Թեմաներ
Կիրակի 09 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/07/2024   21:56 Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց և միանձնյա գլխավորեց 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը 09/07/2024   21:52 ՆԳՆ-ն տարածել է ոստիկանության ծառայողի սպանության մեջ կասկածվողի լուսանկարը. նա զինված դիմել է փախուստի 09/07/2024   21:40 Ջենիֆեր Լոպեսը հեռացրել է Բեն Աֆլեքին նվիրված դաջվածքը 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/07/2024   20:35 Զախարովան Արեւմուտքին համեմատել է անհագ հրեշի հետ 09/07/2024   20:17 Հայաստան-Լատվիա․ Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով 09/07/2024   20:11 Գերմանիայում ոզնին կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը 09/07/2024   19:52 ՀՀ-ում Նիդեռլանդների նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 09/07/2024   19:45 Այլևս պարզապես փոփ աստղ չէ. Սելենա Գոմեսը միլիարդատեր է դարձել 09/07/2024   19:32 Հայաստանը չի հրաժարվել Հռոմի ստատուտի իր ստորագրությունից, սակայն հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է Պուտինի, Լավրովի ձերբակալությանը 09/07/2024   19:28 Հազարավոր մարդիկ դուրս են եկել Բաստիլի հրապարակ ՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը 09/07/2024   19:18 Հայաստան-Լատվիա. մեկնարկային կազմեր 09/07/2024   18:42 Մխիթարյանը շարունակում է նախապատրաստվել առաջիկա խաղերին 09/07/2024   18:25 Փրկարարները քաղաքացուն իջեցրել են «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/07/2024   18:06 Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը 09/07/2024   17:40 Հայաստան է ժամանել Իրաքի գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդը 09/07/2024   16:59 Հրդեհ Բայանդուր գյուղում․ տուժածներ չկան 09/07/2024   16:47 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին 09/07/2024   16:41 Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   16:08 Բազմաթիվ աղավաղումներ ու սխալներ կան, Հայոց պատմության նոր դասագիրքը ենթակա չէ գործածման․ ԳԱԱ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   14:58 Գնել Սանոսյանը Տավուշի և Լոռու մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակներում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը 09/07/2024   14:48 Հայաստանն այն կենսական պտուտակն էր, որն ապահովում էր համաշխարհային կայունությունը. Աղաջանյան 09/07/2024   14:45 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 09/07/2024   14:06 ՆԳՆ-ն կարևոր հայտարարություն է տարածել վարորդների համար 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   13:22 Հայաստան է ժամանելու Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը 09/07/2024   12:52 Ադրբեջանը Արցախը օկուպացնելուն զուգահեռ ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ նկատմամբ. Աբրահամյան (տեսանյութ) 09/07/2024   12:50 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին 09/07/2024   12:32 Անվտանգային համակարգը տոտալ ոչնչացված է, ինչին զուգահեռ կորցրել ենք կարեւորագույն կենսատարածք. