ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որպեսզի հարցեր չմնան. Բաբկեն Թունյան 08/22/2019 11:57 | Մեկնաբանություն
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում գրել է.
«Երկար եմ գրել, բայց անկեղծ, խնդրում եմ մինչեւ վերջ կարդացեք, եթե կարդալու եք.
Ուրեմն իմ ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել եմ, որ որոշում կայացնելու պատասխանատվությունը իմը չէ։ Ուրախացել եմ, որովհետեւ թեկուզեւ ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել եմ, որ լինում են պահեր, երբ պիտի վատի եւ վատագույնի միջեւ ընտրություն կատարել, ու այդ որոշման հետեւանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։
Անկեղծ ասեմ, եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել եմ նաեւ նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարեւոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատություններիս մեջ եղել եմ զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ (ասում եմ՝ հասկանալով, որ ոմանք այս ամբողջ տեքստից հենց այս նախադասությունը կֆիքսեն ու կսկսեն շահարկել):
Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր եւ առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։
Լինի դա ցեմենտի պետտուրքի, հարկային օրենսգրքի կամ մեկ այլ հարցում… Երբ հասկանում ես, որ օրենքի մեջ մեկ տառ կամ մեկ թիվ փոխելդ ազդում է հարյուր հազարավոր մարդկանց կյանքի մակարդակի վրա։ Ու դրան գումարած՝ երբ որեւէ անձնական շահ չունես, բայց գիտես, որ ցանկացած դեպքում լինելու են դժգոհ կողմեր, շահարկումներ ու քեզ վերագրելու են մեղքեր, որոնց մասին դու անգամ չես էլ մտածել։
Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաեւ այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա եւ կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որեւէ շահեր։
Հիմա գանք Ամուլսարին։
Ամենաառանցքային հարցերից մեկն է։ Մի կողմից կան բնապահպանական ռիսկեր, մյուս կողմից՝ տնտեսական։ Կողքից էլ քաղաքական ու աշխարհաքաղաքական։ Ու այս հարցում որոշում կայացնելը բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում։
Հասկանալու համար, թե որքան մեծ է պատասխանատվությունը, նկատի ունեցեք, որ վարչապետին 1 տարուց ավելի ժամանակ պահանջվեց իրավիճակն ամբողջությամբ հասկանալու, երեւացող ու չերեւացող ռիսկերը վերլուծելու համար։
Ու վարչապետը պատրաստ է որոշում կայացնել։
Կարծում եմ չեք վիճի, որ նա այս հարցում ամենակոմպետենտ մարդն է, եւ պաշտոնի բերումով՝ տիրապետում է ամբողջ ինֆորմացիային։
Մեկ գրամ չեմ կասկածում, որ նա նաեւ որեւէ անձնական շահ չունի եւ ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է, եթե չասեմ օգուտ, ապա գոնե նվազագույն վնաս ենթադրողը։
Հիմա կողքից ասում են՝ ՀԱՆՐԱՔՎԵ արեք։
Եկեք անկեղծ լինենք. պատասխանատվություն վերցնելուց վախեցող ցանկացած իշխանության համար ամենահեշտ տարբերակը հանրաքվեն է։ Որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետեւանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։
Ինքս ունեմ իմ մոտեցումը Ամուլսարի հարցում, որը հիմնված է իմ սեփական վերլուծությունների վրա, որը չի փոխվել վերջին մեկուկես տարում ու որի մասին բազմիցս խոսել եմ։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետեւ կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։
Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։
Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես։
Բայց հանրաքվեն էլ տարբերակներից մեկն է։
Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը։
Ու սա ոչ թե պաթետիկ հայտարարություն է, այլ գիտակցված՝ հստակ պատկերացնելով նրա կոմպետենտությունն ու անկողմնակալությանը։
Եթե վարչապետի որոշումը այսպիսի կարեւոր հարցում տրամագծորեն տարբերվեր իմ մոտեցումից, ես մանդատս վայր կդնեի ու կքննադատեի այդ մոտեցումը։
Այսքանը։
Հավատացեք, ընտրողներին դուր գալու ձեւերը, պուպուշ երեւալու ձեւերը շատերից լավ գիտեմ։ Բայց ես եկել եմ ԱԺ Փաշինյանի ստացած քվեով, ու նպատակս ոչ թե հաջորդ անգամ ամեն գնով ընտրվելն է, այլ ճիշտ, թեկուզեւ ոչ պոպուլյար որոշումներ կայացնելուն նպաստելը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