Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար

Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019   19:15  |  Քրեական խրոնիկոն

«Ցավալի է, որ քրեական հետապնդման մարմինները  չեն դադարել իրենց արատավոր այն պրակտիկան, որ անգամ իրենց համար ակնհայտ անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահում են կալանքի տակ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալների վերաբերյալ մի քրեական գործի, որ հարուցվել է շորթման փորձի առթիվ։

Քրեական գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում արդեն 3 ամիս։ Ըստ մեղադրանքի՝ ՀՀ քաղաքացիներ Սմբատ Ավդալյանը եւ Վահրամ Հակոբյանը 100 հզ ԱՄՆ դոլար են ցանկացել շորթել մի անձից, ով նրանց վաղեմի ընկերն էր։ Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Վահրամ Հակոբյանը գտնվում է հետախուզման մեջ։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ողջ գործը կառուցված է տուժողի եւ նրա երկու եղբայրների ցուցմունքների հիման վրա. «Գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներով, օրինակ՝ վկաների ցուցմունքներով, մեղադրանքը չի հիմնավորվում։ Բայց մեր պատկերացմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը այդ վկաների ցուցմունքները արժանահավատ չի դիտում այն պատճառով, որ նրանք իմ պաշտպանյալների ընկերներն են, հետեւաբար՝ իբրեւ գործի ելքով շահագրգռված անձինք են։ Իսկ  եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, պետք է ոչ արժանահավատ դիտարկեն նաեւ տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքները, քանի որ նրանք եւս գործի ելքով շահագրգռված անձինք են»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ կալանքի տակ պահելու միակ հիմքը այն ենթադրյալ կասկածն է, որ եթե իր պաշտպանյալը մնա ազատության մեջ, կազդի տուժողի վրա, որպեսզի վերջինս փոխի իր ցուցմունքները. «Սակայն հարկ է նշել, որ իմ պաշտպանյալն ու տուժողը արդեն առերեսվել են, եւ յուրաքանչյուրը պնդել է իր ցուցմունքը, այսինքն՝ այդ հիմքը արդեն իսկ վերացել է կամ գոնե էապես նվազել։ Հետեւաբար հարց է առաջանում. ինչու՞ է իմ պաշտպանյալը շարունակում մնալ կալանքի տակ։ Սա ոչ այլ ինչ է, քան կամայական մոտեցում եւ ապօրինություն»,-ասաց պաշտպանը։

Վերջինս նշեց, որ այժմ ցանկանում են առերեսվել տուժողի եղբայրների հետ, որպեսզի ազատության մեջ մնալու դեպքում ազդեցություն գործադրելու ռիսկը մեկընդմիշտ չեզոքանա. «Միակ միջոցը՝ այդ ռիսկը չեզոքացնելու, առերեսումն  է, բայց դա դիտմամբ չեն անում։ Եթե չեն անում, ուրեմն՝ կամայական նպատակ ունեն՝ մարդուն կալանքի տակ պահելու»։

Փաստաբանն ընդգծեց, որ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է, եւ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ դա պետք է կիրառվի այն ժամանակ, երբ  նվազ խստության խափանման միջոցները չեն կարող ապահովել այն երաշխիքները, որ կապահովի կալանքը. «Մենք ասում ենք՝ իմ պաշտպանյալը առողջական խնդիր ունի՝ նեւրոզ, եւ վարույթն իրականացնող մարմինը դա պետք է քննարկեր, խափանման միջոցը ընտրելու ժամանակ հաշվի առներ, նույնիսկ դատարանն է իր որոշումներից մեկում արձանագրել, որ այդ հանգամանքը պետք է քննարկման առարկա դառնար, նշանակվեր փորձաքննություն։ Բայց մինչ օրս քննիչը այդ հարցին որեւէ ուշադրություն չի դարձնում»։

Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց վերջերս  հարուցված մի քրեական գործի հետ, որը վերաբերում էր Սամվել Կարապետյանի եղբորորդուն. «Վերջերս լուրեր տարածվեցին, թե Սամվել Կարապետյանի եղբորորդին փորձել է ինչ-որ մեկին շորթել 10 միլիոն դրամի չափով, եւ նույն մեղադրանքն առաջադրելուց հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը։ Ինչո՞վ է պայմանավորված նման տարբերությունը, երբ խոսքը գնում էր նույն հոդվածի նույն մասի նույն կետի մասին»։

Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սմբատ Ավդալյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին, եւ հույս ունի, որ այն թույլատրելի կճանաչվի. «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրել է մի տեղեկանք, ըստ որի՝ Ավդալյանը հանդիսանում է քրեական հեղինակություն, եւ այդ հանգամանքը այն հիմքերից է, ըստ որի՝ եթե մնա դրսում, կազդի գործի վրա։ Բայց այդ օպերատիվ տեղեկանքը գործով որեւէ ապացույցով չի հաստատվում, իսկ միայն այդ տեղեկանքն ինքնին ապացուցողական նշանակություն չունի»։

Ինչ վերաբերում է մյուս մեղադրյալին՝ Վահրամ Հակոբյանին, նա, ըստ պաշտպանի, երկրից դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշում չկար. «Ասում են՝ իբր խուսափում է վարույթն իրականացնող մարմնից, բայց նրա նկատմամբ այդ ժամանակ դեռ քրեական հետապնդում չէր իրականացվում։ Նա մարզիկ է, բոդիբիլդինգի Հայաստանի չեմպիոն, միջազգային մրցաշարի մրցանակակիր, եւ այսօր այնպիսի պայմաններ են ստեղծել, որ չկարողանա վերադառնալ հայրենիք, որովհետեւ վերադառնալու դեպքում արժանանալու է նույն ճակատագրին»։

Պաշտպանի խոսքով՝ գործի մեջ առկա է արտաքին դիտման արդյունք, որն իրականացվել է ձայնագրությամբ. «Ուսումնասիրելով ձայնագրությունը՝ կարող ենք ասել, որ իմ պաշտպանյալների կողմից որեւէ սպառնալիք եւ սպառնալիքի միջոցով որեւէ գումար շորթելու ուղղակի խոսակցություն չկա»,- նշեց Ալեքսանյանը եւ հավելեց. «Մենք հույս ունենք, որ Դատախազությունը զգոն կլինի եւ թույլ չի տա, որ տուժողի մտացածին տեղեկությունների հիման վրա մարդկանց ճակատագրեր փչանան, եւ նրանք շարունակեն մնալ անազատության մեջ, եւ հետագայում դատապարտվեն։ Այսինքն՝ մեր ասածն այն է, որ միայն տուժողի եւ նրա եղբայրների ցուցմունքներով չպետք է առաջնորդվեն»։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

14:11 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան
19:59 16/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերը ուժի մեջ են մտնում հրապարակման պահից. Էրիկ Ալեքսանյան
13:05 15/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍխալ եւ պրիմիտիվ իրավաբանություն է. Էրիկ Ալեքսանյանը՝ Քոչարյանի եւ մյուսների գործով Դատական դեպարտամենտի հայտարարության մասին
22:48 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍՓորձ է արվում ազատվել նախորդ իշխանության օրոք ընտրված ՍԴ անդամներից. Էրիկ Ալեքսանյան
16:10 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱնկախ նրանից, թե մեր գործը ում կմակագրվի, մենք չենք ունենալու օրինական դատարան. Էրիկ Ալեքսանյան
12:39 08/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
19:03 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎեթթինգ պետք է արվի բոլոր ոլորտներում, եւ առաջին հերթին՝ Ոստիկանությունում. Էրիկ Ալեքսանյան
13:57 12/07/2019  |  Քրեական խրոնիկոնՊաշտպանը միջնորդել է վերացնել Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը
19:32 02/07/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հեղինակություն «Պոնտյոն» կմնա կալանավորված. դատարանը մերժեց պաշտպանի բողոքը
19:56 01/07/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով վերաքննիչ բողոք է ներկայացվել. Էրիկ Ալեքսանյան

Արխիվ

[]