայտնի չէ, թե ո՛ր շոկերին ի՛նչ դիմադրության ռեսուրս ունենք։  Ես հասկանում եմ, որ շատերին այս միտքը դուր չի գա, բայց ավելի լավ է՝ դատենք սառը փաստերով։

Իշխանության համակարգում. ունենք մեկ մարդու վրա հիմնված իշխանություն, գրեթե անհայտ անձանցից կազմված խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն։ Նրանց 90 տոկոսը հանրությանը մինչ այսօր անծանոթ դեմքեր են։

Իշխանությունից դուրս. կան շատ դեպքերում փորձառու, գրագետ անհատներից կազմված շրջանակներ, բայց, որպես համակարգ, ունենք անվարկանիշ և դեֆոլտի ենթարկված քաղաքական ուժեր, որոնք (որը գուցե ամենավատն է) չունեն ամբողջական  ձևակերպված տեսլական, ասելիք, այս պահի իրողությունների վրա հիմնված՝ երկրի զարգացման սեփական փաթեթ։ Այդ դեպքում ինչո՞վ են ներկայանալու հանրությանը։ Ինչո՞վ են փոխարինելու այսօրվա անայլընտրանք դատարկախոսությանը։

 

Հանուն Հայաստանի Հանրապետության

Կա մի պրոցես, որը պետք է զուգահեռ սկսվի և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից  դուրս։ Խոսքը քաղաքական գրագետ և հրատապ  լուծումների մասին է։

Իշխանությունը (տվյալ դեպքում՝ պետությունը) այսօր չունի իշխող քաղաքական ուժ. սա շատ խոցելի է դարձնում իշխանությունը և ճանապարհ բացում երկրի ապակայունացման համար։ «Լարած տիկնիկների» կոնցեպցիան ցանկացած՝ թիչ թե շատ ուժեղ ցնցման պարագայում կարող է փլվել։ Վկան՝ Ամուլսարի՝ ամենևին ոչ ամենաբարդ խնդիրը, որից նոմինալ իշխող ուժը կտրուկ ճաքեր տվեց։ Նման քաղաքական թիմ չի լինում։ Քաղաքական ամուր թիմը շոկերին դիմակայելու համար է։ Այն, ինչ այսօր կա, տարբեր հկ-ների ներկայացուցիչների ասոցիացիա է հիշեցնում՝ յուրաքանչյուրը՝ սեփական նեղ անձնական օրակարգով։ Հիմա իշխանությունը պիտի հասկանա, որ նոր-նոր պետք է սկսի իրական քաղաքական ուժի ձևավորումը, որը չի լինի մեկ մարդու պաշտամունքի բազայի վրա, չի լինի միայն այդ նպատակի համար, և որը կփորձի քաղաքական միտք ու զարգացման ծրագրեր գեներացնել։  Ո՞վ կարող է սա նախաձեռնել։ Իհարկե, ամենամեծ շանսը ունի վարչապետ Փաշինյանը։ Այս քայլը՝ զուգակցված մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների վերանայմամբ, էապես կփոխի մթնոլորտը երկրում, և մեծ քայլ հեռու կպահի պետությունը ապակայունացումից։ Ամեն ինչից անկախ՝ այս քայլը հնարավորություն կտա որևէ պահի անցնցում և երաշխիքային հեռացման, նորմալ քաղաքական փոփոխությունների։

Իսկ ի՞նչ պրոցես է անհրաժեշտ սկսել ոչ իշխանական շրջանակներում։  Առաջին հերթին՝ երկրի զարգացման, մոդեռնիզացիայի փաստաթղթի մշակում՝ հստակ քայլեր, հստակ ժամանակացույց, հստակ նպատակներ՝ ռիսկերի հաշվարկով և դրանց կառավարման հաշվարկներով։ Այդ փաստաթղթում պետք է տրվեն բոլոր հիմնական հարցերի պատասխանները՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ նպատակներ ենք դնում, ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ մարտահրավերների ենք դիմակայելու և այլն։ Սա պետք է կազմվի, սա պետք է հնչեցվի, սա պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո միայն իրավունք կունենանք ասելու. այսօրվա դատարկ անհեռանկարայնությանը, ահա՛, մենք առաջարկում ենք այս այլընտրանքը։ Եվ այդ զարգացման ծրագրում ամեն անձ, ամեն ընտանիք ու ամեն սոցիալական շերտ պետք է տեսնի իր մասը, իրեն վերաբերող հատվածը։

Սա այն պրոցեսն է, որը երկրի համար կստեղծի որոշակի անվտանգության բարձիկ, կզսպի մեծ տեմպերով դեպի անկանխատեսելիություն տանող ներկան։ Եվ վերջապես՝ սա այն պրոցեսն է, որը թույլ կտա, իշխանության առողջացմանը զուգահեռ, գտնել չպատերազմելու, այլ՝ բանավիճելու հարթությունը։Սա կբերի ոչ իշխանական շրջանակների զտման, դիմագծի ձևավորման։ Եվ վերջապես՝ այսպես հնարավոր կլինի հասարակությունը կրկին վերադարձնել ամենօրյա խաղաղ կյանքին, պրոցեսներում նորից կսկսեն իրենց կարևոր դերերը ստանձնել ոլորտային մասնագետները, կկարևորվեն միտքը, գրագիտությունը, զսպվածությունը։ Պոպուլիզմն իր սոցցանցային խաղը կխաղա միայն նախընտրական որևէ շրջանում, այլ ոչ՝ ամեն հնարավոր առիթի դեպքում։ Աղմուկը կդադարի դոմինանտ լինել երկրի կառավարման գործում։  

Չգնալ նշված ճանապարհով՝ նշանակում է՝ խորացնել «ոչ ոք ոչնչի պատրաստ չէ» վիճակը։ Եթե քաղաքական համակարգը որևէ սցենարի պատրաստ չէ, ապա կլինի ինքնահոս՝ իր բոլոր բացասական դրսևորումներով և արտաքին ազդեցության կտրուկ մեծացմամբ։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:43 15/08/2019  |  ՎերլուծություններՈ՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան
12:50 29/07/2019  |  ՎերլուծություններՆոր փուլի հերթը
13:20 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍտատուս քվոն չի պահպանվելու
13:56 28/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱվելի նոր Հայաստան
14:29 21/06/2019  |  ԼՐԱՀՈՍԻշխանության մեջ գտնվողները շատ արագ հայտնվում են ժամանակային թակարդում. Վահե Հովհաննիսյան
14:32 13/06/2019  |  ԼՐԱՀՈՍՖրանսիական քաղաքները հերթով չեղարկում են Արցախի բնակավայրերի հետ բարեկամության հուշագրերը. հայտարարություն
13:03 21/05/2019  |  ՎերլուծություններԻնչպես օգտագործել թայմ-աութը
13:47 15/04/2019  |  ՄեկնաբանությունՄենք հայ հասարակությանը չենք ճանաչում, լավ չենք պատկերացնում, նրա թաքնված ագրեսիայի պոտենցիալը. Վահե Հովհաննիսյան
13:44 08/04/2019  |  ՎերլուծություններՀայաստանը դարձել է էքսպերիմենտալ պետություն, իսկ մենք՝ մեծ էքսպերիմենտի մասնակիցներ. Վահե Հովհաննիսյան
19:57 01/02/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ու Գերմանիան կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Տեսանյութեր

12/05/2019   10:07 ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիաներ՝ կառավարության մոտ

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]