ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ. Ռուբեն Հայրապետյան 08/23/2019 13:51 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ պաշտոնանկ արված ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը անդրադարձել է նախարարի կողմից իրեն աշխատանքից ազատելուն՝ միաժամանակ նշելով, որ չի ուզում բոլոր թիրախներն ուղղվել դեպի նախարարություն կամ նախարարին, որովհետեւ, իր կարծիքով, չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։
«Փաստինֆո»-ն ներկայացնում է Հայրապետյանի ֆեյսբուքյան հայտարարությունը.
Հարգելի՛գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ,
թեև շատերի համար կարող է անսպասելի թվալ, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, որ երեկ և այսօր իմ կյանքի ամենաուրախալի օրերից են։ Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես ունեմ նման տարօրինակություններ։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում, իհարկե, եղել են գովեստի և աջակցության խոսքեր, սակայն այդքան բարձր գնահատականներ կատարածս աշխատանքին և այսպիսի մասսայական արձագանք ինքս չէի ակնկալում։
Այս ընթացքում տարբեր մարդկանց կողմից շատ է շահարկվում «բարեփոխումներ» հասկացությունը և կիրառվում այնպիսի համատեքստում ու խոսվում այնքան թեթևությամբ, կարծես դա ձեռքի մեկ շարժում է, որ մարդը, արթնանալով առավոտյան, կարող է անել կամ չանել։ Տպավորություն է ստեղծվում, որ դա հերթական գործընթաց է, և բոլորս ապրում ենք համատարած բարեփոխումների և բարեփոխիչների իրականությունում։ Միգուցե իմ կարողությունների պակասով է պայմանավորված, որ ինձ թեթև չի տրվել, բայց համակարգի իրական բարեփոխումներ անելու համար պետք է կյանքդ նվիրես, չվախենաս ոչնչից, պատրաստ լինես կամայական սցենարի, պատրաստ լինես կռիվ տալու մինչև վերջ և անգամ զոհաբերելու ինքդ քեզ։ Այս պահին ես ուրախ եմ ու հպարտ, որ կարողացել ենք իրապես անշրջելի գործընթաց սկսել ոչ միայն ՀՊՏՀ-ի, այլև ամբողջ բուհական համակարգի համար։ Մենք հսկայական ու տարիների ընթացքում կարծրացած սառցաբեկոր ենք փշուր-փշուր արել, և եթե անգամ այդ փշուրներից մեկը պետք է ինձ վնասի, ապա ես պատրաստ եմ, որովհետև, միևնույնն է, սառցաբեկորն արդեն չկա. ուսանողներն այլևս չեն հանդուրժելու մասնագիտության ու դասընթացի հետ կապ չունեցող դասախոսների գոյությունը լսարանում, 80 րոպեների անիմաստ վատնումը, ծնողների կամ սեփական քրտինքով վաստակած գումարի փոշիացումը։ Դժգոհություն արտահայտող նման մակարդակի դասախոսները, իհարկե, իմ բացակայությունից կօգտվեն և սեպտեմբերից մուտք կգործեն լսարան, սակայն, վստահ եմ, որ դա չի կարող հարատևել։
Ուրախ լինելով հանդերձ՝ շատ եմ ափսոսում նաև այն մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր և շոշափելի, ափսոսում եմ ամեն մի ծրագիր և համալսարանական նորույթ, որ գիշերուզօր աշխատանքի արդյունքում նախատեսել էինք գործարկել սեպտեմբերից։
Ատենախոսությանս վերաբերյալ աղմուկը, իսկապես, անարդարության ու խտրականության ծայրահեղ դրսևորում էր։ Սակայն, չեմ ուզում նաև, որ թիրախները ուղղվեն դեպի նախարարություն կամ նախարարին։ Չարանենգ մարդիկ իրենց ագրեսիվ ու հետևողական աղմուկով կարողացան հասարակության մեջ ուռճացված բացասական ընկալումներ ձևավորել։ Եվ հետևաբար, հարվածի տակ չդնելով նախարարությանը, ինքս ընդգծել եմ, որ եթե այդ նախկին փտած ու կատարելապես ձախողված համակարգում, որտեղ շատերը վճարում էին 5-10 հազար դոլար ու չէին էլ իմանում, թե ինչպես պաշտպանեցին, ատենախոսությունները գնում էին կրպակներից և փոխում տարեթվերը, մասնագիտական խորհուրդները մասսայաբար կաշառք էին վերցնում ու անգամ չէին լսում ատենախոսի ելույթը, սելեկտիվ կերպով միակ տուժողը ես պետք է լինեմ, որովհետև տեսական հատվածում թարգմանաբար օգտագործված նյութերի հղումներ են բացակայում, ապա այո՛, ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը։
Ի դեպ, այս առումով ևս ափսոսում եմ այն աշխատանքը, որ սկսել էինք համալսարանում, որի արդյունքում ամբողջովին մաքրվելու էին նախորդ համակարգին բնորոշ բոլոր նման արատները, և համալսարանականները կարողանալու էին մասսայաբար հրապարակումներ ունենալ ազդեցության գործոն ունեցող հեղինակավոր ամսագրերում։ Այս առումով կրկին սկսել էի ինձնից և շարունակելու եմ այդ գործընթացը ամբողջ կյանքիս ընթացքում։ Սակայն, եթե նախկին դեգրադացված համակարգում առկա բոլոր խնդիրները գերակա են այն ամենին, ինչ անում ենք ներկայում և շարունակելու ենք զարգացնել ապագայում, ապա դա ևս տեսակետ է, որը պետք է հարգել։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ամիսներ շարունակ աշխատանքի խմբային բաժանումով նենգ դավադրություններ կազմակերպեցին իմ դեմ և մեծ հաղթանակ են համարում այս իրադարձությունը։
Իսկ մեր ՀՐԱՇՔ ուսանողներն ու շրջանավարտներն այնքա՜ն հզոր են, որ վերացնելու են կամայական նենգություն ու ստորություն. ես առավել քան վստահ եմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