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) 09/07/2024   12:24 Դիմադրողականությունը քայքայած բոլոր բաժանարար գծերը պետք է վերացվեն. Բագրատ Սրբազան 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/07/2024   12:00 Սկանդալներ փնտրել պետք չէ, մանիպուլյատիվ գնահատականները աղերս չունեն, շարժումն ավելի խորքային է. Մելիքյան 09/07/2024   11:50 Երկրաշարժ՝ Թուրքիայում 09/07/2024   11:47 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունն ընդունել է ԼՂ-ում ցեղասպանական գործողության վերաբերյալ բանաձև 09/07/2024   11:22 Քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Երիցյան 09/07/2024   11:06 « Դեպի կայուն եւ երկարաժամկետ խաղաղություն» պանելային քննարկում. ուղիղ 09/07/2024   11:03 Տեղեկատվական այս համաճարակն է ներկայիս աղետալի վիճակի հիմնապատճառներից մեկը. Վարուժան Գեղամյան 09/07/2024   10:52 ԱԺ պատգամավորը Դանիայից պատվիրակության հետ հանդիպմանը բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի խնդիրները 09/07/2024   10:46 ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է 09/07/2024   10:07 Հրդեհ փայտե տնակում․ տուժածներ չկան 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ» 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   08:50 Դեսպաններից ոմանք քծնել են Փաշինյանին․ «Հրապարակ» 09/07/2024   08:46 Պաշտոնի հերթական չարաշահումն ու հերթական կոռուպցիոն գործարքը. ի՞նչ կապ ունի Կարեն Գիլոյանը. «Ժողովուրդ»
09/06/2024   15:51 Դավիթ Գյուրջինյանը համալսարանի ռեկտոր նշանակվելուց ի վեր 59 աշխատակցի ազատել է աշխատանքից, մոտ 40-ը՝ դասախոսներ են. Ցոլակ Ակոպյան 09/06/2024   15:58 34-ամյա կնոջ մորաքրոջ որդին հրավիրել է ամառանոց, որտեղ նրան փորձել են բռնաբարել. հնչել են կրակոցներ 09/07/2024   18:21 Բախվել է երկու «VAZ» մակնիշի ավտոմեքենա․ կա մեկ զոհ և մեկ տուժած 09/06/2024   22:29 Ալեն Սիմոնյանի նոր օգնականը 09/07/2024   13:27 Ռուսաստանը պետք է հստակ հասկանա, որ Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն իր վերջին աջակցությունը հակասում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություններին. ԻՀՊԿ 09/07/2024   15:20 «Սրբազանի հետեւից քայլեց տեսանք որ ըտենց մարդ կա». Ո՞վ է Սուրեն Պետրոսյանը ու ով է նրան ճանաչում. հարցման արդյունքներ 09/07/2024   22:18 Հանրապետական մարզադաշտը ցնծում է. Հայաստանի հավաքականը 4-1 հաղթեց Լատվիային 09/07/2024   21:07 Արմավիրում կրակել են ոստիկանների ուղղությամբ. մեկ ծառայող զոհվել է, մյուսը՝ վիրավորվել 09/06/2024   12:08 Զաքիր Հասանովը հանձնարարականներ է տվել Հայաստանի սահմանին մոտ գտնվող զորքերին. Ադրբեջանի ՊՆ 09/06/2024   22:44 Տղամարդը տարիներ շարունակ թմրանյութեր է ներարկել կնոջը և թույլ տվել տասնյակ անծանոթների բռնաբարել նրան 09/07/2024   22:14 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախին չօգնելու որոշումը Նիկոլ Փաշինյանն է եղել. Արայիկ Հարությունյանը Փաշինյանից երբեք ոչինչ չի թաքցրել 09/06/2024   11:20 Անսպասելի կարճ հանդիպում ունեցա փողոցում հավաքված տաքսու վարորդների հետ. Ալեն Սիմոնյան 09/07/2024   23:41 Հայտնի է Նալբանդյան գյուղում սպանված եւ վիրավորում ստացած ոստիկանների ինքնությունը 09/07/2024   08:54 Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին. «Ժողովուրդ» 09/07/2024   12:09 Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ը. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ, տեղափոխվել են հիվանդանոց 09/06/2024   08:04 Նոր ընդդիմություն է ձևավորվո՞ւմ․«Հրապարակ» 09/06/2024   20:08 Շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը 09/06/2024   16:21 Թեփի և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապ է հայտնաբերվել 09/07/2024   16:25 Արտառոց դեպք՝ Երևանում․ այգում համբուրվող զույգին մոտեցած 2 տղամարդիկ ներկայացել են որպես ոստիկանության ծառայողներ և պահանջել 50 հազար դրամ, որպեսզի բաժին չտեղափոխեն 09/07/2024   08:57 ՔՊ-ում անհանգիստ են․ մանրամասներ փակ նիստից․ «Հրապարակ»

