ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությու՞ն ներկայացվի. Արթուր Գրիգորյան 08/21/2019 10:58 | Մեկնաբանություն
Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է "խայտառակ ոչ կոմպետենտության համար": Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում "թիթեռի ու ծաղկի" վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Արթուր Գրիգորյանը մասնավորապես գրել է.
«Նախորդ գրառման տակ էս ի՞նչ վրա են տվել մեր ու մանուկ։ Բոլոր մեկնաբանությունները թողնում եմ մնան, որ դրանց որակի վերաբերյալ տպավորությունը չկորչի: Պատասխանեմ հիմնական բովանդակային հարցադրումներին՝
Ամուլսարի հարցում խայտառակվելու ֆոնին Փաշինյանն այսօր նշել է, որ ինձ աշխատանքից ազատել է "խայտառակ ոչ կոմպետենտության համար": Նախ՝ ո՞ր պահից վարչապետը պարզեց այդ փաստը: Գուցե այն ժամանակ, երբ նրան տեղեկանքի տեսքով տվյալներ էի ներկայացրել Սևանի սիգի վերաբերյալ ակնհայտ ստվերային բիզնեսի՞ մասին, թե՞ իր կաբինետում, կառավարության ամբողջ վերնախավի մասնակցությամբ՝ Ամուլսարի ստուգման արդյունքների՝ այդ թվում "թիթեռի ու ծաղկի" վերաբերյալ: Պաշտոնավարման ամբողջ ընթացքում երբևէ, որևէ մեկը, որևէ անգամ իմ անմիջական վերադասը հանդիսացող վարչապետից դժգոհություն լսե՞լ է տեսչության գործունեության վերաբերյալ: Ես էլ չեմ լսել՝ ո՛չ հրապարակային կարգով, ո՛չ էլ ներքին: Իսկ հիմա առաջարկում եմ խոսենք կառավարության կոմպետենտության մասին. արդեն ասացի, որ Ամուլսարի շահագործման որոշումն արդեն գործնականում կայացված էր ու ինձանից պահանջում էին չեղարկել Ամուլսարի վերաբերյալ կայացված ստուգման ակտը: Ի պատասխան նշեցի, որ ակտը չեղարկելու համար հիմքեր չկան ու պահանջեցի տրամադրել պաշտոնական հանձնարարական, եթե դրանում պնդում են: Հատուկ շեշտում եմ, որ տեսչական մարմնի ղեկավարին հանձնարարական կարող էր տալ միայն նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետը: Հետո փորձեցին ինձ հետ համաձայնեցնել հանձնարարականի տեքստը, որ հետո չառարկեմ, անգամ առաջարկում էին, որ ես ինքս ձևակերպեմ այն: Հետո ուղարկեցին մի խայտառակ փաստաթուղթ, որը սքրին շոթ արած տեղադրում եմ: Իրավաբանները թող գնահատեն այս տեքստի "կոմպետենտությունը", որը պետք է տրվեր վարչապետի կողմից տեսչական մարմնի ղեկավարին, եթե կորզեին "համաձայնություն" դրա հիման վրա ստուգման ակտն ու այլ կից փաստաթղթերը չեղարկելու: Ու քանի որ տեքստը կարդալուց հետո ասացի, որ այս իրավական առումով խայտառակ տեքստի հիման վրա ես չեմ չեղարկելու ստուգման ակտը, այդ հանձնարարականն այդպես էլ չտրվեց: Սա՝ "կոմպետենտության" մասով: Այս փաստաթուղթըա, ի դեպ, վղը ներկայացնելու եմ ԱԱԾ-ի՝ վարույթն իրականացնող անձին:
Հարցադրում էր արված, թե ինչու՞ մինչև հիմա չեմ խոսել այն մասին, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման քաղաքական որոշումն արդեն ընդունված է: Խոսել եմ ազատումից հետո Սիվիլնեթին տված առաջին իսկ հարցազրույցի ընթացքում: Այնքան պարզ ու հստակ, որ դրանից հետո աշխատակազմի ղեկավար Աղաջանյանը Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հատուկ շեշտել է, որ սխալ են այն կարծիքները, թե ինձ ազատելով կառավարությունը ճանապարհ է հարթում Ամուլսարի շահագործմանը թույլտվություն տալու համար: Հարցազրույցները գտեք, նայեք:
Փոխվարչապետ Ավինյանը նշել է, թե տեսչության ընդունած ակտի պատճառով Լիդիան Արմենիա ընկերությունը դատական հայց է ներկայացրել տեսչական մարմնի դեմ: Իսկ դուք ի՞նչ էիք ակնկալում՝ այդ ընկերությունը դատի է տալիս բոլորին, ովքեր մի թթու խոսք են ասում իր հասցեին, ուզում էիք իր գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը չվիճարկե՞ր: Ե վի՞նչ, արդյո՞ք դա նշաակում է, որ հայց ներկայացնելու փաստն ինքնին խոսում է ստուգման ակտի՝ անօրինական լինելու մասին: Այդ տրամաբանությամբ եք առաջնորդվում, երբ արբիտրաժի մասին են սպառնում: Ավինյանը կարծեմ մի տեղ էլ նշեց, որ Սևնի ու ջրերի հարցը թողած, թիթեռի հետևից ենք ընկել: Սա երկար պատասխան ենթադրող հարց է, առանձին հոդվածով կբացատրեմ:
Վերջում դատախազության հայտարարությանն անդրադառնամ, որտեղ նշված է, թե ես այսօր ԱԱԾ-ում բացատրություն ներկայացնելիս հայտնել եմ, թե "կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումը չունի փաստական հիմք": Ես չգիտեմ, թե ի՞նչ է ասել մյուս հարցաքննվող անձը և ինչու՞ են վարչապետի ու դատախազության հայտարարություններում իմ ներկայացրած հիմքերը նրա հետ միասին նույն տողով մատուցվում, քանի որ այդ մարդուն երբեք չեմ տեսել որևէ բնապահպանական միջոցառման ընթացքում: Բացատրություն ներկայացնելիս շատ կոնկրետ փաստական հագամանքներ եմ ներկայացրել, որոնք պետք է հիմք հանդիսանան լիարժեք քննություն իրականացնելու և Ամուլսարի շահագործման հարցում տարբեր՝ շատ կոնկրետ պաշտոնյաների կողմից անձնական շահագրգռվածության հնարավորության հարցը պարզելու համար: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ էին ակնկալում, որ կոռուպցիայի մասին խոսելիս պետք է կաշառք տալու փաստն արձանագրող ձայնագրությու՞ն ներկայացվի: Երբ Փաշինյանը լրագրող կամ պատգամավոր եղած ժամանակ խոսում էր, ասենք՝ Գագիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ, կաշառքը ձեռքը բռնած ապացու՞յց էր ներկայացնում: Թող քննությունն ընթանա, հետո կերևա: Ի դեպ, գագիկ Խաչատրյանից ի՞նչ կա:
Հ.Գ. երեք օրից հարսանիքս է, ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց գրել, որ էս ընթացքում ձայն չեմ հանելու, չբռնեն, տանեն։
Բայց մենք ժպտում ենք»,-գրել է Արթուր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ամուլսարի հետ կապված երեկ երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել են խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չի ընդունել. «Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները»,-գրել էր վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել