Թեմաներ
Կիրակի 09 / 15 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/15/2019   17:26 «Օրենքով գող» Գուլիին մեղադրում են հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ 09/15/2019   16:53 Ծնունդները քաղաքներում զգալի ավելի են, քան՝ մարզերում. առաջատարը՝ Երևանն է 09/15/2019   16:33 Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին 09/15/2019   15:54 ՀԳՎ հատուկ ծառայողի սպանության գործով ձերբակալված անձն ազատ է արձակվել Հայաստանում 09/15/2019   14:42 Եղանակը` Հայաստանում առաջիկա հինգ օրերին 09/15/2019   13:42 ՃՏՊ առևտրային համալիրի մոտակայքում 09/15/2019   12:58 Յակուտիայում ուղղաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ 09/15/2019   11:06 Ապացույց հավաքելու իրավասությունը փոխանցելով «հպարտ» քաղաքացուն, պետք է այդ «հպարտի» համար սահմանեն նաեւ ապացույց կեղծելու համար քրեական պատասխանատվություն. Երվանդ Վարոսյան 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 7 ավտոմեքենա 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից 09/14/2019   13:28 Ամուլսարի ծրագիրը սանիտարական փորձաքննություն չի անցել, չգիտենք , թե մարդու առողջության վրա այն ինչ ազդեցություն կթողնի. Նազելի Վարդանյան 09/14/2019   13:23 Ջերմուկ քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով շարժվել են դեպի մայրաքաղաք 09/14/2019   13:00 Ձեր բազմամյա գործունեությունը մեծ հարգանք է վայելում ողջ աշխարհում և մասնավորապես, Հայաստանում. Փաշինյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդեւին 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   10:18 Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. Սասնա Ծռեր 09/14/2019   09:58 Ուզում եմ բացահայտել հայ մարդուն 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   09:47 Հարցաքննության կհրավիրվի Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը. «Հրապարակ» 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/14/2019   09:14 «Վերբովկա». Իշխանությունը քարոզչական նոր թիմ է հավաքագրում. «Փաստ» 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/13/2019   23:30 Սնդիկ պարունակող դեմքի քսուքը կնոջը հասցրել է կոմայի 09/13/2019   23:15 Քոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են 09/13/2019   23:09 Վրաստանում սպանվել է Ռուսաստանից թոշակառու 09/13/2019   22:23 Երկու կին ծեծի են ենթարկել ամուսնուն՝ երրորդ կին ունենալու ցանկության համար (տեսանյութ) 09/13/2019   21:43 Թրամփը բացատրել է իր մաշկի նարնջագույնը 09/13/2019   21:10 Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել ժողովրդին կրակել կոռումպացված պաշտոնյաների վրա 09/13/2019   19:54 Եթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը 09/13/2019   19:27 «Եթե խնդիրն արձանագրելը գործ տալն է, ապա հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»․ Սիսակ Գաբրիելյան 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/13/2019   18:40 Ամուլսարի շահագործման դեմ սեպտեմբերի 14-ին Երևանում քայլերթ տեղի կունենա միանգամից մի քանի ուղղություններով 09/13/2019   18:32 Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այլևս