ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/21/2019 14:07 | Հարցազրույց

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի համար անհասկանալի է՝ ինչու է կառավարությունը Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննության համար 400 հազ դոլար վճարել, իսկ հետագայում կասկածի տակ է դնում այդ փորձաքննությունն իրականացնող ընկերության հեղինակությունը։ Տնտեսագետի կարծիքով, հանքի շահագործումն անցած տարի դադարեցվեց քաղաքական դրդապատճառներով. «Գործող իշխանությունները որոշեցին չփչացնել իրենց ռեյթինգը, բնապահպանական իրենց իմիջն ընտրություններից առաջ, ուստի դեկտեմբերին նշանակվեց այս փորձաքննությունը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի հետ զրուցել ենք ՀՀ տնտեսության մեջ հանքարդյունաբերության դերից, հանքարդյունաբերության օրենսդրությունում փոփոխությունների անհրաժեշտությունից, ինչպես նաև թե Ամուլսարի հանքի շահագործումը տևական ժամանակահատված ձգձգելու ազդեցությունը ինչպիսին կլինի երկրի տնտեսության վրա։
- Երկրի տնտեսության համար հանքարդյունաբերությունը կարևոր ոլորտ է համարվում։ Ի՞նչ բարեփոխումներ են անհրաժեշտ ոլորտում, որպեսզի շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկերը նվազագույնի հասնեն։
–Հանքարդյունաբերությունը մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի։ Այն կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը, իսկ արտահանման՝ 25-30 տոկոսը։ Այսինքն հանքարդյունաբերությունից ամբողջությամբ հրաժարվելու դեպքում, կհրաժարվենք մեր արտահանման մոտ մեկ քառորդ կամ մեկ որրորդից, ինչն էական ազդեցություն կունենան տնտեսության, երկրի մրցակցային առավելությունների վրա։
Այս համատեքստում պետք է գնահատենք, որ չունենք հանքարդյունաբերության այլընտրանք, սակայն դա չի նշանակում, որ պետք է շարունակենք նախորդ շրջաններից եկող հանքարդյունաբերության քաղաքականությունը։ Պետք է այն վերանայենք։
–Հատկապես ի՞նչն է պետք վերանայել հանքարդյունաբերության քաղաքականությունում։
– Ամենկարևորը ընդերքը պետք է լինի ազգային հարստություն։ Չնայած օրենսդրությամբ հռչակել ենք, որ այն ազգային հարստություն է, բայց ընդերքի օգտագործման իրավունքով տալով մասնավորին՝ փաստացի մենք հրաժարվում ենք ընդերքից։ Հետևաբար հանքարդյունաբերության գործունեության ոլորտում շատ կարևորում եմ պետություն-մասնավոր համագործակցությունը։ Պետությունը, ազդակիր համայնքները պետք է դառնան հանքավայրերի կամ հանքեր շահագործող ընկերությունների բաժնետերերը, սեփականատերերը, ինչը նրանց թույլ կտա վերահսկել հանքի գործունեությունն ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Բացի այդ հանքի գործունեության արդյունքում ստացված օգուտները բնակչությանը հասանելի պետք է դառնան։
Հանքարդյունաբերության օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա։ Ներկայիս օրենսդրությունը, մասնավորապես ընդերքի օրենսգիրքը միտված է գերշահագործմանը։ Դրա վառ օրինակը Ռոյալթիի հաշվարկն է, ըստ որի՝ Ռոյալթին գանձվում է կորզված հանքանյութի նկատմամբ։ Այն չկորզված մասը, որը գնում է պոչամբարներ, դրա նկատմամբ որևէ հարկ չի վճարվում։ Հետևաբար ունենք իրավիճակը, երբ տնտեսվարողը շահագրգռված չէ մինչև վերջին գրամը կորզել հանքանյութը, քանի որ ինքը միայն վճարում է այն ամենի համար, ինչ կորզել է և այդ պոչերի ձևով մնացած հանքանյութերն ուղղակի պոչամբարներում կուտակվում են, որը հանգեցնում է մեր ընդերքի բարբարոսաբար գերշահագործմանը։
Բացի այս ամենը, նաև հնարավորինս պետք է նվազեցնենք, իսկ առանձին դեպքերում, նույնիսկ, արգելենք հանքանյութի արտահանումը։ Պետք է խրախուսենք, որ այդ հանքանյութերը մնան երկրում և վերամշակվեն, ինչը թույլ կտա ավելի մեծ, հավելյալ արդյունք ստանալ։ Հայաստանն, ըստ էության, դարձել է հանքանյութ վաճառող երկիր, երբ կարող է հանքանյութ վերամշակող և դրանից ստացվող ապրանքներ արտադրող երկիր դառնալ։ Այս ուղղություններով մասնագիտական քննարկումներ, կլոր սեղաններ են պետք կազմակերպել, սակայն, ցավոք, կառավարության կողմից այդ ցանկությունը կամ այդ քայլերը չեն նկատվում։
–Ամուլսարի հանքի շահագործումը ձգձգելն ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՀ տնտեսության վրա
