ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցապ նախարարությունն առաջարկում է լուծարել 4 գիշերօթիկ. Պետության աջակցությունը պետք է ուղղվի ընտանիքներին 08/23/2019 10:43 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունները, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, իրականացնում են ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ ներկայացված սոցիալապես անապահով ընտանիքի երեխաների խնամքը և դաստիարակությունը։ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականության հիմքում ընկած է գաղափարը, որ երեխաների ընտանիքների սոցիալ-տնտեսական վատ վիճակը չպետք է հիմք լինի վերջիններիս՝ ընտանիքից դուրս բերելուն և հաստատությունում երեխայի խնամքը կազմակերպելուն։ Պետության աջակցությունը պետք է ուղղվի ոչ թե հաստատության պահպանմանը, այլ ընտանիքներին՝ անհրաժեշտ աջակցության տրամադրմամբ ապահովելով երեխաների վերամիավորումը ընտանիքներին և կանխելով նոր երեխաների մուտքը գիշերօթիկ հաստատություններ։
Երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ քայլերը սկսվել են տարիներ առաջ, որի շրջանակներում գիշերօթիկ յոթ հաստատություններից երեքը արդեն իսկ վերակազմավորվել են ցերեկային խնամքի կենտրոնների: Այդուհանդերձ, նախարարության ներկայիս քաղաքականությունն է անհրաժեշտ ցերեկային խնամքը այսուհետ ոչ թե պետական նոր կառույցներ ստեղծելու միջոցով տրամադրելուն, այլ մրցույթի արդյունքում հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով անհրաժեշտ ծառայությունների տրամադրմանը։ Ավելին, նախարարությունը պլանավորում է էապես ընդլայնել ցերեկային ծառայությունների ծածկույթը 2020 թվականից՝ նախատեսելով 30 խոշոր բնակավայրերում պատվիրակված ծառայությունների միջոցով ցերեկային կենտրոնների հիմնում, որն էական աջակցություն է ընտանիքների համար։ Ցերեկային ծառայությունները ներառելու են շարժական ծառայությունների բաղադրիչ՝ սպասարկելով նաև շրջակա գյուղական համայնքներին, ինչպես նաև սոցիալական օգնականի ծառայությունները։
2019 թ.-ին գիշերօթիկ մյուս չորս հաստատությունների լուծարման վերաբերյալ նախագծերն առժամանակ դադարեցվել են՝ վստահ լինելու համար, որ հաստատություններում գտնվող յուրաքանչյուր երեխայի համար գտնված է լավագույն լուծումը: Այս ընթացքում նախարարությունը մշակել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համալիր միջոցառումների մշակման ծրագիր, որի շրջանակներում էլ ընթացք է տրվել գիշերօթիկ հաստատությունների լուծարման գործընթացին:
Գործընթացն իրականացվել է ամառային արձակուրդների ընթացքում, երբ երեխաները հաստատություններում չեն գտնվում՝ նրանց հնարավոր սթրեսային իրավիճակներից զերծ պահելու և ուսումնական տարվա սկզբին պատրաստի լուծումներ ունենալու համար:
Նախարարությունն այս ընթացքում աշխատել է երկու ուղղությամբ՝ կարևորելով ոչ միայն երեխայի իրավունքի իրացումը, այլև հաստատությունների աշխատակիցների խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հարկ է նշել, որ իրականացվել է գիշերօթիկ հաստատություններում խնամվող բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինների միջոցով՝ մարզպետարանների և միջազգային գործընկերների ներգրավմամբ: Այս գործընթացում նախարարությանն աջակցել են «Վորլդ Վիժնը», «ՍՕՍ մանկական գյուղերը» և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Քննարկվել է այս ընտանիքներին սոցիալական աջակցության ցուցաբերման խնդիրը, ինչի արդյունում պայմանավորվածություն է ձեռքբերվել այն մասին, որ գործընթացում ներգրավված բոլոր ընտանիքները ներգրավված կլինեն միջազգային գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում: Մինչև սեպտեմբերի 1-ը ընտանիքներից յուրաքանչյուրը տեղեկացված կլինի իր համար նախատեսված ծրագրի վերաբերյալ:
Այն դեպքերում, երբ գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխայի վերադարձն ընտանիք հնարավոր է, ընտանիքը ներգրավվելու է սոցիալական աջակցության վերոնշյալ ծրագրերում: Բոլոր այն դեպքերում, երբ երեխայի վերադարձը կենսաբանական ընտանիքը չի բխի երեխայի լավագույն շահից, կկայացվի այլընտրանքային խնամքի որոշում՝ շեշտը դնելով խնամատար ընտանիքների ինստիտուտի վրա:
Ինչ վերաբերում է լուծարման ենթակա գիշերօթիկ հաստատությունների աշխատակիցներին, ապա նրանց առաջարկվել է ներգրավվել պետական զբաղվածության ծրագրերում, իսկ այն աշխատակիցներին, ովքեր ունեն մասնագիտական պատրաստվածություն, առաջարկվել է մասնակցել խնամատար ծնող դառնալու համար նախատեսված վերապատրաստումներին, համալրել հատկապես մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ծնողների բանկը՝ հաշվի առնելով մասնագիտական պատրաստվածությունն ու երեխայի խնամքի իրականացման փորձառությունը:
Այս բոլոր առաջարկները պաշտոնապես ներկայացվել են հաստատություններին՝ հորդորելով զերծ մնալ սեպտեմբերին նոր ընդունելություն իրականացնելուց, քանի որ նախագծերը գտնվում են շրջանառության վերջին փուլում: Բացի այդ, աշխատակիցները տեղեկացվել են նաև, որ շարունակելու են բնականոն աշխատանքը՝ մինչև հաստատությունների լուծարման վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման կայացումը, որից հետո գործընթացը կիրականացվի «Աշխատանքային օրենսգրքի» համաձայն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մեկ անգամ շեշտում է իր հավատարմությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի պաշտպանությանը, և տեղեկացնում, որ իրականացվող բոլոր գործընթացների հիմքում ընկած է պետական աջակցությունը ոչ թե հաստատություններին, այլ ընտանիքներին ուղղելու և համայնքային պատշաճ ծառայություններ ստեղծելու քաղաքականությունը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