չենք ունենա բանկային գաղտնիք․ փորձագետ (տեսանյութ) 09/13/2019   18:26 Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը 09/13/2019   18:12 Հայաստանում կիրականացվի ճանապարհային անվտանգության քարոզարշավ 09/13/2019   18:03 Քննություն է տարվում՝ պարզելու Շենգավիթ վարչական շրջանում քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները 09/13/2019   17:58 ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութուն 09/13/2019   17:50 Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա.Միքայել Մինասյան 09/13/2019   17:48 Բանտախցերից դուրս եկած զինված տղաներին ցանկացած պատվեր կարելի է իջեցնել. Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստվում է պլան Բ-ին (տեսանյութ) 09/13/2019   17:39 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից
09/14/2019   12:10 Մահացել է ամերիկահայ գործարարի ընկերությունից եւ բազմաթիվ քաղաքացիներից 2,5 մլրդ ՀՀ դրամի գույքի հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիսլավ Մանգասարյանը 09/14/2019   22:50 Լեհաստանի քաղաքացին Արագած լեռան վրա ենթարկվել է արջի հարձակման 09/13/2019   23:59 20 տարի առաջ անհետացած տղամարդը գտնվել է արբանյակային քարտեզի վրա 09/14/2019   09:30 «Սրանից հետո Լյուսյային չտեսնեմ էկրանին». «Կանանց» թեմայով ուշագրավ պատմություններ. «Հրապարակ» 09/14/2019   18:51 Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 7 ավտոմեքենա 09/13/2019   19:21 «Ոստիկանությունը ցրում ենք, պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք ցրում ենք ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամեն ինչ անելու»․ Աբովյանը բարկացավ (տեսանյութ) 09/14/2019   09:52 «Լյապեր» չտալ. Ինչ մտավախություն ունի Փաշինյանը. «Փաստ» 09/14/2019   10:47 Մանկապարտեզին հարակից խաղադաշտում ձողից կախված 33 տարեկան տղամարդու դի են հայտնաբերել 09/14/2019   12:49 Ընտանեկան բռնության հերթական դեպքը Երևանում. 41- ամյա տղամարդը ծեծել է անչափահաս որդուն 09/14/2019   19:38 Բազմամարդ երթ Երևանում․ Պահանջում են փակել Ամուլսարի հանքը 09/14/2019   12:32 Հայտնի է, թե ով կքննի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի գործը 09/14/2019   09:26 Ամուլսարի հարցը «կարում են» Ավինյանի վրա. ինչ կա Փաշինյանի մտքին. «Հրապարակ» 09/13/2019   19:06 Վերաքննիչ քրեական դատարանի դատավորը մարզ տեղափոխվելու դիմում չի ներկայացրել 09/13/2019   19:54 Եթե օրենքը դոմինանտ լինի, այլ ոչ թե՝ մեկ մարդու վրեժը 09/13/2019   23:15 Քոչարյանի գործով ՍԴ դատավորների հատուկ կարծիքները հրապարակվել են 09/14/2019   09:41 Ով է «գործ տվող», ով՝ ոչ. ԱԺ-ում թեժացած կրքերի հետքերով. «Ժողովուրդ» 09/14/2019   18:14 Շիրակում երկրաշարժ է տեղի ունեցել 3-4 բալ ուժգնությամբ 09/14/2019   09:19 Փաշինյանը կարդում է իր ստատուսների տակի բոլոր քոմենթները, անգամ ուսումնասիրում հեղինակների պրոֆիլները. «Հրապարակ» 09/14/2019   09:22 «Իմ քայլի» ներսում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը. «Ժողովուրդ» 09/14/2019   18:03 Կադրային փոփոխություն` Երեւանի քաղաքապետարանում. Հենրիկ Նավասարդյանն ազատվել է աշխատանքից

Վերնաշենքը տարին տարվա վրա ծուռ է կառուցվել. Ամուլսարն այդ ծուռ շենքը ավելի է ծռելու. ԳԽ նախկին պատգամավոր 08/23/2019   18:45  |  Մեկնաբանություն

29 տարի առաջ, 1990թ.-ին, այս օրը, ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ անկախության մասին Հռչակագիրը, որով այդուհետ ՀԽՍՀ-ն վերանվանվեց ՀՀ-Հայաստանի Հանրապետություն: Թղթին հանձնեցինք մեր ժողովրդի ապագայի պատկերացումների մասին հայ քաղաքական մտքի խտացումը:
Առ այսօր Հռչակագիրը մնում է միակ փաստաթուղթը, որն իրոք արտահայտում է և՛ հայերիս քաղաքական կամքն ամբողջության մեջ, և՛ ելնում է ողջ հայության շահերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ 

Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առանց խաբեության

29 տարի առաջ, 1990թ.-ին, այս օրը, ՀՍՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց ՀՀ անկախության մասին Հռչակագիրը, որով այդուհետ ՀԽՍՀ-ն վերանվանվեց ՀՀ-Հայաստանի Հանրապետություն:
Թղթին հանձնեցինք մեր ժողովրդի ապագայի պատկերացումների մասին հայ քաղաքական մտքի խտացումը:
Առ այսօր Հռչակագիրը մնում է միակ փաստաթուղթը, որն իրոք արտահայտում է և՛ հայերիս քաղաքական կամքն ամբողջության մեջ, և՛ ելնում է ողջ հայության շահերից:
Ի տարբերություն հաջորդած նման կարևորություն փաստաթղթերի, ասենք սահմանադրությունների, որոնք ուղղված էին խմբերի, թայֆաների, անհատների շահերի ապահովմանը ընդեմ հայության միասնական շահերի:
ՍՍՀՄ-ում առաջին երկիրն էինք, որ չնայած հնարավոր հսկայական ռիսկերին, գնացինք անկախության հռչակման քայլին:
Ի վերջո քիչ չէին մարդիկ, որոնք կանխատեսում էին, որ Հռչակագրի ընդունումից հետո Կրեմլը զորք կմտցնի ու նորածիլ անկախությունն ու ժողովրդին կճզմի սովետական տանկերի թրթուրների տակ:
Բայց գնացինք այդ քայլին ու հաղթեցինք այդ մարտը:
Հետո...
Հետո-ի մասին բոլորը գիտեն:
Քայլ-քայլ հեռացանք Հռչակագրից ու Հայաստանը սարքեցինք կլանային-ավտորիտար կառավարվումով աշխարհի հետամնաց երկրներից մեկը:
Երազանքների անկախ երկրի քաղաքականությունը, տնտեսությունը, ընդերքը, բնակչությանը քիչ-քիչ հանձնեցինք օտարների տնօրինմանը: 
Իսկ հիմա էլ՝ շուրջ երեսուն տարի անց, երբ եզակի հնարավորություն ստեղծվեց ու ունեցանք թեկուզ արտաքուստ ժողընտրյալ իշխանություն, վարչապետ, փոխանակ իշխանությունը վերադառնա ակունքներին, կասեցնի, այնուհետև սկսի նախորդ շրջանի ավերումների հետևանքները վերացնելը, համառորեն կառչել է նախորդների թողած քաղաքական ուղեգծին ու շարունակում է նույն կուրսը:
Եվ փոխանակ Ամուլսարի հարցով հանդես գան որպես ժողովրդի կամքի արտահայտիչ ու Հայաստանի շահերի պաշտպան, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել են Լիդիանի շահերի պաշտպան ու ամեն գնով պայքարում են ժողովրդի կամքը կոտրելու, հանդես են գալիս բնակչության ու պետության հեռագնա կենսական շահերի դեմ:
Ու դա տեսանելի է անզեն աչքով:
Դա չի ծածկվի ոչ մի ականջահաճո խոսքերով ու երդումներով:

Հպարտանալու բան է, որ 29 տարի առաջ, 30 տարեկանում, ի թիվս երկու տասնյակ այլոց, ինքս էլ եմ աշխատել այդ պատմական, բարձրարժեք, մնայուն փաստաթղթի վրա:
Բայց այսօրվա ու երեկվա իրողությունները, զարգացումների ուղղությունները ոչ մի տեղ չեն թողում հպարտության:

Պետություն ունենալը ամեն ազգի չի տրված այս փոքրիկ երկրագնդի վրա:
Հռչակագրով մենք այդ պետություն ունենալու հիմքերը դրեցինք:
Վերնաշենքը տարին տարվա վրա ծուռ է կառուցվել:
Ամուլսարը այդ ծուռ շենքը ավելի է ծռելու:
Ամուլսարը գուցե այն քարն է, որի դնելուց հետո ծանրության կենտրոնը դուրս կգա առանցքից ու պետության փլուզումը կդառնա անխուսափելի:

Նիկոլ, մի՛ արա այդ բանը:
Հավատա:
Սերունդների նզովքի տակից դուրս չես գա:
Ոչ դու, ոչ քո սերունդները:
Մի՛ լսիր գրասենյակային ցորեն փախցնող նորմկներին: Նրանք պատասխանատու չեն և նրանց կուրացրել է ոսկու փայլը
Մի՛ տրվիր գայթակղությանը: Ինչքան էլ որ այն լինի փայլուն ու մեծակշիռ:
Ամեն ինչ անցողիկ է և ունայն:
Քեզանից հետո, իսկ դա անպայման գալու է, թող դրախտավայր Հայաստան ու մի՛ նպաստիր նրա դժոխքի վերածմանը:

Վերադարձի՛ր Հռչակագրին:
Փոխի՛ր գաղութաթալան կառավարման համակարգը:
Հայաստանի տերն Հայաստանի ժողովուրդն է ու համասփյուռ Հայությունը:

Լսի՛ր բնակիչների ձայնը:
Սիրի՛ր բնակիչներին:
Հպարտացի՛ր նրանցով:
Խոնարհվի՛ր նրանց առաջ:
Ծառայի՛ր նրանց ու Հանրապետությանը:

Իրականում, առանց խորամանկությունների ու խաբեության»,-գրել է Ալբերտ Բաղդասարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/13/2019   19:29 Դատարանն ազատ է արձակել «Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանին

Տեսադարան

09/12/2019   10:38 Ամուլսարը սար է մնալու (լուսանկարներ)

Մամուլ

Արխիվ

[]