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն (լուսանկարներ) 08/18/2019   12:27  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Արդեն երկու կարծիք չկա, որ BBC-ի ռուսական ծառայության կողմից հոդվածի հրապարակման կազմակերպիչների գերնպատակը, որտեղ  խոսվում է 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Սամվել Կարապետյանին /Օգանովսկի/ վարկաբեկելն ու հեղինակազրկելն է: Ընդ որում՝ ցանկացած գնով: Այդպիսով փորձելով որոշակի լարվածություն ստեղծել երկու հայկական միավորների` Հայաստանի ու Արցախի միջեւ:

«Մարտի 1-ի ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը» վարկածի ուղղությամբ ՀՔԾ-ն սկսել է աշխատել մեկ տարի առաջ ու այս համատեքստում ցուցմունք տվող «վկաների» փնտրտուքն «արդյունքներ է» գրանցել 2018 թվականի ամռանը: Իսկ արդյունքը չակերտների մեջ ենք վերցնում, քանի որ վկայի կարգավիճակում է հայտնվել Ասկերանի բնակիչ, հանցավոր անցյալ ունեցող, Արցախի իրավապահների կողկից հետախուզման մեջ գտնվող ոմն Կամո Մնացականյան, որը զինվորական չի եղել, 2008 թվականի մարտի իրադարձություններին Երեւանում չի եղել, բայց պատրաստակամ ցուցմունք է տվել իր «լսածի» մասին: Ի դեպ,  պատերազմի հերոս Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կ.Մնացականյանը համարվում է Սամվել Բաբայանի  համախոհներից, մականունը` «աֆերիստ»:

Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվողը Հայաստան ժամանելուն պես հայտնվել ՀՔԾ-ի տիրույթում` հայտնի է թերեւս իրեն, ՀՔԾ-ին եւ  նրա` Հայաստան վերադարձը կազմակերպած անձին: Բայց պետք է նկատենք, որ հարցաքննությունն իսկապես հետաքրքիր է անցել` այն տեղի է ունեցել 2018 թ հուլիսի 7-ին, տեւել է  2 ժամ: Ցուցմունքը գրել է ՀՔԾ քննիչը` առանց որեւէ հարց տալու վկային: Նկատենք, որ խոսքը գնում է ոչ թե վկայի լրացուցիչ հարցաքննության, այլ առաջին անգամ հարցաքննելու մասին ու քննիչն անգամ կենսագրական բնույթի տեղեկություններ չի ճշտել, իսկ հերոսի դեմ տված ցուցմունքից հետո էլ մոտը գեթ մեկ հարց չի առաջացել:

Իսկ ինչ ցուցմունք է տվել Կ. Մնացականյանը…. Ըստ էութայն այն, ինչը մեկ տարի անց հայտնվել էր միջազգային լրատվամիջոցի նյութի մեջ:

«2018 թ մարտի  1-ին եւ  2-ին  Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի  հայտնում եմ հետեւյալը. Ինքս նշված իրադարձությունների ժամանակ Երեւանում չեմ եղել, գտնվել եմ Արցախում: Նշված դեպքերից հետո ինձ սկսեց հետաքրքրել, թե Ղարաբաղի ովքեր են գնացել Երեւան ու մասնակցել աըդ դեպքերին:… Մարտի 1-ի դեպքերից հետո  եղան մարդիկ, ովքեր անմիջապես  հարստացան ու մինչեւ օրս շատ լավ են ապրում: Տիրող խոսակցություններից իմացել եմ մարդկանց անուններ, ովքեր մասնակցել են  այդ դեպքերին:Այդ մարդկանց շարքում է եղոլ իմ ընկերոջ, ներկայումս  հանգուցյալ, Մարտունու շրջանի Ճաևտաև գյուղի բնակիչ Ռուբիկի որդին` Կամոն»: Ըստ վկայի` վերջինս նշված ժամանակահատվածում ծառայելիս է եղել ՊԲ-ում որպես պայմանագրային զինծառայող, իսկ 2008 թ. մարտի իրադարձություններից հետո դուրս եկել բանակից:

Ու լսածը վկայակոչելով` Կամո Մնացականյանը  ցուցմունք է տվել , թե 1500 զինվոր տեղափոխվել է Երեւան` Օգանովսկու ղեկավարությամբ, հետո հիշում, որ նրանց, իբր, հատկացվել է զինվորական համազգեստ դեռ Արցախում, ապա` պնդում, թե նրանցից  20 հոգու առանձնացրել են ժողովրդի վրա կրակելու համար, իսկ մնացած 1500-ը օդ են կրակել: Ընդ որում` ըստ նրա ցուցմունքի, այդ 20 հոգու մեջ է եղել նաեւ նրա վկայակոչած Կամոն:

Նման ցուցմունք ստանալով` քննիչի մոտ ոչ մի հարց չի առաջացել, նա պարզապես «գրել է» շարվածքն ապահովողի դերում է եղել, վկան ընթացքում ինչ-որ բաներ է «հիշել» ու ինքն իրեն լրացրել: Անգամ չի հարցրել` լավ, ով քեզ, իբր, պատմել է այդ ամենը նույնպես «հարստացողների»  մեջ է, ինքն անձամբ կրակե՞լ է, իսկ եթե կրակել է, ապա ինչու ՀՔԾ-ն նրան մեղադրանք չի առաջադրել:

Ինչուների շարքը հավերժ կարելի է շարունակել, բայց ցուցմունքին ծանոթանալիս ուղղակի ակնհայտ էր նախապես պայմանավորվածությունը, քննիչն անգամ ձեւի համար չի հարցրել, թե ինչու որոշեց հիմա ցուցմունք տալ…. 

Ի դեպ նկատենք, որ այս ցուցմունքը հակասում է զինվորականների դրվագով բազմաթիվ այլ ապացույցների, որոնց դեռ կանդրադառնանք:
Այն, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն ունեն բազմակողմանի ու օբյեկտիվ քննության կարիք` անվիճելի է, ով ու ինչու կազմակերպեց անկարգությունները, ովքեր էին խանութներ թալանողներն ու հրկիզողները, ով է պատասխանատու տաս զոհերից յուրաքանչյուրի մահվան համար: Բայց այս ուղղությամբ` տեսանելի արդյունքներ չկան, ավելին` քննությունը այնպես են խճճում, որ հետագա բացահայտումն ուղղակի անհնար լինի:

Արցախում  իր արատավոր անցյալով ու վարքով  հայտնի անձի կասկածելի հանգամանքներում տրված կասկածելի ցուցմունքը միջազգային լրատվամիջոցին տրամադրելը հիմք է տալիս ենթադրելու, որ այն  քաղաքական եւ հեռահար նպատակներ է հետապնդում:  Առավել եւս, երբ դա արվում է այն ժամանակ, երբ քննությունն ուղղակի ձախողում է մեկ տարի առաջ սկսված վարկածի հիմնավորումը իրավական հարթությունում:

Այս ամենն ապացուցում է, որ այսպես կոչված իրավական գործընթացների անվան տակ բոլորովին այլ հարցեր են լուծվում, որն իսկապես ազգային անվտանգության խնդիր է դարձել:

Հեղինակ` Արթուր Գահնապետյան


Հարակից հրապարակումներ`

17:46 16/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԵրեւանի դատարանը Վճռաբեկ դատարանից ուզել է Քոչարյանի եւ մյուսների գործը (տեսանյութ)
12:56 15/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎաղը կմեկնարկի Քոչարյանի նկատմամբ հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու վերաբերյալ բողոքի քննությունը
15:51 14/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա հերթական ապօրինությունն է՝ այս անգամ Դատական դեպարտամենտի կողմից. Հովհաննես Խուդոյան
14:53 14/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանի գործը այլ դատավորի չի մակագրվի, քանի դեռ միջանկյալ դատական ակտի դեմ բողոքը գտնվում է Վճռաբեկ դատարանում
12:10 06/08/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի ճակատագիրն անհայտ է. այն դեռ չի վերամակագրվել
11:59 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՎիկտոր Սողոմոնյանը վերահաստատում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է վենդետա
20:52 28/07/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դավիթ Գրիգորյանին հեռացնում են Ռոբերտ Քոչարյանի քրեական գործից
16:45 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց դատախազների բողոքը. տեղի է ունեցել Քոչարյանի իրավունքների խախտում
14:47 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔոչարյանը դատական ծախսերը վճարելու համար միջոցներ ունի, սակայն չի կարողանում տնօրինել դրանք. պաշտպան
14:38 24/07/2019  |  Դատական ռեպորտաժներՔննիչները նպատակ են ունեցել իրավունքի անհամաչափ սահմանափակել Քոչարյանի իրավունքները. փաստաբան

Արխիվ

[]