–Եթե հանքը սեպտեմբերից գործեր, տարեկան պետք է 260-270 մլն դոլարի արտահանում ունենայինք։ Ըստ էության չունենք այդ արտահանումը, ինչպես նաև դրա հետ կապված վճարվող հարկերը։ Սա մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն կարող էր ունենալ, հատկապես այն պարագայում, որ այս տարվա առաջին 6 ամիսների կտրվածքով արտահանումը նվազել է մոտ կես տոկոսով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով նույնպես այս տարի լուրջ խնդիր ունենք։ Տնտեսությունը հիմա լուրջ, խոշոր ներդրումային ծրագրերի կարիք ունի։ Անհասկանալի է, որ այս ոլորտի լիազոր անձինք՝ ի դեմս շրջակա միջավայրի նախարարության, էկոնոմիկայի նախարարության, չեն ստանձնում փորձագիտական եզրկացության ներկայացման պատասխանատվությունը, այլ մի կողմ են քաշվել։ Այսինքն՝ տեղեկատվական հոսքն ամբողջությամբ պտտվում է վարչապետի շուրջ։ Այստեղ մարտավարությունը սխալ էր։ Նրանք ցանկանում են փորձաքննության միջոցով ավելացնել մարդկանց վստահությունը, սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Իշխանական տարբեր օղակներից կցկտուր, իրար հակասող տեղեկատվություն եկավ, ինչը մարդկանց մոտ խորացրեց անվստահությունը։
–Ջերմուկի համայնքի ղեկավարը, բնապահպանները պնդում են, որ հանքը և առողջարանն անհնար է մեկտեղել։ Ի՞նչ կարծիքի եք։
–Նման հարցադրումը սխալ է։ Չպետք է ընտրենք Ջերմուկի և հանքի միջև։ Սխալ է նաև իշխանության այն մոտեցումը, թե որքան եկամուտ է բերում Ջերմուկը և որքան եկամուտ կարող է բերել հանքը։ Ջերմուկը հանքավայրից 8 կմ հեռավորության վրա է գտնվում։ Բնակչությունը կարծում է, որ փոշի կարող է նստել համայնքի վրա, կամ հնարավոր պայթեցումների հետևանքով ջրի բաղադրությունը փոխվի։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված է, որ հանքի ջրերը կապ չունեն Ջերմուկի ջրերի հետ։ Այդ եզրակացությունը, սակայն, այնպես ներկայացվեց, որ դրա նկատմամբ վստահություն չկա։ Մենք սխալ մարտավարություն որդեգրեցինք, և այս իրավիճակում փորձում ենք մեր տնտեսության համար երկու կարևոր ուղղություններն իրար հակադրել։ Ջերմուկը մեր ազգային հարստությունն է, և եթե հանքը 10 տարի է շահագործվելու, ապա Ջերմուկը հարյուրավոր տարիներ կարող է մեր երկրի տնտեսության համար եկամտի աղբյուր հանդիսանալ։
Անհրաժեշտ է Ջերմուկ համայնքը և համայնքի ղեկավարությանը մասնակից դարձնել Ամուլսարի գործունեությանը։ Այսինքն այս համայնքը պետք է դառնա այս հանքի սեփականատերերից մեկը և ոչ միայն օգուտ ստանա դրանից, այլ նաև կարողանա ներքին վերահսկողություն իրականացնել հանքարդյունաբերության վերաբերյալ։ Իրենց մարդը ներսում պետք է տեսնի ՝ ինչ տնտեսական, արտադրական գործընթացներ են տեղի ունենում և արդյոք դրանք կարող են ազդել Ջերմուկի շրջակա միջավայրի, ազգաբնակչության վրա։
Ներկայումս հանքարդյունաբերող մի շարք ընկերություններ պահավոագրում են իրենց ազդակիր համայնքի առողջությունը։ Այսինքն առողջական խնդրի ի հայտ գալուն պես՝ հանքի ղեկավարությունը ստանձնում է այդ պատասխանատվությունը։
Կարող ենք այս ծրագիրը դարձնել լավ հարթակ պետություն-մասնավոր համագործակցության, բայց անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ է տրամադրում՝ սպասելով, թե ով կհաղթի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/22/2021 10:30 «Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին «Հրապարակ»
- 01/22/2021 09:47 Վարչապետի խորհրդականը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախարարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ»
- 01/22/2021 09:44 Պատերազմից հետո չի դիմացել, ազատվել է աշխատանքից
- 01/22/2021 09:42 Ինչ գաղափարի շուրջ է ստեղծվում Հայկ Դեմոյանի կուսակցությունը «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:24 Զորացրված զինծառայողների զինգրքույկներում համատարած «վարորդ» է նշվում, որ չօգտվեն արտոնություններից «Հրապարակ»
- 01/22/2021 08:17 Հայկ Մարությանը ամեն ինչ խճճել է. տարվա վերջին օրով է 200 շինթույլտվություն ստորագրել «Ժողովուրդ»
- 01/22/2021 08:15 Բարդ թեստ պատգամավորների համար «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
- 01/14/2021 11:29 Բրյուսելում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել․ 70 մարդ բերման է ենթարկվել
Մեկնաբանություն
- 01/22/2021 19:10 ԱԺ ուսապարկերը ԲԴԽ անդամ ընտրեցին գոմ ունեցող առաջին գիտնականին. Մելիքյան
- 01/22/2021 18:18 Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ. Զոհրաբյան
- 01/22/2021 17:18 Սայաթ Շիրինյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը մերժվել է
- 01/22/2021 16:12 Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2021 16:39 ՃՏՊ Հաղարծին բնակավայրում․ կա զոհ
- 01/22/2021 10:16 ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կան տուժածներ
- 01/22/2021 10:02 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
- 01/22/2021 09:55 Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները